User Tag List

Էջ 18 19-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

  1. #256
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, սեքսիզմը տենց մակերեսային ու պրիմիտիվ չի, որ դու որոշես՝ դու սեքսիստական իմաստ չես դնում, ուրեմն արածդ արտահայտությունը սեքսիստական չի։ Հայերենում սեքսիզմի բազմաթիվ դրսևորումներ կան․ գրեթե բոլոր լավ ու դրական բաները վերագրվում են տղաներին, իսկ վատն ու բացասականը՝ աղջիկներին։ Ու դրանք լեզվից դուրս շպրտելը մի օրվա բան չի, բայց գոնե փորձել էդպիսի արտահայտություններ չգործածելն արդեն քայլ ա։ Հասարակության մտածողությունը շատ ուժեղ ա արտացոլվում իրանց գործածած լեզվում։ Ու կարծում եմ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում գենդերային անհավասարությունը լուրջ խնդիր ա։ Համեմատության համար էդ ոլորտում լիքը հաջողությունների հասած Դանիայի լեզվի մեջ էդպիսի արտահայտություններ չկան։ Ավելի ճիշտ կան (թեև ավելի քիչ), բայց յոթանասունականներից հետո ոչ ոք դրանք չի կիրառում։
    StrangeLittleGirl ջան, էս ամենը ճիշտ ես ասում է, ու ճիշտ ես անում, որ ասում ես։

    Դեռ փոքր ժամանակվանից հենց էս «տղավարի», «աղջկավարի» արտահայտությունները լսելուց մեջս դիսոնանս էր առաջացնում անտրամաբանականությունից։ Ասենք ինչի՞ պիտի քաջությունը կոչվի «տղավարի», կանայք քաջ չեն լինու՞մ, կամ վախկոտ տղերք չկա՞ն։ Չնայած, չի բացառվում, որ ես էլ պահի տակ շշկռվեմ օգտագործեմ հիմա։ Խոնավություն ա, քաշում ա։

    Բայց իմ համեստ կարծիքով, եթե մի քիչ ավելի պակաս մունաթական տոնով սենց բաները ասեիր, մարդկանց մոտ պաշտպանական ռեակցիա չէր առաջանա։ Որովհետև սեքսիզմը մեր հասարակությունը ժառանգել ա դարերով, եթե ոչ հազարամյակներով։ Պողոսի անմիջական մեղքը չի, որ «տղավարի» բառ ա օգտագործում։ Բայց հասարակության մեջ պրոգրես կա․ շատերը, և՛ տղամարդիկ, և՛ կանայք ուզում են որ սեքսիզմը Հայաստանում նվազի։ Համենայն դեպս վստահ եմ, որ Մեֆն էլ ա ուզում, Չուկն էլ ա ուզում, ես էլ, մյուսներն էլ։ Մարդա իր գիտակցածի չափով էդ ուղղությամբ քայլեր ա անում։ ՈՒ կամաց–կամաց և՛ տղամարդկանց, և‎՛ կանանց մեջ սեքսիզմը պակասում ա։ Բայց հիմա վերցնել ու «տղավարի» բառի համար մարդկանց աջ ու ձախ չռփելը վստահ չեմ թե օգնում ա խնդրի լուծմանը։
    Հա, շատ լավ ա, որ Դանիայում էդ առումով ավելի հաճելի միջավայր ա քո համար։ Հայաստանն էլ դրան կհասնի։ Բայց պետք ա հաշվի առնել թե Հայաստանը ինչ ճամփա ա անցել, ուր ա հիմա գտնվում, Դանիան՝ ուր։ Դանիան դարերով մուսուլմանական երկրի գաղութ չի եղել և այլն։
    Ասենք եթե գործընկերս գործի ժամանակ քֆուրներով խոսա, կարող ա դիտողություն անեմ։ Բայց որ բանտից նոր դուրս եկած, կրիմինալի մեջ թաթախված ազգականս խոսքի մեջ քֆուրներ օգտագործի, վրեն մունաթ չեմ գա, կփորձեմ իմ կարացածով օգնեմ, որ նորից բերդ չընկնի, ու ավելի բարիացակամ ու առողջ միջավայրում քֆուրն էլ քիչ–քիչ կպակասի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.06.2018), Mephistopheles (07.06.2018), Ուլուանա (07.06.2018)

  3. #257
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Որտե՞ղ եմ մուննաթ էկել կամ աջուձախ չռփել։ Կարծում եմ՝ բավական հանգիստ տոնով եմ տեսակետս արտահայտել։ Ու կարծում եմ որևէ ձևով որևէ մեկի չեմ չռփում, եթե առաջարկում եմ խուսափել գենդերային պիտակավորում ունեցող արտահայտությունների գործածումից։

    Ինչ վերաբերում ա Հայաստան-Դանիա համեմատությանը, ապա համեմատությունն անում եմ զուտ էն պատճառով, որ էս ու այլ թեմաներում մի քանի տարբեր ակումբցիներ տարբեր բառեր օգտագործելով մոտավորապես ինձ ուղարկեցին պատճառն իմ մեջ փնտրելու, թե՝ տվյալ արտահայտությունը կամ տվյալ վարքագիծը սեքսիստական չի, իսկ ես ընդամենը պնդում եմ, որ Դանիայում ինձ հետ ոչ ոք նենց չի խոսում, ոնց որ Հայաստանում բազմաթիվ տղամարդիկ։ Ուրեմն, այնուամենայնիվ, արժե ընդունել, որ պատճառը գուցե ոչ թե իմ մեջ ա, այլ հայրիշխանական հասարակության, որի դրսևորումները գուցե ես ավելի հեշտ եմ նկատում, քան էն ակումբցիները, որոնք ինձ ուղարկում են պատճառն իմ մեջ փնտրելու։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (07.06.2018)

  5. #258
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    մունաթի մոմենտով Բյուրն արդեն ասեց, իսկ սրա մեջ մնացած բլորի մտքերին մի բառանոց քուանշ անեմ՝ «դուխով»...

    հիշո՞ւմ ես այդ բառը, նույնիսկ ակումբի ճակատին մի երկու շաբաթի չափ մնաց։

    Հ.Գ.
    Բայց այդ բառը չեմ բերում, որ այս բաժնում դուխովանաք

  6. #259
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտե՞ղ եմ մուննաթ էկել կամ աջուձախ չռփել։ Կարծում եմ՝ բավական հանգիստ տոնով եմ տեսակետս արտահայտել։ Ու կարծում եմ որևէ ձևով որևէ մեկի չեմ չռփում, եթե առաջարկում եմ խուսափել գենդերային պիտակավորում ունեցող արտահայտությունների գործածումից։

    Ինչ վերաբերում ա Հայաստան-Դանիա համեմատությանը, ապա համեմատությունն անում եմ զուտ էն պատճառով, որ էս ու այլ թեմաներում մի քանի տարբեր ակումբցիներ տարբեր բառեր օգտագործելով մոտավորապես ինձ ուղարկեցին պատճառն իմ մեջ փնտրելու, թե՝ տվյալ արտահայտությունը կամ տվյալ վարքագիծը սեքսիստական չի, իսկ ես ընդամենը պնդում եմ, որ Դանիայում ինձ հետ ոչ ոք նենց չի խոսում, ոնց որ Հայաստանում բազմաթիվ տղամարդիկ։ Ուրեմն, այնուամենայնիվ, արժե ընդունել, որ պատճառը գուցե ոչ թե իմ մեջ ա, այլ հայրիշխանական հասարակության, որի դրսևորումները գուցե ես ավելի հեշտ եմ նկատում, քան էն ակումբցիները, որոնք ինձ ուղարկում են պատճառն իմ մեջ փնտրելու։
    Բյուր, դե էդ եմ ասում, որ էս մասին գրելու ոճից, կամ որ սիտուացիայում որ մոմենտով ասես կամ չասես, և այլն, էդ ամենից կախված, կարող ա պաշտպանական ռեակցիա լինի ու ուղարկեն պատճառը քո մեջ փնտրելու, կարող ա լսեն ու մտքներում ֆիքսեն, որ աշխատելու բան ունեն իրանց վրա։
    Իհարկե ես չեմ չափի ճշտի Աստվածը, կարող ա և սխալվում եմ, բայց իմ համեստ կարծիքով քիչ մը overreact ես անում հաճախ, ու էդ խանգարում ա, որ ընդհանուր ասելիքդ ընկալվի ու մարդիկ հակված լինեն համագործակցության։ Իհարկե, ոչ միշտ ա, որ դու ես overreact անողը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #260
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ավելացրածդ մասը նոր տեսա։
    Իհարկե հասկանալի ա, որ բառախաղ ա էղել, բայց․
    1. Դու կարայիր bitch-ի փոխարեն գենդերային տեսանկյունից նեյտրալ բառ օգտագործեիր
    2. Դու մի քիչ առաջ նորից օգտագործեցիր bitch բառը առանց նիքի ու առանց բառախաղի
    Բյուր, որքան էլ չեմ ուզում, բայց վերադառնանք կոնտեքստին... դու էն ժամանակ քո էս ներկայացրած ցուցակի մեջից և ոչ մեկն էլ չէիր անում... այսինքն ոչ կանանց իրավունքներն էիր պաշտպանում, ոչ քաղաքական տեսակետ էիր արտահայտում, կամ եսիմինչ ակտիվիզմ էիր ծավալել... էն ինչ դու անում էիր, դեբիլություն չէր, իդիոտություն չէր, որտև դու ոչ դեբիլ ես ոչ էլ անխելք... իմ վերավերմունքը էդ պահին ձևավորվել ա բացառապես իրադարձություններից ելնելով... քո սեռն էդտեղ բացարձակապես դեր չի խաղացել... իգական սեռի ուրիշ ակումբցիներել շատ ախմախ բաներ են ասել, բայց իմ մտքով տենց բան չի անցել... էլի եմ սխալ արել որ ասել եմ, հարցը էդ չի այլ էն որ դրդապատճառը սեռը չէր... իսկ որ նիկդ եմ մանիպուլյացրել դա սեքսիզմի վկայություն չի որովհետև դիսկրիմինացի չի կարա որակվի...

  8. #261
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ սրա մեջ մնացած բլորի մտքերին մի բառանոց քուանշ անեմ՝ «դուխով»...
    Ծլնգ ջան, «մի բառանոց» պատասխանիցդ ասելիքդ չհասկացա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #262
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, դե էդ եմ ասում, որ էս մասին գրելու ոճից, կամ որ սիտուացիայում որ մոմենտով ասես կամ չասես, և այլն, էդ ամենից կախված, կարող ա պաշտպանական ռեակցիա լինի ու ուղարկեն պատճառը քո մեջ փնտրելու, կարող ա լսեն ու մտքներում ֆիքսեն, որ աշխատելու բան ունեն իրանց վրա։
    Իհարկե ես չեմ չափի ճշտի Աստվածը, կարող ա և սխալվում եմ, բայց իմ համեստ կարծիքով քիչ մը overreact ես անում հաճախ, ու էդ խանգարում ա, որ ընդհանուր ասելիքդ ընկալվի ու մարդիկ հակված լինեն համագործակցության։ Իհարկե, ոչ միշտ ա, որ դու ես overreact անողը։
    Արտահայտություն, որը վաղ թե ուշ ի հայտ ա գալիս գենդերային հավասարության մասին գրեթե ցանկացած բանավեճի ընթացքում Արշակ, նեղանալ չլինի, բայց հենց overreact-ը մեջտեղ բերելը կանանց բերանը փակելու ամենատարածված միջոցներից մեկն ա, թե՝ ստեղ բան չկար, ինչու՞ ես բարձրաձայնում։

    Փաստորեն, դիտարկումների ու զգացածի մասին արտահայտվելը, տրամաբանված խոսելը, մտքերը շարադրելն ու բանավեճի ընթացքում չհանձնվելը հիմա overreact ա կոչվում։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (07.06.2018)

  11. #263
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, «մի բառանոց» պատասխանիցդ ասելիքդ չհասկացա
    Ասում ես «ժամանակ տուր, կփոխվեն, բան...», բա էդ խի՞ հեղափոխության օրերին չէիր գալիս էն մեր լավ թեման ու ասում «ժամանակ տվեք՝ կփոխվեն»։

  12. #264
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, որքան էլ չեմ ուզում, բայց վերադառնանք կոնտեքստին... դու էն ժամանակ քո էս ներկայացրած ցուցակի մեջից և ոչ մեկն էլ չէիր անում... այսինքն ոչ կանանց իրավունքներն էիր պաշտպանում, ոչ քաղաքական տեսակետ էիր արտահայտում, կամ եսիմինչ ակտիվիզմ էիր ծավալել... էն ինչ դու անում էիր, դեբիլություն չէր, իդիոտություն չէր, որտև դու ոչ դեբիլ ես ոչ էլ անխելք... իմ վերավերմունքը էդ պահին ձևավորվել ա բացառապես իրադարձություններից ելնելով... քո սեռն էդտեղ բացարձակապես դեր չի խաղացել... իգական սեռի ուրիշ ակումբցիներել շատ ախմախ բաներ են ասել, բայց իմ մտքով տենց բան չի անցել... էլի եմ սխալ արել որ ասել եմ, հարցը էդ չի այլ էն որ դրդապատճառը սեռը չէր... իսկ որ նիկդ եմ մանիպուլյացրել դա սեքսիզմի վկայություն չի որովհետև դիսկրիմինացի չի կարա որակվի...
    Մեֆ, գիտե՞ս ինչ էի անում էն ժամանակ։ Ինչ-որ գրառում էի արել, որ սկի բովանդակությունը չեմ հիշում, կարևոր էլ չի, բայց էդ գրառումը քո ներվերի վրա ազդել էր։ Ներվերիդ վրա ազդել էր, դու էլ տենց էիր արձագանքել։ Հիմա եթե ասում ես, որ ըստ քեզ արածս դեբիլություն չէր, իդիոտություն չէր, այլ bitch-ություն էր, գալիս-հանգում ենք էլի նրան, որ եթե Չուկը լիներ, արարքը bitch-ություն չէր որակվի։ Ամեն դեպքում, լավ ա, որ ընդունում ես սխալդ։ Բայց հույս ունեմ՝ ընդհանրապես bitch բառը որևէ կնոջ նկատմամբ վիրավորելու նպատակով էլ չես օգտագործի։ Ու եթե իրոք էդպես լինի, դա կհամարեմ էս բանավեճի մեծ ձեռքբերում՝ անկախ նրանից դու համոզված ես, որ բառի գործածումը սեռովս պայմանավորված էր, թե չէ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (07.06.2018)

  14. #265
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ես «ժամանակ տուր, կփոխվեն, բան...», բա էդ խի՞ հեղափոխության օրերին չէիր գալիս էն մեր լավ թեման ու ասում «ժամանակ տվեք՝ կփոխվեն»։
    Որովհետև սերժենք չէին փոխվում, ոչ էլ ցանկություն կար փոխվելու։ Մինչդեռ էս հարցում կարծում եմ փոփոխության ցանկություն էլ կա, փոփոխություն էլ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #266
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա էս bitch բառի ընկալումների տարբերությունը գալիս ա նրանից, որ յանկիների մոտ էդ բառը էդքան ընդգծված քֆուր չի ինչքան մեր համար։ Կարա քֆուր էլ լինի բայց կախված ա իրավիճակից։ Ինձ թվում ա քանի որ Մեֆը ստաժավոր ամերիկացի ա ինքը էդ չի զգում։ Կոնկրետ իմ համար իր գրածը գռեհիկագույն քֆուր ա ընկալվում, հենց Բյուրի ասած բոլոր երանգավորումներով։ Բայց Մեֆը որպես ամերիկացի էդ չի կարող զգա։ Էդ մոտավորապես ռուսների «բլյաձ» կամ «տվայու մած» բառերն են։ Իրենց մոտ էդ բնավ քֆուր չի, բայց փորձի հային Ռուսաստանից դուրս ասես «տվայու մած»։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.06.2018)

  17. #267
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև սերժենք չէին փոխվում, ոչ էլ ցանկություն կար փոխվելու։ Մինչդեռ էս հարցում կարծում եմ փոփոխության ցանկություն էլ կա, փոփոխություն էլ
    դու ի՞նչ գիտես իրենք ի՞նչ ցանկություններ ունեին չլինի՞ ՀՀԿ-ական կանալներ ունես։ Մարդիկ տենց էլ ասում էին՝ 7.5%, կոռուպցիայի դեմ պայքար, նույնիսկ Սերժը ասեց՝ ես սխալ եմ, ու ասին՝ թողեք, տեսեք ոնց ենք բարգավաճում... որ մի քիչ ակցենտավորումը փոխես, քո գրառումը դառնում ա մոդել ՀՀԿ-ական

  18. #268
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահայտություն, որը վաղ թե ուշ ի հայտ ա գալիս գենդերային հավասարության մասին գրեթե ցանկացած բանավեճի ընթացքում Արշակ, նեղանալ չլինի, բայց հենց overreact-ը մեջտեղ բերելը կանանց բերանը փակելու ամենատարածված միջոցներից մեկն ա, թե՝ ստեղ բան չկար, ինչու՞ ես բարձրաձայնում։

    Փաստորեն, դիտարկումների ու զգացածի մասին արտահայտվելը, տրամաբանված խոսելը, մտքերը շարադրելն ու բանավեճի ընթացքում չհանձնվելը հիմա overreact ա կոչվում։
    Ես կասկածում էի, որ էս բառի վրա overreact ես անելու Բյուր ջան, անկախ overreact բառի նկատմամբ Ծլնգի ասած քո lived experience–ից, էդ բառը իր ուղիղ իմաստն ունի, ու պարտադիր չի բերան ծեփելու պիտակ լինի։ Էդ բառն օգտագործելը տաբու չի։
    կա react ու կա overreact, մի դեպքում ռեակցիա ես տալիս իրավիճակին համապատասխան չափով, մյուս դեպքում, իրավիճակին անհամապատասխան։ ՈՒ չնայած overreact բառը էս գրածիս նախորդ գրառումը լրիվ համահունչ էր՝ զուտ արտահայտում էր էն, որ պետք ա ցանկացած բանի մասին խոսելուց իրավիճակը հաշվի առնելով խոսել։ Մասնավորապես բերում էի օրինակը, որ պետք ա հաշվի առնել թե Դանիան ուր ա, Հայաստանն ուր ա, էն քֆուր տալու օրինակս և այլն։ overreact բառը ճշգրտորեն արտահայտում էր էն ամենը ինչ ասեցի նախորդ գրառմանս մեջ։ Բայց էն մեկը հանգիստ ընկալեցիր, իսկ էս մեկը`չէ‎։
    Եթե ընկերդ գա քո տուն, ու ծխախոտ կպցնի, բռնես բոքսես բերնին, կասեմ overreact ես անում։ Որ նորմալ առաջարկես դուրս գալ պատշգամբ, overreact չի լինի։ Բոքսելու դեպքում overreact բառը օգտագործելս արդյո՞ք բերանդ ծեփել կնշանակի։ Չէ, շատ տեղին կլինի, որովհետև ռեակցիադ իրավիճակին համապատասխան չի լինի էդ դեպքում։ Որովհետև ձեն չհանելու ու բերնին իջնելու միջև լիքը այլ միջանկյալ տարբերակներ կան։ ՈՒ ես բերանդ ծեփած կլինեի, եթե ասեի՝ սուս մնա, թող ծխի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  19. #269
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    դու ի՞նչ գիտես իրենք ի՞նչ ցանկություններ ունեին չլինի՞ ՀՀԿ-ական կանալներ ունես։ Մարդիկ տենց էլ ասում էին՝ 7.5%, կոռուպցիայի դեմ պայքար, նույնիսկ Սերժը ասեց՝ ես սխալ եմ, ու ասին՝ թողեք, տեսեք ոնց ենք բարգավաճում... որ մի քիչ ակցենտավորումը փոխես, քո գրառումը դառնում ա մոդել ՀՀԿ-ական
    Դե ինչ ասեմ, եթե ՀՀԿ–ական ենք, սաղիս դուխով սիկտիր արեք Հայաստանից Ֆլագ վամ վ ռուկի ‎
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. #270
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, գիտե՞ս ինչ էի անում էն ժամանակ։ Ինչ-որ գրառում էի արել, որ սկի բովանդակությունը չեմ հիշում, կարևոր էլ չի, բայց էդ գրառումը քո ներվերի վրա ազդել էր։ Ներվերիդ վրա ազդել էր, դու էլ տենց էիր արձագանքել։ Հիմա եթե ասում ես, որ ըստ քեզ արածս դեբիլություն չէր, իդիոտություն չէր, այլ bitch-ություն էր, գալիս-հանգում ենք էլի նրան, որ եթե Չուկը լիներ, արարքը bitch-ություն չէր որակվի։ Ամեն դեպքում, լավ ա, որ ընդունում ես սխալդ։ Բայց հույս ունեմ՝ ընդհանրապես bitch բառը որևէ կնոջ նկատմամբ վիրավորելու նպատակով էլ չես օգտագործի։ Ու եթե իրոք էդպես լինի, դա կհամարեմ էս բանավեճի մեծ ձեռքբերում՝ անկախ նրանից դու համոզված ես, որ բառի գործածումը սեռովս պայմանավորված էր, թե չէ։
    Ես իմ սխալը վաղու՜ց եմ ընդունել ու հատուկ ներուղություն խնդրել, բայց սեքսիզմի մեղադրանքը չեմկարող իմ վրա վերցնել... I didn’t hold your gender against you and didn’t call you that because of your gender...

Էջ 18 19-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •