Քաղաքականություն բաժնին անհրաժեշտ է նոր մոդերատոր կամ մոդերատորներ:
«Քաղաքականության» բաժնի փակվել/չփակվելու հարցը թեմայում որոշվեց, որ այդ բաժինը, գոնե առայժմ, չի փակվելու:
«Սպորտ» և «Քաղաքականություն» բաժինների մոդերատոր բաժնում առաջարկված մոդերատորության թեկնածուներից միայն P.S.-ն է, որ համաձայն է այդ առաջարկին (համաձայն իր այս գրառման): Իմ կողմից ավելացվում է նաև Ձայնալարի թեկնածությունը:
Քվեարկությունը բացվում է բազմակի ընտրության հնարավորությամբ: Այսինքն յուրաքանչյուր ոք կարող է ընտրել թե՛ թեկնածուներից միայն մեկին, թե՛ երկուսին միաժամանակ: Կա նաև բոլորին դեմ եմ տարբերակ:
Զգուշացնում եմ, որ այն մարդկանց ձայները, ովքեր հումոր անելու կամ այլ նպատակով կընտրեն թեկնածուներից որևէ մեկին (կամ երկուսին էլ) ու միաժամանակ նաև «Բոլորին դեմ եմ» տարբերակը, նրանց ձայներն ուղղակի չեն հաշվի:
Բոլոր այն անձինք, ում համար միևնույն է, թե ով կլինի մոդերատոր, կարող են թեման պարզապես շրջանցել: «Բա ինչու՞ չկա «ինձ համար մեկ է» տարբերակը» բնույթի բոլոր գրառումները ենթակա են ջնջվելու:
Բացառված չէ, որ քվեարկության արդյունքում ոչ մեկը մոդերատոր չի դառնա, կդառնա միայն մեկը, կամ երկուսը միաժամանակ կդառնան մոդերատոր:
Հավանական է, որ քվեարկությունից հետո բաժնի ներկայիս Philosopher ու Մելիք մոդերատորները այլևս այդ բաժնում մոդերատոր չեն լինի:
Դե ինչ, ազատ արտահայտեք Ձեր կարծիքը ու ընտրեք Ձեր նախընտրած մոդերատորին![]()
Էջանիշներ