Նաիրուհի (23.11.2013)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Առաջ, երբ ծխում էի, ոչ մեկի վրայից էդ ձեր ասած «տհաճ հոտը» չէի զգում, որովհետև ես էլ էի դրա մեջ: Իսկ հիմա բոլոր ծխողների վրայից էդ հոտն առնում եմ, երբեմն խառնված՝ օծանելիք-կրեմների բույրերի հետ, որ օգտագործում են իբր թե ծխախոտի հոտը կտրելու համար, ու ավելի վատ արդյունք է լինում: Հատկապես, որ պստոյիս մանկապարտեզ եմ տանում, էնտեղ աշխատողների վրայից եմ էդ հոտերն ուժեղ զգում, ու շատ տհաճ է ինձ:
Բայց դե էդ էլ վերջին հաշվով իմ խնդիրն է, ոչ թե իրենց
Դուրդ չի գալիս, մի հոտոտի
Ողբամ զճաշակդ իսկ եթե լուրջ, էս աչոնն առանց ծխելու էլ լավիկն ա, էնպես որ էստեղ ծուխը վճռական դեր չի խաղում, համ էլ կանանց դեպքում Հայաստանում էկզոտիկա է դիտվում, դրա համար էլ գրավիչ, իսկ լիքը ծխող կին/տղամարդ տեսած մարդու համար էդ լրացուցիչ սեքսուալության ազդակ հազիվ թե դիտվի իհկ
Lílium (07.01.2014), Sambitbaba (07.01.2014), Ուլուանա (22.11.2013)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ծխող տղամարդ երևի հավասար տեսակ կլինեմ, երբ ասում էի Հայաստանում էկզոտիկա է, քեզ նկատի չունեի, միջին վիճակագրական հային նկատի ունեի, բայց մեկ է, ինձ ոչ մեկ չի համոզի, որ ծխելը սեքսուալ է, ինձ համար ծխող մարդիկ հիվանդ են, ոնց որ ասենք ասթմայով հիվանդը կարող է էվկալիպտային սփրեյ ներից կախում ունենալ, էդպես էլ ծխողն իր նիկոտինից: Խոսքը տարին մի քանի անգամ հավես համար ծխողների մասին չի, ես էլ եմ վերջիններից, խոսքը ռեգուլյար ծխողների մասին է, որ մի քանի ժամ չեն ծխում, սկսում են նյարդայնանալ: Մի խոսքով, ծխախոտը ոչ մի դեպքում մարդուն չի կարա ավելի սեքսուալ, գրավիչ կամ որևէ բանով ավելի դարձնի, միայն թերի է դարձնում...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սեքսուալ-բան չգիտեմ, բայց մեկը ես չեմ ուզենա, որ իմ կողքին ծխող տղամարդ լինի։ Թող ծխելու դեմ հիվանդագին պայքարող էլ չլինի, որ մեկ-մեկ հավեսով փստացնենք փաբում խմելիս, բայց դրանից դուրս՝ չէ։
Ինձ համար իրականում ահավոր տհաճ է ծխող մարդկանց վրայից եկող հոտը, ինչքան էլ ծխող ընկերներիս մոտ աշխատում եմ ցույց չտալ։ Դե էլ չասեմ, թե ավելի մտերմիկ հարաբերությունների դեպքում ինչ զզվելի է ծխահոտը
Չնայած հանուն արդարության պիտի նշեմ, որ երևի օրգանիզմի յուրահատկություններով պայմանավորված՝ որոշ մարդկանց դեպքում տենց տհաճ հոտ չի զգացվում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (23.11.2013), boooooooom (23.11.2013), keyboard (23.11.2013), Vardik! (07.01.2014), Արամ (23.11.2013)
եկեք խոսենք թարգելու մասին։Քչացնելս որն է՞՞։Խնդրում եմ,թարգեք ծխելը.մի թունավորեք ձեզ և գուցե ծուխի տակ մնացող մարդկանց(պասիվ ծխողներին)
Vardik! (07.01.2014)
Եվս մեկը:
Ծայրահեղ, թույլ տուր չհավատալ, որ դու անկեղծ կարող ես մտածել իմ ինձ թունավորել-չթունավորելու մասին, առանց ինձ ճանաչելու: Հոգու խորքում դու թքած ունես:
Հետևաբար թույլ տուր նշել, որ քո ասածը ոչ մի իրական արժեք չունի: Ասացիր, ինքդ քեզ լավ զգացիր, շարունակեցիր ապրել:
Իհարկե, ես մի քիչ հարամեցի այդ ցիկլը, բայց դե:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
իհարկե,ես չեմ մտածում կոնկրետ ձեր մասին,որտև,ինչպես նշեցիր,չեմ ճանաչում քեզ։բայց ես անկեղծ հետաքրքրված եմ էս պրոբլեմով,ու ընդհանրապես ծխողների խնդիրը ինձ հուզում է,անկեղծ եմ ասում։
եթե դու ծխող ես,ու ոչ ոք քո ծխից չի տուժում,ուրեմն խնդիր չկա.մարդ իրավունք ունի ծխի։բայց էնպես,որ մյուսին իրա ծուխը չհասնի ու չվնասի։պարզից պարզ է
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ուախ ուախ ուախ, կանֆետկա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երկար, շատ երկար տարիներ ծխող եմ եղել: Ու ծխել եմ օրեկան մոտ երկու տուփ... Բայց մի օր անգամ մտքովս չի անցել համարել, թե ծխելն օգտակար է առողջությանս: Հետաքրքիր է, կա՞ արդյոք որևէ մեկը, ով համարում է, թե ծխելն օգտակար է առողջության համար:
Կարծում եմ, ոչ բայց շատ-շատերս այդ մասին աշխատում ենք չմտածել, չէ՞ որ ծխելն իրոք որ բավական հաճելի զբաղմունք է շատերի համար... Ես էլ, օրինակ, տարիներ շարունակ մտածել եմ. ինչպե՞ս... առավոտյան վեր կենամ ու ինչպե՞ս վայելեմ առավոտյան սուրճս, եթե չծխեմ... Այսօր, ինչ մեղքս թաքցնեմ, վայելում եմ առավել մեծ հաճույքով, քանզի վայելում եմ արդեն սուրճի մաքուր, ծխով չաղտոտված համը...
Մի օր մտքովս մի բան անցավ. ինչպե՞ս կվարվեի ես նրա հետ, ով կփորձեր ինչ-որ վնաս հասցնել ինձ, նույնիսկ ոչ թե անմիջապես առողջությանս, այլ, ասենք, ունեցվածքիս: Չէ՞ որ շատերը կարող են անգամ դատի տալ նրան, ով կկոտրի իրենց տան ապակին, կամ խազ կքաշի սիրելի ավտոմեքենայի վրա: Էլ չեմ ասում մարմնական, առողջական վնաս պատճառելը. մի՞թե կգտնվի մեկը, ում համար սեփական մեքենան սեփական մարմնից ավելի թանկ արժի... Մի խոսքով, եզրակացրեցի, որ ինձ վնաս տվող մարդուն լավագույն դեպքում ինձ թշնամի կհամարեի...
Այսպես ես հասկացա, որ հենց ինքս՝ իմ ամենաոխերիմ թշնամին եմ... Որ ինքս ինձ բոլորովին ոչ հարգում եմ, ոչ էլ սիրում... Բայց այս հայտնագործությունն ինձ համար՝ նրա, ով այդ ժամանակ արդեն համոզվել էր նրանում, որ իր մարմինն իրական ինքը չէ, - չէր կարող ինչ-որ առանձնահատուկ նշանակություն ունենալ, եթե չլիներ մի այլ կարևոր հանգամանք էլ:
Ցանկացած մարդ իր ամբողջ կյանքն ապրում է նրա համար, որպեսզի ինչ-որ հետք թողնի իր շարջապատում, իսկ ցանկացած նորմալ մարդու առաջնահերթ նպատակն է, որպեսզի իրեն սիրեն ու հարգեն: Այն օրը ես հասկացա, ասես թե ֆիզիկապես մաշկիս վրա զգացի, որ... ինչպե՞ս կարող եմ սեր ու հարգանք սպասել, պահանջել ուրիշներից, եթե առաջին հերթին ինքս ինձ՝ ոչ սիրում եմ, ոչ հարգում, եթե երեսունհինգ տարի շարունակ անխղճորեն ավերում եմ սեփական մարմինս, առողջությունս... Մի՞թե ինձ համար գոյություն ունի ավելի կատարյալ թշնամի, քան ինքս եմ...
Ճշմարիտն ասած, երևի մինչև այդ պահը՝ և դրանից հետո էլ, - ես ինքս ինձանից այդքան հիասթափված, այդքան ինքս ինձ ատող չեմ եղել, երբեք ինքս ինձանից այդքան չեմ ամաչել...
Սարսափելի հայտնություն է, երբ հասկանում ես, թե իրականում ինչ է նշանակում: լինել ինքդ քեզ թշնամի...
Ասեմ, որ մեկ վայրկյան տևեց ծխելը թարգելս... և վայրկյան անգամ այլևս ծխելու ցանկություն չեմ ունեցել:
Թույլ տուր, Ռայ ջան, խոստովանել, թե ինչու հենց քո խոսքերը մեջբերեցի:
Որովհետև այն, ինչ պատասխանեցիր դու Ծայրահեղին, լրիվ տրամաբանական է, որովհետև մարդ, ով թշնամի է ինքն իրեն, երբեք չի հավատա կամ համաձայնվի, որ մեկ ուրիշը թշնամի չէ իրեն:
Քո խոսքերով ասած, մարդ, ով թքած ունի ինքն իր վրա, երբեք չի հավատա կամ համաձայնվի, որ մեկ ուրիշը թքած չունի իր վրա:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Bruno (07.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (07.01.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ