Մի հատ համեմատեք, ո՞րն է ավելի հասկանալի կամ նորմալ.
Այսպես ուզում են, որ խոսենք Microsoft-ում:Զգացի, որ համակարգիչս դանդաղ է աշխատում: Որոշեցի ապամասնատել տեղային սկավառակը, մտա Մեկնարկել-Բոլոր ծրագրերը-Պիտույքներ-System Tools-Համակարգչի ապամասնատիչ: Սկսեցի վերլուծել: Զեկույցից երևում էր, որ շատ նիշքեր, որոնք գրեթե չեմ օգտագործում, մասնատված են և խանգարում են համակարգչին: Այս պատճառով որոշեցի նախ մաքրել համակարգիչը: Մտա Հսկիչ Վահանակ-Հավելել կամ Հեռացնել ծրագիր, այնտեղից մի շարք ծրագրեր ջնջեցի: Հետո մտա Իմ Համակարգիչ-Տեղային Սկավառակի հատկություններ-Սկավառակի մաքրում: Մոգի միջոցով ջնջեցի բավական քանակությամբ ժամանակավոր նիշքեր: Հետո նոր անցա ապամասնատմանը...
Բայց օրինակ ես ավելի շուտ այսպես կարտահայտվեի.Հա, թարգմանել, թարգմանել, բայց դե.....Զգացի, որ համակարգիչս դանդաղ է աշխատում: Որոշեցի local disk-ը defragment անել, մտա Start-All programs-Accessories-System Tools-Disk Defragmenter: Սկսեցի analyze անել: Report-ից երևում էր, որ շատ file-եր, որոնք գրեթե չեմ օգտագործում, մասնատված են և խանգարում են համակարգչին: Այս պատճառով որոշեցի նախ մաքրել համակարգիչը: Մտա Control Panel-Add or Remove Programs, այնտեղից մի շարք ծրագրեր ջնջեցի: Հետո մտա My Computer-Local Disk-ի properties-Disk Cleanup: Wizard-ի միջոցով ջնջեցի բավական քանակությամբ temporary file-եր: Հետո նոր անցա defragment-ին...
Ի՞նչ կարծիքի եք
Էջանիշներ