User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Գյումրիի «քաղաքապետ» Վարդան Ղուկասյանը

  1. #1
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Գյումրիի «քաղաքապետ» Վարդան Ղուկասյանը

    Սակավամիտ, անգրագետ, քրեածին տարրերի հիթ- շքերթը շարունակվում է:
    ՎԱՐԴԱՆԻԿԻ ՁԵՌՔԸ ՀԱՄԲՈՒՐՈ՞ՒՄ ԵՆ

    Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի միջեւ ծագած պատմությունը շարունակվում է. օրերս ստորագրահավաք է սկսվել ի պաշտպանություն Միքայել սրբազանի, իսկ երեկ էլ սրբազանին աջակցություն է հայտնել «Միացում» հ/ք նախաձեռնությունը:

    Երեկ այս խնդրի կապակցությամբ խոսեցինք Վարդան Ղուկասյանի հետ: Վերջինս, սակայն, մինչեւ հարցազրույցը հանդես եկավ փոքրիկ հայտարարությամբ` ուղղված «ՀԺ»-ին. «Ես ուզում եմ ասել` «Հայկական Ժամանակ», այդքան ատելություն, այդքան թշնամանք, որ իմ նկատմամբ կա 9 տարի, որտեղի՞ց: Ո՞վ է այդքան գումար վճարում: Էդքան գումար աշխատեց իմ հաշվին, բայց քո շեֆը մի հատ չեկավ մի անգամ սեղան գցի գոնե: Քո շեֆին կասես` ամոթ է, էդքան չի կարելի թշնամանալ, ես լավ մարդ եմ, հըլը արի մի օր նստենք, իրար հետ խոսենք, թող տեսնի, որ հայրենասիրությունը, մաքրությունը ինձանից է ծագում»: Սա Վարդան Ղուկասյանի հայտարարությունն էր, իսկ ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը.

    -Պարոն Ղուկասյան, ի վերջո կասե՞ք` ինչու եք լարվել Սրբազանի հետ:

    -Որտեղի՞ց է ձեզ այն հիմքերը, որ դուք ինձ ասում եք, որ քաղաքապետը եպիսկոպոսի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել, կամ ասենք` իր նկատմամաբ ինչ-որ վատ խոսք է ասել կամ, ասենք, չի ընդունում:

    -Ամբողջ Գյումրին խոսում է, որ դուք նրան մեղադրել եք սատանային ծառայելու եւ նման այլ բաների մեջ:

    -Հիմա որ ես դատի տամ էդ խոսքը ասողին, ո՞վ է դրա հեղինակը, կարո՞ղ եք ինձ ասել, ես դրան պետք է պատասխան տամ:

    -Այսինքն` ժխտո՞ւմ եք, որ ձեր միջեւ խնդիրներ կան:

    -Մինչեւ էսօր իմ կողմից, կարող է սրբազանի կողմից կա, բայց իմ կողմից երբեք սրբազանին սատանա կամ մի հատ ինչ-որ թթու խոսք երբեք ես չեմ ասել: Ուղղակի ես զարմանում եմ ե՛ւ սրբազանի, ե՛ւ մանավանդ, լրատվական կառույցներից. ես չեմ զարմանում, որովհետեւ բանսարկությունը դա լրատվական կառույցների գործն է, հիմա ուղղակի ես զարմանում եմ, թե դուք ինչո՞ւ եք ինձ դրդում, որ ես բան ասեմ:

    -Ես ձեզ չեմ դրդում, ես հարցնում եմ ձեր կարծիքը:

    -Ուրեմն, սիրուն ջան, ես ընդհանրապես ոչ մի տեղ, ոչ մի լրատվական կառույցում անհարգելի, որեւէ թթու խոսք սրբազանի նկատմամբ չեմ ասել: Եթե իր անձն էլ չհարգեմ, ես Եկեղեցին եմ հարգում: Ես իր անձը թողնում եմ երկնային Աստծուն, որ թագավորն Աստված է, եւ իր բերանի խոսքն եմ լսում: Իմ գործը չի. «մի՛ դատվեք, որ չդատվեք» սկզբունքով եմ առաջնորդվում: Ինքը ամսու 24-ին ելել է հեռուստատեսությամբ ոչ թե իր կարծիքն է հայտնել մյուս թեկնածուի նկատմամբ, այլ ուղղակի մտել է էկրան երեկոյան ժամը 12-ի մոտ ու ամենավատ խոսքերով պատահական իմ հասցեին ասել է: Բայց ես ո՛չ պատասխանել եմ, ո՛չ խոսել եմ, ո՛չ էլ ինչ-որ առիթ է եղել, որ էսքան ժամանակ ես իր նկատմամբ մի անհարգալից վերաբերմունք ցույց տամ:

    -Եթե որեւէ պրոբլեմ չկա` ինչո՞ւ են մարդիկ ստորագրահավաք անում` ի պաշտպանություն սրբազանի:

    -Ո՞վ է ասել, որ ստորագրահավաք են սկսել:

    -Արդեն հայտարարել են, որ սկսել են: Բացի այդ, 80 հոգի էլ այցելել էին Սրբազանին:

    -Ես զարմանում եմ ձեր ներկայացրած խոսքերի վրա. ստորագրահավաք են արել, 80 հոգի գնացել են... ես ոչ մի բանից ընդհանրապես տեղյակ չեմ, ոչ էլ քաղաքականապես այնպիսի աֆերիստական բաներ եմ անում, որ սարքեմ. էլ ստից հարցեր, նմանատիպ բաներ ես չեմ անում: Ես ունեմ 35 հազար մաքուր ձայներ, նու թող 300 կամ 400 ձայն պակաս լինի, էսքան ժողովուրդ իմ կողքին կանգնած է եղել առանց կաշառք բաժանելու, առանց կեղծիքներ, եւ այսօր իրենց ընտրյալ քաղաքապետին եթե որեւիցե մեկը մի վատ բան է ասում, ժողովուրդը չի՞ թշնամանում, ո՞նց եք կարծում:

    -Ուզում եք ասել` ժողովո՞ւրդն է թշնամացել Սրբազանի դեմ:

    -Ես չեմ ուզում ասել, թե ժողովուրդն է թշնամացել Սրբազանի դեմ, որովհետեւ հիմա ես կոնկրետ այդ հարցերով ընդհանրապես չեմ զբաղվում: Ես ունեմ հսկայական աշխատանք եւ ես իմ ժամանակը նմանատիպ հարցերի շուրջ չեմ նպատակաուղղում: Ես, իմ աշխատանքով լծված, աշխատում եմ, իմ քաղաքը կառուցում: Թե ով ի՞նչ կխոսա` վերջում ընտրությունները գալիս են, արդյունքները երեւում են:

    -Պարոն Ղուկասյան, ձեզ չի՞ հետաքրքրում, թե մարդիկ ինչպես են արձագանքել Սրբազանի խոսքերին:

    -Հիմա դու արի ինձ հետ պտտվի քաղաքում, դու կտեսնես, որ ինձ օրհնում են: Դաժե տեղ է եղել, որ իմ ձեռքը, չեմ ուզում էդպիսի բան ասել, համբուրում են: Եկեք հետս պտտվեք, տեսեք` անիծո՞ւմ են, թե սիրում են:

    -Պարոն Ղուկասյան, խոսակցություններ կան, որ դուք իշխանություններին ասել եք, թե Սրբազանը կապ ունի ընդդիմության հետ, եւ դրանով է պայմանավորված նրա նկատմամբ հետապնդումը:

    -Գիտե՞ք ինչ կա, ես ընդհանրապես էդպիսի բաներով չեմ զբաղվում: Դա ամբողջ պետությունը ունի տարբեր կառույցներ, կա ազգային անվտանգություն, կա ներքին գործեր, կա դատախազություն, կան, ասենք, հեռուստաընկերություններ, կան, ասենք, էդ ամեն ինչեր, որ բոլորը պատասխանատվություն տալիս են իրենց վերադասներին, եւ այսօր ես իմ աշխատանքով եմ ներկայացնում: Թե սրբազանը ի՞նչ է անում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Միայն ինձ հետաքրքրում է մի բան. եթե Սրբազանը բողոքական քարոզներ կանի, եթե Սրբազանը Տիրոջը դեմ լինի, ես անպայման իր հետ իրոք լուսավորչական ձեւով, հավատքի ձեւով կպայքարեմ, իսկ մնացած քաղաքական բաները, պահվածքը ինձ չի հետաքրքրում, մանավանդ որ` ընդհանրապես չէի ուզենա, որ որեւէ մի հոգեւոր առաջնորդ զբաղվեր քաղաքականությամբ. կարող է ինքը թեկնածուի նկատմամաբ իր բարեկամական վերաբերմունքը արտահայտի, բայց` մյուսին չփնովելով: Այ հոգեւորականների դերը սրանում է կայանում, որովհետեւ դիմություն թե ընդդիմություն` դա թեմի առաջնորդի հոտն է: Կարող է ինքը թեկուզ իմ ընդդիմադիր թեկնածուին պաշտպանել, բայց ոչ` ինձ վատաբանել ու հայհոյել:

    -Պարոն Ղուկասյան, ՀՀԿ-ն այս հարցում կանգնա՞ծ է ձեր մեջքին:

    -Ուրեմն, տես ինչ եմ ասում` Սրբազանը ինձ թող «չար» ասի, ես իրեն բարով կհատուցեմ: Իսկ ճիշտն ասած` իմ մեջքին կանգնելու առիթը չկա: Ես եկեղեցուն ինչքան որ հողակտոր տվել եմ, ես ինչքան եկեղեցու նկատմամբ աշխատանք եմ տարել ու տանելու եմ, ուրիշ քաղաքապետերը թող ինձանից չնեղանան, բայց ոչ ոք այդքան չի արել, որքան ես, ու անելու եմ: Այսօրվա սրբազանը կլինի, թեկուզ մյուսը կլինի, բայց ես էլի ամեն ինչ անելու եմ` լինեմ քաղաքապետ, լինեմ ոչ քաղաքապետ:

    -Ձեր ասածներից հարց ծագեց` հնարավո՞ր է, որ երբ էլ քաղաքապետ չլինեք, դառնաք հոգեւորական:

    -Աստված ինչ որ կամենա, փա՛ռք Աստծո կամքին: Եթե Աստված կամեցավ, որ ծառայենք, ասենք, այդ ոլորտում, միգուցե, Աստծո կամքով, փա՛ռք կամեցածին:
    ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ
    http://hzh.am/04-12.html

  2. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակավամիտ, անգրագետ, քրեածին տարրերի հիթ- շքերթը շարունակվում է:
    մեռա ... и смех и грех ստեղ են ասել

    սա համ էլ նաբոժնի ա

    էն մահափորձից հետո, ասում են հեռուստատեսությամբ են ցույց տվել, բայց ես թերթում եմ կարդացել, քաղաքապետարանի ողջ աշխատակազմին կանգնացրել էր, Հայր Մեր էր ասել տալիս

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    մեռա ... и смех и грех ստեղ են ասել

    սա համ էլ նաբոժնի ա

    էն մահափորձից հետո, ասում են հեռուստատեսությամբ են ցույց տվել, բայց ես թերթում եմ կարդացել, քաղաքապետարանի ողջ աշխատակազմին կանգնացրել էր, Հայր Մեր էր ասել տալիս
    Ամեն կիրակի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմին տանում է եկեղեցի պատարագի....
    I may be paranoid but no android!

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Վարդան Ղուկասյանը կաղոթի, որ Միքայել եպիսկոպոսը եկեղեցում չլինի

    «Ես ստորագրահավաքի հետ կապ չունեմ», - երեկ մեզ հետ հեռախոսազրույցում՝ ի պատասխան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ շարունակելով© «Կխնդրենք Տիրոջը, որ նմանատիպ մարդիկ, նմանատիպ թեմի առաջնորդ եկեղեցում չլինեն, արժանավոր մարդիկ լինեն, որ իրենց ձայնը բարձրանա առ Աստված, եւ Տերը ողորմյա ազգին հայոց»:

    Նշենք, որ ըստ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ Գյումրու քաղաքապետը ստորագրահավաք է նախաձեռնել՝ իրեն կարգալույծ անելու պահանջով: Հանրային ռադիոյին սրբազանն ասել էր, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ոչ ոք չի համարձակվել ցույց տալ իր իրավասությունների սահմանները. սրբազանն այդ համարձակությունն ունեցել է, ինչի համար Ղուկասյանը ընդվզում է: «Դե որ ժամանակին չեն կանգնեցնում նման լկտի, խարդախ, խաբեբա, սրիկա, կեղծ հավատացյալ, կեղծ բարեպաշտ, ամեն տեսակի անառակության մեջ եղող մարդուն՝ երրորդ, չորրորդ անգամ է ընտրվում՝ է, արդեն պարզ չէ՞», - տարակուսանք էր հայտնել սրբազանը՝ հավելելով. «Ես այս ընտրությունների ժամանակ խախտեցի չեզոքությունը եւ ասացի՝ սա անթույլատրելի է: Հիմա ինքը վրեժ է ուզում լուծել, բայց ոչինչ էլ չի կարողանալու»: Ըստ թեմի առաջնորդի՝ Վարդան Ղուկասյանը «եկեղեցու հողերն է վաճառում, եկեղեցու կալվածքներն է արդեն սեփականացնում, լկտիաբար է իրեն պահում»: Երեկ մեզ հետ զրույցում` այս առթիվ Գյումրու քաղաքապետի պատասխանը հետեւյալն էր© «Դատավորն Աստված է: Ես էնքան հող եմ տվել եկեղեցուն, որ ոչ մի քաղաքապետ նմանատիպ բան հանրապետությունում չի արել, ուղղակի զարմանում եմ, թե ոնց է էդ մարդը նման բան ասել»՝ հավելելով, թե` «ոչ հոգեւորականին վայել բան է ասել, ես կաղոթեմ, որ նմանատիպ մարդիկ եկեղեցում չլինեն»: Գյումրու քաղաքապետը նաեւ հավելեց, թե թեմի առաջնորդը դեռ իր ասածների համար «համապատասխան պատասխան կտա»` վերստին նշելով, որ ինքը աղոթք կբարձրացնի, որ նմանատիպ հոգեւորականները չլինեն եկեղեցում: «Ընտրություններից հետո ես քինախնդրությամբ չեմ առաջնորդվել», - հայտարարեց Ղուկասյանը՝ հավաստիացնելով, որ քաղաքապետարանը «օրենքի սահմաններից դուրս որեւէ գործողություն չի արել»:

    Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդը նաեւ հայտարարել էր, թե «անհավատ քաղաքապետ ունենայի ավելի լավ էր, քան՝ դրա նման մի հավատացյալ»:

    Մարինե Խառատյան
    http://www.zhamanak.com/article/10700/
    Ի դեպ, 1961 թ- ծնված է: Մասնակցել է նաև պատերազմին:
    2003թ.-ից սովորում է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Իրանց արյունոտ փողերով մարդա մի հատ չխմազ «եգեղեցի» են սարքում ու իրանց դնում են առնվազն սուրբ Պետրոսի տեղը : Արա էս ու՞ր ենք հասել, արա՛, էս ու՞ր եք էթում... Մի հոգուց ավել ենթակա ունեցողը արքայից արքա ա, հինգ հոգուց ավել ունեցողը՝ աստված: Չտես, քնձռոտ աստվածիկներ:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանց արյունոտ փողերով մարդա մի հատ չխմազ «եգեղեցի» են սարքում ու իրանց դնում են առնվազն սուրբ Պետրոսի տեղը : Արա էս ու՞ր ենք հասել, արա՛, էս ու՞ր եք էթում... Մի հոգուց ավել ենթակա ունեցողը արքայից արքա ա, հինգ հոգուց ավել ունեցողը՝ աստված: Չտես, քնձռոտ աստվածիկներ:
    «ՄԻ դատՎԻ՛ր , որ չդատվես»-ինչպես ասում է մեծն Վարդանիկը, ետ մարդնել Աստվածավախ ա էլի, չեք ուզում ընդունեք
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  7. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Ժողովուրդ, ի՞նչ եք կպել իմ քաղաքապետից, չեմ հասկանում

    Հա, ճիշտա, մարդա սպանում, արյունը ձեռքերից կաթումա, ամբողջ քաղաքը առել դրելա տակը, զատո ինքը մեր ուրախություննա, ամբողջ օրը իրա ճառերն ենք լսում ու հրճվում...
    I may be paranoid but no android!

  8. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Վերջին ընտրությունների իր կարգախոսը՝
    ...և հույս...
    ....և հավատ.... .
    . ....և սեր...... ..

    որ չտեսաաաաաա....

    լավ է գոնե պաստառի համար նկարվելիս մոռացել էր տաքսու շոֆեռի գլխարկը դնել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակավամիտ, անգրագետ, քրեածին տարրերի հիթ- շքերթը շարունակվում է:
    Վերջին հարցի վրա մեռել էի խնդալուց:
    Իսկականից վերջն ա էս Վարդանիկը: Թե խի դերասան չի դառել, զարմանում եմ: Կարդում ես ու համոզվում թե ինչ մեծ դերասան ենք կորցրել: Վերջը եկեղեցական ա դառնալու խայտառակ անի:

  10. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Մոդերատորական: Թեման ժամանակավորապես փակվում է թեմայից շեղվելու, վիրավորանքների առատության, զրուցարանի վերածվելու պատճառով: Այն կվերաբացվի մոդերատորական համապատասխան միջամտություններից հետո:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.12.2008, 14:17:

  11. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավ մարդ Վարդանիկը

    Մոդերատորական: Մի շարք անլուրջ, վիրավորական և թեմայից դուրս գրառումներ ջնջվել են: Վերնագիրը դույզն-ինչ խմբագրվել է: Թեման վերաբացվում է:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.12.2008, 19:18:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 27.01.2011, 23:47
  4. Վարդան Այգեկցի (12-րդ դ.-ի վերջ-13-րդ դ.-ի սկիզբ)
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2010, 17:45
  5. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •