Էս գրառումը ոնց որ հայլուրի էլեկտրոնային տարբերակը լինի էն, որ հանրահավաքների օրերին, երբ Ազատության Հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ ընդդիմանում էին ՍՍ-ին, հայլուրը ասում էր «…բազմաթիվ երիտասարդներ դժգոհելով երկրում ստեղծված իրավիճակից…» ու ցույց էր տալիս 5-10 հոգի «ուզում են» գալ Ազատության Հրապարակ և պաշտպանել ՍՍ-ին
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
«ՍՈՏԵՌ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ--- նման Կազմակերպություն չկա, գոնե գրանցված չե ՀՀ Արդարադատության Նախարարությաունում
Մի քիչ վերևում գրել եմ ինչու: Իսկ իրեն ղեկավարության մասնիկ հայտարարած անդամը պարզապես որևէ պաշտոնական հատուկ թույլտվություն չի տվել դա անելու համար:
Եթե ուշադիր լինես թե որ ժամին է հայտարարությունը տեղադրվել այս բաժնում և որ օրը, որից հետո կարդաս թե «Մտահոգ» անդամը որ ժամին է տվել Ձեր նշած պրովոկացիոն ու դիվերսիոն տեղեկությունը, ապա կհասկանաք, որ դա իսկապես պրովոկացիոն ու դիվերսիոն է այն պարզ պատճառով, որ վերջինս հնարավորություն չի ունեցել հարցում կատարել արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն և ստանալ բացասական պատասխան:
Փաստերն ապացուցման կարիք չեն զգում, դրանք ամրագրվում են պետական ռեգիստրի կողմից տրված վկայականում:
ՍոՏեռի հարգելի անդամին,ի գիտություն, ՀՀ-ում կան գրանցված իրավապաշտպան կազմակերպությունների ցանկ ըստ գրանցման ՀՀ արդ. նախարարությունում,, "ՍոՏեռ" անունով կամ ապարանքանիշով "իրավապաշտպան կազմակերպություն"ՉԿԱ, այնպես որ անիրավ ստով իրավապատշպաններ չեն լինում, գոնե մի այլ Հայտարարություն արել է այս հանճարեղ հայտարարությունից բացի՞ եթե չես կարող այստեղ տեղադրել հասցեն եվ այլ սոտեռական տեղեկություններ, կարող ես անձնական նամակով ուղղարկել ինձ, իսկ եթե կազմակերության գոյության հերքումը դուք համարում էք "պրովոկացիոն ու դիվերսիոն տեղեկություն" ապա ես պատկերացնում եմ "ՍոՏեռ"-ում հայոց լեզվի էլ չեմ ասում օրենքների իմացության աստիճանը
Ավելացվել է 9 րոպե անց
հարգելի Սոտեռ դուք ցավագին միք ընդունի գրածներս, շատ հնարավոր է որ կա Սոտեռ բայց այն բացվել է ասենք երեկ չէ առաջին օրը կամ կազմակերպման փուլում է, ինչպես կասեր կուսակցականապետը " եվ չկա մեկը որ գնահատի այս տիտանական աշխատանքը"
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 30.03.2008, 12:56: Պատճառ: Գրառման ավելացում
"Galatea & Pygmalion" հայրենակցական հաստատ գոյություն ունեցող(սուտը տեղում չորանա) միությունը հայտարարարում է, որ իրեն կից հայ երիտասարդությունը չի ուզում ուղեղն անջատած զբոսնել Հյուսիսային պողոտայով: Վերը նշված միությունը իր երկրում արդարությունն ու ներքին անկախությունը վեր է դասում դարերից եկող տրադիցիոն այդ գուլյանկեքի երբեմնի հանդարտ հոսանքի աննախադեպ խախտումից:
Սույնով կոչ եմ անում "Սոտեր"-ի ազատատենչ երիտասարդությանը նորագույն Հայաստանի ամենավառ խորհդանիշ հանդիսացող Հյուսիսային պողոտայի հոգեպարար զբոսանքները չդարձնել իրենց կյանքի գլխավոր և վերջնական նպատակը:
Հա: Ու մեկ էլ կոչ եմ անում Ակումբի էջերը չլցնել ամեն տեսակ աղբով:
"Galatea & Pygmalion" միության գլխավոր և անփոխարինելի Գալաթեա:
Հարգելի "սոտեռ" իրավապաշտպան կազմակերպությանը ամենայն լրջությամբ խնդրանք ՀՀ քաղաքացու կողմից
քանի որ դուք հանդիսանում եք իրավա(ենթադրում է իրավունքներ)պաշտպան(ենթադրվում է պաշտպանության) կազմակերպություն գրանցված ՀՀ-ում(ենթադրվում է պաշտպանելու ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները ՀՀ օրենքների շրջանակներում) ուրեմն 2 օր առաջ ՀՀ քաղաքացի հանդիսացող(ենթադրվում է ՀՀ օրենքների լիարժեք պաշտպանոիթյունից օգտվող) մեկը Հյուսիսային պողոտայում երեկոյան իրականացնում էր ՀՀ սահմանադրության 2-րդ գլխի 25 հոդվածով իրեն վերապահված իրավունքը, մեջբերում եմ հոդված 25 "...յուրաքանրյուր ոք ունի ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու եվ բնակվելու իրավունք" այդ իրավունքի իրացման ժամանակ նա առանց բացատրության օրենքի կոպիտ խախտումով տարվել է ՀՀ ոստիկանություն, կարող եք որօես իրավապաշտպան մազմակերպություն օգնել նրան, դա լրիվ օրենքի շրջանակում է քանի որ ըստ ՀՀ սահմանադրության հոդված 20-ի " Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին" քանի որ օրենքը չի նախատեսել անօրինի ոստիկանություն տարված անձի(որ իրացնում էր ՀՀ սահմանադրության հոդված 25-ով իրեն վերապահված ազատությունը) իրավական անվճար օգնության դեպքը, խնդրում եմ Ձեզ նրան ցույց տալ իրավաբանական օգնություն իրացնելու ՀՀ սահմանադրության հոդված 19-ով "Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու.....իրավունք" ակնկալում եմ հստակ պատասխան, կանխավ շնորհակալություն
Ավելացվել է 9 րոպե անց
ՀԳ
հուսով եմ ձեր կազմակերպության "սոտեռ" անունը ընտրելիս նկատի չեք ունեցել Ալեքսանդր Մակեդոնացու նույնանուն գեներալին որի կենսագրությունը պատմությունը մեզ հրամցնում է մեղմ ասած ոչ այնքան էլ բարենպաստ լուսի ներքո,
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 30.03.2008, 16:08: Պատճառ: Գրառման ավելացում
դե հիմա ուշադիր կարդա ու եթե հարցեր կլինեն, կհանդիպենք ամեն ինչ ավելի պարզ կբացատրեմ, եթե հասանելի չի սենց
"ՍՈՏԵՌ" իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության կողմից գրանցված կազմակերպություն է… գրանցվել է երբ, ինչ պայմաններում, ինչ են սիրում "ՍՈՏԵՌ"-ի անդամները, ում են սիրում կամ ում ինչ են անում, կարաս ճշտես ՀՀ արդարադատության պետական ռեգիստեռից… 2 օրվա ընթացքում նրանք տալիս են այդ ինֆորմացիան…
եթե լավ չես տեսել, վերաբերվում է նաև "Արտգեո" նիկով անդամին, գրված չկա "ՍոՏեռ", այլ գրված է Սոտեռ կամ կարող եք գրել ՞ՍՈՏԵՌ"…
դու քեզ շաաատ գրագետի տեղ ես դրել, որ ուզում ես էտ կարճ մտածելովդ գնահատես որևէ կազմակերպություն…
Ավելացվել է 2 րոպե անց
եթե շատ է հետաքրքրում ձեզ այդ հարցը, ապա կարող եք սոցհարցում անցկացնել երիտասարդության շրջանակում և պարզել դա
Վերջին խմբագրող՝ Fobus: 30.03.2008, 20:15: Պատճառ: Գրառման ավելացում
դու կարծեմ Սոտեռ-ի աննկուն անդամ ես, բայց հարցերիս էլի չպատասխանեցիր, սա մեկ, երկրորդ հաջորդ անգամ եթե ըստ էության պատասխաններ չունես աշխատի չզայրանալ, դրանում ես մեղավոր չեմ, ու ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ մի վիրավորի քո "նուրբ" հեգնանքով, չարժե մարդկայնորեն, մանավանդ որ ամեն ինչ հնարավոր է աշխարհում
Ավելացվել է 6 րոպե անց
կամ էլ լավ ա ախպեր, ծանր մի տար, մարդ ենք կարողա չգիտենք Սոտեռը իննչ իրավապաշտպան է, կարանք չէ չիմանանք հո մահացու մեղք չէ, բայց արեցինք մեր հետեվությունները, իսկ էն մարդուն որ բռնել են, նրա իրավունքների պաշտպանության համար կարանք դիմել ձեզ, ես լուրջ էի գրել
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 30.03.2008, 21:11: Պատճառ: Գրառման ավելացում
Վերջին հաշվով էական չի գոյություն ունի, թե չունի այդպիսի կազմակերպություն, պարզապես այդպիսի հարց առաջացավ ոմանց մոտ, քանի որ մարդիկ, ներառյալ նվաստս, այդ կազմակերպության անունը առաջին անգամ ենք լսում, հավանաբար նաև գաղտնի կազմակերպություն է։ Այնուամենայնիվ ես հետաքրքրությունից (ախ այդ անպետք հետաքրքրությունը) դրդված մտա http://www.stateregistry.am/Default/ պետ. ռեգիստրի կայքը ու չգտա այդ անվան հետ կապված գոնե հայտարարություններ։ Ինչևէ, դիցուք գոյություն ունի այդ կազմակերպությունը և արել է կարևոր հայտարարություն։ Այն է՝ պրովակատորները տարածում են, որ հյուսիսային պողոտայում տեղի են ունենում ակցիաներ կամ ընդդիմադիր զբոսանքներ, իսկ այդ ամենի հետ կապ չունեցող մարդիկ վախնում են զբոսնել մեր այդ նորաշեն, հիասքանչ ու մաքուր օդով լի պողոտայում։ Հարց է առաջանում, ինչու՞ են վախենում։ Հավանաբար ոստիկանները չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է այդտեղ ի նշան բողոքի զբոսնում, շախմատ խաղում, կամ շաուրմա վայելում, և ով՝ զբաղվում այդ ամենով պարզապես այդ ամենով զբաղվելու և երևանյան երեկոն ըմբոշխնելու համար։ Նորից հարց է առաջանում, եթե մի բողոքի ակցիա չի տարբերվում մարդկանց առօրյա ապրելակերպից կամ քաղաքացիների իրավունքների շրջանակում տեղավորվող քայլերից, ապա ինչու՞մն է բանը, դա մեկ։ Ոստիկանը ի՞նչ հիմքերով է համարում ասենք շաուրմա ուտողին ընդդիմադիր ակցիայի մասնակից ու ձերբակալում, դա երկուս։ Եվ առանց ձեր հայտարարության էլ ոստիկանները աջ ու ձախ ձերբակալում են այդ «անկարգներին» դա երեք, հիմա բացատրեք խնդրեմ ձեր հայտարարության իմաստը։ Ոստիկանները լավ չե՞ն աշխատում փաստորեն։ Եթե բողոքների ակցիաները ընդհարապես ձեզ խանգարում են, կարող եմ առաջարկել ռադիկալ լուծում՝ բոլոր կյանքից գոհ մարդկանց հրապարակավ խնդրվում է տնից դուս չգալ մեկ օրով, կրկին լցնում են մայրաքաղաքը զորքերով, որոնք գնդակահարում են բոլոր փողոցում գտնվող քաղաքացիական հագուստով մարդկանց։ Ինձ թվում է դրանից հետո արդեն կարելի է հանգիստ զբոսնել, Պարոն իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ