Սիրելի ակումբցիներ, առաջիկայում ակումբի բաժինների կառուցվածքում հավելումներ ու փոփոխություններ են լինելու: Ու այս հարցում անշուշտ հետաքրքիր ու կարևոր է նաև ՔՈ՛ կարծիքը:
Հետևաբար առաջարկում եմ մինչև 11.08.2009թ.-ը (շաբաթ օրը) ներկայացնել ձեր առաջարկները ու պատկերացումները, մասնավորապես, թե ինչ նոր ու հետաքրքիր բաժիններ կուզեիք տեսնել, որ բաժիններն եք համարում ավելորդ, որոնք կուզեիք իրար միավորված տեսնել, կամ որոնք կուզեիք, որ ենթաբաժին լինեին, որ ենթաբաժինները կուզեիք, որ դուրս գային ենթաբաժնի կարգավիճակից ու բաժին դառնային, որ բաժինը կուզեիք, որ բաժանվեր մի քանի մասի, ավելի նեղ ուղղություններով և այլն: Ցանկալի է, որ բոլոր առաջարկները լինեն փաստարկված, հիմնավորված, մանրամասն ներկայացվի այդ առաջարկի արդիականությունը, կարևորությունը, ճիշտ լինելը:
Միաժամանակ հայտնում եմ, որ թեև քննարկվելու են բոլոր առաջարկները, բայց բոլորովին պարտադիր չի, որ բոլորն ի կատար ածվեն: Վերջնական որոշումը կայացնելու է ակումբի ղեկավար կազմը, առանձին քննարկման ժամանակ, հետևաբար դա էլ պետք է ձեզ հուշի, որ ձեր առաջարկը որքան փաստարկված լինի, այնքան ավելի հավանական կլինի դրա իրագործումը:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջարկների համար:
Էջանիշներ