User Tag List

Էջ 77 90-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,141 համարից մինչև 1,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

  1. #1141
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով էս Ղարաբաղի մասնակցել-չմասնակցելու բազարները հավայի իրար ցեխոտելու թեմա է, ու խոշոր հաշվով տարբերություն չկա, քանի որ Ադրբեջանը բազմիցս պետական մակարդակով Հայաստանը զավթելու (Սևանում ոտ լվանալ, Երևանը ադրբեջանական պատմական տարածք, և այլն) սպառնալիքներ ու պրոպագանդա է արել և պրակտիորեն էլ հրետանակոծել է ՀՀ սահմաններն ու գյուղերը, որը Հայաստանին ավտոմատ դարձնում է հակամարտության կողմ ու Ղարաբաղի հարցն էլ դարձնում է Հայաստանի անվտանգության հարց: Ու ըստ էության Ադրբեջանի դիրքորորոշումը առնվազն Ալիևների դինաստիայի գոյության պայմաններում չի փոխվելու անկախ, թե մենք Հայաստանը հակամարտության կողմ համարենք, թե ոչ: Չհամարելը տվյալ պարագայում անիմաստ թոզ փչոցի է: Ադրբեջանը պաշտոնապես տարածքի բազար է տանում առհամարելով տարածքի վրա ապրող ժողովդրի գոյությունն ու գոյության իրավունքը, Հայաստանը պիտի առհասարակ տարածքների մասին չխոսի, քանի որ հիմնական հարցը ժողովդրի անվտանգությունն է: Տարածքների վերաբերյալ բազարների մեջ մտնելը վերջին երեք նախագահների կողմից իմ կարծիքով առնվազն ոչ կոմպետենտության մասին է խոսում:
    Ապեր, ինչպես միշտ սաղ քաղաքագետ, վերլուծաբան մտքի գիգանտները զբաղված են գլուխ արդուկելով։

    Մեզանից մի քանի կիլոմետրի վրա, դեպի հարավ, բոլորը պալաժիտ են արել միջազգային իրավունքն ու ոնց կարան խզարում են զմիմյանս ու ժողովրդին։

    Իմ համար Ղարաբաղի մի լուծում կա, պահել ստատուս քվոն առհավետ։ Իսկ դրա համար պետք ա ուժեղ երկիր ու ուժեղ բանակ։ Իսկ Ալիևի հետ բանակցելու, որպես հակամարտող կողմ, կամ որպես չհակամարտող կողմ, Ղարաբաղը մեջը, կամ առանց Ղարաբաղի, կարան Նիկոլի շոֆեռին ուղարկեն։

    P.S. Ուկրայնյա եմ էս քանի օրս։ ՈՒրեմն էս երկրի կեսը ձեռից առել են, ու մարդ խաբար չի, թե ով ա հակամարտող կողմ, ով չի, ով ում հետ պիտի բանակցի։ Ու էս, Եվրոպայի մեջտեղը։ Իսկ ինչի են ռուսները առել Ուկրաինայի ձեռից յուղոտ կտորները, քանի որ ուկրաինացիները ապուշ են։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (16.05.2018), Վիշապ (17.05.2018)

  3. #1142
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ինչպես միշտ սաղ քաղաքագետ, վերլուծաբան մտքի գիգանտները զբաղված են գլուխ արդուկելով։

    Մեզանից մի քանի կիլոմետրի վրա, դեպի հարավ, բոլորը պալաժիտ են արել միջազգային իրավունքն ու ոնց կարան խզարում են զմիմյանս ու ժողովրդին։

    Իմ համար Ղարաբաղի մի լուծում կա, պահել ստատուս քվոն առհավետ։ Իսկ դրա համար պետք ա ուժեղ երկիր ու ուժեղ բանակ։ Իսկ Ալիևի հետ բանակցելու, որպես հակամարտող կողմ, կամ որպես չհակամարտող կողմ, Ղարաբաղը մեջը, կամ առանց Ղարաբաղի, կարան Նիկոլի շոֆեռին ուղարկեն։

    P.S. Ուկրայնյա եմ էս քանի օրս։ ՈՒրեմն էս երկրի կեսը ձեռից առել են, ու մարդ խաբար չի, թե ով ա հակամարտող կողմ, ով չի, ով ում հետ պիտի բանակցի։ Ու էս, Եվրոպայի մեջտեղը։ Իսկ ինչի են ռուսները առել Ուկրաինայի ձեռից յուղոտ կտորները, քանի որ ուկրաինացիները ապուշ են։
    Արա իսկականից էլի, հավայի տռում ենք տեղներս նստած, մի հատ լայվով աշխարհին հայտարարենք, որ մենք էլ պալաժիտ արած ունենք, թե չէ խզարումներից նատուռի հետ ենք ընկել։ Շատ ավելի էֆեկտիվ կլինի, կարծում եմ, քան Նիկոլի շոֆեռին ուղղարկելը, մարդուն էլ նեղություն չենք տա․․․

    Իսկ Ուկրաինայի պահով, կարծեմ բանակցային պրոցեսը լավ էլ ընթանում ա, չնայած զինված հակամարտությունն էլ՝ նենց ոչինչ։

  4. #1143
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ ջան, ընդհանուր իրար հասկացանք, մերսի, բայց դե Տրիբունի ասածներն էլ պետք է հաշվի առնել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #1144
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, ընդհանուր իրար հասկացանք, մերսի, բայց դե Տրիբունի ասածներն էլ պետք է հաշվի առնել...
    Լիոն ջան, ուրախ եմ, որ իրար ընդհանուր հասկացանք։ Ու ավելի քան ուրախ կլինեի Տրիբունի ասածներն էլ հաշվի առնել, բայց դա անելուց առաջ նախ պիտի կարողանամ հասկանալ թե Տրիբունի ասածը ինչ ա, իսկ դա դեռ իմ կարողություններից դուրս ա։

    Անցած տարի ԱԺ ընտրությունների նախօրեին կիլոմտրերով քննարկեցինք, թե ինչ լուծումներ կարող է ունենալ այս հակամարտությունը, ու հա, ես էլ եմ այն մտքի, որ մոտ ապագայում բանակցային խաղաղության լուծում չի լինելու։ Բայց մենք այսօր բանակցություններին մասնակցելու այլընտրանք չունենք, քանի որ այն ուժեղացումը, որի միջոցով տեսնում ենք այս խնդրի մեզ նպաստավոր լուծումը, դեռ չի իրականացել։ Ու նույնիսկ թե ուժեղանայինք․․․ Իսրայելը, որ Իսրայել ա, մեկ է պարբերաբար ստիպված ա բանակցային պրոցեսների բռնվելու, ինչքան էլ որ կողքից հակառակորդին հասանելիք տարածքներում ակտիվ բնակեցմամբ չզբաղվի։

    Հա, ռեպլիկ բացթողելը ցենտր բան ա, Սիրիա, Ուկրաինա, բան․․․ անտերություն ա, էլ ի՜նչ դնենք էլեկտրոնային թանաք վատնենք նրա վրա, թե ինչ ֆորմատով բանակցություններ պիտի վարենք։ Բայց ախր այդ բանակցությունները, որոնց այլընտրանքը չունենք, կարելի է ու պետք է օգտագործել որպես միջազգային ամբիոն, հարթակ, պատրվակ համաշխարհային բեմում Հայաստանի պրոֆիլը բարձրացնելու համար։ Նայի, հայ ժողովուրդը Նիկոլին օժտել ա մի ցնցող մանդատով՝ ցույց տալ ամեն-ամենին, որ այսօրվա Հայաստանը Ադրբեջան չի, ու աշխարհը չի կարող չնկատել։ Բայց սա շատ քիչ է, աշխարհի չնկատելու անկարողությամբ պետք չի ու չի կարելի սահմանափակվել, այլ ամբողջ աշխարհի աչքն է պետք նորից ու նորից կոխել, որ Հայաստանը փոխվել է ու այլևս Ադրբեջանի հետ նույն հարթակի վրա չէ։ Ամենապարզ բանը․ Նիկոլը հիմա մի քանդակող արգումենտ ունի, ու ես նույնիսկ կասեի՝ ղոզ, այս բանակցային պրոցեսի շրջանակներում, այն, որ հայը ցույց տվեց, որ նույնիսկ հայկական աշխարհում՝ հայի համար կառուցված երկրում, չի հանդուրժի սահմանադրությունը իրենց իշխանության վերաարտադրությանը կռաիտ անող ղեկավարների, էլ ո՞նց եք պատկերացնում, որ հայերը երբևէ համաձայնվեն իրենց հոժար կամքով վերադառնալ մի երկրի թևի տակ, որտեղ իշխանության վերարտադրությունը դասագրքերում գովերգվող պատմական փաստ է։ Ու ինչպես պատերազմի ժամանակ է արցախահայությունը ինքնորոշվել, այնպես էլ այսօր համայն հայությունն է ինքնորոշվել, և չկա այլևս հետ վերադարձի որևէ հնարավորություն, ու առնվազն քանի Ադրբեջանը մնում է սենց քյալամ երկիր, մոռացեք, թե արցախցիք գոնե մեկ օրով Ադրբեջանի ղեկավարության ներքո պիտի ապրեն։ Այսինքն, պրծան այն բոլոր բանաձևերը, որոնցով Արցախի կարգավիճակը որոշվելու է վաղը, մյուս օրը, 10 տարուց, կամ անորոշ ժամանակ հետո, պը՜րծ։ Ու սա ոչ միայն սիրուն ներքին քաղաքականության տրյուկ է, այլ բոլոր միջազգային ամբիոններից բարձր արտասանվելու ենթակա դիվանագիտություն է։ Ու ինչպես թավշյա հեղափոխությունը բաց ձեռքերով Մարտի մեկով վախեցնողների հարցը լուծեց, այնպես էլ այս ժողովրդավարականության գործոնն է, որ ալիևյան սուր ճոճելուն պիտի հակադրվի ամեն օր, ամեն ժամ, ամեն վարյկյան։ Ու ինչքան էլ համոզված եմ, որ բանակցությունները մոտակա ապագայում (10-15 տարի, առնվազն) ստատուս քվոն չեն փոխելու, միևնույն է, ո՛չ, համաձայն չեմ, որ բանակցություններին պիտի «Նիկոլի վարորդ ուղղարկվի», կամ պիտի թքած ունենանք թե ինչ ֆորմատով է այդ դիվանագիտա-քաղաքական թատրոնը ընթանում։ Պիտի ներկա լինեն ինչպես Արցախի ղեկավարությունը՝ որպես խաղաղության մեջ ապրելու կամքով ինքնորոշված ազգի ներկայացուցիչ, այնպես էլ Նիկոլը՝ որպես համայն հայ ժողովրդի ժողովրդավարության կամքի արտահայտման խորհրդանիշ։ Ու պիտի անխտիր քլնգեն Ալիևի ամեն մի ռազմաշունչ ասածը․․․ տո հենց Ալիևը շունչ ա հավաքում որ բերանը բացի, միանգամից պիտի անցնեն քլնգոցի։

    Դրած էջերով քննարկում ենք, որ «դուխով»-ը ոչ միայն զտարյուն հայերեն բառ է, այլ նաև կողմնորոշում է, հրեղեն ոգու արտահայտում է, ստրկամտության անվերադարձ վախճանի խորհրդանիշ է․․․ բա էդ դուխներս հերիքում է դուխով լինել մենակ ներքի՞ն ստրկացողների նկատմամբ։ Պրծավ, ախպեր, չկա այլևս բանակցություններ բանակցությունների համար, այսօրվանից նույնիսկ բանակցությունների ֆորմատի մասին բանակցությունները պիտի վարվեն դուխով, ու ամեն անգամ աշխարհին կրկին ու կրկին պիտի հիշեցվի, թե ում ու ինչու համար են այս բանակցությունները, ինչ ազատ, երջանիկ ու ժողովրդավարական հիմունքներով ապրելու կամարտահայտման հետևանքով ենք այստեղ հավաքվել, ֆիրշտե՞յն։

    Ու կարող ա և ներքին քաղաքականության մեջ դուխովը դառել է իրականություն, բայց ինչպես տեսնում ենք, արտաքին քաղաքականության շուրջ մտածելակերպը դեռ պոչը ոտքերի արանքում պահելու մակարդակի է, ու դուխովի հոտ էլ չի գալիս։ Մի հատ պարզ օրինակ բերեմ․․․ քանի Նիկոլը Սոչիում մեր հարևանության դիտակտորների հետ էր ծանոթանում, մեր հարակից մեկ այլ դիկտատոր համաշխարհային բեմահարթակում Հայաստանին տարածաշրջանի խաղաղության դրական պատկերից դուրս ընկնող անողջամիտ ղեկավարությամբ երկիր էր անվանում։ Տո էդ անտերի էղածը ի՞նչ ա, մի հատ ասուլիս Սոչի-Ադլերում հրավիրեիր, անունը դնելով «եղբայրական ռուս ազգի հետ ծանոթանալու միջոց», ու դնեիր բեզբոժնի քլնգեիր Էրդողանին, որ իր երկրում ա արդեն երկու տարի արտակարգ իրավիճակ, էլ չասած բոլորի հետ պրոբլեմների մեջ ա մտնում, սրա-նրա իքնաթիռ ա խփում, հետն էլ ոչ խոսքի ազատություն կա, ոչ էլ Էրդողանի ծուռ գծիծ որևէ այլախոհության հանդուրժում։ Մի հատ էլ Chatham House-ին պաշտոնական բողոքի նամակ ես ուղղարկում, որ իր հարթակը տրամադրում է ամբողջ աշխարհի վրա սուր ճոճող դիկտատորին, ով նույնիսկ իր թիկնապահներին ուրիշ երկրներում ծեծկրտուքի ֆաս է տալիս ու ով այս խորհրդանշական ժողովրդավարության օրերին Հայաստանն է «պատկերը փչացնող» համարում։

    Համաձայն եմ էն մտքի հետ, որ Նիկոլին մանր-մունր քննադատել այս օրերին չարժի, ինչքան էլ որ թերացումներ չլինեն, դրա համար որպես մի առաջարկ-ծլնգոց․ մոտ օրերին (հաստատ մինչև արտահերթ ընտրությունները) Նիկոլը մի կարևոր գործ պիտի անի՝ աշխարհով մեկ տուռնեի բռնվի․․․ ու ղեկավարական ինքնաթիռով և ներքին լրատվամիջոցների ներկայացուցիչների մի մեծ կորպուսով։ Անունը թող դնի սփյուռքահայության հետ ծանոթանալու և Հայաստանի նոր իրողությունները ներկայացնելու պատրվակ, բայց ամենուր տեղի լրատվամիջոցների հետ ասուլիս պիտի անի, ովքեր հիմա բարձր հետաքրքրություն ունեն Հայաստանում կատարվածի շուրջ, ու դնի բեզբոժնի քլնգի Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ու Հայաստանը դարձնի տարածաշրջանի պայծառ վառվող ջահ։ Մենք հիմա ունենք մի ահռելի իմպուլս, որի վրա պետք է անհապաղ կապիտալիզացիա անել ու կոնվերտել համաշխարհային մասշտաբով դիվանագիտական հաղթանակների։ Ու Նիկոլը, լինելով լրագրող, պիտի որ հասկանա, թե լրագրողների դիմաց սենց գլոբթրոթինգը ինչ նվաճումների կարող է բերել։ Դե էլ չասած թե հայրենադարձության իմաստով սա ինչքան դրական կլինի, ինչպես նաև Նիկոլի ներքին քաղաքական դիրքերը կամրապնդի։

    Վոբշըմ, վախտ պետք չի կորցնել «դուխով»-ը ներքին քաղաքականությունից արտաքին քաղաքականություն դուխով արտահանելու համար։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.05.2018)

  7. #1145
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա իսկականից էլի, հավայի տռում ենք տեղներս նստած, մի հատ լայվով աշխարհին հայտարարենք, որ մենք էլ պալաժիտ արած ունենք, թե չէ խզարումներից նատուռի հետ ենք ընկել։ Շատ ավելի էֆեկտիվ կլինի, կարծում եմ, քան Նիկոլի շոֆեռին ուղղարկելը, մարդուն էլ նեղություն չենք տա․․․

    Իսկ Ուկրաինայի պահով, կարծեմ բանակցային պրոցեսը լավ էլ ընթանում ա, չնայած զինված հակամարտությունն էլ՝ նենց ոչինչ։
    Ես չեմ տռում ․․․ Տռում են Լևոնը, Սերժը, Ռոբը ․․․ մարած աբլիգացիաները, քանի որ էլ ուրիշ իրացվելու տեղ չունեն, զբաղվում են ղարաբաղյան մենթալ մաստուրբացիայով։ Թե չէ, ես մտավոր թերի չեմ, հասկանում եմ, որ մենք ոչ մեկին չենք կարա պասլատ անենք, ու պետք ա բանակցենեք էն բոլոր ֆորմատներով ու բոլոր պլատֆորմեներում, որ միջազգային հանրություն տրամադրել ա (արա էն ինչ գրեցի ․․․)։ Ինձ չի դզում էս հնացած մուտիլովշիկների մեջ ընգնելը, յանի տեսեք-տեսեք մենք չենք մեռել։ Իրականում ես էտ երեքի ոչ մի դրական նպատակների չեմ հավատում։ Դրա համար էլ պարազապես լուրջ չեմ վերաբերվում։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.05.2018), Գաղթական (17.05.2018), Ռուֆուս (17.05.2018), Վիշապ (17.05.2018)

  9. #1146
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, ուրախ եմ, որ իրար ընդհանուր հասկացանք։ Ու ավելի քան ուրախ կլինեի Տրիբունի ասածներն էլ հաշվի առնել, բայց դա անելուց առաջ նախ պիտի կարողանամ հասկանալ թե Տրիբունի ասածը ինչ ա, իսկ դա դեռ իմ կարողություններից դուրս ա։
    Դե պիտի աշխատես քո վրա ․․․

  10. #1147
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանը վայթե երբեք նպատակ չի ունեցել, ու հնարավոր է, մինչև աշխարհի վերջը չի էլ ունենալու հայերի հետ որևէ կոմպրոմիսի գնալ ու ասենք որոշ հողեր հետ վերցնելով ճանաչել ԼՂՀ-ն։ Մեր իրար ցեխոտելը, թե ինչ ֆորմատներով է ճիշտ բանակցելը, ինչ ֆորմատներով սխալ, Ղարաբաղը կողմ է, կողմ չի, Հայաստանը հակամարտող է, միջնորդ է, չեզոք է, բլա բլա բլա, սաղ աննպատակ, սթից ռեյծինգների համար իրար աչքերի թոզ փչոցի են։
    Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, պատրաստվում է պատերազմի, պատրաստվելու է պատերազմի։ Ցանկացած կոմպրոմիս Ադրբեջանի իշխանությունների համար պարտություն է, որովհետև արդեն էնքան շատ են ամբողջատիրական հայտարարություններ արել, հետ գնալու մի գրամ տեղ չեն թողել։ Էս լրիվ նույնն է, ինչ Պաղեստինի կողմից Իսրայելը ճանաչելը։ Մեր նախկին երեք նախագահներն էլ խրոնիկ կոմպլեքսավորված ստախոսներ են։
    Հիպոթեզներ կան, որ ժամանակին ինչ-որ շանսեր կային թուլացած Ադրբեջանին ստիպել գնալ վերջնական կոմրպոմիսի ԼՏՊ օրոք, բայց եթե կային էլ, ապա այդ շանսերը բաց են թողնվել։
    Մաքսիմում հնարավոր լավագույն ելքը կարող է լինել, որ ասենք ապագայում ամբողջ տարածաշրջանում տիրի ժողովդրավարությունը, ու սաղ որոշեն սահմանները բացել ու ինտեգրվել իրար։ Իսկ մինչ այդ պետք է պատրաստվել պատերազմի և կլինի խաղաղություն։
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (17.05.2018), Ներսես_AM (17.05.2018), Տրիբուն (17.05.2018)

  12. #1148
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թե բա ինչի՞ չի շնորհավորել
    Թե բա նախանձում ա,որ իրան չի հաջողվել էն, ինչ Նիկոլին
    Թե բա մարած աբլիգացիա ա

    ։ճ


    Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ


    Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

    Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

    Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

    Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

    Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության:

    Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ, բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը:

    Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը:

    Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (17.05.2018)

  14. #1149
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ էլի, թող սուս մնա էլի, ինչ կլինի, թող սուս մնա։ Ոչ ոք կարոտ չի իրա վախենալու վերնագրերով տեքստերին։

    Էս ապակենտրոնացված շարժումները տեղի են ունենում, որովհետև մարդիկ քնից վեր են կացել ու սկսել են արդարացի պահանջներ ներկայացնել։ Ու նաև ցույց են տալիս, որ հա, իշխանությունը Նիկոլինը չի, ժողովրդինն ա, ու եթե նույնիսկ Նիկոլի իշխանության տակ բողոքելու տեղ կա, ուրեմն պետք ա բողոքել։ Մարդիկ իրանց բողոքի իրավունքն են իրականացնում, ոչ մի վատ բան չեն անում։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.05.2018)

  16. #1150
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մմդա..
    Ինչպես և սպասվում էր՝ ԼՏՊ-ն հողա նախապատրաստում ընդդիմություն դառնալու ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #1151
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մմդա..
    Ինչպես և սպասվում էր՝ ԼՏՊ-ն հողա նախապատրաստում ընդդիմություն դառնալու ))
    Էդ ո՞նց։
    Ավելի տրամաբանական չի՞, որ կոալիցիայի ա նախապատրաստում։

    Ամեն դեպքում, չգիտեմ ինչին ա նախապատրաստում, կամ ինչ-որ բանին ընդհանրապես նախապատրաստում ա, թե չէ, բայց բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ ՀՀԿ-ն վերջնականապես պարտություն կրի, ու մոռանա ռեվանշի մասին, պիտի վերջ տան մանր մունր ակցիաներին, որոնք բացի Նիկոլից ոչ մեկին վնաս չեն տալու, ու ամբողջ ուժերը կենտրոնացնեն Նիկոլից ընտրական օրենսգրքում խոստացված փոփոխությունները, իսկ ՀՀԿ-ից օրինագծի հաստատումն ու արտահերթ ընտրությունների գնալը պահանջելու վրա։
    Հակառակ դեպքում կառավարությունը ՀՀԿ-ի օգնությամբ շուտով ձախողվելու ա, ու տասհազարանոցների ցույցերին ենք ականատես լինելու Սերժի վերադարձի պահանջով։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.05.2018), Ներսես_AM (17.05.2018)

  19. #1152
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ո՞նց։
    Ավելի տրամաբանական չի՞, որ կոալիցիայի ա նախապատրաստում։
    Հակառակորդիս հակառակորդն իմ հակառակորդնա:

    Բնականաբար ՀՀԿ-ի դեմ պայքարում Նիկոլենց բռնած գործին կնպաստեն:
    Բայց դա կոալիցիա չի:

    Թող ես սխալվեմ, բայց վերջին նամակից ես հասկանում եմ՝ հանրապետությունում ընթացող գործողությունները Նիկոլը չի կարողանալու կառավարել էնպես, ինչպես մեզ դա կհաջողվի, քանի որ դրա փորձն արդեն ունենք:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #1153
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ էլի, թող սուս մնա էլի, ինչ կլինի, թող սուս մնա։ Ոչ ոք կարոտ չի իրա վախենալու վերնագրերով տեքստերին։

    Էս ապակենտրոնացված շարժումները տեղի են ունենում, որովհետև մարդիկ քնից վեր են կացել ու սկսել են արդարացի պահանջներ ներկայացնել։ Ու նաև ցույց են տալիս, որ հա, իշխանությունը Նիկոլինը չի, ժողովրդինն ա, ու եթե նույնիսկ Նիկոլի իշխանության տակ բողոքելու տեղ կա, ուրեմն պետք ա բողոքել։ Մարդիկ իրանց բողոքի իրավունքն են իրականացնում, ոչ մի վատ բան չեն անում։
    Բյուր, արի սկզբից ֆիքսենք, որ էս մտահոգությունները Լևոնի հորինածը կամ հայտնագործածը չեն։ Քաղաքական պրոցեսների մեջ եղող ու դրանցից ինչ-որ պատկերացում ունեցողների մեծ մասն էս օրերին անհանգիստ են ու արտահայտվում են էդ թեմայով։

    Լևոնն ընդամենը ամբողջացրել ու պետական գործչի դիրքից ներկայացրել ա էդ մտահոգությունը։

    Էսօրվա ակցիաները աշխատում են բացառապես ի վնաս նորընտիր իշխանության, չեն վնասում կոնկրետ թիրախի ու վաղը շատանալու են՝ ՀՀԿի ջանքերով, փորձելով գործող իշխանությանը բերել ձախողման։

    Կարելի ա մեկ-մեկ դուրս գալ ռոմանտիզմից ու մտնել պրագմատիզմի դաշտ, կարելի ա մեկ-մեկ վերացարկվել Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ վերաբերմունքից ու գոնե փորձել հասկանալ ինչ ա ասում։ Թե չէ հակաճառել միշտ էլ կարելի ա։ Կարաս նույնիսկ գաս Երևան ու իրա տան ճամփեն փակես։ Բայց չմոռանաս, որ դրանով իրան չես վնասի, իսկ Նիկոլին կվնասես։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #1154
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակորդիս հակառակորդն իմ հակառակորդնա:

    Բնականաբար ՀՀԿ-ի դեմ պայքարում Նիկոլենց բռնած գործին կնպաստեն:
    Բայց դա կոալիցիա չի:

    Թող ես սխալվեմ, բայց վերջին նամակից ես հասկանում եմ՝ հանրապետությունում ընթացող գործողությունները Նիկոլը չի կարողանալու կառավարել էնպես, ինչպես մեզ դա կհաջողվի, քանի որ դրա փորձն արդեն ունենք:
    Հակառակը։ Էս տեքստով անվերապահ աջակցություն ա հայտնվում գործող իշխանությանը։ Ավելին, մի ծանր բեռից ազատում ա։

    Էս խոսքը պետք ա Նիկոլն ասեր։ Բայց կարող էր ընկալվեր որպես երկակի ստանդարտ «քեզ կարելի ա, մեզ չէ» ոճով՝ առանց խորանալու ասելիքում։ Իսկ էսպես Լևոնը մոտեցում ա տեղ հասցնում, որը կդառնա հանրային սեփականություն, հանրային քննարկման առարկա, հարվածը վերցնում ա իր վրա, Բյուրն ու էլի շատերն իրան կխփեն, որ թե Նիկոլին, բայց ասելիքը կտիրաժավորվինու ազդեցություն կունենա։ Ինչ որ պահի էլ Նիկոլին կօգնի գործել։ Օրինակ Արշակունյացը բացել։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.05.2018)

  23. #1155
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փաստորեն ես մինչ ստեղ գրում էի, Նիկոլն էլ կոչ արեց դադարացնել էդ ակցիաներն ու գալ ռացիոնալ դաշտ։ Հարգանքներս Նիկոլին, մինչ այս պահը ճիշտ ա գործում։
    https://m.facebook.com/story.php?sto...78368079150250

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.05.2018), Աթեիստ (17.05.2018)

Էջ 77 90-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •