Զարմացա, որ բաժնում էս թեմայով թեմա չկա (թե կար ես չտեսա?, ... ), համենայն դեպս ուզում եմ երկու խոսք ասել:
Երբ երեկ իմացա որ հացադուլը ավարտվել է, չնայաց իմ քաղաքական բավական մեծ չեզոքությանը ահագին նյարդայնացա: Հետո հասկացա որ հարցը բոլորովին էլ նրանում չի քաղաքկանացվածության ինչպիսիս աստիճան ունես դու, հարցը պատասխանատվության մեջա: Շատերս հաճախ մոռանում ենք որ բոլորս էլ պատասխանատու ենք մեր երկրի համար, կամ հիշում ենք բայց չենք ուզում զբաղվել նման ծանր ու ոչ շահավետ(անմիջականորեն) գործով: Ու երբ հանկարծ հայտնվում է մեկը ու սկսում էտ գործով զբաղվել մենք ներքուստ ուրախանում ենք, որ "ըհը լավա, հենա Րաֆֆին մեր տեղը կանի ամեն ինչ, համ սոված կմնա, համ իշխանության խղճին կազդի, համ Ամերիկային ազդակ-մազդակ կուղարկի" ու շարունակում ենք զբաղվել մեր գործերով, բացի մեկից ....
Էջանիշներ