User Tag List

Էջ 93 93-ից ԱռաջինԱռաջին ... 43838990919293
Ցույց են տրվում 1,381 համարից մինչև 1,388 համարի արդյունքները՝ ընդհանուր 1388 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1381
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՈւԹԵՐՈՐԴ. "ՍԻՐՏ"



    255.


    Գիտեք, որ կենդանի հուրը լավագույն հակավարակիչ միջոցն է, բայց հրի բնույթը միանման է բոլոր դրսևորումներում։ Հրի բարձր արտահայտում է սրտի հուրը, նշանակում է, այդ հուրը լավագույն մաքրողն է և պահապանը։ Հետևաբար տարբեր կասկածելի և հաճախ թունավոր հականեխիչ պատրաստուկների փոխարեն ավելի լավ է ունենալ ոչ միայն օջախի կրակը, այլև բոցավառել սրտի հուրը։ Կարելի է համոզվել, թե սրտի կրակները որքան են պայքարում ծանր հիվանդությունների հետ։ Եվ ուրեմն մեր ժամանակակից բժիշկները վաղ թե ուշ պետք է ուշադրություն դարձնեն կրակների բոլոր վիճակների վրա։ Հաչելով վաղուց հայտնի ճշմարտությունների վրա, բժիշկները համադարմանին չեն մոտենա։
    Կատարելապես ճիշտ եք մտածում Վադայական Աստվածների մասին, այդպես միկրոտիեզերքըը նման է Մակրոտիեզերքին։ Հաստատում եմ, որ սրտի հուրը մաքրում է ամենախորին մութն անգամ։ Բայց մաքրելու հետ մեկտեղ սրտի հուրը լի է մագնիսի որակներով, և այդպիսով նա բնական կապ է հանդիսանում Մակրոտիեզերքի հետ։



    - - - - - - -



    256.


    Հրեղեն ուղին պետք է հիշել որպես ճանապարհ դեպի Բարձրյալը։ Ոչ թե խոսքերը, ոչ թե վախը, ոչ թե սովորույթը, այլ սրտառուչ շփումն է, որպես ամենաաներկբա երևույթ, ամենահավերժականը։ Այդպես ծիածանի կամուրջը կմոտեցնի մյուս ափը։ Այնքա՜ն հակասություններ կան այն ափի մասին, բայց այն գոյություն ունի, և պետք է գտնել դեպի այն տանող ճանապարհը։ Ոչ թե չորացած աշնանային տերևը, այլ բոցավառ սիրտը կանցնի բոլոր կամուրջները։ Ով չի մտածում սրտի հրի ծննդի մասին, չգիտի դեպի վեր տանող ուղին, նա չի ցանկանում նայել լուսաբեր։



    - - - - - - -



    257.


    Թող լռի տարակուսանքը, որը ոչ թե մեկ անգամ է հանգցրել սրտի հուրը։ Վիշապից խուսափելու համար պետք է ազատվել որդից։ Հատկապես այժմ է կասկածը կործանիչ, քանզի կարելի է միայն մեկ սուր ունենալ։ Կռվի պահին ոչ ոք երկու թուր չունի, և ոչ ոք երկու նիզակ չի նետում, և ոչ ոք երկու նետ չի արձակում։ Հասանել կարելի է միայն մեկ հարվածով և հերոսությամբ մեկ նկրտման վրա։ Դժվար է, բայց հաջողությունը սրտի հրի կողքին է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1382
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    258.


    Երազները կարող են արտացոլել անցյալն ու ներկան։ Երազները կարող են արտացոլել ապագայի արդեն ձևավորված կլիշեն։ Բայց, բացի այդ երկրային արտացոլումներից, կարող են լինել նաև Նուրբ և Հրեղեն Աշխարհների արտացոլումներ։ Իհարկե, հաճախ մարդիկ չեն կարողանում հիշողության մեջ դրոշմել հենց այդ վերջին երկու տեսակները, քանզի նրանք կարճատև են և, լինելով այլ բնույթի, քիչ են տեղավորվում երկրային չափանիշների մեջ։ Միայն բոցավառ սիրտը կարող է պահպանել գիտակցության մեջ հեռավոր աշխարհների այդ կայծերը։ Նույնը տեղի է ունենում նաև տեսիլքների հետ։ Կարելի է տեսնել այլ համաստեղությունների աստղերը, այլ ոչ միայն հեռադիտակի մեջ երևացողները։ Դրա համար հրեղեն մարմինը պետք է արդեն բավականաչափ կրթված լինի։ Իհարկե, այն միշտ գոյություն ունի, բայց կարող է լինել քաոսային և անգիտակից։ Բայց նկրտման ուղին՝ բոլոր մարմինների միջով է, և այդ ժամանակ երրորդությունը կշողարձակի։



    - - - - - - -



    259.


    Պետք չէ մտածել, որ բարձր նվաճումները կվնասազերծեն մթի հրեշներից։ Ընդհակառակը, Լույսը ցույց կտա նոր հրեշներ, և նրանց չարությունն անասելի է։ Այդ մասին չենք տրտմի, քանզի հրեշները՝ գահի ոտքերն են։ Իզուր չէ, որ սուրբ առարկաները պատկերվում են կենդանիների տեսքով պատվանդանների վրա։ Բայց այդ եզրակացությունը զգոնությունից չի ազատի։



    - - - - - - -



    260.


    Եթե այսպես կոչված Նիրվանայի վիճակը հանգիստ չէ, այլ էներգիայի Բարձրագույն լարում, ուրեմն կարելի է հարցնել՝ իսկ հանգիստ ընդհանրապես գոյություն ունի՞։ Իրոք, ինչպե՞ս կարելի է պատկերացնել հանգիստ, եթե ամեն ինչ շարժվում է և գոյություն ունի շարժման հետևանքով։ Հանգստի հասկացությունն ինքը հորինել են նրանք, ովքեր ցանկանում էին գոյությունից թաքնվել։ Նրանք գերադասում էին անշարժությունը, մոռանալով, որ անհնար է առանց շարժման գոյատևել գոնե մեկ ակնթարթ։ Հավասարակշռությունն անհրաժեշտ հասկացություն է։ Հարկ է մտածել ոչ թե հանգստի, այլ այն մասին, թե ինչպես հողմերի մեջ հավասարակշռություն պահպանել։ Արծաթե թելը լարվում է նկրտման ուժով, այդ պատճառով էլ պետք է գիտենալ, թե ինչ է հավասարակշռությունը, որպեսզի Վերարքայության թելը տատանումներով չծանրաբեռնել։ Թելը չի կտրվի, եթե լարված է։ Չէ՞ որ նույնիսկ ծղոտն է ամուր, քանի դեռ չի ճկվել։ Շղթայակցման նույն օրենքի վրա է հիմնված արծաթե թելը, բայց եթե ինչ-որ մեկը չնահանջի անկարգ տատանումներից, սովորաբար կապը պահպանել չի կարողանա։ Ուրեմն չտրտնջանք հանգստի բացակայությունից, քանզի այն ընդհանրապես գոյություն չունի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1383
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    261.


    Յուրաքանչյուր անիրավացի մեկը հավասարակշռության դեմ չի դիմանա, ուստի սրի հարվածը պետք է օրինական լինի։ Այդպես կհասկանանք ֆիզիկական և բարձրագույն օրենքների առանցքակետը սրտում։ Այդ կենտրոնը կոչվում էր խաչմերուկ և պատկերվում էր հավասարաթև խաչի տեսքով; դորջեն*, ինչպես նաև սվաստիկան մատնանշում էին սրտի հրի պտույտը։ Պտույտը և հավասարաթևությունը՝ հավասարակշռության նշաններ են։ Մանուկ հասակում մեկնումեկը հաստատ փորձել է կանգնել գնդի վրա, չգիտենալով, որ դա հավասարակշռության մեծագույն խորհրդանիշն է։



    - - - - - - -



    262.


    Կողմնակին չպետք է ծածկի հիմնականը։ Հետևաբար մարդկությունը չպետք է խցանի դեպի վերելք տանող ուղին։ Այնքան էլ շատ փոշի պետք չէ, որպեսզի խռպոտանա ամենահնչեղ շեփորը։ Բոլոր թրերից ու դանակներից ավելի վտանգավոր է հենց փոշու այդ պտղունցը։ Նույնը պետք է ասել նաև ոգու տատանումների մասին, դրանք տեղի են ունենում ոչ թե մեծ գործերից, այլ այդ նույն փոշեհատիկից։ Այդպես մեծի մեջ հաջողակը աչք է դնում փոքրի վրա։ Այդպես մեծի համար նախանշանակված սիրտը զգում է նույնիսկ փոքրագույնը։ Սխալ է մտածել, որ մեծը փոքրի հանդեպ կույր է։ Ընդհակառակը, փոքրագույնն էլ տեսանելի է մեծ աչքին, և բոցավառ սիրտն էլ լսում է անլսելի շրշյունը։ Եթե հասկանանք մեծ սրտի զգոնությունը, արդեն կիմանանք աշխարհաշինարարության նշանակությունը։ Չգոռոզանանք թմրացած, բայց նաև չվհատվենք հպարտության մեջ։ Հպարտությունը ոտքից կապած քար է, իսկ թմրությունը մոմե թևեր։ Բայց ոգու արժանապատվությունը հուր է սրտի, թևեր է դեպի արև։



    - - - - - - -



    263.


    Չմոռանանք առաջխաղացումը, եթե նույնիսկ նկատում ենք Վեհապետների սովորական մարտավարությունը։ Չմոռանանք անհրաժեշտ շտապողականությունը, եթե նույնիսկ լսում ենք Ուսուցչի մռնչոցը։ Ո՞վ կասի, թե սարի հետում գտնվող առյուծը ում վրա է մռնչում։ Ո՜վ որսորդ, մի իջեցրու աղեղդ, մի մտածիր, թե վագրն արդեն թաքնվել է, այլ սպանիր լուսանին, քանզի այդպես կվախեցնես բոլոր թաքնված գազաններին։ Թուրը բարեկամների համար չէ, այլ թշնամիների։ Ուրեմն փոգրոգի չլինենք։


    - - - - - - -
    * Դորջե (Տիբ.) կամ Վաջրա (Սանսկրիտ)
    «ադամանդե գուրզ» կամ գավազան։ Ինդրայի գավազանը, որը նման է Զևսի կայծակին, որով վերջինս հարվածում է իր թշնամիներին: Բայց թաքնագիտական բուդդիզմում դա օծյալ-վանականների, ոգեհմայիչների և հասյալների կախարդական գավազանն է՝ գերմարդկային ուժերի տիրապետման խորհրդանիշը։ Այն նաև չար ոգիների կամ էլեմանտալների վրա Բուդդայի իշխանության խորհրդանիշն է։ Այս գավազանի տերը կոչվում է Վաջրապանի։
    Խաչված Դորջեն (Տիբ. Ակ-Դորջե) հավասարաթև խաչի խորհրդանիշն է, որը, առանցքի շուրջ պտտվելով վերածվում է սվաստիկայի խորհրդանիշի (Ակներև է տիբեթյան Ակ-Դորջեի մեջ «Ակ«-ի նույնականությունը հայերեն Ակ-անիվի հետ և ստացվում է, որ սվաստիկա՝ հայերեն հենց այդ էլ նշանակում է. Անիվ-Խաչ, Ակ(Անիվ)-Դորջե, Պտտվող Խաչ։) Ժամանակակից աղբյուրներում ընդունված է սվաստիկան անվանել դորջե կամ վաջրա, այսինքն. տարբեր նշաններ միաձուլվել են նույն անվան տակ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1384
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    264.


    Ամեն մարդկային սահմաններից դուրս բռնկվում են տարածական կայծերը։ Այդպես էլ երկրային կանոնադրություններից վեր են թռչում հեռավոր կանչերը։ Մի՞թե երբեմն չեք արթնանում գիտակցության մեջ անսովոր բառեր կրելով, մի՞թե չեք լսում ոչ-երկրային անուններ։ Քիչ չեն հանդիպումները Նուրբ Աշխարհում։ Քիչ չեն կապերը հրեղեն տարածքների հետ։ Եվ հաճախ մեզ կանչում են նրանք, որոնք նախկինում կամ ապագայում վիճակված են հանդիպել մեզ։ Աղքատ չէ երկրային աշխարհը, եթե մենք ինքներս չսահմանափակենք նրան։ Քիչ չեն սովորեցնում մեզ հները փոխակերպման հնարավորությունների և Բարձրագույն Գիտակցությունների հետ կապի մասին։ Աններելի է, եթե մենք մնանք կենդանական վիճակում։ Չէ՞ որ կենդանիները, չնայած զգում են Նուրբ Աշխարհը, սակայն չեն գիտակցում այն։ Իսկ մարդիկ պե՛տք է գիտակցեն կապը հեռավոր աշխարհների հետ, դրանում է նրանց տարբերությունն ու հզորությունը։ Բայց եթե մարդիկ փակում են իրենց գիտակցությունը, նրանք վնասում են ոչ միայն իրենց, այլև Ընդհանուր Գոյությանը։



    - - - - - - -



    265.


    Բայց սրտի Բարձրագույն օրենքը հետևում է գալիքի նշաձողերի հաստատմանը։ Ուղեղը անցյալն է, սիրտը՝ գալիքը։ Եվ ուրեմն ավելի շատ կրակները սրտի շուրջ են։ Պետք է չմոռանալ, որ, բացի սովորական կրակները, ամեն դարաշրջան իր ճրագներն է վառում, և, իհարկե, Հրի դարը հատուկ հրեղեն համադրություն է տալիս։ Խտացրած բարձրակարգ ոսկին և ոսկե ծիրանին հրի ուժերի կողքին կլինեն։



    - - - - - - -



    266.


    Մի՞թե չեք նկատում ձեր շուրջ բազում մոլագարների։ Պետք է ուշադրություն դարձնել անլսելի մոլագարվածության վրա։ Այդպես կարելի է պայքարել նրա հետ։ Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ում հետ գործ ունեք, քանզի գիտակցել՝ նշանակում է հաղթել։



    - - - - - - -



    267.


    Դուք գիտեք և ոլորտների երաժշտությունը, և տարածական զանգերը, և հնչող լարերը, կհարցնեն՝ ինչու՞ ուրեմն բազում մարդիկ չեն ճանաչում այդ դրսևորումները։ Ինչու՞ ուրեմն շատ մարդիկ բավարարվում են սխալ երգեցողությամբ և բացարձակապես չեն ցանկանում հասկանալ ձայնի նրբերանգները։ Այնինչ, նույնիսկ պատռվող թղթի շրշյունը ճեղքում է տարածությունը, բայց մեծամասնությունն այդ նույնիսկ չի էլ նկատում։ Նույնն էլ հոտի վերաբերյալ։ Նուրբ Աշխարհի բույրերը բոլորովին էլ հազվադեպ չեն թափանցում ֆիզիկական աշխարհ, բայց մարդիկ, նախ և առաջ, դրանք նկատել չեն ցանկանում։ Նույնիսկ հրդեհի ծուխը մարդիկ սովորաբար նկատում են, երբ այն արդեն կոկորդ է պատռում։ Ոչ միայն անզգայությունը, այլև դանդաղաշարժությունն է մարդկանց կույր ու խուլ դարձնում։ Նրանք զուրկ են պատկերացումների արմատից, և դրանով աղավաղում են Գոյության ամբողջ իմաստը։ Այդպես, այդ թերամիտների համար սրտի մագնիսը՝ ուղղակի հիմարություն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1385
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    268.


    Ուրիելը հզոր գործողության Վեհապետ է։ Կարելի է դիմել տարբեր Առաջնորդների ըստ անհրաժեշտ օգնության որակի։ Եթե Միքայելը միավորվում է Ուրիելի հետ, նշանակում է, հզոր հարձակում է պետք։ Ուրիելը խստորեն էր պահում տարերքները Վեներայի վրա։ Այդպես ընդունելով տարերքների հարվածը, կարելի է կոփել հզորությունը։ Այդ հզոր Ուժերը պետք է որպես իրականություն հասկանալ։



    -------



    269.


    Բայց Նուրբ Աշխարհի փոխարեն աչալուրջ հետևենք կոպիտ դրսևորումներին։ Չմտածենք, որ ապահովագրված ենք բոլոր փորձերից։ Մենք Ինքներս անվերջ հարձակումների օբեկտներ ենք հանդիսանում։ Տարբերությունն այն է միայն, որ ամեն մեկը հանդիպում է իր ուժերին համապատասխան հակառակորդի։ Բայց մթերն օգտվում են յուրաքանչյուր հնարավորությունից հարձակվել և հարվածել իրենց հերյուրանքով։



    -------



    270.


    Արիություն պահպանեք։ Միայն այն է շարժման դրսևորում տալիս։ Լսել եք ամենալավի և արժանապատիվի դեմ կատարվող դավաճանությունների մասին։ Ներկա ժամանակն էլ չի խուսափի յուրաքանչյուր Ուսմունքի ուղեկից այդ նշաններից։ Կա մի շատ նշանակալի բան, ինչի հակակշիռն է դավաճանությունը, դա Բարձրագույն ոճրագործությունն է։ Չի կարելի նշել և ոչ մի Ուսմունք, որտեղ դավաճանություն չի դրսևորվել։
    Տերովբեները* լինում են կամ արհեստական, կամ կենդանի։ Համաշխարհային իրադարձությունների համար ընտրվում են կենդանի Տերովբեներ։ Մարդիկ նրանց օծյալներ են անվանում, քանզի կապը Վերարքայության հետ նրանց ֆիզիկական դրոշմներ է տալիս։ Տերովբեն կարող է բարձրաձայն ոչինչ չպնդել, և սակայն մթերը զգում են օծյալ լինելու երանությունը և դավաճանում են, որպեսզի խափանեն Բարիքի աճը։ Պետք է արիաբար պաշտվանվել դավաճաններից և սրտից էներգիա վերցնել։ Բարիքի աճի վերաբերյալ պետք չէ անհանգստանալ՝ որտեղ Լույսի սերմն է, այնտեղ էլ ծաղիկներն ու պտուղները։ Բայց պետք է պահել սրտի թելը, որպես միակ խարիսխ։



    -------



    271.


    Մթերի ստեղծագործությունը շատ միատեսակ է։ Իզուր է ենթադրել, որ նրանք հնարամիտ են, ավելի լավ է ընկալել նրանց որպես խուսահնար սուտասանների։


    - - - - - - -
    * Տերովբե
    Տերափիմ, թալիսման, կուռք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1386
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    272.


    Հիրոնիուսի* հետ դեպքը արտասովոր է։ Իհարկե, կարման վճարված է, բայց մնում է կարմայի այսպես կոչված թեփուկը, և այդ վիճակը շատ սիրված է դևերի կողմից։ Ոչինչ այնպես չի ուժեղացնում կարման, որքան կարմայի պատրանքը։ Անընդհատ թվում է, որ արդեն վճարողը դեռ ինչ-որ բան պարտք է, և դա բորբոքում է չարությունը։ Մենք կարմայական կապերի բազմաթիվ տարբերակներ ունենք։ Կարելի է դիտարկել, թե ինչպես դարերի ընթացքում մեկ անձը բարձրանում է, իսկ մյուսը անկում է ապրում։ Ի՞նչ ուրեմն կարող է տեղի ունենալ կապի թելի հետ նման տարբերության դեպքում։ Բայց դևերն օգտվում են կարմայական թեփից, որպեսզի ավելի ուժեղ հարձակվեն։



    - - - - - - -




    273.


    Կարմայական թեփը հիշեցնում է մեկ այլ թեփի մասին։ Նուրբ մարմնի թեփը նույնպես շատ անկարգություններ է ներմուծում գոյության մեջ։ Իհարկե, երկու թեփերն էլ ընդհանրապես չպետք է գոյություն ունենան։ Միայն մարդկային անկատարելությունն է թույլատրում այդ միջսահմանային կազմավորումները։ Իհարկե, ֆիզիկական մարմինը կարող է փոխակերպվել նուրբ մարմնի, բայց, եթե ոգին նախապես չի ազատագրվել երկրային ձգողություններից ու տռփանքներից, նուրբ մարմինը մաքուր վիճակում զատվել անկարող է։ Այն իր վրա է կրում երկրային կրքերի յուրահատուկ նստվածքը։ Եթե նույնիսկ նուրբ մարմինն ազատվի այդ վերապրուկներից, այդ թեփն այնուամենայնիվ կմնա երկար ժամանակ և թրև կգա, նմանվելով հաճախ շատ բացասական խրթվիլակի։ Մարդկային տգիտությունը այդպիսի նստվածքներ է պարգևատրում սքանչելի Նուրբ Աշխարհին։ Եթե մարդիկ մտորեին աշխարհների կապի և վիճակված բարեշրջման մասին, չէին հանդգնի շրջապատել իրենց վնասակար աղբով։



    - - - - - - -



    274.


    Նուրբ Աշխարհի թեփը, ըստ երկրային ձգողության, հատկապես մոտ է մարմնական գոյությանը։ Հենց թեփն է ուրվականների տեսքով թափառում ամբողջ աշխարհով, և տարբեր չար ոգիներ շատ են սիրում տիրանալ այդպիսի ձրի տների։ Բայց մեծ է երկրային կրքերով Նուրբ Աշխարհ անցնողների պատասխանատվությունը։ Սարսափելի է աղտոտել դեպի Լույսը տանող և լավագույն գիտելիքներով հնչելու ունակ սքանչելի Տարածությունը։ Շատ այլանդակ է մանր տռփանքների թեփը, ինչից այնքա՜ն հեշտ է ազատվել՝ ընդամենը մտածելով Լույսի Վերարքայության մասին։
    Սիրտը, սիրտը, սիրտը միշտ կհիշեցնի Լույսի մասին։


    - - - - - - -

    * Հիրոնիուս
    Համարվում է, որ Եղբայր Հիրոնիուսը 1924 թ. Հունգարիայում վերամարմնավորված Ե.Պ. Բլավատսկայան էր, և նույնպես դարձավ Վեհապետ Էլ Մորիայի աշակերտը։
    Ինչ վերաբերվում է կարմայի թեփին, եթե հիշենք Ե.Պ.Բ-ի վառ արտահայտված հուզառատ բնավորությունը, հեշտորեն կարելի է հասկանալ, որ աստրալ մարմնի անհավասարակշռությունը, որը կապված էր նրա բնածին մեդիումային ունակությունների հետ, երբեմն ոչ պիտանի անձնական կարմայի ծնունդ էր տալիս։ Հետագայում դա կարող էր բարդություններ հրահրել փոխակերպման և բարեշրջման համար անհրաժեշտ նոր էներգիաների զարգացման համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1387
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    275.


    Ուսուցիչը աշակերտների առանձնապես հստակ գիտակցության կարիքն ունի։ Բայց գիտակցությունը պատող գիշերը թույլ չի տալիս նկրտել ներսում պահված ամբողջ հզորությունը։ Գործերի հաջողակության կամ անհաջողակության պատճառների մեջ ոչ պակաս տեղ է գրավում գիտակցության վիճակը։ Նկրտման նույնիսկ փոքր բարդությունը կամ անհստակությունը փոխում է հետևանքը։ Օրինակ, ձեզ մոտ է գալիս ինչ-որ մեկը, որը ցանկանում է օգնել և ընդամենը ակնարկ է սպասում ձեր կողմից։ Բայց դուք կարող եք զբաղվել լրիվ օտար զրույցով, և նրա օգնելու ցանկությունը տարրալուծվում է թեյի բաժակի մեջ։ Ընդ որում երկրի սովորույթն է պահանջում ժամանակը սպանել աննշան խոսակցություններով, և այդ աղբի մեջ կորչում են ամենաարժեքավոր սերմերը։ Բայց եթե մարդկությունը գնահատեր գոնե ժամանակը, կհանդիպեր շատ անհրաժեշտ բաների։ Իհարկե, դա կարող է կառավարվել սրտով, որպեսզի համդրվեն բարձրագույն չափանիշները։



    - - - - - - -



    276.


    Հոգնածությունը, իհարկե, ոչ թե գարնան կամ աշնան պատճառով է, այլ հոսանքների խտացումն է ճնշում կենտրոնների վրա։ Այլ կերպ լինել չի կարող, երբ ընթանում են մոլագարների և դիվահարների լեգիոնները։ Ուրեմն պետք չէ զարմանալ, երբ հեռավոր ցամաքների վրա մոլագարները սկսում են արտասանել միանման բանաձևեր։ Դա ընդհանուր Աղբյուրից Անտեսանելի Աշխարհակառավարման ևս մեկ ապացույց է։ Չէ՞ որ ինչպես Լույսը, այնպես էլ Մութը միապետական են։ Ընդհակառակը, վերստին ուսուցանելի է հետևել համաշխարհային մտքին; երկու կողմից էլ կարելի է տեսնել ճշմարիտ բաժանումը, քանզի յուրաքանչյուր կողմը կիրառելու է իր ջանքերն ու որոշիչ քայլերը։ Այդպես նույնիսկ երկրի ոլորտից կարելի է հետևել ուժերի բաշխմանը և հասկանալ զորքերի շարժը։



    - - - - - - -



    277.


    Կարելի է մտածել ուղեղով կամ սրտով։ Կարող է, եղել է ժամանակ, երբ մարդիկ մոռացել էին սրտի աշխատանքի մասին, բայց հիմա սրտի ժամանակն է, և մենք պետք է կենտրոնացնենք մեր նկրտումները այդ ուղղությամբ։ Այդպես, առանց ուղեղն աշխատանքից ազատելու, մենք պատրաստ ենք սիրտը որպես շարժիչ ընդունել։ Մարդիկ սրտի մասին բազում սահմանափակումներ են մոգոնել։ Սրտի գործերը հասկացվում են նեղորեն և նույնիսկ ոչ միշտ մաքուր։ Մենք պետք է սրտի ոլորտ ներմուծենք ամբողջ աշխարհը, քանզի սիրտը գոյության միկրոտիեզերքն է։ Ով չոգեշնչվի սրտի մեծ հասկացողությամբ, կնսեմացնի իր սեփական նշանակությունը։ Մենք պատգամում ենք չնյարդայնանալ, բայց միայն սրտի մեծությունը կփրկի նյարդայնացման թույնից։ Մենք խոսում ենք պարունակելու մասին, բայց որտե՞ղ է ուրեմն պարունակման օվկիանոսը, սրտից բացի։ Մենք հիշում ենք հեռավոր աշխարհների մասին, բայց Անսահմանության մասին ոչ թե ուղեղը, այլ սիրտը կարող է հիշել։ Ուրեմն չնսեմացնենք այն, ինչ մեզ տրված է որպես Երանության շտեմարան։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1388
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,607
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    278.


    Ամեն մի զգացմունք էներգիա է ծնում։ Փոխադարձ զգացմունքը տասնապատկում է էներգիան։ Կոլեկտիվ զգացմունքը ստեղծում է էներգիային հզորություն, բայց եզակի զգացմունքը պետք է լինի լարված, և փոխադարձ կուտակիչ զգացմունքը պետք է լինի համաձայնեցված։ Դրանում է ժամանակակից զգացմունքների թույլ ազդեցության պատճառը, լարված զգացմունքի համարյա ոչ մի պայման այսօր չի պահպանվում։ Այնինչ, ինչպիսի՜ մեծ իրականություն կարտացոլվեր բազմաթիվ համաձայնեցված զգացմունքների վերելքի մեջ։ Հները զգացմունքը հզորության դարբնոց են անվանել։ Ճիշտ չէ՞, թե որքան վեհ է փոխադարձ սիրո զգացմունքը։ Ավելի պակաս չէ փոխադարձ երախտագիտության հզորությունը։ Անխորտակելի է անձնվեր հերոսության զգացմունքը; այդպես կարելի է հիանալի աշտարակներ ու ամրոցներ կերտել։ Բայց որտեղի՞ց կգա համաձայնեցվածությունը։ Ոչ թե մտածողությունից, ոչ թե ուղեղի ծալքերից, այլ սրտից, այլ Լույսից։
    Միայն չարության զգացմունքը թողնենք մթերին։ Ծխոտ կարմիր կայծերի մեջ համաձայնություն չի լինի։



    - - - - - - -



    279.


    Բայց քչերը զգացմունքը որպես ուժ կընդունեն։ Նրանց համար զգացմունքը ցեցի թև է։ Այդպիսի ըմբռնման ներքո ավերվում է ամբողջ կառույցը։ Սփոփանքը նրանում չէ, որ ինչ-որ մեկը երաշխավորել է մեր գոյության համար, այլ նրանում, որ մեր ամենահզոր առաքումը կհասնի լուսավոր նպատակին։



    - - - - - - -



    280.


    Սատանայական չարությունը նույնպես կարող է օգտակար լինել։ Մեկն օգտագործում է օդի ուժը, մեկը հրի ուժը, մեկը՝ ուժը ջրի։ Ամենակատաղած ձիերին նկրտելու ունակությունը կարող է ընդամենը մոտեցնել նպատակը։ Ուրեմն ուժեղ լինենք տարերքներին կառավարելու գործում; և տարերքները կառավարում է սրտի կամքը, այլ ոչ թե մտածողությունը։ Ընդհակառակը, մտածողությունը միշտ կհամոզի, որ խելացնուրություն է պայքարել տարերքների հետ։



    - - - - - - -



    281.


    Եվ ուրեմն, զգացմունքը ծնում է էներգիա։ Էներգիան կարող է ստեղծել այսպես կոչված սեփականությունը։ Ինչպե՞ս ուրեմն լինել այդ սեփականության հետ։ Մենք գիտենք հրաժարվելու մասին, բայց եթե ինչ-որ բան արդեն գոյություն ունի, ուրեմն ինչպես՞ այն չընդունել որպես գոյություն ունեցող բան։ Ընդ որում չի՞ լինի դա արդյոք ավերիչ։ Ուրեմն կանչենք նորից Ուսուցչին և մտովի փոխանցենք նրան այդ նեղացնող բեռը։ Նա արդեն կարողանում է վեր փոխանցել մեր մտավոր նվերը։ Այդպես մենք լուծում ենք սեփականության մասին խնդիրները։ Այդպես այդ անվանումն ինքն է հեռանում, և մենք մնում ենք որպես Վերարքայության գանձերի պահապաններ։ Չէ՞ որ մենք կարող ենք կարդալ Ուսուցչի գրքերը; դրսևորու՞մ է արդյոք Ուսուցիչը թույլտվություն ապրել Իր տանը, հիանալ Նրա իրերով և սնվել Նրա այգու պտուղներով։ Դրանով Ուսուցչի Անունը մեզ հետ կլինի անդադար, և մենք կժպտանք, մաքրելով փոշին արտահայտված իրերից, որոնք մեզ է վստահել Ուսուցիչը։ Մարդիկ չգիտեն, թե ինչպես լինեն սեփականության հետ, քանզի չեն ցանկանում հասկանալ երկրային ոլորտի՝ Նուրբ ոլորտի մտավոր փոխակերպման իմաստը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 93 93-ից ԱռաջինԱռաջին ... 43838990919293

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •