Վիշապ-ի խոսքերից
Իմ տպավորություններով, կամ հասկացածով «դեմ եմ» շարժումը պարզապես անվստահություն էր պետության նկատմամբ՝ մարդիկ տարրական հավատ չունեին թե չինովնիկների, թե ապագայի հանդեպ ու դեմ էին ոչ թե պարտադիրին, այլ կառավարությանը, ուղղակի երևի ամաչում էին անմիջականորեն արտահայտվել :Ճ Ինձ թվում է, եթե առհասարակ բոլոր հարկերի վճարելը թողնեին աշխատողների վրա, ապա մարդիկ հարկերն էլ չէին ուզենա վճարել, ու խայտառակ վիճակ էր, ու ինչն էլ բերեց վերջին իշխանափոխությանը:
Իսկ առհասարակ, եթե պետությունը տեղում է, ապա պարտադիր հարկերն ու տուրքերը պետության ամրապնդման հիմքերից են՝ դու ներդրում ես անում ընդհանուրի բիզնեսի մեջ ու հավատում ես որ քո ներդրումները ինչ-որ ձև վերադառնալու են քեզ որպես օգուտ՝ բառիս բոլոր լայն իմաստներով, կոպիտ ասած՝ մուրացկանների, անօթևանների, հանցագործների քանակի նվազում, մաքուր շրջապատ, ծերության ժամանակ մի երկու կոպեկ ավել փող և այլն:
Նահանգներում social security tax-ը ինչքան գիտեմ 6.2% աշխատողից է գնում, 6.2% էլ գործատուից, ու սրանից խուսափելու ձև չկա: Ճիշտ է, ոմանք դժգոհում են, որ իրենց աշխատածի հաշվին որոշ ճարպիկ խարդախներ հաջողացնում են առանց շատ ջանքերի տուն ստանալ ու պետությունից գումարներ կորզել (ասենք մարդը իրեն դնում է հաշմանդամի, կամ հոգեկան հիվանդի տեղ, ու իրեն ձևակերպում անաշխատունակ), բայց դե դրանց դեմ էլ աստիճանաբար նոր մեխանիզմներ են մտածվում, համակարգը կատարելգործվում է, փողերը ավելի արդյունավետ են ծախսվում, և այլն (ինքս ինձ հույս եմ տալիս :Ճ):
Կարճ ասած, սոցապի հարկերը որպես առանձին պարտադիր հարկ կան շատ երկրներում, ու դա բարեկացիկ երկիր սարքելու ձևերից մեկն է, ու չեմ հասկանում, թե ինչու իշխանափոխությունից հետո էլի պիտի «դեմ եմ» լիներ, մի քիչ լավ չեմ պատկերացնում մոտիվները:
Մանե Թանդիլյանի քաղաքականությունն էլ իմ տպավորություններվ ավելի շատ պոպուլիզմի վրա էր հիմնված, քան գլոբալ սկզբունքների, դրա համար երկար կյանք չունեցավ («դեմ եմ»-ի իրական շարժառիթները այլ էին, ու պարզ է, մշտապես դեմ չես կարող լինել պետությանը/կառավարությանը):
Էջանիշներ