User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Մենախոսություն

  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենախոսություն

    Երբ որ նոր-նոր էի հայտնվել ինտերնետում, բացի սոցիալական ցանցերը կամ էլ-փոստն իբրև անձնական հաղորդակցության միջոցներ օգտագործելուց կամ տեղեկատվական և այլ կայքերից ինձ հետաքրքրող ինֆորմացիա ստանալուց, ակտիվորեն սկսեցի գրանցվել ֆորումներում: Առանցքային նպատակս էր իբրև հոգևորական համապատասխան ոլորտում ունեցած համեստ գիտելիքներս փորձել ծառայեցնել ի շահ բոլոր այն մարդկանց, ում դա պետք կլինի: Ինչու չէ, ինքս էլ ահագին բան եմ սովորել՝ թե գիտելիքների, և թե փորձառության առումով: Ֆորումներն ինձ շատ բան տվեցին, հատկապես ծանոթություն և ընկերություն հրաշալի մարդկանց հետ: Այս առումով պիտի ընդգծեմ հատկապես Ակումբը. կարծում եմ այն փաստը, որ մի շարք ֆորումներից, որտեղ գրանցված եմ եղել, ներկայումս ակտիվ եմ բացառապես Ակումբում, արդեն իսկ շատ բան է ասում: Միտքս շարունակելով ասեմ, որ երկար ժամանակ չէի ցանկանում ֆորումային ֆորմատից անցնել բլոգային ֆորմատի: Միշտ էլ մտածել եմ, որ հազիվ թե դա ավելի արդյունավետ լինի, քան քննարկումների մասնակցելը, մանավանդ որ չեմ էլ կարծում, թե շատ մեծ հետաքրքրություն կառաջանա գրառումներիս նկատմամբ: Բայց վերջերս կամ համեստությունս է սկսել ճաքեր տալ, կամ սենտիմենտալ եմ դառնում, կամ էլ ծերանում եմ: Կամ էլ... չգիտեմ, մի խոսքով: Նախ բլոգ սկսեցի վարել, չնայած այստեղ էլ աշխատում եմ շեշտված լինի հոգևոր ծառայությանս դրսևորումը, հիմա էլ որոշեցի օրագիր ունենալ: Իհարկե, սա հազիվ թե նույնը լինի, ինչ իմ իրական օրագիրը, որ սկսել եմ գրել երկար տարիներ ի վեր: Բայց, հայավարի ասած, տուն է, թող լինի: Իսկ թե ինչ կմրոտեմ այստեղ, ցույց կտա ժամանակն ու պահը: Համենայնդեպս առանց կեղծ համեստության մի խորհուրդ ընթերցողներին, եթե այդպիսիք կլինեն. ձեր ժամանակն ավելի արդյունավետ օգտագործեք, քան ծերուկ Մոնկի փնթփնթոցներն աչքի անցակցնելու վրա ժամանակ ծախսելն է

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.08.2010), Ameli (25.05.2011), Ariadna (05.08.2010), Chuk (05.08.2010), E-la Via (05.08.2010), Freeman (19.12.2010), Inana (05.08.2010), Moonwalker (17.12.2010), My World My Space (06.08.2010), Tig (17.12.2010), unknown (09.08.2010), Արևածագ (06.08.2010), Դատարկություն (05.08.2010), Դեկադա (05.08.2010), Երկնային (05.08.2010), Ժունդիայի (05.08.2010), Լուսաբեր (05.08.2010), Կաթիլ (08.09.2010), Հայուհի (05.08.2010), Շինարար (05.08.2010), Ռուֆուս (05.08.2010)

  3. #2
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ օր ազատագրված տարածքներում


    Նախանցած շաբաթ Արցախի ազատագրված հարավային շրջաններում էի: Պարգև Սրբազանի և թեմի երկու այլ հոգևորականների հետ գնացինք Արցախի հարավային սահմանները պաշտպանող զորքերին տեսության: Եղանք հիմնականում Կովսականի և Քաշունիքի շրջաններում: Տպավորություններն այնքան վառ էին ու անմոռաց, որ կցանկանայի մի երկու խոսքով կիսվել: Կես ճանապարհից մեզ դիմավորեց ակադեմիկոս Ալեքսանդր Ղազարյանն իր ուղեկիցների հետ և առաջնորդեց մինչև սահմանապահ զորամաս: Զորմասում ջերմ ընդունելություն էր սպասվում. նախ հանդիպում սպայական անձնակազմի հետ, այնուհետև ողջ զորքի: Հատուկ օրհնության կարգ կատարեցինք, որից հետո քաջալերանքի ու գնահատանքի խոսքով Սրբազանը դիմեց զորքին: Այնուհետև եղանք սահմանապահ տարբեր ուղեկալներում: Բավականին հետաքրքիր էր գիտակցել, որ գտնվում էի ոչ միայն Արցախի, այլ նաև նախկին ԽՍՀՄ սահմանի վրա: Արաքսի մյուսը ափը Պարսկաստանն էր. տպավորություն էր, որ հանգիստ կարելի է մի պետությունից մյուսը քար նետել:
    Սահմանի մի հատվածի վրա ուղղակի չքնաղ տեսարան էր բացվում. Արաքսի վրա մի հսկա ջրամբար է կառուցվում, որի մեջ Արաքսից բացի երկու այլ մեծ գետեր էին թափվում: Դեռևս ամբողջովին չլցված ջրամբարը լեռնայիկ անչափ սիրունիկ մի լիճ էր, իսկ լցվելուց հետո պատկերացնում եմ ինչ մեծություն և ֆանտաստիկ գեղեցկություն է ունենալու: Իջանք Արաքսի ափ. կոշիկներս հանել, մտել էի գետը, իսկ մտքիս մեջ անընդհատ պտտվում էր Պատկանյանի ստեղծագործությունը:
    Արաքսի ափին հաց ուտելուց հետո շարունակեցինք շրջագայությունը ազատագրված Հայրենիքով: Եղանք Աղաձոր գյուղում. գյուղապետը՝ Մինաս Մինասյանը, որ մինչ այդ մեր ուղեկիցներից էր, դարձավ մեր հյուրընկալը: Հիշում եմ, մինչև գյուղապետի տուն գնալը մեր ուղեկից զինվորականներն անընդհատ «Ջրաշխարհ» էին կոչում այն տեղը, ուր գնալու էինք: Տեղ հասնելուց հետո իմացանք վերջապես անվանման պատճառը. գյուղապետի տան բակում անհավատալի սառնությամբ ու անուշահամությամբ աղբյուր էր, որից վայրը ստացել էր իր անունը; Բավականին սրտաբաց ու հյուրընկալ ընտանիք ուներ Մինաս Մինասյանը` կինն ու երկու դուստրերը: Սեղանի շուրջ գյուղապետը մեր միջոցով հարց ուղղեց մեր իշխանություններին ու ժողովրդին. «Դուք տեսնում եք, թե ինչքան գեղեցիկ և հարուստ հնարավորություններով երկիր է: Ինչու՞ մինչև հիմա մեր իշխանությունները համակարգված քայլեր չեն ձեռնարկում բնակեցնելու այս հողերը: Ինչու՞ մեր ժողովուրդը չի գալիս և բնակվում այստեղ: Այս հողերը ոչնչով չեն զիջում Արարատյան դաշտի հողերին»: Պիտի ասեմ, որ ոչ միայն չեն զիջում, այլ թերևս շատ ավելի հարուստ հնարավորություններ են ընձեռում: Ես դեռևս Հայաստանում ոչ մի տեղ այդքան ջրառատ հողատարածքներ չէի տեսել: Պարզապես անհամամեմատելի են հողագործության, անասնապահության և ձկնաարդյունաբերության համար նպաստավոր իրենց հսկայական հնարավորություններով: Էլ չեմ խոսում ֆանտաստիկ գեղեցկությամբ բնության մասին: Ես առաջարկեցի գյուղապետի դուստրերին բլոգ բացել: Հուսամ խորհուրդս կլսեն: Եթե անգամ ոչինչ չգրեն, միայն լուսանկարները բավարար են, որպեսզի շատ շատերը պատկերացում կազմեն այդքան հաճախ հիշատակվող ազատագրված տարածքների մասին, որոնց անունն են միայն լսել մամուլում հնչող քննարկումներից, այն էլ տխրահռչակ «փոխզիջումների» կոնտեքստում:
    Երբ արդեն վերադառնում էինք, նայում էի իրար հաջորդող չքնաղ տեսարաններին, իսկ հոգուս վրա ծանրացած էր վերոնշյալ փոխզիջումների շուրջ եղած խոսակցությունները: Ես չեմ ուզում ոչ մտնել քաղաքական շահարկումների ճահիճը, ոչ էլ կեղծ հայրենասիրական կոչերով էժան դիվիդենտներ շահել: Բայց ի վերջո ի՞նչը զիջել, գրողը տանի, մեր Հայրենի՞քը, մեր զոհերի արյու՞նը: Ինչի՞ դիմաց, որ ավելի լավ ապրե՞նք, թե որ մեզ էլ չսպառնան վերացնել: Քի՞չ ենք զիջել, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Միշտ նույն կոտրած տաշտակը` ավելի ջարդրդված վիճակում: Ինչքան զիջել ենք, այնքան ավելին են պահանջել: Իսկ սա կարող է լինել մեր վերջին զիջումը, դրանից հետո արդեն մենք «զիջվենք», կամ, ինչպես կասեր պատերազմի մեր հանճարը, «շրջենք մեր պատմության վերջին էջը»: Չէի ցանկանա ավելի ծավալվել, մնում է միայն հուսալ և աղոթել, որ Աստված մեզ այնքան խելք կտա, որ մի բանի արժեքը չզգանք միայն այն կորցնելուց հետո: Մանավանդ որ դա կարող է լինել մեր վերջին կորուստը:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.08.2010), A.r.p.i. (06.08.2010), Agni (06.08.2010), ars83 (06.08.2010), CactuSoul (06.08.2010), E-la Via (06.08.2010), Moonwalker (17.12.2010), My World My Space (06.08.2010), Tig (17.12.2010), unknown (09.08.2010), Արևածագ (06.08.2010), Ժունդիայի (14.08.2010), Լուսաբեր (06.08.2010), Ռուֆուս (06.08.2010)

  5. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հռոմի երգիչները» միայն զվարճացնու՞մ են, թե՞ նաև դաստիարակում

    Տանը եղածս ժամանակ ռադիոս հիմնականում միացրած է լինում: Հանրայինի ալիքի վրա է միշտ, քանի որ մեջներից էլի մի քիչ խելքը գլխին ալիքն է: Այսօր ողջ օրվա ընթացքում լուրերի շարքում հաղորդում էին նաև Գագիկ Գինոսյանի և Անդրանիկ սարկավագ Մանուկյանի՝ լրագրողներին տված ասուլիսի մասին: Մարդիկ լուրջ մտահոգություններ էին հայտնում հայ ազգային երգ-երաժշտության և պարերի տխուր վիճակի, մեր հասարակության անճաշակության և օտարամոլության, վայ արվեստագետների թեթև ձեռքով իրականացվող և ԶԼՄ-ների կողմից լայն տարածում ստացող սեփական մշակութային ցեղասպանության և այլնի մասին: Դուրս հատկապես շատ եկան Լուկիանոսի՝ Գինոսյանի կողմից մեջբերված խոսքերը. «Հռոմը գնում է կործանման, քանի որ նրա երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են»: Բավականին դիպուկ կերպով Գինոսյանը օրինակ բերեց մեր այսօրվա վիճակը: Ինչ որ է, ասուլիսը չպատմեմ, այլ նշեմ, թե հատկապես ինչից ջղայնացա: Հանրային ռադիոն, որի հաղորդավարները օրվա ընթացքում լրատվական ծրագրով ոգևորված հաղորդում էի վերոնշյալ ասուլիսի մասին, նույնիսկ երիտասարդական մի հաղորդում անդրադարձավ առկա մտահոգություններին, քիչ առաջ համերգ էր դրել. թուրքապարսկաարաբական անճաշակությամբ ուղղակի փայլատակող հայալեզու և ռուսալեզու երգանման ինչ որ բաներ, մեր էստրադայի երգչիստների կերկերուն ձայնով լալահառաչ վայնասուններ, խրոնիկ սիրահարվածության և մերժված սիրո երազախաբության տվայտանքներ… Դե արի ու մի ասա, այ Հանրային ռադիոյի ղեկավարություն, որ այդքան մտահոգված եք խնդրո առարկայով, ձեր ծրագրերը կազմելիս ինչո՞վ եք մտածում: Կրկնում եմ, սա դեռ մեջների նորմալ ռադիոալիքն է այդ առումով: Էլի բավականին լուրջ և կրթադաստիարակչական ծրագրեր ու հաղորդումներ ունեն, նորմալ և կարգին համերգներ դնում են: Իսկ այ եթե նայենք Արցախում եթեր հեռարձակվող ռադիոալիքների արածին, ուղղակի զարհուրել կարելի է: Անվիճելի առաջատարը «Փեյս» ալիքն է: Տներում, աշխատանքի ու հասարակական վայրերում, մեքենաներում և այլուր այս ալիքը շատ են լսում: Երևի եթե մրցույթ լինի թուրքերի, արաբների, հնդիկների, պարսիկների և այլոց «երգարվեստի» թափոնները մեզ մոտ գովազդելու, տարածելու և դրանցով զոմբիացնելու մեր ժողովրդին, նշյալ ազգերն իրենց հսկայական ռեսուրսներով հանդերձ չեն կարողանա անգամ ոտք գցել այս ալիքի հետ: Կիսագրագետ ու անգրագետ դիջեյները ֆանտաստիկ հնարքով չգիտես որտեղից որտեղ պեղում են անճաշակության ու աղբի (որին անգամ երգ անվանել չի կարելի) գլուխգործոցները և դրանցով բառի բուն իմաստով ձևավորում ու սնում են մարդկանց երաժշտական ճաշակը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Ողբալի վիճակ է: Ոչ, պարոն Գինոսյան, մերոնք չեն զվարճացնում պարզապես, նախ դաստիարակում են, հետո զվարճացնում: Միայն թե այդ «դաստիարակելը» հակառակ ուղղությամբ է, բառի բուն իմաստով՝ դեբիլացման ուղղությամբ:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.08.2010), CactuSoul (08.09.2010), cold skin (28.08.2010), E-la Via (29.08.2010), Freeman (19.12.2010), Moonwalker (17.12.2010), Philosopher (28.08.2010), Tig (17.12.2010), unknown (28.08.2010), Անտիգոնե (28.08.2010), Արևածագ (08.09.2010), Դատարկություն (28.08.2010), Ժունդիայի (28.08.2010), Լուսաբեր (28.08.2010), Ուլուանա (28.08.2010)

  7. #4
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Սեպտեմբերի 8-ն ինձ համար

    Սեպտմեբերի 8-ն իմ անձնական օրացույցում մի փոքր առանձնահատուկ նշանակություն ունի: Այս օրը, երբ ՀԱԵ-ն նշում է Աստվածամոր ծննդյան տոնը, 1996թ.-ից սկսած դարձել է նաև իմ հոգևոր ծննդյան տոնը. 14 տարի առաջ այս օրը մկրտվել եմ Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Իսկ 2000թ. սեպտեմբերի 8-ին՝ ուղիղ 10 տարի առաջ, հոգևորական դառնալու ճանապարհին կատարեցի առաջին մեծ ու վճռական քայլս՝ առաջին անգամ դուրս եկա Արցախի սահմաններից և Պարգև Սրբազանի հետ մեկնեցի Մայր Աթոռ՝ ընդունվելու Գևորգյան Ճեմարան: Երկու օրերն էլ առանցքային են եղել իմ կյանքում և հիմք են դրել մեծ փոփոխությունների՝ թե բնավորության, թե մտածելակերպի, թե հոգեկերտվածքի և թե բազում այլ առումներով: Նոր՝ քրիստոնեական ընկալումով հոգևոր մարդու կերտման ճանապարհին այս երկու մեծ ջրբաժանների հսկայական նշանակությունն ինձ համար թերևս ավելի լավ կընկալեն այն սակավաթիվ մարդիկ, ովքեր լավ էին ճանաչում նվաստիս դրանցից առաջ և հետո: Իհարկե, փոփոխությունների գործընթացը դեռ ահռելի ճանապարհ ունի անցնելու, բայց, ամեն դեպքում, չեմ կարող անտեսել այն փաստը, թե ինչպիսինն էի, և ինչքան եմ կարողացել փոխվել: Հուսամ, որ ինքնանորոգման այս ուղին շարունակական ընթացք կունենա, և պարբերական նահանջները կսակավանան: Տա Աստված:

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.09.2010), Ameli (25.05.2011), Ariadna (17.12.2010), ars83 (08.09.2010), CactuSoul (08.09.2010), E-la Via (08.09.2010), einnA (08.09.2010), Moonwalker (17.12.2010), My World My Space (08.09.2010), Tig (17.12.2010), unknown (08.09.2010), Արևածագ (08.09.2010), Դեկադա (08.09.2010), Հայկօ (08.09.2010), Նաիրուհի (25.05.2011), Ռուֆուս (08.09.2010), Ֆոտոն (09.09.2010)

  9. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու օր առաջ զորամասիս հրամանատարի (մի «բոևիկ» գնդապետ է) աչքով է ընկնում նորակոչիկներից մեկը, որի վրայից «քյարթուությունը» թափվում է: Զինվորին մոտ է կանչում: Նորակոչիկը ջարդրտվելով մոտենում ու ներկայանում է.
    -Պարոն ավագ լեյտենանտ...
    -«Պարոն ավագ լեյտենանտ»-ը պապդ ա
    -Վայ ես քո ջիգյարին մեռնեմ. կներես, ձյաձ ջան, տեղը չբերի, որ կարգին տղա ես

    Գցել-բռնել էր, որ «պարոն ավագ լեյտենանտ»-ի համար «զապադլո» է նման դիմելաձևը

  10. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), Chuk (17.12.2010), E-la Via (17.12.2010), Freeman (19.12.2010), Jarre (17.12.2010), Kita (17.12.2010), Meme (28.01.2012), Moonwalker (17.12.2010), My World My Space (17.12.2010), Tig (17.12.2010), unknown (18.12.2010), V!k (06.12.2014), Անտիգոնե (17.12.2010), Արէա (25.05.2011), Արևածագ (17.12.2010), Դեկադա (17.12.2010), Հայկօ (17.12.2010), Ձայնալար (17.12.2010), Նաիրուհի (20.12.2010), Շինարար (17.12.2010), Ուլուանա (18.12.2010), Ռուֆուս (19.12.2010)

  11. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացության մատնված օրագրիս փոշիները թափ տամ մի քիչ Օրն անկապ էր շատ, տնից դուրս չեկա այդպես էլ: Չգիտեմ ինչ է կատարվում առողջությանս հետ, բայց կամաց-կամաց էն աշխարհի դռներն եմ սկսում թակել Հիմա էլ ճնշումս է սկսել անկումային վիճակներում հայտնվել: Առավոտվանից գլուխս ոնց որ թմրած լինի, ականջներս խշշում են, ահավոր ալարկոտություն է իջել վրաս: Ոչ մի գործ նորմալ չկարողացա անել: Միակ դրական տեղաշարժն Ակումբի հետ էր կապված. ահավոր ուրախացա նոր կոլեգաներիս ի հայտ գալու համար: Հիմա մի տեսակ ավելի հանգիստ եմ, էլ չկա էն լարվածությունը, որով սովորաբար բացում էի բաժնիս թեմաները՝ մտավախություն ունենալով, որ հերթական ժամանցային կամ կոնֆլիկտային վիճակին ականատես կլինեմ, ու հետո էլ գլուխ կպայթեցնեմ, թե ոնց անեմ, որ մի կողմից չնեղացնեմ որևէ մեկին, մյուս կողմից էլ բաժնում կարգուկանոն և նորմալ քննարկումներ վարելու կառուցողական մթնոլորտ լինի: Երևի ես ոչ պակաս տհաճություն եմ զգացել որևէ մեկին խախտում արձանագրելիս, քան ինքը տուգանային միավոր ստացողը: Չնայած հազարից մեկ եմ տուգանային տվել, բայց էն էլ հազարից մեկ էր, որ ի պատասխան մի նեղացած կամ բողոքավոր նամակ չգար, մի քանի անգամ էլ փոխադարձ նամակագրություն, որից հետո խախտում կատարողը կամ ընդուներ, կամ էլ չընդուներ սեփական սխալը: Բայց ինչ որ է, հիմա ավելի հանգիստ եմ: Մանավանդ որ միանգամից զգացվեց, որ տղերքն իրենց վստահ գործողություններով ու պատասխանատու մոտեցումով միանգամայն տալիս են հանգիստ զգալու հիմքերը: Ես իհարկե ձեռքերս չեմ լվանում, կաշխատեմ անել, ինչ կարող եմ, բայց այսպես աշխատելն ավելի հաճելի է: Համ էլ ավելի շատ ժամանակ կունենամ թեզիս վրա աշխատելու, կոկորդիս կանգնած ոսկոր է դառել էս թեզս: Մենակ թե առողջություն տա Աստված:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (25.05.2011), CactuSoul (25.05.2011), erexa (25.05.2011), Moonwalker (25.05.2011), Norton (25.05.2011), Անտիգոնե (25.05.2011), Հայկօ (25.05.2011), Նաիրուհի (25.05.2011)

  13. #7
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անընդհատ, տարբեր տեղերից, տարբեր մակարդակներով, լսում եմ նույն բանը. «հայոց բանակի 20-ամյակն է» և այլ նմանատիպ արտահայտություններ: Ոչ, այսօր մեր բանակի վերակազմավորման 20-ամյակն է, հայոց բանակը մի քանի հազար տարեկան է: Ավելորդ չէ դա ընդգծել, կարծես շատերը չեն էլ գիտակցում ճշգրիտ ձևակերպման կարևորությունը և ենթագիտակցաբար մեր բանակը համարում են վերջին երկու տասնամյակում ծնված իրողություն:
    Շնորհավորում եմ մի քանի հազարամյա հայոց բանակի վերակազմավորման 20-ամյակը: Աստված պահպանի հայոց բանակը:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.01.2012), CactuSoul (08.02.2012), Freeman (28.01.2012), Meme (28.01.2012), Nadine (08.02.2012), unknown (28.01.2012), Նաիրուհի (04.02.2012), Ներսես_AM (28.01.2012)

  15. #8
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Ստեփանակերտում Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսն էր, ֆիլմերից մի երկուսը ցուցադրեցին, ելույթ ունեցավ նաև հեղինակը, ով շուտով մեկնելու է աշխարհի տարբեր երկրներ` ներկայացնելու միջազգային հանրությանը արցախյան պատերազմի իրական երեսը: Ֆիլմերը դիտելիս և Պասկալևայի խոսքերը լսելիս տարբեր տեսակի խոհեր ու ապրումներ շատ ունեցա, բայց միայն մեկի մասին եմ ուզում կիսվել. ակամայից համեմատում էի բուլղարհուն և նրա գործը այսօրվա մեր մեդիադաշտում գործող և իրենց հայ ու լրագրող համարող շատ անձանց ու նրանց արածի հետ: Մի փոքր իրազեկ մարդուն երևի կարիք չկա բացատրելու հակահայկական հիստերիայով և ապատեղեկատվությամբ հագեցած ինֆորմացիոն պատերազմում բուլղարհու ձեռնարկած առաքելության հսկայական արժեքը: Եվ դեռ ավելին` սեփական փորձից և դահլիճում ֆիլմերը դիտող մարդկանց ռեակցիայից ընդգծվում էր նաև Ցվետանայի կատարած աշխատանքի մեկ այլ անգնահատելի արժեքը. ինքնաճանաչողությունը, գիտակցումը այն գնի, որ մենք ստիպված էինք վճարել այս պատերազմում: Ու մեկ էլ մյուս կողմից անդրադառնում եմ մեր լրագրողների ու մեդիադաշտի պատասխանատուների շատ-շատերի արածին. սեփական ժողովրդի ու հասարակության ուղեղի լվացում ապատեղեկատվություներով, բամբասանքներով, ստերով, շինծու սկանդալներով, ինտրիգներով ու սենսացիաներով, տխմար հրապարակումներով, հաղորդումներով ու սերիալներով, միայն բացասական հույզերի սրում և ներազգային փոխադարձ ատելության ու անհադուրժողականության սերմանում, էլ ո՞րն ասեմ... Ու ո՞նց չհարցնեմ` դուք էլ եք լրագրո՞ղ, այս կի՞նն էլ, դուք էլ եք հա՞յ, այս... բուլղարուհի՞ն էլ...
    Չգիտեմ էլ ինչքանով ճիշտ վերարտադրեցի զգացածս, գուցե մնար վաղը, սա չգրեի, բայց մեջս մի բան լցվել էր...

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.02.2012), E-la Via (08.02.2012), einnA (09.02.2012), My World My Space (08.02.2012), Nadine (08.02.2012), Smokie (09.02.2012), unknown (08.02.2012), Արևհատիկ (08.02.2012), Գեա (08.02.2012), Ժունդիայի (08.02.2012), Մարկիզ (08.02.2012), Նաիրուհի (08.02.2012), Ներսես_AM (08.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենախոսություն կամ ադմինական մտորումներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.11.2013, 16:45
  2. Մենախոսություն
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.12.2011, 14:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •