Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.07.2007, 17:06:
Անդրադառնամ ՀՀ-ում այժմյան իշխանության - ՀՀ-ում իշխանությունն իրականացման մի ասպեկտին միայն:
Սխալը նշելու համար նախ պետք է քննարկել ու հասկանալ, թե ղեկավարման ինչ մեթոդոլոգիա է ընտրված: Ու հետո նոր կարելի է սխալ համարել ընդհանրապես ընտրված մեթոդոլոգիան, կամ էլ սխալներ որոնել ընտրված մեթոդոլոգիայի ներսում:
Ես հակված եմ ավելի շատ խոսել մեթոդոլոգիայի մասին, քան թե քննարկել մեթոդոլոգիայի ներսի տեխնիկական խոտանը: Մեթոդոլոգիան ըստ իս երկու բառով կարելի է սահմանել "Բաժանիր որ տիրես", մի կողմից, մյուս կողմից "Գյորմամիշի" հատկանիշներով մարդու ագահությամբ, մյուս կողմից "Ինչքան քիչ խոսամ, էնքան շատ դժվար կլինի հասկանալ թե ես ով եմ իրականում, կապահովագրվեմ քննադատներից, ու բոլորը կտարածեն իմ մասին միֆեր ու իրենք էլ կվախենան / Քաջ Նազարի մեթոդ/" և այլն /էսքանով հլա դեռ բավարարվենք/:
Սրանք բոլորն էլ վախկոտին ու իր իրական արժանիքներից շաաաա՜տ բարձր դիրք գրավողի մեթոդներ էն: Սրանք ինձ, որպես ՀՀ քաղաքացու՝ ոչ թե չեն բավարարում, այլ զզվելի են:
Մնացածը, թե ինչը, ոնց, ում ծախեցին, ստորագնեցին, փակեցին, սպանեցին, ծեծեցին և այլն, ածանցիալ է նազարականությանը: Ես չեմ խոսա սրա մասին, որովհետև իսկզբանե անընդունելի է մոդելը, ամբողջը:
Հ.Գ. Միգուցե Ուստիանի հայտնվելու ժամանա՞կն է:
Եկեք փնտրենք Ուստիանին իր ցախավելով: Փորձենք գտնել նրան: Չէ որ իմաստունները էս ձև են ավարտել Նազարի պատմությունը:
![]()
Ա1+ հեռուստաընկերության փակում - 2003 թվական
Ներկա իշխանությունների ամենամեծ սխալը 1999թվականի հոկտեմբերի 27-ից հետո հրաժարական չտալն էր: Դրանով նրանք իրենց դատապարտեցին ամեն գնով իշխանության վրա մնալուն:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Կենտրոնում մարդկանց տներից վտարելը անօրեն, բռնի ուժով:
1998-ին «նրանց» իշխանություն բերելը…
2005-ին սահմանադրության հանրաքվեն, որը 101%-ով կեղծված էր,
ՌԴ-ից պարտքով ստացած օգնությունը փակել ՌԴ-ին ծախելով ողջ ՀՀ-ի ինֆրաստրուկտուրան,
Նախագահի վերաբերմունքը Պ. Պողոսյանի սպանության հետ կապված՝ «ափսոս սիրուն բան չի մեռածի հետևից խոսալը, թե չէ լիքը բան կուզենայի ասել…» Ռ.Ք.
Դեռ շա՜տ բաներ կան, որ չեմ ասում:
Նմանօրինակ հարուած ստացած իշխանութիւն յանձնելը. երկրորդ հոկտեմբեր 27 կը լիներ: Կարծում եմ, այդ պահին պետութեան ողջ մնացած այրերը պէտք էր մնային իրենց պաշտօններում, եւ մնացին: Կարեւորը դատն էր, որ կայացաւ եւ հրապարակայնօրէն: Մեղաւորը(ները) ո՞վ է, ո՞վ դրդել էր նրանց այդ ոճիրը գործելու: Կարծում եմ, եթէ այդ օր սպանուած ղեկավարները ողջ մնային, նրանք էլ այս զրուցարանում կը գամուէին խարազանման պատին: Ամէն ոք գանգատում է իշխանութիւնից: Ճիշտ էք, բայց չի կարելի անտեսել երկրաշարժը, Սովետ Միութեան տարանջատումը եւ Հայաստանի անկախացումը (որոնց պատճառով մի օրից միւսը Հայաստանի քաղաքացիները սնանկացան. ռուբլու արժէզրկման որպէս հետեւանք), ինչպէս նաեւ Արցախի ազատումը: Եթէ երբէք վերը յիշածս դէպքերը տեղի չունենային. Հայաստանի քաղաքացիները եւ պետութիւնը աւելի հարուստ պիտի լինէին: Սխա՞լ եմ: Ուրեմն կարելի չէ մեղադրել անձնական ապերջանկութեան պետութեան պաշտօնեաները: Իսկ նրանք, այդ պաշտօնեաները գողանու՞մ են: Կարծում եմ այո, բոլոր երեւոյթները այդպէս են ցոյց տալիս: Ո՞վ պիտի հետապնդի գողերին:Ներկա իշխանությունների ամենամեծ սխալը 1999թվականի հոկտեմբերի 27-ից հետո հրաժարական չտալն էր: Դրանով նրանք իրենց դատապարտեցին ամեն գնով իշխանության վրա մնալուն:
Ոչ ոք չի անում որեւէ գործ: Բոլորը խօսքի վարպետ եւ գործի հիւանդ են: Իշխանութիւնը եւ աթոռը փոխում են մարդու էութիւնը, մեծացնում են փորը, ճարպացնում են դէմքը: Մարդիկ սկսում են վախենալ վայելած բարիքի կորուստից: Իշխանաւորների գողութիւնը բացայայտողը պիտի լինի նոյն իշխանութեան մաս կազմող, սակայն պարկեշտ մնացած անձը:
Այլապէս, սովորական քաղաքացին որտեղի՞ց պիտի բերի գողութեան տուեալները: Երբ Ռոբերտ Քոչարեան-Վազգէն Սարգսեան (Աստուած հոգին ողորմի) զոյգը տապալեցին Լ.Տ.Պ.եանի Հ.Հ.Շ.ական վարչակարգը. Սպասեցինք գողերի դատը, գողութեանց բացայայտումը, փողերի վերադարձը: Սակայն չտեսանք այդպիսի երեւոյթ: Տարիներով սփիւռքահայ մամուլը արտագրում էր Հայաստանեան մամուլի յօդուածները, Հայաստանում տեղի ունեցած զեղծարարութեանց վերաբերեալ: Իսկ երբ Հայաստանի Հ.Յ.Դ.ականները ստացան մի քանի աթոռ, իսկոյն ամէն ինչ վարդագոյն դարձաւ նոյն սփիւռքահայ մամուլում: Ոչ Տիար Ռոբերտ Ք.եանը հետապնդեց նախկին գողերին, ոչ էլ նոր իշխանութեան հասած կուսակցութիւնները արեցին դա: Մարդիկ ծածկեցին մէկզմէկի յանցանքը: Արցախի վերաբնակեցման համար օր ու գիշեր գոչեր արձակող դաշնակցական պարագլուխներն էլ այժմ պատճառաբանում են, որ իշխանութեան ողջ լծակներին չեն տիրում: Մարդիկ կաշառուած են: Նրան ովք պիտի պայքարէին, բացայայտէին կողոպուտները, նշանակուած են իրենց պաշտօններում՝ նոյն գողերի մեղսակիցների կողմից: Սովորական քաղաքացին չի կարող փաստեր, տուեալներ բերել եւ ներկայացնել դատական իշխանութեան: Դա լուրջ կազմակերպութիւնների գործն է: Եթէ մաքսատներում ապրանք ներմուծում են առանց հարկի, մաքսատան պաշտօնեան պիտի բացայայտի իր գործընկերոջ գործը, մի երեւոյթ, որ շատ հեռու է իրականութիւն դառնալուց: Ուրեմն գնանք վարժարաններ, կրթական կառոյցներ, եւ նորից սկսենք դաստիարակել աաագայի Եւրոպական միութեան անդամ Հայաստանի քաղաքացուն:
Առաջին հերթին շատ անկուշտ են, այ դրանից է, որ մեր երկիրը էս օրին է:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Սիրելի Պանդուխտ, Ձեր մտքերն ու տեսակետները ցավոք սրտի հակասության մեջ են մտնում թե' մեր ներկա վիճակի և թե' միմյանց հետ:
Խնդրում եմ ուշադիր կարդալ իմ երկրորդ նախադասությունը, այն շատ լուրջ մտածելու տեղիք պիտի տար, սակայն Դուք դա անտեսում եք և դասական ձևով ցանկանում եք արդարացնել մեղավորներին, որի հետ ես համաձայն չեմ:
Նախ և' պարոն Քոչարյանը և' պարոն Սարգսյանը լրջորեն թերացել են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու մեջ, որի հետևանքով տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Անգամ աֆրիկայի հետամնաց երկրներում այդպիսի դեպքերում պետական համապատասխան պաշտոնյաները հրաժարական են տալիս, իսկ մեր պարագայում միակ պարկեշտ պաշտոնյան փաստորեն Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը դուրս եկավ, մնացածներին` կատարվածից հետո ավելի բարձր պաշտոնների նշանակվեցին: Ի՞նչ է սա Դուք նորմա՞լ եք համարում:
Ես Դաշնակցական չեմ, առհասարակ որևէ կուսակցության անդամ չեմ, սակայն Արցախի այսօրվա ոչ թե վերաբնակեցման, այլ հայաթափման համար նրանց չպետք է մեղադրել , այլ այն ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին ովքեր իրենց արցախցի հարազատ բարեկամներին ու հավատարիմ ընկերներին, բոլորին տաքուկ տեղեր ապահովեցին Երևանում և հիմա ամեն մի եկող իր ետևից բերում է շատ ուրիշների և որ ամենավտանգավորն է մեծ թվով երիտասարդների` Արցախում թողնելով միայն զառամյալ ծնողներին ու ծերերին, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել հայրենի տնից ու հողից կտրվելու մտքի հետ:
Մի իշխանություն, որ իր ժողովրդին շարունակաբար խաբելով է մնում վերևում, ինչպե՞ս կարող է այդ ժողովրդի մասին մտածել: Կամ Դուք ինչո՞վ եք համոզված, որ սրանք Լ.Տ.Պ. -ի ու ՀՀՇ-ի շարունակությունը չեն: Մի խոսքով այս անգամ ես չեմ կիսում Ձեր տեսակետները, որոնք մեր իրական կյանքից վատատեղյակ մարդու տեսակետներ են հիշեցնում:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Ես համոզուած եմ, որ ներկայ իշխանութիւնը Հ.Հ.Շ.ի ծնունդ է:Կամ Դուք ինչո՞վ եք համոզված, որ սրանք Լ.Տ.Պ. -ի ու ՀՀՇ-ի շարունակությունը չեն: Մի խոսքով այս անգամ ես չեմ կիսում Ձեր տեսակետները, որոնք մեր իրական կյանքից վատատեղյակ մարդու տեսակետներ են հիշեցնում:
Մի այլ շարանում խնդրայարոյց Dvgrayը նախագահին մականուանել էր, որպէս «դաշնակցական», նախկին պաշտպանութեան իսկ այժմու վարչապետին «Նժդեհական», չգիտեմ ում՝ «ինչական»:
Երեւի տարիքով մի քիչ մեծերդ գիտէք յարգելի նախագահի, իմա՝ Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի Արցախում որոնց մարդը լինելնին: Նրանք Հ.Հ.Շ.ի ներկայացուցիչներն էին այնտեղ եւ իրականացնում էին այդ կազմակերպութեան ծրագիրը: Մի տեղ, մի պահ, երբ Հ.Հ.Շ. (կամ նախորդող նախագահ՝ Լ.Տ.Պ.եանը) «համազգային» լինելուց դադարեց եւ դարձաւ «տեղայնական». Կամաց-կամաց մարդիկ հեռացան այդ «շարժման» շարքերից: Բայց «պայքարի ընկեր» էին եւ չէին կարող իրար դատել-բանտարկել, դրա համար էլ 1989-1997 տարիների ընթացքին ով որ «գողացաւ» 70 տարիների ընթացքին կուտակուած հարստութիւնը, մնաց գողացած, քանզի չդատապարտուեց եւ չվերականգնուեց ժողովուրդի հարստութիւնը նոյն գողերի նախկին ընկերներ, սակայն գաղափարական պատճառներով բաժանուած այժմու իշխանաւորների կողմից:
Այս ընթացքին, ճակտի քրտինքով, արդար աշխատանքով հարստացած մարդկանցից ներողութիւն եմ հայցում, քանզի չի բացառւում այդպիսիների գոյութիւնը: Թացը չորի հետ չայրենք:
աստղային հիվանդություն ունեն համատարածև մոնոպոլիստական հակումներ
Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....
Հարգարժան պարոն
Մենք կրկին տարբեր բաների մասին ենք խոսում: Ես չեմ ցանկանում թեմայի խնդիրներից դուրս գալ ու այդ շրջանակում մնալու և թեման զարգացնելու համար ` Ձեզ խնդրել էի ուշադրություն դարձնել իմ երկրորդ նախադասության իմաստի վրա, սակայն Դուք ցանկանում եք ինձ ներքաշել մի բանավեճի մեջ, որն արդեն այլ ծավալուն թեմայի առարկա է: Խնդրեմ, մենք կարող ենք այդ հարցերի շուրջ քննարկումներ սկսել, եթե օրինակ` Դուք այդպիսի մի թեմա բացեք, իսկ հիմա Ձեզ կներկայացնեմ այն, ինչ ցանակնում էի , որ Դուք հայտնաբերեյիք իմ այն գրության վերջին նախադասության մեջ:
Ես ասում եմ, որ թույլ տրված սխալի պատճառով, /այն է գոնե ձևականորեն հրաժարական չներկայացնելու/ իշխանությունները արհեստականորեն հայտնվեցին մի այնպիսի ծանր իրավիճակում, որից միակ ելքը իշխանությունը հավերժ ձեռքում պահելն է: Հենց այդ խնդրի լուծման համար էլ թույլ են տրվում մյուս բոլոր սխալները...
Այսօր մեր իշխանություններին Հայաստանի առաջընթացն այնքանով է հետաքրքրում, որքանով այն չի խանգարում իրենց իշխանության ամրապնդմանը, արդյունքում մենք տանուլ ենք տալիս բոլոր բնագավառներում թե' արտաքին և թե' ներքին քաղաքականության մեջ:
Իհարկե ես Ձեզ հետ համաձայն եմ` պետք է հարգել պետական բարձրագույն այրերին, սակայն դրա համար հարգելի պատճառ է պետք:
Իմ ընկերներից մեկը, որը մինչև վերջերս անչափ սիրահարված էր մեր իշխանություններին ու առիթը բաց չէր թողնում նրանց գովերգելու համար` գործի բերումով 3 օրով մեկնեց Վրաստան: Վերադարձին հարցրի.
- Ինչպե՞ս անցավ ուղեվորությունդ:
-Ես մեր իշխանություններից հիասթափված եմ, - եղավ նրա պատասխանը:
-Ինչո՞ւ, այ Արմեն, ի՞նչ կապ ունեն մեր իշխանությունները:
-Թիֆլսն հիմա իր կարգ ու կանոնով Լոս-Անժելոսին ոչնչով չի զիջում, էլ չեմ խոսում մեր ու վրացական մաքսավորների ու մաքսատների տարբերության մասին: Քեզ այնտեղ իսկական մարդ ես զգում...
Մարդը հասկացել է, որ երկրի ղեկավարի օրինակը` թվաքանակով մեզ նման փոքր ժողովուրդների համար վճռորոշ նշանակություն ունի:
Այս օրինակն ինձ ստիպեց մտածել այսպես, գուցե վատ չէր լինի, եթե ընտրություններից առաջ Հայաստանի բոլոր ընտրողներին մի երկու օրով գործուղենք Վրաստա՞ն:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Մեծայարգ բարոն-Baron Smergh,
Հասկանում եմ, համաձայն եմ:
Ա՛յս պտուղը այս ծառէն կուգայ: Ամէն իշխանութիւն իր ժողովուրդին արժանին է: Այսինքն եթէ Հայաստանը այսպէս է, եթէ Հայ պաշտօնեաները ասյպէս են, պատճառը պէտք փնտռել նոյնինքն ժողովուրդի մէջ:
Ժողովուրդը՝ ահա դու՛ք, այստեղ գրեցէք, քննադատէք, բացայայտէք, բայց...շինիչ եւ արդար գրիչով եւ ոչ թէ կեղծ յերիւրանքով:
Բարին ընդ ձեզ![]()
Ճիշտ ասած, արդեն մի քանի տարի է, որպես տուրիստ, բազմաթիվ անգամներ հատել եմ վրացական սահմանը տարբեր տեղերում, և միանշանակ կարող եմ պնդել, որ հայ մաքսավորները և սահմանապահները իրենց գրագիտությամբ ու մարդկային հատկանիշներով բազմիցս /անհամեմատելի է/ գերազանցում են իրենց վրացի գործընկերներին:
Պատկերացրու, որ Սարպիի ավտոմեքենաների գրանցման բաժնում, կոմպերի վրա աշխատում են աշխատակիցներ, որոնք դիալոգային պատուհանը. որ հայտնվել էր առաջին պլանում /մօդալ պատուհան/ փակել չէր կարողանում, և անվերջ կլիկ էր անում հետևի կնոպկանրի վրա /մոտ 5 րոպե/ մինչև գլուխս ներս կոխեցի ու ասացի որ սեղմի Օk կնոպկի վրա: Իսկ անցյալ տարի Սադախլոյի մաքսավորի չէր կարողանում փասթաթուղթը տպել, որովհետև էնքան պրինտ եր տվել, որ կոմպը լռվել էր, որ ժողովուրդը 2 ժամից ավել սպասում էր, որովհետև "կոմպյուտեռ նե ռաբոտայետ, ժդյեմ սպեցիալիստա իզ Տբիլիսի
" :
Իմանալով, որ պրոբլեմ ունեն, մոտեցա ու "կոմպը ռեմոնտ արեցի/խնդիրները փակեցի/ որից հետո բոլոր վրացի տամոժնիկները իմ վրա սկսեցին նայել որպես երկրորդ Հիսուսի, ու արագ ինձ բաց թողեցին":
Ի հակադրություն նրանց, նորից շեշտեմ, որ հայկական կողմից միշտ հանդիպել եմ բանիմացության ու արագ գործելավոճի:
Մոռացա ասել, որ Սարպիի մաքսավորները ու սահմանապահները էնքան "դիշովկա" էին դարձել, որ ամեն սահման անցնողից կամ "պապիռոզ" էին վեկալում, կամ էլ "պիվա", վերջում դուրս թողնելուց էլ ավելացնելով "սկաժի սպասիբո Սահակաշվիլի":
Մոդերատորական: Գրառումը խմբագրված է, կոպիտ, վիրավորական ձևակերպումները` ջնջված: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը և խուսափեք կոպիտ ձևակերպումներից` մնալով երևույթների գնահատման առավել քաղաքակիրթ մեթոդների շրջանակներում:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 24.07.2007, 17:47:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ