Աթեիստ (11.07.2019)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
StrangeLittleGirl (11.07.2019), Varzor (12.07.2019)
Էս հին բան ա, ու Հայաստանն էլ ստորագրել ա ՀՀԿ օրոք, բայց հենց հասավ ԱԺ կողմից վավերացման պահը, Նժդեհը բռնեց Շարմազանովի կոկորդից ու ասեց, հոպ, բա հայուգենը՞, արյա։ Ու ստեղ սաղ ավանդական ընտանիքները հավաքվեցին, Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, ու սկսեցին իրանց կոտորել, որ էս կոնվենցիան հակասում ա ՀՀ Սահմանադրությանը։ Երեկ էլ Գևորգ Դանիելյանը, որը ԲԴԽ անդամ էր ու դատավոր ու արդարադատության նախարար, հարցազրույց ա տալիս ու մի քանի էջանոց հարցազրույցից տենց էլ չես հասկանում, թե որ պահն ա հակասում սահմանդրությանը։ Բայց տեսնում ես, որ մարդը յոթ անգամ հղում ա անում Հայ Առաքելական Եկեղեցուն, ու մտածում ես, արա էս մարդը էսքան ժամանակ դատավոր ա աշխատել, թե՞ քահանա։
Progart (13.07.2019), StrangeLittleGirl (11.07.2019), Varzor (12.07.2019), Աթեիստ (11.07.2019), Վիշապ (12.07.2019)
Էս գործում փող չկա Կոնվենցիայա, կամ վավերացնում ես ու հետո, տարիների ընթացքում, որոշ օրենսդարական փոփոխություններ ես անում, որ համապատասխանես լիարժեք սկզբունքներին, կամ չես վավերացնում։ Հնարավոր ա, որ ինչ-որ ծրագրի կամ աջակցության նախապայման էլ լինի վավերացումը, բայց ուշ ու շուտ վավերացնելուց շատ ու քիչ փող չի լինելու, էտ հաստատ։
Ինձ թվում ա, որ հայուգենը խառնվել ա իրար էն պատճառով, որ կոնվենցիայում մի քանի տեղ գենդեռ բառը գրված ա Դե «գենդեռ»-ն էն կոդավորված ազդանշանն ա, որ հայուգենին ասում ա «ֆաս»։ Հա, ու կոնվենցիայում կա, օօօօօ բոլոր հին ու նոր աստվածներ, գենդեռի սահմանումը․
Լավ ա, բազմադարյա պայքարից հետո գոնե միայն գրած ա «․․․for women and men», ԼԳԲՏ բան գրած չի։ Բայց մեկա, սա հակասում ա մեր սահմանդրությանը , քանի որ նախ պիտի գրված լիներ «․․․for men and women» ու հետո բացի «socially constructed roles, behaviours, activities and attributes» ընդհանրական սահմանումից բացի պիտի նաև կոնկրետ կնոջը նկարագրեր․“gender” shall mean the socially constructed roles, behaviours, activities and attributes that a given society considers appropriate for women and men;
Կնիգ - նվազագույնը երկու ծիծիկով, ոչ ավել քան մեկ հեշտոցով, խալաթով, տապշկեքով, զագսով ու Հայ Առաքելական Եկեղեցով գրանցված ամուսնու մեկ կոչով հարիսեն ռեսկի կրակի վրա դնող սրբություն։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.07.2019, 16:32:
Դե նկատի ունեմ չեն վավերացնում կոնվենցիան, ասում են՝ մեր ժողովուրդը դեռ ծառերին ա, պատրաստ չի դրան, փող տվեք, որ պատրաստենք։
Լավ էլիԿնիգ - նվազագույնը երկու ծիծիկով, ոչ ավել քան մեկ հեշտոցով, խալաթով, տապշկեքով, զագսով ու Հայ Առաքելական Եկեղեցով գրանցված ամուսնու մեկ կոչով հարիսեն ռեսկի կրակի վրա դնող սրբություն։
Երբ խոսքը գնում է փաստաթղթերի, առավել ևս պետական փաստաթղթերի մասին, ապա անիրական պրոբլեմների մասին խոսելն ուղղակի անտեղի է, քանզի պետական փաստաթղթում պարունակվող լավ չկշռված կամ հստակ չշարադրած նույնիսկ մեկ բառակապակցությունը կարող է պրոբլեմների առաջ կագնեցնել որոշակի անհատների, անհատների խմբի և նույնիսկ հասարակության լայն շերտերի: Դատարանում արտասանված մեկ բառը, բառակապակցությունը մարդու հետագա կյանքի ընթացք է փոխում:
Եվ ըստ այդմ նաև նշված կոնվենցիայի յուրաքանչյուր դրույթ պիտի մանրամասն քննարկված և կշռված լինի մինչ կոնվենցիան ընդունելը:
Ու էլի ասիեմ. արդեն զզվելս գալիսա Գեյրոպայի երկակի ստանդարտներից: Իրենք են արդեն դրանց ձեռը "ՀԱԿ"-ի մեջ ընկել:
Ստեղ չպիտի գործի "մեծամասաբ"-ի սկզբունքը: Այսինքն. եթե կոնվենցիան պարունակում է թեկուզ և ընդամենը մեկ կետ, որը կարող է հետագայում ՀՀ պետությանը, հասարակությանը որևէ խնդրի առաջ կանգնեցնել, ապա չպիտի ասենք. "դե լավ, տաս հազար կետից մենակ մեկն է` եկեք ընդունենք", այլ պիտի չըդունվի: Սա է ճիշտ մոտեցումը, եթե իհարկե որևէ "պարտադրանք" չկա:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Մեր ժողովուրդը ոչ թե ծառերինա նրա համար, որ ԼԳԲՏ թեմաներովա տառապում, այլ նրա համար որ հենց ինքն իր կողմից "հռչակված ճիշտը" չի պահում:
Բոլորը խոսում են "ընդանիքի սրբությունից", քրիստոնեությունից, ազգային ավանդույթներից ու "հային հարիր" վեհ գաղափարներից, բայց փաստացի դրա մի տոկսն էլ իրականում չեն պահում:
Ստացվում է, որ ամեն ինչ ավելի շատ ձևական է: Ավելի հեշտ տարբերակը որնէ? փորձել ձևականությունից անցնել գիտացված իրականացմանը, թե հրաժարվել ձևականությունից? ԻՀԿ երկրորդը, և հենց էդ ճանապարհն էլ շատ հասարակությունների բռնել են: Բայց դե իրականում որն է ճիշտ` ժամանակը ցույց կտա, քանզի "ճշմարիտ ուղիները հեշտ չեն լինում"
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լավ էլի, մեկ էլ մեր օրենսդրությունն ա հստակ շարադրած, հրես Ռոբերտ Քոչարյանին մեռան կալանավորել բաց թողելով, վայթե մի 5 տարի տևի դատավարությունը մեր «հստակ» ՔՕ-ով, ՔԴՕ-ով ու սահմանադրությունով:
Լիքը խելոքներ բարբաջեցին, տենց էլ մեկս չհասկացավ, թե ՀՀ Սահմանադրության որ կետն ա խախտվում Ստամբուլի կոնվենցիան վավերացնելիս:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (12.07.2019)
Սաղ թարս բուսնած խիյարից ա գալիս… Հայերս ընդհանուր առմամբ վայթե մի քիչ իրականության ընկալման խնդիրներ ունենք, կամ էլ կարող ա տագնապային խանգարումներ... վախում ենք փոփոխություններից, մի քիչ ավելի ազատությունից, մտածում ենք՝ եթե կանանց ու տղամարդկանց պահվածքներն ու դերերը հենց մի քիչ հավասարվեն, ապա գեյ կդառնանք Հլը պատկերացրեք, կինը տղամարդու համար դուռ ա բացում, կամ տղամարդը էրեխու պամպերսն ա փոխում, կամ ամաններն ա լվում, արա հո ղզիկ չե՞ք:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (12.07.2019)
Դե հենց ասածս էլ դա է․ եղած օրենքներում թերությունները քիչ չեն։ Ու հեչ լավ չի լինի, որ էդ "թերիների" շարքը ևս մեկով ավելանա։ Մենակ սահմանադրություն խախտել չխախտելը չի։ Նախ պիտի հասկանանք, թե դա ինչ է տալիս կամ չի տալիս մեր հանրությանն ու պետությանը։ Եթե արդյունքը կարող է դրական լինել, ապա ոչ մի սարսափելի բան էլ չկա, եթե դրա համար անհրաժեշտ կլինի սահմանադրություն փոփոխել։ Ի վերջո, սահմանադրությունը հավերժության ժայռը չէ, այլ ընդամենը հիմնական օրենքն է, որը կոչված է ոչ թե ինչ-որ կոնվենցիաներից պաշտպանվելուն, այլ ՀՀ քաղաքացիների արժանավայել կյանքը ապահովելուն։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լավ, վերջը ո՞վ կասի, թե էդ հավասարությունն ինչ աստիճանի պիտի լինի։ Սահմանը ո՞րն է։ Քաղաքավարության կանոններում նույնպես առկա է "սեռական խտրականություն"։ Դրանք էլ ենք հավասարեցնելու՞։
Էդ հավասարեցումը փուչիկ է, որ մի օր պայթում է շատ փչելու հետևանքով։ Մեր հասարակությանը լրացուցիչ փուչիկ դեռ պետք չի՝ եղած փուչիկներն են արդեն սկսել ցավոտ տրաքել։ Թող մի հատ եղածը պահեն ու եղածով շարվեն, նոր դրանից հետո, եթե չի բավարարի, նոր ճանապարհներ փնտրեն։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lion (12.07.2019)
Շարունակենք Ստամբուլյան կոնվենցիայի թեման՝ այս անգամ անդրադառնալով դրա 12-րդ հոդվածով ամրագրված հետևյալ նորմին. «Կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի փոփոխվեն կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծի կանոնները՝ այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթներն ու և ցանկացած այլ պրակտիկան արմատախիլ անելու նպատակով, որոնք հիմնված են կնոջ անլիարժեքության ԿԱՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾՐԱՏԻՊԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ»:
Լավ, կնոջ անլիարժեքության վերաբերյալ մտահոգությունը հասկանալի է, բայց երբ անվերապահորեն խոսում ենք ընդհանրապես կնոջ և տղամարդու դերի մասին անխտիր բոլոր սովորույթներն և ավանդույթներն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, ապա հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունեն այն զուտ խորհրդանշական, հաճախ նաև տոնական արարողակարգի հետ առնչվող ավանդույթները, որոնք որոշ չափով աղերսներ ունեն կնոջ և տղամարդու դերի հետ, սակայն բացաձակապես չեն հանգեցնում նրանցից և որևէ մեկի նկատմամբ ոչ միայն բռնություն կիրառելուն, այլև արժանապատվությունը նսեմացնելուն: Ընդ որում, այդ բնույթի անմեղ սովորույթներն ու ավանդույթները նույն միջազգային իրավունքի և Հայաստանի Սայմանադրության ուժով հանդիսանում են պետության հոգածության առարկա. «Հայոց լեզուն և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ պետության հոգածության և պաշտպանության ներքո են» (15-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սահմանադրությամբ այսպիսի պարտականություն ստանձնած պետությունն ինչպե՞ս կարող է միաժամանակ պարտավորվել անխտիր արմատախիլ անելու կնոջ և տղամարդու դերի առնչությամբ բոլոր ավանդույթներն ու սովորույթները, թեկուզ և դրանց կամայականորեն կոչենք «կարծրատիպեր»: Այդ որ պահից դարերով ձևավորված մշակութային ժառանգությունը հանկարծ որակվեց իբրև «կարծրատիպ»
Գևորգ Դանիելյան
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, մեդալն ինչպես միշտ 3 կողմ ունի։
Դու բացասական կողմն ես նշում, բայց դրական էլ կա չէ՞։
Ուզում եմ առնվազն 10 կարծրատիպ նշեմ, որոնք դարերով ձևավորված սովորույթներ են, բայց իրենց հիմքում որևէ խելամիտ դրույթ չունեն, նույնիսկ կրոնական հիմքեր չունեն։ Ու դրանք բռի, տգետ ու նույնսկ տխմար կարծրատիպեր են։
Ես հրաժավում եմ նման տխմար կարծրատիպերը մեր ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելուց։
Ուստի, մշակութային ժառանգությունը պաշտպանելուց առաջ, նախ պետք է տարանջատել իրոք մշակութայինը անասուն սովորույթներից։ Ի դեպ, ԻՀԿ, այդ անմարդկային և տխմար սովորույթները մեր կենցաղ ներխուժել են այլ ազգերի ազդեցության տակ, բայց ամրապնդվել են մեր հասարակության տխմար ու դեգենեռատ շերտերի հաշվին։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lion (12.07.2019), StrangeLittleGirl (12.07.2019), Աթեիստ (12.07.2019)
Վարզորն արդեն ասեց, բայց ես էլ ավելացնեմ, որ էդ կարծրատիպերը, որոնց մասին խոսվում ա, հեռու են մշակութային ժառանգություն լինելուց։ Ավելին ասեմ. հենց էդ կարծրատիպերի պատճառով Հայաստանի որոշակի մշակութային ժառանգություն անտեսվում ու մոռացվում ա (մի բավական անմեղ օրինակ. հայ գրականության դասագրքերում կին հեղինակներ գրեթե չկան, չնայած որ հայ գրականության մեջ կան որոշակի թվով կին գրողներ)։
Տրիբուն (12.07.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ