Benadad (10.06.2011)
Ճիշտ է,որ Տրդատ 1ինը /66-88/ քուրմ է եղել
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:
Այդ հարցի շուրջ կոնկրետ ոչ մի պատմական հստակ փաստ չկա, բոլորը կողմնակի փաստեր են, որոնք տրամաբանական վերլուծության արդյունքում հնարավոր է այդիսի վարկածի գալը:
Ըստ էության Պարթևական Պարսկաստանի տիրակալի հարազատ եղբայրը, ով Հայաստանում դարձավ թագավոր, շատ հանգիստ կարող եր լինել գլխավոր քուրմ: Հին աշխարհում արևելքում, այդ թվում և Հայաստանում ընդունված էր այդ պրակտիկան` արքան նաև գլկխավոր քուրմն էր: Կամ էլ գլխավոր քուրմը լինու էր Արքայի եղբայրը կամ շատ մոտ կանգնած բարեկամ: Այդ ավանդւոյթներին էին հետևում նաև պարթև(պահլավ)ները: Ուստի Տրդատի քուրմ լինելը բավականին հավանական է: Հաշվի առնելով նաև Ներոնի մոտ Հայոց արքայի այցելության մասին պատմող Հռոմեացի պատմիչների վկայությունները, կարելի է կարծիք կազմել, որ Հայոց արքան գրագետ էր, քաղաքավարի (դրանից խիստ զարմացել էին հռոմեացիք, որովհետև հայերին պատկերացնում էին որպես բարբարոսներ, անկիրթ ու անքաղաքավարի մարդկանց): Իսկ հին աշխարհում գրագիտությունը նույնիսկ ոչ բոլոր թագավորներն էին, որ ունեին: Գրագիտությունը քրմական դասի մենաշնորհն էր:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գուցե և քուրմ էր ժամանակին, բայց նա արդեն 51-ից Հայաստանում էր, և մինչև Ներոնից թագ ստանալը Հռոմում 66-ին, նա դե ֆակտո թագավորն էր Հայաստանի:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Էդ թվականները որոշակիորեն վիճելի են: Տարբեր պատմիչների վկայություներն իրարից տարբերվում են 5-17 տարով:
Սակայն թագավոր լինելը երբեք էլ չի խանգարել քուրմ լինելուն: Նա կարող էլ լինել և քուրմ և թագավոր:
Ի դեպ Գառնու արքայական ամառանոց-ամրոցում հենց այդ տարիներին էլ կառուցվել է (կամ ըստ որոշ կարծիքների նորոգվել կամ վերակառուցվել է ) հայտնի հեթանոսական տաճարը: Սա նույնպես վկայում է Տրդատ Ա-ի կողմից կրոնական հարցերին ուշադիր լնելը, իչպես նաև թռուցիկ հուշում է նրա և քրմերի միջև ամուր կապերի մասին: Մասնավորապես հատկանշական է այն, որ տաճարը նվիրված է եղել Միհրին:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Բարքերի պահով չգիտեմ: Պլուտարքոսը ուղղակի գրում է, որ բոլորը զարմացած նայում էին բարբարոսների ճոխ շքախմբին Ֆորումում:
Մի քանի տեղ նայեցի Տրդատի քրմության առիթով, բայց ոչ մեր պատմիչնեդրի մոտ գտա մի բան, ոչ էլ հունացիների մոտ: Անգլերեն վիքի-ում մի տեղ կա գրված Տրդատի քրմության մասին, այն էլ հղումը տրված է 20-րդ դարի սկզբում տպագրված գրքից:
Cumont, Les réligions orientales dans le paganisme romaine (Conférences faites au Collége de France en 1905)
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Ճիշտա, Տրդատի քրումթյան մասին, ոնց արդեն ասեցի, ոչ մի ուղղակի ինֆորմացիա չկա: կան ավելի շոտ ենթադրություններ ու անուղղակի "գլխի" գցող նյութեր: Ավելի շատ գեղարվեստական գործերի ազդեցության տակ է:
Սակայն ըստ էության դա չի բացառվում: Չնայած Տրդատի քուր լինել-լինելու ինֆորմացիան ոչ մի էական բան չի տալիս:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դավիթ (27.02.2012)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor-ի կարծիքի հետ իհարկե կարելի է համաձայնել: Ավելացնենք միայն, որ Տրդատի քուրմ լինելու պահը բխեցրել են նրանից, որ նա հրաժարվել է գնալ Հռոմ ծովով, հիմնավորելով դա նրանով, որ իր, որպես զրադաշտականի համար, ջուրը սուրբ է և նա չի կարող պղծել այն` ընթանալով նրա վրա:
Գուցե և այդպես է, իսկ գուցե և կային այլ պահեր: Օրինակ, հենց վերևում ասված անվտանգության պահը կամ էլ այն պահը, որ իր շքեղ երթով հայ-պարթևական կողմը ձգտում էր ընդգծել ձեռք բերված հաջողության նշանակությունը, տպավորություն թողնել կայսրության բնակչության վրա, ծանոթանալ այնտեղ տիրող վիճակին, ստիպել հռոմեացիներին խոշոր ծախսեր անել Տրդատի շքախմբի պահպանման վրա և դրանով ընդգծել, որ Ներոնի մոտ գնում է ոչ թե ինչ-որ պարտված ու ողորմություն խդրող մեկը, այլ հավասար, եթե ոչ հաղթած կողմ…
Ի դեպ, ցամաքը ցամաքով, բայց ինձ հետաքրքիր է, թե Բոսֆորի կամ Դարդանելի նեղուցը Տրդատն այնուհանդերձ ոնց է անցել…
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (01.03.2012)
Varzor-ի կարծիքի հետ իհարկե կարելի է համաձայնել: Ավելացնենք միայն, որ Տրդատի քուրմ լինելու պահը բխեցրել են նրանից, որ նա հրաժարվել է գնալ Հռոմ ծովով, հիմնավորելով դա նրանով, որ իր, որպես զրադաշտականի համար, ջուրը սուրբ է և նա չի կարող պղծել այն, ընթանալով նրա վրա:
Գուցե և այդպես է, իսկ գուցե և կային այլ պահեր: Օրինակ, հենց վերևում ասված անվտանգության պահը կամ էլ այն պահը, որ իր շքեղ երթով հայ-պարթևական կողմը ձգտում էր ընդգծել ձեռք բերված հաջողության նշանակությունը, տպավորություն թողնել կայսրության բնակչության վրա, ծանոթանալ այնտեղ տիրող վիճակին, ստիպել հռոմեացիներին խոշոր ծախսեր անել Տրդատի շքախմբի պահպանման վրա և դրանով ընդգծել, որ Ներոնի մոտ գնում է ոչ թե ինչ-որ պարտված ու ողորմություն խդրող մեկը, այլ հավասար, եթե ոչ հաղթած կողմ…
Ի դեպ, ցամաքը ցամաքով, բայց ինձ հետաքրքիր է, թե Բոսֆորի կամ Դարդանելի նեղուցը Տրդատն այնուհանդերձ ոնց է անցել…
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շատ հետաքրքիր հարց է, քանի որ այն ժամանակներում այդտեղ կամուրջներ չկային:
Ըստ երևույթին անցել է ԲՈսֆորով` այն ավելի նեղ է և ավելի ծանաղ: Կամ լաստանավով պիտի անցած լինեն, կամ էլ լողացող կամուրջով (այդպիսի կամուրջներ հռոմեացիք արդեն վաղուց կարողնաում էին սարքել): Ու ավելի հավանական է այդ տարբերակը` հաշվի առնելով Տրդատի համար "ջրի սրբությունը":
Կա վարկած, որ Հռոմ են գնացել Սև ծովը շրջանցելով, սակայն դա, իմ կարծիքով, քիչ հավանական է, քանր որ Սև ծովի ափերին բնակվում էին թե հռոմեացիների և թե պարթևների նկատմամբ ոչ բարյացկամ տրամադրված ու նույնիսկ թշնամի ցեղեր, որոնք դեմ չէին լինի Տրդատին գերի վերցնել կամ նույնիսկ սպանել:
Ամեն դեպքում պատմությունը լռում է այդ հետաքրքիր նրբության վերաբերյալ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Չէ դե, Սև ծովի հյուսիսային ափով ռեալ չէ - ինքս էլ պանտոնային կամրջի վարկածի կողմնակիցն եմ, քանի որ ինքը այսպես թե այնպես հրաժարվում էր նավ նստել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ