Երբեք չեմ զղջացել որևէ մեկի հետ ծանոթանալու, մտերմանալու համար։ Եղել է մի երկու դեպք, երբ տարիներ հետո մտածել եմ՝ ոնց էի մի ժամանակ էդ մարդու հետ տենց մտերիմ, բայց դա զղջում չի եղել, այլ ընդամենը զարմանք, որովհետև եթե մտերիմ եմ եղել, ուրեմն էդ ժամանակ էդպես էր պետք, դա ճիշտ էր։ Ի վերջո, զոռով չեմ մտերմություն արել, դա ինձ համար հետաքրքիր ա եղել, հաճելի ա եղել, ցանկացած հարաբերությունից էլ ինչ–որ բան ստացել եմ։ Ոչինչ ջնջել կամ undo անել չեմ ուզում։
Իսկ ում հետ որ կցանկանայի ապամտերմանալ, ապամտերմացել եմ, հետագայում էլ ում հետ ուզենամ՝ կապամտերմանամ, ու ինքը հաստատ դրա մասին կիմանա , էս թեմայի հույսին չի մնա։ Իսկ ուրիշներին դրա մասին հրապարակավ ու հանդիսավոր զեկուզելու իմաստ չեմ տեսնում։
Էջանիշներ