www.Locator.am
Հայաստանի թվային քարտեզի վրա ավտոմեքենաների շարժման արագության, ուղության և աշխարհագրական դիրքի որոշման մոնիտորինգային ծառայություններ:
(Ներեղություն եթե դիտարկվի որպես գովազդ, բայց ներկայացնում եմ և կայքը որպես գնահատանքի և Locator համակարգը, որպես մեր կազմակերպության կողմից ստեղծված նորամուծություն հայկական IT'ում
«Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները: Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա մենք թվայնացրել ենք ողջ Հայաստանի, մայրաքաղաք Երևանի, Գյումրիի և Վանաձորի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը: Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով ներկայացնում է վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն և շարժման ուղղությունը: Իսկ հաշվի առնելով համակարգի տեղեկատվության անընդմեջ պահեստավորումը՝ Դուք միշտ կարող եք իմանալ թե որտեղ են եղել Ձեր շարժական միջոցները ցանկացած օր, ցանկացած ժամին:
Locator համակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:
Տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման Locator ծրագրային համակարգը նախատեսված է աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և բեռների հսկման խնդիրները լուծելու համար: Օգտվելով Locator ծրագրային համակարգից Դուք, առանց գրասենյակից դուրս գալու, միշտ կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ Ձեր տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքի, արագության, շարժման ուղղության և նրանց վիճակի մասին:
Locator համակարգի հնարավորությունները
- Ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի որոշում,
- շարժման ուղղության և արագության որոշում,
- վիճակների որոշում (դռների բացում և այլն),
- «տագնապի» ազդանշան,
- օբյեկտների խմբային դասակարգում,
- անցած ճանապարհի որոշում,
- տեղեկատվության մեկ ամսվա պահեստավորում:
Locator համակարգի առավելությունները
Անվճար ծրագրային ապահովում
Համակարգի համանման արտասահմանյան տարբերակները ունեն բավական բարձր արժեք, անկախ սպասարկող օբյեկտների քանակից: Եվ մենք հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուկայական իրավիժակը, նորագույն IT տեխնոլոգիաների հիման վրա ստեղծեցինք ներդրման համար գումարներ չպահանջող համակարգ:
Կենտրոնացված ծրագրային ապահովում
Կառավարման կենտրոնը կազմակերպելու համար անհրաժեշտ է կամայական համակարգիչ, որը միացված կլինի համացանցին: Ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ վեբ բրոուզերով: Բացի այդ, առանց հավելյալ ներդրումների կարելի է կազմակերպել մի քանի կառավարման կենտրոններ:
Բարձր հուսալիություն
Համակարգի տեղեկատվական կենտրոնը կառուցված է գերհզոր սերվերների հիման վրա, նրանում ներառված են պահեստավորման և անխափան հոսանքի աղբյուրների համակարգեր: Դա նշանակում է, որ Ձեր տրանսպորտային միջոցների տեղափոխման և վիճակի մասին տվյալները պահվում են գլխավոր տվյալների բազայում նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կառավարման կենտրոնը չի աշխատում:
Տեխնիկական սպասարկման ծառայություն
Համակարգի օգտվողների համար գործում է տեխնիկական սպասարկման ծառայությունը, որի մասնագետները ոչ միայն կարող են վերացնել առաջացած անսարքությունները, այլև կատարել անհրաժեշտ խորհրդատվություն:
Անվճար թարմացումներ
Ծրագրային ապահովման պարբերական թարմացումը կատարվում է անվճար: Տրանսպորտային միջոցների վերահսկման և ղեկավարման նոր հնարավորությունները համակարգի պատվիրատուների համար հասանելի են դառնում առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների:
Բարձր արագագործություն և բարձր թողարկման հնարավորություն
Ավտոմեքենաներից կառավարչի աշխատանքի վայր հաղորդագրությունների փոխանցումը տևում է նվազագույնը երկու անգամ ավելի քիչ ժամանակ և ծախսում նվազագույնը երկու անգամ ավելի քիչ համացանցի տրաֆիկ, քան այն համակարգերը, որոնք կառավարման կենտրոնում որպես տվյալների ընդունիչ օգտագործում են GSM մոդեմներ:
________________________________________
PS. Եթե կարճ ներկայացնեմ
Կատարված աշխատանք
Համակարգը գրվել/մշակվել է մեր կողմից և իրենից չի ներկայացնում արատասահմանյան համակարգ մուտքագրված հայկական քարտեզներով:
Մեր կողմից զրոից գծված/մշակված քարտեզներն են, օգտագործելով տիեզերական նկարներ:
Համակարգը web-based է, այսինքն ի տարբերություն արտասահմանյան նմանատիպի համակարգերի ինստալացիա չի պահանջում և աշհարհի ցանկացած կետից հասանելի է
Արդյունք
Տեղադրելով համապատասխան սարքավորում, օրինակ ձեր կամ ձեր կազմակերպության մեքենայի մեջ Locator համակարգի միջոցով դուք կամ կազմակերպության դիսպետչերը կարող եք online և real time տեսնել թե որտեղ է գտնվում մեքենան, ինչ արագությամբ և ինչ ուղղությամբ է շարժվում կամ տեսնել թե որտեղ և ինչ արագությամբ ինչ ժանապարհ է անցել օրինակ 15 օր առաջ 14.37-15.13 ժամանակահատվածում:
Անհրաժեշտ է
Տեղադրել համապատասխան սարքավորում , որը մեր կազմակերպությունը
ներկրում և համապատասխան սերտիֆիկացումից հետո ինքնարժեքով տրամադրում է հաճախորդին
+ֆիքսված աբոնենտային վարձ, որը իր մեջ ներառում է սարքավորման աշխատանքի համար անհրաժեշտ SIM քարտի GPRS տրաֆիկի վարձավճարները, այսինքն հաճախորդը իր սարքավորման կողմից օգտագործվող SIM քարտի GPRS տրաֆիկի հետ գործ չունի
Նպատակահարմար է
- տաքսի ծառայությունների,
- առաքման ծառայությունների,
- տրանսպորտային ծառայությունների,
- բանկային և ինկասացիոն կազմակերպությունների,
- մեծ ավտոպարկ ունեցող կազմակերպությունների
- և անհատ անձանց համար անվտանգության և մեքենաների հակաառեվանգման նկատառումներով
Ակնառու առավելություններ տնտեսական տեսանկյունից, տեխնիկականը շատ ա, չթվարկեմ
Պետք չէ ձեռք բերել հազարավոր $$$'ի ծրագրային ապահովում
Հաճախորդը կարող է օգտվել համակարգից աշխարհի ցանկացած կետից, հատուկ ծրագրային ապահովում չի պահանջվում
Նույնիսկ ձեռք բերելով $$$ թանկարժեք համապատասխան ծրագրային ապահովում, միևնույնն է GPRS տրաֆիկի և SIM քարտի համար վճարելու եք մոտավոր այնքան ինչքան որ մեր աբոնենտային վաձն է, որը արդեն իսկ ներառում է SIM+GPRS վարձավճարները ... որովհետև GSM օպերատորի հետ ունենք հատուկ սակագնային պայմանավորվածություն + սարքավորման ներքին ծրագրային մասնել է մեր կողմից գրված, որով նվազագույնի է հասցվել փոխանցվող տրաֆիկի ծավալները
Հետաքրքրված կազմակերպությունների համար կարող ենք կազմակերպել համակարգի ցուցադրում:
Իսկ ավտոմեքենաների մեծ քանակություն ունեցող կազմակերպություններին ժամանակավոր տեղադրել սարքավորում փորձնական օգտվելու և համակարգի էֆեկտիվությունը գնահատելու համար:
PSS քննարկումը վարում ենք այստեղ, իսկ պայմանները PM նամակագրության համակարգով
Էջանիշներ