Գոսթինգ կամ «ուրվականություն» (անգլ. ghost - ուրվական) տերմինը թեև վերջին տարիներին է գործածության մեջ մտել, բայց երևույթը երևի թե էդքան էլ նոր չի: Գուցե ձևերն են միայն նորացել՝ վիրտուալ կոմունիկացիայի շնորհիվ:
Խոսքը նրա մասին է, որ մարդն անհետանում է քո կյանքից, խզում է քեզ հետ կապը՝ առանց դրան բացատրություն տալու, և դադարում է որևիցե կոնտակտի գնալ, ինչ էլ փորձես: Այսինքն՝ ինչ-որ պահից ի վեր քեզ համար «ուրվական» է դառնում և չի արձագանքում ոչ քո հաղորդագրություններին, ոչ մեյլերին, ոչ զանգերին:
Սա կարող է ընդհուպ մինչև նրան հասնել, որ անգամ իրականում տեսնելիս ձև անի, որ քեզ չի ճանաչում, կատարյալ իգնոր: Ու էս ամենը՝ առանց որևէ բացատրության կամ նախապես տեղեկացման:
Խոսքը կարող է վերաբերվել ցանկացած տիպի հարաբերությունների՝ ընկերական, բարեկամական, գործնական կամ սիրային-դեյթային:
Գոսթինգի ենթարկված մարդիկ սովորաբար հուզապես հեշտ չեն տանում կատարվածը (հատակապես, եթե մինչ այդ մոտ հարաբերություններ են եղել), մինչդեռ գոսթինգ անողը մեծամասամբ ազատում է ինքն իրեն ամեն տեսակի հուզական վիճակներից՝ բացատրություններ, հարաբերությունների պարզում և այլն:
Հատկապես ժամանակակից դեյթային կյանքում ահագին տարածված երևույթ է, բայց միայն սիրային հարաբերություններում չի, որ հանդիպում է:
Ո՞նց եք վերաբերվում երևույթին: Արդյո՞ք սա կարող է որոշ դեպքերում արդարացված լինել:
Էջանիշներ