212.
Համբերությունը երկնքի պարգևն է՝ այդպես էին ասում հները։ Ինչու՞ համբերությունը պետք է լինի երկնքից, եթե, թվում է թե, այն պետք է պատկանի բացառապես սրտին։ Բայց ինչպե՞ս ուրեմն կլարենք համբերությունը, եթե Բարձրագույն Աշխարհը չճանաչենք։ Միայն երբ հաստատվի սրտից դեպի Բարձրագույն Աշխարհ տանող արծաթե թելը, այդ ժամանակ կգա համբերության ըմբռնումը։ Մեզ մոտ հարգում են այդ որակը, նրա կողքին են թե հանդուրժողականությունը, թե համատեղելիությունը, այլ կերպ ասած, Դարպասների բացումը։ Եթե ինչ-որ բան մեզ հարազատ չէ, բայց եթե այն բացում է հարևանի սիրտը, ուրեմն մի՞թե մենք չենք հանդուրժի, միայն թե վառենք ինչ-որ մեկի սրտի լույսը։ Մի՞թե կնախընտրենք վայելել, բայց դաժանացնել մերձավորի սիրտը։ Ընդ որում մի՞թե սքանչելի փորձություն չի լինի աչալուրջ դիտել, թե հատկապես ինչն է սրտերը դեպի Բարին բացում։ Նվաճումների տարատեսակության մեջ չի կարելի չընդունել ոլորտների ընդհանուր ներդաշնակությունը։ Թող որ այն արտահայտվում է գոնե մեկ ձայնի մեջ, բայց յուրաքանչյուր իսկական ձայնանիշ հնչում է տիեզերական համահնչությամբ և պետք է հոգատարորեն ընդունվի։ Հետևաբար մարդիկ այնքա՜ն վրդովվում են սրտում, եթե այդ ձայնանիշը մերժված է։ Համբերությամբ փորձությունը Բարձրագույն փորձություններից մեկն է։
- - - - - - -
213.
Մոլագարությունը պետք է սահմանել շատ ճշգրտորեն։ Պետք չէ զարմանալ, եթե հոգևորության օջախների մոտ ոչ քիչ մոլագարներ են նկատվում։ Պատճառն այն է, որ մթերը ձգտում են ուժեղացնել իրենց պահակազորը։ Ո՞վ, եթե ոչ մոլագարները, կարող են ավելի լավ օգնել մութ ուժերին։ Ընդ որում մոլագարության տարատեսակներն անհաշիվ են։ Պետք է, նախ և առաջ, որոշել, թե սեփական էության մեջ որն է Բարին և որն է վնասը։ Այդպես, բոցավառ սիրտն անմիջապես է բացահայտում, թե որտեղ է թաքնված մոլոգարությունը։
- - - - - - -
214.
Լույսի Ուժերի երաշխավորությունը Նոր Կյանքի մեծագույն հիմքն է։ Հաստատում եմ՝ խավար է լինելու մթերի համար։ Հաստատում եմ գալիքի Լույսը, որը տարբեր ձայներով վառվելու է ամբողջ աշխարհում։ Հաստատում եմ Ուսմունքը, որպես Նոր Աշխարհի արտահայտում։ Հաստատում եմ ամենաարժեքավոր հասկացությունները, որպես կյանքի սանդղափուլեր։ Հաստատում եմ, որ ոչ մի մութ չի կարող հաղթահարել Մեր նշանները։ Հաստատում եմ խուճապի օգուտը։ Հաստատում եմ Նուրբ Աշխարհի Ուժերի նկրտումը դեպի երկրային ոլորտ։ Հաստատում եմ դժվար ժամը, որպես շեփորի կանչ։ Փրկություն եմ հաստատում բոլորին, ով հետևում է Մեզ։ Հաստատում եմ բազում մասնատված մասերի միացումը։ Հաստատում եմ դեպի Արևածագ ուղին, որտեղ միասնական որոշումն է։ Հաստատում եմ երջանկության թիվը, որն Աշխարհին փրկություն է խոստանում։
Էջանիշներ