Մի մտահղացում ունեմ, թե հավես ունեք, անենք: Էն հեքիաթների մասին վերլությունների խոսակցությունից ոգեշնչվեցի:
Մոտավորապես սենց մի բան:
Ընթերցանության համար դրվում է մի ստեղծագործություն (լավագույն դեպքում՝ քիչ հայտնի), նախապես գրանցված մասնակիցներից ամեն մեկը վերլուծություն է գրում ստեղծագործության մասին, ու դրանք անանուն դրվում են թեմայում: Վերլուծությունների ֆորմատն ամեն մեկն իր համար է որոշում, կարևորը՝ հետաքրքիր լինի կարդալը
Կարող ենք ասենք շնորհակալությունների քանակով որոշել, թե որ վերլուծությունն էր ամենալավը:
Էն բանից հետո, երբ մասնակիցների ռիվյուները դրվեն թեմայում, մնացածներն էլ կարող են իրենց կարծիքը հայտնել՝ թե ստեղծագործության, թե վերլուծությունների մասին:
Եթե հետաքրքրված եք, գրանցվեք նամակով. հենց մի չորս-հինգ հոգի հավաքվի, թեմա կբացեմ ու մի ստեղծագործություն կդնեմ:
Կարող եք նաև ստեղծագործությունների առաջարկներ անել, լեզուն լավ կլինի հայերեն լինի կամ գոնե հայերեն թարգմանություն էլ լինի, բայց դե անպայման չի: Կարևորը կարճ լինի՝ արձակ կամ չափածո: Կարող ենք հենց էստեղ էլ որոշել, թե ինչ ստեղծագործություն ենք վերցնում: Կամ էլ կարող ենք գաղտնի պահել ստեղծագործության ընտրությունը՝ մինչև թեմայի սկիզբը, ոնց ուզեք: Ցանկացած դեպքում, ստեղծագործությունների առաջարկներ ընդունվում են:
Էջանիշներ