Միանշանակ պատասխան չունեմ, ոչ էլ վստահ եմ, թե էս տենդենցը կշարունակվի, կամ որ Տելեգրամը միանշանակ ավելի լավ ա, բայց եթե առավելություններ նշեմ՝ Տելեգրամն ավելի mobile-friendly ա, follower–ներ հավաքելու ու follow արածդ մարդու գրառումների notification–ներ ստանալու առումով ավելի հեշտ ու ֆունկցիոնալ ա, ավելի մինիմալիստիկ ու դեմոկրատական ա․ վեբ էջերի ու բլոգ–պլատֆորմների ավելորդ աղմուկը չկա։
Ալիքի հեղինակի համար էլ երևի հոգեբանորեն ավելի թեթև ա՝ պակաս պատասխանատվությամբ․ ոչ թե բլոգի պես «ծավալուն հոդված» ես գրում, այլ չաթում մեսիջ գրելու կամ թվիթերում, ֆբ–ում ստատուս գրելու տիպի ա ընկալումը, չնայած նրան, որ հաճախ լավ էլ ծավալուն են լինում հատկապես անձնական ալիքներում գրառումները։ Բացի դրանից, բլոգերի մանր ու մեծ հարթակները չափից դուրս շատ են ու իրարից տարբեր, իսկ Տելեգրամը մեկն ա, ու գրեթե բոլորը Տելեգրամում կան։
Ամեն դեպքում, ինքս Տելեգրամում մի շարք հեղինակային ալիքների հետևում եմ ու էդ հետևելը առանձնապես ջանք չի պահանջում, մինչդեռ բլոգերին կայուն հետևելու սովորություն տենց էլ չկարողացա ձևավորել։ Տեխնիկապես ջանջալ էր կազմակերպելը, որ հիշեմ բացեմ բլոգերը կարդամ կամ նոր գրառումների մասին տեղեկանամ։ Բացի դրանից, բլոգերում սովորաբար մարդիկ լավաշ տեքստեր են գրում․ մարդիկ կան, որ ինձ ընդհանուր առմամբ հետաքրքրում են, կուզեմ իրանց մտքերին հետևեմ, բայց էդքան ժամանակ չունեմ էդ բոլորի երկար–բարակ տեքստերը կարդալու։ Տելեգրամում մի քիչ ավելի լակոնիկ են գրում։ Երևի մոբայլն ա մեղավոր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինտերնետի, բջջայինի անդադար նոթիֆիքեյշնների դարում մարդկանց attention span -ը էականորեն կրճատվել ա, ու բլոգերի լավաշ տեքստերին շատերի համբերությունը չի հերիքում։ Էդ լավ ա, թե`վատ, բայց դե փաստ ա, որի հետ հաշվի ա պետք նստել։
Մյուս կողմից, տեքստով բլոգերի փոխարեն շատացել են վիդեո բլոգերը։ Հատկապես ջահելները լրիվ վիդեո քոնթենթի վրա են նստած։ Մենք բձեքս տեքստ կարդալուն ավելի սովոր ենք, բայց դե տեքստի գոյությունը զուտ տեխնիկական սահմանափակումներով էր պայմանավորված։ Փաստացի վիդեոն շատ ավելի մոտ ա բնական ու կենդանի կամունիկացիային, քան՝ չոր ու ցամաք տեքստը։ Տեքստի ինֆորմացիա փոխանցելու bandwidth–ն էլ շատ ավելի ցածր ա քան աուդիո ու առավել ևս վիդեո ֆորմատինը։ Գրքերի դեպքում էլ շատերը նախընտրում են աուդիոգրքերը հենց առաջին հերթին ժամանակ տնտեսելու համար՝ նույն գիրքը աուդիո տարբերակով շատ ավելի արագ ա «կարդացվում»։ Հավանաբար մի երկու տասնամյակի ընթացքում տեքստ կարդալը գրիչով գրելու պես աշխարհի երեսից մանրից կվերանա։
Կոնկրետ իմ դեպքում, սուտ կլինի, թե ասեմ վիդեոն իմ սիրած ֆորմատն ա, բայց այնուամենայնիվ որոշ վիդեո բլոգերի ինքս հետևում եմ։ Երևի պատճառներից մեկն էլի հետևելու ու տեղեկացման համակարգով ունիվերսալ՝ ստանդարտի վերածված պլատֆորմի՝ youtube–ի գոյությունն ա։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 30.11.2020, 22:35:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աթեիստ (01.12.2020)
Մի քանի փաստարկ իմ կողմից բերեմ
1. Wordpress-ը կայք ա, որը նշանակում ա պտի բռաուզեր բացեմ, ինչն էլ նշանակում ա լիքը ռեսուրս (հենց դրա համար խուսափում եմ FB մեսսենջերից)։
2. Շատերը Wordpress-ում նենց ահավոր դիզայն են դնում, որ կարդալը տհաճ ա դառնում։ Տելեգրամում ես եմ որոշում ինչ ֆոնտ ու չափ դնեմ։
3. Տեղեկացումները։ Ես համարում եմ, որ էս թվին մեյլով տեղեկացում ստանալը փոստային նամակի պես ատավիզմ ա։
4. Հարմար ա, որ բոլորը մի տեղում են, ու դա էլ շատ արագ թեթև աշխատող ծրագիր ա։ Համ անձնական հաղորդագրությունները, համ հիշեցումները, համ չաթերը, համ բոտերը, համ էլ արդեն անհատական կանալները։ Ու էդ բոլորը հիանալի աշխատող որոնման համակարգով։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (01.12.2020), ivy (01.12.2020), Արշակ (01.12.2020), մարդ եղած վախտ (01.12.2020)
Էս հարցին արդեն մի քանի պատասխան հնչեց, բայց իմհկ ամենամեծ պատճառը մոբայլ-ֆրենդլիությունն ա՝ իր հետևանքներով։ Օրինակ, որ առանց գործից կտրվելու, տրանսպորտի մեջ, զուգարանում կարող ես կարդալ։
Մի անգամ արդեն ակումբում գրել էի էս մասին, որ ամենաշատը զարգանում ա հենց մոբայլ ուղղությունը ու օրինակ էի բերել, որ էն խաղերը, որ մի ձեռքով կարաս խաղաս, միլիարդանոց բյուջե ունեցող խաղերի չափ եկամուտ են բերում։
The cake is a lie.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Freeman (02.12.2020)
Հանուն արդարության ասեմ, որ wordpress-ն էլ հեռախոսի հավելված ունի, որն ահագին մոբայլ ֆրենդլի ա, որտեղ հետևածդ բոլոր բլոգները կարաս մի տեղում մի ֆոնտ ու դիզայնով կարդաս։ Էն ա որ հեռախոսով բլոգ (ու ընդհանրապես) կարդալն էն չի։
Հետաքիքիր է, որ սոցիալական ցանցերն իրենց բնույթով քանի գնում ավելի պարզանում են, եթե չասենք՝ պրիմիտիվանում։
Ֆորումներում ու բլոգերում պիտի գրես, վերլուծես, քննարկես։ Դրանց դարը մնաց հետևում․ ֆեյսբուքն արդեն համեմատ ավելի ժամանցային էր ու թեթև։ Թվիթերն էլ դեռ ավելի կարճացրեց մտքերի ձևակերպումը։ Յութուբը որոշեց, որ բլոգերը կարելի է բանավոր էլ ձևակերպել․ ով հավես ունի էդքան գրել-կարդալու։ Ինստագրամը մտածեց՝ ինչի գրել-խոսել-վերլուծել․ նկարներով շփվելն ավելի հեշտ է։ Հետո թիք-թոքն եկավ՝ իր մի քանի վայրկյանանոց անիմաստ-պրիմիտիվ ներկայացումներով։
Տեսնես հաջորդն ի՞նչ է լինելու։ Որ մարդ էլ ընդհանրապես ոչ մտածի, ոչ խորանա․ էն դեպքում, երբ մտածել-խորանալու թեմաները գնալով աճում են։
boooooooom (22.08.2021), Freeman (20.08.2021), Sambitbaba (20.08.2021), Աթեիստ (20.08.2021), Բարեկամ (20.08.2021), Դեղին մուկիկ (25.08.2021), Նաիրուհի (21.08.2021)
Ֆբ-ը մարդկանց սովորեցրեց, որ իրանց գրածին միանգամից պտի ռեակցիա տան։
Թեմատիկ խմբերում հարցը տալիս են ու նույն վարկյանին պատասխան ակնկալում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
ivy (20.08.2021), Sambitbaba (20.08.2021)
Ֆեյսբուքը նաև մարդկանց սովորեցրեց մարդկանց՝ միմյանց հանդեպ վերաբերմունքին գնահատական տալ ըստ լայքերի։
ivy (20.08.2021), Sambitbaba (20.08.2021), Աթեիստ (20.08.2021), Գաղթական (20.08.2021)
Էսօր բլոգիս վրայի փոշին էի թափ տալիս․ պարզվեց՝ վերջին գրառումը 3 ու կես տարի առաջ եմ արել։
Մի քանի գրառումներ նայեցի 2018-2017-ից․ սովորություն չունեմ հին գրառումներ կարդալու, ու սրանք էլ մենակ աչքի տակով էի անցկացնում, բայց էդքանը հերիք էր հասկանալու համար, որ լիքը դրվագներ մոռացել եմ, դժվարությամբ էի մտաբերում՝ ինչի մասին է խոսքը։ Բա որ դեռ ավելի հին գրառումներ նայեի
Ամեն դեպքում, հետաքրքիր զգացողություններ արթնացան՝ բլոգագրության հետ կապված։ Գուցե դեռ հավեսս գա, նորից սկսեմ գրել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ