"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հա, հասկանում եմ որ վերջացած ա լինում, բայց էդ վերջանալու պահը չեմ հասկանում, ո՞նց ա վերջանում:
Չնայած Այվին ճիշտ ա ասում, մարդիկ տարբեր են, որոշ մարդիկ հեշտությամբ բաժանվում են անցյալից, որոշները քարշ են տալիս էդ բեռը մինչև վերջ:
Հ.Գ. Էս թեման, քանի որ տենց էլ պարզ չդառավ թե ինչի մասին ա, ամեն մեկը մի ուղղությամբ առաջ ա քաշում:
Jarre (27.07.2014)
Բայց ինձ համար պարզից էլ պարզ ա, թե թեման ինչի մասին ա: Թեման հարաբերությունների տեսակների մասին ա. այսպես կոչված, օրինականացնել, թե չէ և քանի հոգու հետ թույլ տալ օրինականացնելը:
Jarre (27.07.2014)
Ես, օրինակ, ամուսնության մասին չեմ մտածում։ Ավելի ճիշտ էդ թղթաբանություն, հատուկ արարողություններ, չգիտեմ, օրինական եսիմ ինչեր, դրանք ինձ համար մի տեսակ աբսուրդ են։ Սիրել, ապրել միմյանց հետ (կապ չունի քանի հոգի )՝ այ դա լրիվ իմ սրտով ա։ Կարևորը այ ամենը փոխադարձ համաձայնության վրա լինի, և ոչ մի կողմը չդժգոհի մյուսի "ապրելակերպից"։
Ich hab' keine Lust.
Մինա (24.07.2014)
Ich hab' keine Lust.
Ոնց տեսնում եմ, թեման շատերի համար ա անհասկանալի: Փորձեմ ավելի հասկանալի ձևակերպեմ, թեմայի իմաստը: Մեր ժամանակների համար, այս թեման փոքր ինչ բարդ է, որովհետև մեր հասարակությունում և ուրիշ այլ հասարակություններում ընդունված են, ավանդական ամուսնությունները: Հայաստանում ավելի շատ ընդունված են, ավանդական ամուսնությունները: Եվրոպայում օրինակ, մի քիչ այլ է: Մարդիկ ապրում են միասին, առանց ամուսնանալու, երեխաներ ունենում և հետո որոշում կամ ամուսնանալ կամ ընդհանրապես չամուսնանալ:
Թեմայի իմաստն է, թե՞ դու ի՞նչ կարծիք ունես «ամուսնություն» երևույթի մասին: Արդյո՞ք ճիշտ ես համարում, ամուսնությունը, թե՞ ո՛չ: Արդյո՞ք ճիշտ ես համարում 2 անձանց հետ ամուսնությունները, թե՞ ո՛չ: Ամուսնությունը ճիշտ ես համարում, թե՞ ո՛չ: Թե՞ դու ինչն ես ճիշտ համարում և նշել էի մի քանի տարբերակներ: Բայց օրինակներ էլ, կգրեմ, որպեսզի այն ավելի հասկանալի դառնա:
Օրինակ,
*ես ճիշտ եմ համարում ավանդական ամուսնությունը, որովհետև քրիստոնեա եմ և միայն կողմ եմ ավանդական ամուսնություններին:
*Ես ճիշտ եմ համարում, երկու և ավել անձանց հետ ամուսնությունները և ցանկանում եմ, որպեսզի օրինականացվեն այդպիսի ամուսնությունները:
*Ես ամուսնությունն ընդհանրապես ճիշտ երևույթ չեմ համարում, թե՞ իմ և թե՞ հասարակության համար, քանի որ ամուսնությունը ճնշող երևույթ է, մարդը պետք լինի ազատ, նույնիսկ եթե խոսքը վերաբերվում է, սեռական հարաբերություններին:
*Մեկ ուրիշը ճիշտ ա համարում, ապրելը սիրած էակի հետ, բայց չունենալ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ:
*Մեկ ուրիշը մի քանի տարբերակներն ա ճիշտ համարում կամ գրում իր ճիշտ համարած տարբերակը:
Իսկ այն կարծիքները, թո ով ոնց ուզում է ապրի ամենահեշտ կարծիքն ա և ակումբում շատ ա ասվել:
Հուսով եմ թեման հիմա ավելի պարզ է:
Վերջին խմբագրող՝ erexa: 24.07.2014, 16:57:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Jarre (27.07.2014)
Սիրած էակ: Սիրած էակ: Մենակ ես արտահայտություն էի հա ֆիքսում հետո մոռանում էի ինչի՞ մասին էի ուզում գրել: Ինձ թվում ա եդ սիրած էակ պահը կարելի է հանել, զի վասն պարտադիր չի սիրած լինի կամ էակ: Եսիմ:
Մի քիչ դժվար պահ ա նման թեման, շնորհակալություն erexa-ին, որ այն բացեց:
Մարդը բնույթով պոլիգամ ա ( ոչ միայն քանակի տեսանկյունից): Լինել մեկի հետ, ապրել, պատկանել, սիրել մեկին ու նման բաները գիտակցական մակարդակում ձևավորված որոշումներ են: Իսկ ամուսնությունը եդ վաղուց արդեն գիտակացական չի, հատկապես Հայաստանում: Պիտի ամուսնանաս, պիտի լինես հակառակ սեռի ներկայացուցչին հետ, պիտի առաջին երեխեն արու լինի, պիտի համապատասխան տարիքում դա լինի, պիտի նենց սեղան լինի, որ հետո 15 տարի վճարես եդ սեղանի համար կուտակված պարտքերը, եթե ես "պիտի"-ներից շեղում կա, ուրեմն լավ չի, սխալ ա:
Իսկ կատարյալ տարբերակում, ըստ իս, երբ դու քեզ լավ ես զգում մի հոգու կողքին, բավարվում եք մեկդ մյուսով, ի՞նչ էական ա փասթաթղթերում պեչատ կա, թե՞ չէ, հարսանիքիդ հավաքվեցին հեռու բարեկամներ, ում անուները դու անգամ չես հիշում, բայց հրավիրում ես, որովհետև ամոթ ա, ճապոնիայի դրոշը ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե՞ չէ, հարևանիդ կնգա կրծքերը ենքան մեծ են, որ ոնց որ դարպաս լինեն միշտ կիսաբաց վիճակում գտնվող: Դուք մեկ ա կլինեք հավատարիմ միմյանց, անկախ ամուսնությունից, անկախ ամենինչից:
Մի երկրում, որտեղ դավաճանող տղամարդը նորմալ երևույթ ա ,կամ աղջիկները ամուսնանում են, որ իրանց ամուսինը կուսաթաղանթը պատռի, խոսք ընդանրապես չպետք ա գնա ըտանիքի ու ամուսնույան վեհ գաղափարների մասին: Նման բարդ ու գիտակցական որոշում ես ազգի համար չի արդեն:
Իմ պատասխան է ապրել մեկի հետ ում դու սիրում ես ( ամեն մարդ յուրովի ա ես բառը հասկանում ), հարգում, հանդուրժում բոլոր սովորությունները, թերությունները քո համար դառնում են սովորական ու դու դրանք չես նկատում ժամանակի ընթացքում: Ապրել մեկի հետ ով պետք ա քեզ ու դուել իրան: Նորից ասեմ, ապրել մեկի հետ ով քեզ բավարարում ա ամեն տեսանկյունիցու դուել իրան: Ապրել սեռական կյանքով մի հոգու հետ, զերծ մնացեք սեռական վարակներից: Ամուսնանալ, որովհետև դա երկու չափահաս մարդկանց գիտակացական որոշումը ու ցանկությունն ա:
Մնացած բոլոր շեղումները ես ամենից իրանք արդեն իդեալական չեն, իրանք աղավաղված տարբերակներն են`<<ամուսնանաք, որ տնեցիքս չնեղվեն>>, <<մարմնավաճառի հետ մի գիշերը դավաճանություն չի>>, <<ամուսինս հոգնած ա գալիս տուն, ես ինձ մենակ էի զգում, դրա համար դավաճանեցի>>, <<մեր սեռական կյանքը տխուր ա, երեքով ավելի հետաքրքիր կանցնի>>, <<դե մենք ամուսնացած չենք կարամ հանգիստ իրերս հավաքեմ ու գնամ>>:
Ուֆ, շոգ ա: Մտքերս չեմ կարում ձևավորեմ:
Vitam regit fortuna, non sapientia.
Սեռական ցանկությունը որը ծնում է հարաբերության պահանջ դա մարդկային բնազդ է և կարծում եմ հանուն բնազդի չարժի վերացնել մարդուն հատուկ կամ բնորոշ Սեր զգացմունքը, տակնուվրա անել հոգեկան աշխարհը և ընդանրապես այդ որտեղ է որ Սերն անջատ է խանդից, որ բանականի մոտ է այդպես...
Ես որ նախնտրում եմ ե տարբերակը
Ռայադեր, պինդ, դիմացի, մենակ դիմացի, խնդրում եմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Առավոտվա հինգն է... Շոգ` քնել չի լինում: Միացրեցի կոմպը` տեսնեմ ինչ կա-չկա...
Քնաթախ կարդում եմ թեման` հասա այստեղ ու լռվել եմ... Պատճառն այն էր, որ երրորդ բառը բաց էի թողել կարդալիս. ու կպած մտածում եմ, տեսնես սա ի՞նչ է նշանակում...
"Իմ կարծիքով, դաշտում պետք ա թույլ տալ ամուսնություն մենակ մեկ անձի հետ, իսկ մնացածներն արդեն..."
Ախր իր աբսուրդով շատ էր համապատասխանում թեմային...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բարություն, ծաղիկներ, փիսիկներ, փախլավա, Դեբյուսիի «Բերգեմասկ սյուիտա», օմ մանի պադմե հում
Կրկնիր ինքդ քեզ. դու թույլ չես տալու, որ հերթական աբսուրդի աստիճանի ոչ խելամիտ կարծիքը քեզ ստիպի դուրս գալ հոգեկան հավասարակշռությունից: Ամեն ինչ լավ է, բարի, գեղեցիկ, կապույտ երկինք, ամպեր:
Չէ, չի աշխատում:
Այսինքն, հատուկ կամ բնորոշ է մարդուն:Սեռական ցանկությունը որը ծնում է հարաբերության պահանջ դա մարդկային բնազդ է
Որն, ըստ հեղինակի, նույնպես հատուկ կամ բնորոշ է մարդուն: Ինչևէ, հեղինակը ոչ մի կերպ չի կարողանում առաջ բերել բնազդի ու զգացմունքի հակադրությունն այն դեպքում, երբ որոշ միամիտ մարդիկ, ես էլ իրենց թվում, համարում ենք, որ բնազդն ու զգացմունքները մարդու հոգեբանության մեջ կոմպլեմենտար են՝ լրացնում են իրար, ոչ թե իրարամերժ: Ու թեև սեռական հակումը, որն իրականում բնազդից շատ ավելի բարդ երևույթ է, պարտադիր չի ենթադրում սիրային զգացմունք, ու սիրային զգացմունքն էլ, լինելով զուտ հոգեբանական երևույթ, կարող է առանձնացված լինել ֆիզիոլոգիականից, իրենք իրար հետ հիանալի համատեղվում են: Ավելի պարզ լեզվով ասած, ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մեկը պատի ծակից է դուրս եկել:և կարծում եմ հանուն բնազդի չարժի վերացնել մարդուն հատուկ կամ բնորոշ Սեր զգացմունքը,
Ես ընդունում եմ, որ հավանական է՝ հեղինակի անձնական սեռական խնդիրները պատճառ են դառնում, որպեսզի նրա մոտ սեռական հակումը «տակնուվրա անի հոգեկան աշխարհը», բայց կխնդրեի այդ խնդիրները չտարածել համայն մարդկության վրա: Ու ընդհանրապես, խնդիրներն ավելի լավ է լուծել, ոչ թե արտամղել անգիտակցական:տակնուվրա անել հոգեկան աշխարհը
Խանդն, ըստ էության, անվստահության, ոչ թե սիրո արտահայտում է, ինչպես նաև սեփականատիրական հակումների: Այլ կերպ ասած, խանդը սովորաբար նշան է, որ Ա անձն օբյեկտացնում է Բ անձին ու դիտարկում որպես իր սեփականություն հանդիսացող իր, ոչ թե Ա+Բ հարաբերությունների համարժեք սուբյեկտ:և ընդանրապես այդ որտեղ է որ Սերն անջատ է խանդից, որ բանականի մոտ է այդպես...
Ու նորից հաջորդ նախադասությունը նախորդի հետ ոչ մի տրամաբանական կապ չունի: Հեղինակը չի կարողանում հասարակ տրամաբանական կառույց ապահովել սեփական կարծիքի պատճառով, բայց ցանկանում է, որ իր կարծիքը մնացած կարծիքներին համարժեք դիտարկվի: Իսկ նման բան, ցավոք, հնարավոր է միայն այնտեղ, որտեղ վարդագույն պոնիները թիթեռնիկներ են արածում ու ծիածան են միզում:Ես որ նախնտրում եմ ե տարբերակը
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ եթե մի քիչ լուրջ, ինձ ոչ այնքան կարծիքի նեղմտությունն ու կանխատեսելիությունն է նեղում, ինչքան իմպերատիվ, հրամայական, բացարձակ տոնը: Դե ֆակտո, նորից ոչ մի կետ չունի ու չի կարող ունենալ ռացիոնալ հիմնավորում, որոշները բացահայտ ոչ ադեկվատ են: Ընդհանուր առմամբ, այս կարծիքի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ եթե մի օր պարզես, որ հետույքային կյանքով ես ապրում, մեղադրիր հրեամասոնաիլյումինատներին դրա մեջ: Բաժանվելու մասին նույնիսկ չմտածես, կարևորն էլ ցանկացած գնով բազմանալն է:
Հետաքրքիր է հեղինակի կարծիքը «Օնանի մեղքի»՝ դրսում պրծնելու, ու կոնտրացեպցիայի մասին: Եթե նույն չափի կատեգորիկ լինի, ապա դա կբացատրի հեղինակի լարված, փակված, չարացած կարծիքները:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արէա, ինձ մոտ արդեն կերած, նախկին շաուրմայից էլ է կարոտ, պահանջ, անհնարինության զգացում առաջանում: Օքեյ, պարզ ու բնական է, որ եթե մարդիկ ինչ-որ հարաբերությունների մեջ են եղել, ու խզվել են այդ հարաբերություններն, ապա դա կապված է որոշակի բացասական ապրումների հետ: Ու հետո՞: Life is pain, get over it.
Ցավոք, քննարկում ես, արդեն հարցի ու գրառման շարունակության մեջ ենթադրելով վերապահված, մեղադրական վերաբերմունք:Իհարկե չեմ քննարկում ճիշտ ու սխալը: Սուբյեկտիվ ա շատ:
Դե, իսկ ինձ թվում է, որ եթե այդքան շատ խանգարեր, ոչ մեկը երկրորդ, երրորդ անգամ չէր ամուսնանա, միասին չէր ապրի կամ ընկերություն չէր անի: Քո ենթադրության սխալ լինելն ապացուցվում է զուտ վիճակագրական եղանակով:Երկրորդ, երրորդ անգամ ամուսնանալուց, կամ միասին ապրելուց, կամ ընկերություն անելուց, էն անցածը չի՞ խանգարում, իմ կարծիքով պիտի որ խանգարելուց լինի, ու անհնարինության աստիճանի խանգարելուց պիտի լինի:
Եսիմ: Ուղիղ հարցրու ամեն մեկին, կիմանաս: Ես եթե նման բան անում եմ, ուրեմն նախկինս արդեն դավադիտ է արել, օրինակ, տարբեր ինձ դուր եկած աղջիկների պարանոիկ, ինձ ինկվիզիցիայի ենթարկելու պահանջներ ներառող անձնական հաղորդագրություններով ու ՍՄՍ-ներ ուղարկելով: Անձամբ ես, ընդհանրապես չընդունելով կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունը, նախընտրում եմ դա փոխարինել հոգեբանական բռնությամբ ու սեփական անձից օտարելով: Սովորաբար աշխատում է:Հաճախ հանդիպում եմ, ակումբում էլ, որ մարդիկ հեգնանքով, ծաղրով, հումորով պատմում են, գրում են իրենց նախկինների մասին, լինում են դեպքեր, (հաճախ հենց էդ մտադրությամբ էլ արված ա լինում) երբ գիտեն որ էդ մարդը կարդալու ա ու հասկանալու ա որ իրա մասին ա: Բա էդ պահին հեչ ցավի զգացողություն չի լինո՞ւմ:
Ամուսնության ինստիտուտի սահմանման ու մարդու վարքային մոդելի նկատմամբ դրա ընդունված սահմանափակումների նկատմամբ վերաբերմունքի մասին է:Թեմայից դուրս եմ հա՞ ոնց որ, թե՞ չէ: Ինչի՞ մասին ա էս թեման:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ