ivy-ի խոսքերից
Հետաքրքիր մոտեցում է, բայց իմ կարծիքով, երեխա ունենալը պիտի որ ամենաշատ կշռադատված քայլերից մեկը լինի կյանքում, այլ ոչ թե «ունենում եմ, որովհետև չունենալու պատճառ չունեմ»։
Թեև իրականում, երևի հենց գրածիդ պես էլ կա, ունենում են՝ առանց շատ խորանալու (բնազդաբա՞ր), հետո նոր հասկանում՝ ուզում էին ծնող լինել, թե չէ։ Իր բոլոր հետևանքներով։
Մինչև ունենալը, իհարկե, դժվար է էն ամենը պատկերացնել, ինչ կապված է ծնող լինելու հետ, բայց էս հարցին հեշտ ու թեթև մոտենալն էլ, իմ կարծիքով, վտանգներով լի է։
Ինչպես վերևում արդեն գրեցի, ինձ նաև հետաքրքիր են էն մարդիկ, որոնք գիտեին, որ չէին ուզում ծնող լինել, բայց միևնույն է ունենում են (հետո հաճախ թե իրենք են կրակն ընկնում, թե ծնված երեխաները)։ Մի օրինակ բերեմ։
Մի մամա է գալիս մոտս, երկու երեխա ունի՝ մեկը մոտ կես տարեկան, մյուսը՝ երեք։ Խորը բացասական զգացմունքներ ունի թե երեխաների, թե իր՝ ծնող լինելու հանդեպ։ Էն աստիճանի, որ ֆիզիկապես զզվանք է ապրում երեխաներից։ Ամուսնու հետ հարաբերությունները մարել են․ միայն մնացել են ֆունկցիաները՝ երեխաներին խնամող (ուզած-չուզած), գործող անհատներ։
Պատմում է, որ մինչև երեխաների ծնվելը ներդաշնակ, երջանիկ հարաբերություններ են ունեցել, երեխա ունենալ չեն ուզել։ Սակայն այնուամենայնիվ ութ տարի անց որոշել են գնալ էդ քայլին։
Առաջին երեխայի ծնվելուց հետո զույգի մոտ սկսվել են էմոցիանալ դժվարություններ, ինչը իհարկե կարելի է կապել հետծննդաբերական շրջանի ու կայնքի նոր փուլ մտնելու հետ, բայց իրենց դեպքում ահագին պաթոլոգիկ ընթացք է ստացել էդ ամենը։ Էդ ժամանակից սկսած՝ թերապիաների մեջ են։
Ու դեռ վիճակը որևէ կերպ չբարելավված, և նաև ևս մեկ անգամ հստակ գիտակցելով, որ իրենք իրականում երեխա չէին ուզում՝ ի՞նչ են անում, երկրորդին են ունենում։ Երկու չափահաս մարդ, որոնք իրենց որոշման արդյունքում ատում են թե իրենք իրենց, թե իրենց երեխաներին։
Էջանիշներ