Հարգելի ակումբցիներ,
ՈՒրախ եմ հայտնելու, որ Հավաքածու բլոգի հերթական մրցույթը կանցկացվի ակումբում, այս ուրբաթ օրը: Խնդրում եմ ինձ ներել այսպիսի կարճ ժամկետի համար:
Ակումբցիները նույնպես կարող են մասնակցել այս մրցույթին: Քննարկումները և քվեարկումը չի տարբերվի ակումբի նախորդ մրցույթներից:
Մրցույթին հանձնվող արձակ ստեղծագործությունները պետք է լինեն նոր և նախկինում չհրապարակված:
Հեղինակները կներկայացնեն մինչև 5 էջ (7500 նիշ) ստեղծագործություն:
Մրցույթը չունի ժանրային կամ թեմատիկ սահմանափակում:
Առաջին տեղ-$300.00
Երկրորդ տեղ-$150.00
Երրորդ տեղ-$75.00
Մրցույթի լավագույն երեք ստեղծագործությունը նաև կհրատարակվի Գրեթերթի ձմեռային համարում:
Սրբագրված ստեղծագործությունները ուղարկել էլեկտրոնային հասցեով՝ [email protected]
Էջանիշներ