User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Մեր նախասիրությունները

  1. #1
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր նախասիրությունները

    Եկեք այստեղ խոսենք մեր նախասիրություններից: Ես ինքս ունեմ մետաղադրամների փոքր հավաքածու, որի առաջատարն է 1898թ. ռուսական արծաթե 1 ռուբլիանոցը, բայց իմ նախասիրությունները սրանով չեն սահմանափակվում: Պատմեք ինչով եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:
    Հ.Գ. Երկար փնտրեցի նմանատիպ թեմա գրառում կատարելու համար չգտա և որոշեցի ինքս բացել:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Է՜հ, ես էնքա՜ն շատ նախասիրություններ ունեի: Որի՞ց սկսեմ: Դե մետաղադրամների, նաև թղթադրամների հավաքածու ես էլ ունեմ, որը, կարելի է ասել, մեր ընտանիքում ավանդույթ է: Այդ հավաքածուն ինձ է հասել տատիկիս հորից: Անգամ Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամներ ունեմ:
    Մյուս նախասիրությունս քաղաքների բացիկներն են: Մոտ 150 բացիկներ ունեմ աշխարհի տարբեր ծայրերց: Ի դեպ, այստեղ մեծ ներդրում ունի նաև մի միջազգային ֆորում և այնտեղ անցկացվող "postcard exchange" նախագիծը:
    Ահավոր շատ սիրում եմ ճանապարհորդել: Խելքս գնում է նոր վայրեր տեսնելու համար: Եվրոպական շատ երկրներում եմ եղել, բայց Եվրոպան այլևս չի ձգում, ուզում եմ մի քիչ էլ Ասիան տեսնել: Հայաստանում եմ էլ եմ սիրում ճամփորդել: Բազմաթիվ վայրերում եմ եղել: Շատ եմ ուզում Գորիսը տեսնել, երևի մոտ ապագայում կստացվի:
    Գիրք կարդալ եմ շատ սիրում: Մի ժամանակ գեղարվեստական էի կարդում, հիմա կենտրոնացել եմ կրոնական գրականության վրա:

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Լավ թեմա է։
    Հավաքածուների հետ կապված... մի ժամանակ ես էլ էի մետաղադրամներ ու թղթադրամներ հավաքում, բայց հետո այդ զբաղմունքը մի տեսակ ձանձրացրեց ինձ, էլ չէր հետաքրքրում։ Ես էլ ունեցած-չունեցածս տվեցի Արշակին, հիմա ինքն է հավաքում։

    Փոքր ժամանակ շատ հավաքածուներ ունեի. օրացույցներ, բացիկներ և այլն։ Նաև շատ եմ սիրել հետաքրքիր ու գեղեցիկ քարեր հավաքել (սկզբում ծովափից, հետո արդեն սովորական ավազաբլուրների մեջից էի հայթայթում )։ Փոքր ժամանակվանից հավաքել եմ ու հիմա մի պատկառելի հավաքածու ունեմ։ Նյութական արժեք չեն ներկայացնում, բայց հետաքրքիր տեսք ունեն։

    Բացի դրանից, սիրում եմ ինձ հետաքրքրող հանրահայտ մարդկանց (գրող, փիլիսոփա, երգիչ, դերասան և այլն) մասին տեղեկություններ հավաքել ու պահել։

    Ինձ դուր եկած աֆորիզմներն եմ սիրում հավաքել։

    Երբեմն նկարում եմ։ Մի ժամանակ ավելի շատ էի նկարում...

    Գրել եմ շատ սիրում, ստեղծագործել, ինչպես նաև կարդալ, հիմա հիմնականում փիլիսոփայական ու հոգեբանական գրականություն։

    Սիրում եմ կարուսել նստել...

    Ես էլ եմ սիրում ճանապարհորդել, բայց, ցավոք, այդ հարցում համարյա փորձ չունեմ... Հուսանք, որ ամեն ինչ դեռ առջևում է։

    Թվում է, թե ինչ-որ բաներ բաց եմ թողել, հետո որ հիշեմ, էլի կգրեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Իմ նախասիրությունների մասին մանրամասն չխոսեցի թեման ստեղծելուց, որովհետև կարծում էի թե այսպիսի թեմա կա և սա կփակվի բայց պարզվեց չկա
    Բացի մետաղադրամներ հավաքելուց շատ սիրում եմ տարբեր ռադիոէլեկտրոնային սխեմաներ ''բզբզել'' դե դա մասնագիտական է
    Շատ եմ սիրում պատմություն, նամանավանդ հայոց:
    Սիրում եմ տարբեր նավերի և ինքնաթիռների մոդելներ պատրաստել պատանի ժամանակ այցելում էի ավիոմոդելիզմի խմբակ եղել եմ ՀՀ առաջնության առաջին մրցանակակիր:
    Սիրում եմ ձկնորսությունը, և վայրի (дикий) հանգիստը
    Դպրոցական տարիներին շաատ էի սիրում ընթերցել կարդացել եմ գրեթէ բոլոր արկածային գրքերը:
    Սիրում եմ քայլել, կարող եմ մի քանի ժամ անընդհատ քայլել և չհոգնել
    Առայժմ այսքանը

  5. #5
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Մետաղադրամներ ես էլ ահագին ունեմ: Ամենահինը՝ 1851 թվի է: Նաև սիրում եմ ֆուտբոլի հետ կապված ամեն ինչ:

  6. #6
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Եվ այսպես...

    Շատ եմ սիրում կարդալ գիշերները կամ էլ ամպամած եղանակներին լուսամուտի մոտ նստած:

    Սիրում եմ նամակներ գրել և ուղարկել պոչտայով, ինչպես նաև ստանալ, բայց ցավոք շատ քիչ եմ նամակ ստանում այդպես:

    Սիրում եմ նկարել և ասեղնագործել....

    Սիրում եմ նստել օվկիանոսի ափին ու ժամերով մտածել...

    Հավաքում և պահում եմ ցանկացած ինֆորմացիա Դիանա Գուրցկայայի մասին:

  7. #7
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Կարող ա մի քիչ տարօրինակ թվա բայց ես ունեմ մտածելու նախասիրություն, հա հա մտածում եմ ու մտածում չափից շատ երեվի 51,3 տարեկանում կմեռնեմ բայց կգրեն որ ծխելուց մեռավ:Մտածում եմ ինչ անեմ, ինչ անես, ինչ անի , ինչ անենք ոոոորրրր մի րոպե մտածեմ . . . . . . . . .
    հա որ լավ լինի ես մտածում եմ շաաաատ
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  8. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Նախ հավաքածուների մասին։ Գրիչներ եմ հավաքում, մոտ 150 հատ կլինեն։ Մի ժամանակ քանակը շատ արագ ավելանում էր, քանի որ բոլորին լավ սովորեցրել էի գրիչ նվիրել (թեկուզ պրծած)՝ ընկերներից սկսած, դասախոսներով վերջացրած ։ Բայց էս վերջերս ոչ մի առաջընթաց Գնամ հիշեցնեմ Հա... դրանցից ոչ մեկը ես չեմ գնել։

    Շատ եմ սիրում նկարել, կարդալ, համակարգչային խաղեր խաղալ՝ հատկապես տրամաբանական, գլուխկոտրուկներ, սուդոկուներ ու ճապոնական խաչբառեր լուծել, ստերեոգրամներ նայել։

    Մեկ–մեկ մաքրամեով սիրուն բաներ եմ գործում, բայց հիմնականում նվիրելու համար։

    Ճանապարհորդել ես էլ եմ սիրում, բայց համարյա չեմ էլ ճանապարհորդել, ուզում եմ...

    Տպավորություն է, որ ինչ–որ բան մոռացել եմ, բայց տեղը չեմ բերում, թե ինչ։

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Մեջբերում Narinik-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրում եմ նամակներ գրել և ուղարկել պոչտայով, ինչպես նաև ստանալ, բայց ցավոք շատ քիչ եմ նամակ ստանում այդպես:
    Էս մի նախասիրությանս մասին մոռացել էի գրել: Ժամանակին նույնիսկ Երևանում ապրող ընկերուհիներիս հետ փոստով նամակագրական կապ էի պահում: Էլ չեմ ասում, որ աշխարհի տարբեր ծայրերում pen pal-ներ ունեի: Ինչ-ինչ պատճառներով հիմա 15-20 հոգուց միայն երկուսն են մնացել: Անընդհատ մտածում եմ ֆորումում թեմա բացեմ նամակագրության մասին, իրար նամակներ գրենք, բայց հետո էլ մտքովս անցնում է, որ քչերին կհետաքրքրի (եթե ընդհանրապես հետաքրքրվողներ լինեն):

  10. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Իմ նախասիրություններից է առաջնայինը գրելն է։ Խոսքը միայն ստեղծագործելու մասին չի, ընդհանրապես գրել սիրում եմ՝ սկսած նամակներից, վերջացրած ֆորումային գրառումներից։ Էլի կան նախասիրություններ, բայց ոչ մեկն այնքան գրավիչ չի, ինչքան գրելը։

    Այս թեման մոտ երկու տարի առաջ է բացվել. հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր արել են առաջին գրառումները, հիմա փոխել են իրենց նախասիրությունները, թե ոչ։

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ նախասիրություններից է առաջնայինը գրելն է։ Խոսքը միայն ստեղծագործելու մասին չի, ընդհանրապես գրել սիրում եմ՝ սկսած նամակներից, վերջացրած ֆորումային գրառումներից։ Էլի կան նախասիրություններ, բայց ոչ մեկն այնքան գրավիչ չի, ինչքան գրելը։

    Այս թեման մոտ երկու տարի առաջ է բացվել. հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր արել են առաջին գրառումները, հիմա փոխել են իրենց նախասիրությունները, թե ոչ։
    Թեև այս թեմայում արածս առաջին գրառման մեջ գրելու մասին նշել եմ, բայց քո գրառումը կարդալիս զգացի, որ ինձ համար էլ է գրելը ճիշտ և ճիշտ նույնը, ինչ քեզ համար։ Գրել շատ–շատ եմ սիրում ու էլի, բացի ստեղծագործելուց, նաև նամակներ, գրառումներ ու ընդհանրապես գրելու հետ կապված համարյա ամեն ինչ սիրում եմ։ Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։
    Հա, ես էլ գրելու ֆիզիկական պրոցեսի հանդեպ անտարբեր չեմ։

  13. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Փոքր ժամանակ հավաքում էի բացիկներ, հանրահայտ մարդկանց նկարներ, նաև օճառների հավաքածու ունեի:

    Հիմա մի քիչ փոխվել են նախասիրություններս- տետր ունեմ որտեղ գրում եմ ըստ իս արժեք ներկայացնող տվյալներ`, աֆորիզմներ , կարդացածս գրքերից հավանած տողեր, նշանավոր դեպքեր հանրահայտ մարդկանց կյանքից:

    Սիրում եմ շյուղերով գործել, ասեղնագործել:

    Սիրում եմ ճապոնական խաչբառեր լրացնել:

    Ուլուանա-ի խոսքերից
    Նույնիսկ գրելու ֆիզիկական պրոցեսն եմ սիրում։
    Ես էլ եմ սիրում:Անգամ երեխաներիս հանձնարարված արտագրությունները մեկ մեկ ինքս եմ անում// զգացել եմ, որ գրելու պրոցեսը իմ մոտ նյարդերիս հանգստություն է տալիս//:

  14. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր նախասիրությունները

    Սիրում եմ կերպար ստեղծել ու խաղալ ստեղծածս դերը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (03.08.2010)

  16. #15
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոբբի

    Ով ինչ հոբբի ունի:
    Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

    Ես օրինակ "ժառանգություն ստացած" թղթադրամների հավաքածու ունեմ, որտեղ պարունակվում են ավելի քան 50 երկրների թղթադրամներ և մետաղադրամներ մինչև 120 տարեկան: Ոչ հաճախ, բայց թարմացնում եմ հնարավոր եղած ժամանակ: Հավաքածուս Հայաստանում ա մնացել, բայց "թարմացումները" պահում եմ լրացնելու համար:

    I love my life and I celebrate it every day...

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.08.2010), Universe (02.08.2010), Անամնիսիս (02.08.2010), Ռուֆուս (02.08.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճանաչենք մեկս մյուսին: Մեր նախասիրությունները
    Հեղինակ՝ Morg, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 17.05.2014, 19:40

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •