User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Եկեղեցական ծեսով թաղման արարողություն

  1. #1
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Եկեղեցական ծեսով թաղման արարողություն

    Վերջին շրջանում եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել: Այդ առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնիսկ նամակներ է ստացել բնակիչներից, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնել իրենց շրջանի եկեղեցում հաճախակի ննջեցյալի դի դրվելու կապակցությամբ: Զրուցակիցների փոխանցմամբ, ովքեր իրենց հանգուցյալի հոգեհանգիստն անցկացրել են եկեղեցում, դին մեկ օր եկեղեցում պահելու համար պետք է վճարել 100-200 հազար դրամ, երբեմն նույնիսկ ավելի: Տեր-Վահրամը հերքում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար սակագներ կան: «Եկեղեցում որեւէ արարողություն սակագին չունի, ինչ որ տրվում է, տրվում է մարդկանց կողմից եւ նրանց ցանկությամբ: Գումարները տարբեր կերպ են տնօրինվում, եկեղեցու հոգեւոր հովիվները գումարները տնօրինում են եկեղեցու կարիքները հոգելու, աշխատակիցների վարձատրության համար եւ այլն»,- ասել է նա: Գումարից բացի` հոգեհանգստի արարողության համար անհրաժեշտ է նաեւ գինի, ալյուր, ձեթ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (18.05.2011)

  3. #2
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ կլինի, եթե էդ սովորույթը դառնա համատարած, և տներում, ընդհանրապես, հանգուցյալի դին չդնեն։ Այդպես հարազատների համար ավելի հանգիստ է և ճիշտ։ Եվ ընդհանրապես, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է այդպես։
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.05.2011), E-la Via (18.05.2011), Kita (19.05.2011), Monk (19.05.2011), Moonwalker (18.05.2011), Morg (18.05.2011), Ungrateful (19.05.2011), VisTolog (18.05.2011), Ապե Ջան (19.05.2011), Արևածագ (18.05.2011), Հարդ (18.05.2011), հովարս (18.05.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Morg-ի մտահոգությունը տեղին է: Ցավոք դեռ կան եկեղեցու սպասավորներ, որոնց համար եկեղեցում ծառաելը աշխատանք է համարվում այլ ոչ թե պարտականություն :
    Կարծում եմ 1օր եկեղեցում պահելը ճիշտ չի, եթե համայնքում կա մեկ եկեղեցի և կան երկու և ավելի ննջեցյալներ, ո՞նց կլինի:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 18.05.2011, 22:17:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (18.05.2011)

  7. #4
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Morg-ի մտահոգությունը տեղին է: Ցավոք դեռ կան եկեղեցու սպասավորներ, որոնց համար եկեղեցում ծառաելը աշխատանք է համարվում այլ ոչ թե պարտականություն :
    Կարծում եմ 1օր եկեղեցում պահելը ճիշտ չի, եթե համայնքում կա մեկ եկեղեցի և կան երկու և ավելի ննջեցյալներ, ո՞նց կլինի:
    Կարծում եմ ավելի լավ կլիներ հենց նման հաստատություններ բացեին, որտեղ հնարավոր կլիներ պահել դին, պարտադիր էլ չի հենց եկեղեցում:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.05.2011), Jarre (18.05.2011), Monk (19.05.2011), Moonwalker (19.05.2011), Ապե Ջան (19.05.2011), հովարս (20.05.2011)

  9. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Թեմայի անհարկի երկար վերնագիրը, որի մի մասը նույնիսկ չէր երևում, փոխարինվել է ավելի համապատասխան վերնագրով: Որպես հստակեցում նշեմ, որ խոսքը տվյալ դեպքում ոչ թե հոգեհանգստի, այլ թաղման ծեսի մասին է: Հոգեհանգիստը պարզապես աղոթք է ննջեցյալ(ներ)ի համար, որ կարող է կատարվել անգամ երկու հազար տարի առաջ մահացածի համար: Իսկ թաղման ծեսը, ինչպես արդեն իսկ հուշում է անվանումը, հանգուցյալ քրիստոնյայի թաղման արարողությունն է՝ իր առանձին բաժիններով՝ տան կարգ, եկեղեցու կարգ, գերեզմանի կարգ և այլն: Թեմա բացելուց առաջ ցանկալի է բավարար և ճշգրիտ տեղեկություն հաղորդել այդ մասին կամ էլ գոնե թեման բացել հարցադրումով տվյալ խնդրի շուրջ, և ոչ թե սխալ ու անբավարար ինֆորմացիայով:

  10. #6
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը

    Տվածս ինֆորմացիան ճշգրիտ է հարգելի մոդերատոր: Իսկ ինչ վերաբերվում է հոգեհանգիստ, կամ թաղում բառերին, կարծում եմ ընթերցողը հասկանում է, թե ես ինչ ի նկատի ունեմ: Դժվար թե թեմայի մեջ ուզենայի քննարկել Ձեր ասած երկու հազար տարի առաջվա մարդկանց հոգեհանգստի մասին: Շնորհակալություն տուգանային միավորներ չտալու համար:

  11. #7
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվածս ինֆորմացիան ճշգրիտ է հարգելի մոդերատոր: Իսկ ինչ վերաբերվում է հոգեհանգիստ, կամ թաղում բառերին, կարծում եմ ընթերցողը հասկանում է, թե ես ինչ ի նկատի ունեմ: Դժվար թե թեմայի մեջ ուզենայի քննարկել Ձեր ասած երկու հազար տարի առաջվա մարդկանց հոգեհանգստի մասին:
    Եթե ճշգրիտ լիներ, հարգելի Մորգ, երկար բարակ մոդերատորական չէի գրի: Եթե ես գրում եմ տանձ՝ հույս ունենալով, որ ընթերցողը կհասկանա, որ համենայնդեպս ի նկատի ունեմ խնձոր, դա դեռ չի նշանակում, որ գրածս ճշգրիտ է: Թեման բացել եք՝ վերնագիրն ու մի քանի նախադասություն պատճենելով Նյուզ.ամ-ի այս հոդվածից: Նման դեպքերում սովորաբար հղում են տալիս, նյութն էլ տեղադրում գոնե հիմնական մասով:
    Շնորհակալություն տուգանային միավորներ չտալու համար:
    Խնդրեմ: Բայց եկեք էլ չշարունակենք:

  12. #8
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Զրուցակիցների փոխանցմամբ, ովքեր իրենց հանգուցյալի հոգեհանգիստն անցկացրել են եկեղեցում, դին մեկ օր եկեղեցում պահելու համար պետք է վճարել 100-200 հազար դրամ, երբեմն նույնիսկ ավելի:
    Այո, դա այդպես է: Ես իքնս ականատես եղել եմ:

    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր-Վահրամը հերքում է, որ եկեղեցում հոգեհանգստի արարողություն անցկացնելու համար սակագներ կան: «Եկեղեցում որեւէ արարողություն սակագին չունի, ինչ որ տրվում է, տրվում է մարդկանց կողմից եւ նրանց ցանկությամբ: Գումարները տարբեր կերպ են տնօրինվում, եկեղեցու հոգեւոր հովիվները գումարները տնօրինում են եկեղեցու կարիքները հոգելու, աշխատակիցների վարձատրության համար եւ այլն»,- ասել է նա:
    Հիմա ինչ, որ այդպիսի առիթ չլինի եկեղեցու աշխատողները չե՞ն վարձատրվելու, թե՞ քահանաներն իրենց գրպանից են վճարելու:

  13. #9
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ավելի լավ կլիներ հենց նման հաստատություններ բացեին, որտեղ հնարավոր կլիներ պահել դին, պարտադիր էլ չի հենց եկեղեցում:
    Այո, իհարկե… հնարավոր է, որ ամեն օր հանգուցյալ լինի եկեղեցում ու մարդիկ չկարողնան գնալ եկեեղեցի:

  14. #10
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, իհարկե… հնարավոր է, որ ամեն օր հանգուցյալ լինի եկեղեցում ու մարդիկ չկարողնան գնալ եկեեղեցի:
    Կամ էլ եկեղեցում հատկացնեին փոքրիկ սենյակ, որը բոլորովին կապ չէր ունենա գլխավոր սրահի հետ: Այդպես եկեղեցի այցելող հավատացյալները ոչ կտեսնեին, ոչ էլ գլխի կընկնեին եկեղեցում հանգուցյալի "առկայության" ( չգիտեմ հարմար բառ ա թե չէ) մասին: Իսկ հարազատներին հատուկ ժամեր հատկացնեին այցելության համար: Եվ թեպետ եկեղեցում հոգևոր ծառայությունը "օրենքով" անվճար պետք է լինի, բայց ավելի լավ կլիներ ինչ-որ գումար սահմանեին, որպեսզի "անփութորեն" չվերաբերվեին թե հանգուցյալի, թե սրահի հետ ( օրինակ սրահը մաքուր պահեին, դուռ փակ... ու հազար ու մի մանրուք կա):
    Համ էլ էս մեր խեղճ ժողովուրդը էլ մազոխիստական տանջանքների իրեն չէր ենթարկի հանգուցյալին տանը պահելով: Դա շաաաաաաատ վնասակար ազդեցությունա թողնում մարդկանց հոգեկանի վրա ( նաև ցավակցող այցելուների):
    ՈՒ հետո շատ լավ կլիներ, եթե էդ սիրտ սղոցող դուդուկն էլ վերացնեին: Ինչքանով ես գիտեմ ( եթե չեմ սխալվում) քրիստոնեական օրենքներով հանգուցյալի թաղման ժամանակ երաժշտությունը արգելված է, ավելին դա մեղք է համարվում, կապ չունի ողբացնող դուդուկա թե սակսափոն:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (19.05.2011), Ապե Ջան (19.05.2011)

  16. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Morg-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ ավելի լավ կլիներ հենց նման հաստատություններ բացեին, որտեղ հնարավոր կլիներ պահել դին, պարտադիր էլ չի հենց եկեղեցում:
    Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ եկեղեցում հատկացնեին փոքրիկ սենյակ, որը բոլորովին կապ չէր ունենա գլխավոր սրահի հետ: Այդպես եկեղեցի այցելող հավատացյալները ոչ կտեսնեին, ոչ էլ գլխի կընկնեին եկեղեցում հանգուցյալի "առկայության" ( չգիտեմ հարմար բառ ա թե չէ) մասին: Իսկ հարազատներին հատուկ ժամեր հատկացնեին այցելության համար: Եվ թեպետ եկեղեցում հոգևոր ծառայությունը "օրենքով" անվճար պետք է լինի, բայց ավելի լավ կլիներ ինչ-որ գումար սահմանեին, որպեսզի "անփութորեն" չվերաբերվեին թե հանգուցյալի, թե սրահի հետ ( օրինակ սրահը մաքուր պահեին, դուռ փակ... ու հազար ու մի մանրուք կա):
    Համ էլ էս մեր խեղճ ժողովուրդը էլ մազոխիստական տանջանքների իրեն չէր ենթարկի հանգուցյալին տանը պահելով: Դա շաաաաաաատ վնասակար ազդեցությունա թողնում մարդկանց հոգեկանի վրա ( նաև ցավակցող այցելուների):
    Այս առաջարկի հետ միանշանակ համաձայն եմ: Եկեղեցուն կից մատուռ պետք է լինի, որտեղ կարող է դրվել հանգուցյալի աճյունը: Այս ուղղությամբ քննարկումներ գնում են ծիսական հանձնաժողովների կողմից: Ցավոք սրտի, ներկա պահին մեր եկեղեցիները հիմնականում չունեն իրենց կից այդ մատուռները, բայց դա ամենաճիշտ լուծումը կլինի, և խնդիրը թերևս աստիճանաբար այդպես էլ կկարգավորվի:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.05.2011), CactuSoul (19.05.2011), Kita (19.05.2011), Moonwalker (19.05.2011), հովարս (19.05.2011)

  18. #12
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս առաջարկի հետ միանշանակ համաձայն եմ: Եկեղեցուն կից մատուռ պետք է լինի, որտեղ կարող է դրվել հանգուցյալի աճյունը: Այս ուղղությամբ քննարկումներ գնում են ծիսական հանձնաժողովների կողմից: Ցավոք սրտի, ներկա պահին մեր եկեղեցիները հիմնականում չունեն իրենց կից այդ մատուռները, բայց դա ամենաճիշտ լուծումը կլինի, և խնդիրը թերևս աստիճանաբար այդպես էլ կկարգավորվի:
    Էստեղ շատ մտածելու բան չկա էլ: Արևմտյան երկրներում այս կարգը վաղուց են կիրառում: Էնպես որ բավական է ընդամենը "կրկնօրինակել": Կարծում եմ եկեղեցիներում բացի գլխավոր սրահից այլ սրահներ կամ սենյակներ էլ կան, որոնք կարելի է վերածել մատուռների, ինչպես Դուք նշեցիք:
    Բայց ինձ հետաքրքիր է, Հայաստանում մարդիկ այս կարգը կընդունեն թե չէ: Եթե օրենքով արգելվի դին տանը պահել, ուզած-չուզած...

    Հ.Գ Մինչև հիմա սարսափով եմ հիշում, թե փոքր ժամանակ պատուհանից ոնց էի նայում հանգուցյալ տանող թափորին: Մենակ ես չէ իհարկե: Հենց դուդուկի ձայն էինք առնում ամբողջ շենքով ( ահել-ջահել, նորածինը ձեռքին մայրեր....) ոնց էինք իրար կոտորում պատուհանի մոտ տեղ գրավելու համար: Կամ էլ մուտքի մոտ դագաղը տեսնելուց, ոնց էի վախենում շենք մտնել: Լավ է գոնե բախտ չի վիճակվել իսկական թաղման մասնակցել: Բայց թե պատուհանից տեսածն էլ արդեն հերիք ա
    Հետո որ տեսանկյունից ուզում եք նայեք, մեկա էն ձևը, որը մեր մոտա ընդունված ... մի տեսակ քարե դարա հիշեցնում:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •