User Tag List

Էջ 1 358-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 5360 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Արցախի հիմնախնդիրը

    Վրաց-ռուսական պատերզամից և Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչելուց հետո մի տեսակ ակտիվացել են խոսակցությունները Արցախի շուրջ։ Իմ համեստ կարծիքով մի մեծ կեղտոտ խաղ է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որը նույնպես իմ համեստ կարծիքով դժվար օգուտ բերի Հայաստանին։ Այս ամենը սկսվեց Գյուլի Երևան կատարած այցից, իսկ հիմա շարունակվում է Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցով և Նալբանդյանի Իրան կատարած այցով։ Կարծես թե իրավիճակը կառավարվում է Ռուսաստանի կողմից, ի դեպ Ալիևը հայտարարություն է արել Բաքվում Մեդվեդևի հետ կայացած բանակցություններից հետո.
    Իլհամ Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ հեռանկարներ կան

    17:52 • 16.09.08

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ նախադրյալներ կան։

    «Չնայած բոլոր բարդություններին, այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լավ նախադրյալներ կան»,-լրագրողներին ասել է Ալիևը ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ այսօր կայացած բանակցություններից հետո։

    Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները օրինակելի բնույթ են կրում։ «Ռուս-ադրբեջանական հարաբերություններն օրինակ են ծառայում մյուսների համար, մենք դրանից շատ գոհ ենք»,-ասել է Ալիևը։

    «Այսօր տարածաշրջանի իրադրությունը որոշակի անհանգստություն է հարուցում, և Ադրբեջանը պատրաստ է իր ավանդը ներդնել առկա լարվածությունը թուլացնելու համար»,-նշել է Ադրբեջանի նախագահը։ «Տարաձայնություններ առաջացնող հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասել է նա։

    Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, թե Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

    Արմենպրես http://tert.am/am/news/2008/09/16/alievkharabakh/
    Սակայն, մյուս կողմից հայտարարություն է արել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը.

    Եկել է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու ժամանակը, կարծում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը

    16:42 • 16.09.08

    Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ եկել է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու ժամանակը։ Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին։

    «ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին Ադրբեջան կատարած այցի ժամանակ նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենահարմար ու բարենպաստ ժամանակն է։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և հակամարտությունը պետք է լուծվի հենց այս սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով, բնականաբար, միջազգային և դիվանագիտական փորձը»,– ասել է դեսպանը։

    «Ինչպես գիտեք ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այժմ գտնվում է տարածաշրջանում և վաղը ժամանելու է Բաքու, որտեղ բանակցություններ է վարելու այս ուղղությամբ»,– ասել է Դերսին։

    Դերսին նաև ավելացրել է, որ Կովկասի անկախ և ինքնավար հանրապետություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան։ Ըստ նրա՝ սա ԱՄՆ–ի դիրքորոշումն է, որը կմնա անփոփոխ։

    Tert.am http://tert.am/am/news/2008/09/16/dersy/
    Դրա հետ մեկտեղ վերջապես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել։

    Կարճ ասած, ինչ-որ անհասկանալի ու տագնապալի իրավիճակ է։

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ամեն ինչ լավ էլ հասկանալի է:
    Իրանի շուրջը օղակը փակվելու է: Տրամաբանորեն
    Հայաստանը երկիրը այստեղ հետաքրիքր է միայն որպես ամերիկյան ցամաքային-դեսանտային զորքերի շտաբ-կայան:

  3. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ղարաբաղյան ավելի քան 90 տարվա հակամարտության լուծման միակ և ճիշտ ուղին նրա անկախության ճանաչումն է ՄԱԿ-ի կողմից: Սակայն մի շարք վերապահումներով: Մասնավորապես ԼՂՀ-ն իրավունք չպետք է ունենա պահել զորքեր, միայն ներքին ուժեր`ոստիկանություն, երկրում կայունություն պահպանելու համար: Նա չի կարող մտնել ոչ մի ռազմական միավորման մեջ: Ազատ տնտեսական, մշակույթային և հյուպատոսական հարաբերություններ ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկրի հետ: Արգելվում է զենքի վաճառքը այս երկրին, ցանկացած պետության կողմից: Փաստորեն ստեղծվում է մի պետություն, որի անվտանգությունը երաշխավորում է ՄԱԿ-ը և այն ունի նեյտրալ կարգավիճակ աշխարհում:

  4. #4
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Начав войну в Южной Осетии, Михаил Саакашвили разбил переговорный формат по Нагорному Карабаху
    http://www.regnum.ru/news/1056246.html.
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Սեպտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած «կլոր սեղանի» շուրջ քննարկվել է «Ադրբեջանը 2008–ին, նախահական ընտրությունները և արտաքին քաղաքականության ռազմավարությունը» թեման, որտեղ ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը մասնավորապես ասել է հետևյալը. «… Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության առկայությունը չի կարելի անվանել այլ կերպ քան՝ ինքնախաբեություն։ Որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ դա էթնիկ հակամարտություն էր Ադրբեջանի ներսում և Ադրբեջանի խնդիրը ոչ այնքան Հայաստանի հետ էր, որքան՝ Լեռնային Ղարաբաղի։ Անհեռանկար դիրքորոշում է Հայաստանին փորձել մեղադրել ոչ կառուցողական լինելու համար»։
    «…Դա նույնն է, թե Վրաստանը մեղադրեր Ռուսաստանին աբխազական և հարավօսեթական հակամարտությունները չկարգավորելու համար։ Ի՞նչ է, Երևանից զորքեր պետք է ուղարկվեն, որպեսզի ստիպեն ղարաբաղցիներին մտնելու Ադրբեջանի կազմի մե՞ջ»։
    Նա կոչ է արել Ադրբեջանին գնալու 7 շրջանները վերադարձնելու որոշմանը, հակառակ դեպքում եթե Ադրբեջանը երկարաձգի, ապա Հայաստանում ուժեղանում են այդ 7 շրջաններն էլ չվերադարձնելու տրամադրությունները։
    Աղբյուրը՝ «Что привязались к этому клочку земли?», - российский политолог о Нагорном Карабахе

    … եսի՞մ
    Si vis pacem, para bellum

  6. #6
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա կոչ է արել Ադրբեջանին գնալու 7 շրջանները վերադարձնելու որոշմանը, հակառակ դեպքում եթե Ադրբեջանը երկարաձգի, ապա Հայաստանում ուժեղանում են այդ 7 շրջաններն էլ չվերադարձնելու տրամադրությունները։
    Դե ամեն ինչ դրան է գնում` ի դեպ տրամաբանորեն.
    www.lragir.am Ակնհայտ է, որ որոշում կայացնող երկրները վաղուց հանգել են եզրակացության այն մասին, թե ինչպես պետք է կարգավորվի ղարաբաղյան խնդիրը: Կարգավորման մեխանիզմի էությունը հանգում է նրան, որ Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններով մնում է հայերին` անկախ պետության ձեւով կամ սառեցված կարգավիճակով, իսկ դրա շուրջ տարածքներն անցնում են Ադրբեջանին:
    Life is too short...

  7. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Հայեր, որևէ մեկը քչից շատից գաղափար ունի՞, թե ինչ է կատարվում Ղարաբաղի հարցի շուրջ… ինձ թվում է, Ռուսաստանը թաքուն երազում է, որ Ադրբեջանը հարձակվի, և այդ պարագայում Ռուսական զորքերը առաջինը կհայտնվեն տարածաշրջանում ու դեռ երկար կմնան ու Ռուսաստանը իր դիրքերը վերջնականապես կհաստատի Անդրկովկասում…

    ԱԼԻԵՎԸ ԵՐԵՎԻ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՉԻ ԳՏԵԼ ՄԱԴՐԴԻՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
    Նախագահ ընտրվելու կապակցությամբ հոկտեմբերի 24-ին իր երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ “Ղարաբաղը երբեք չի լինի անկախ, Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը”: Ալիեվը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության բանակցությունն ընթանում է Ադրբեջանի տարածքային ամբողջության սկզբունքի շրջանակում:

    “Ձեռնարկված քայլերը հանգեցրել են մինչեւ այժմ մեր դիրքի ամրացման: Այսօր աշխարհում կա ընկալումն այն բանի, որ այս ռեգիոնում հակամարտությունները պետք է լուծում գտնեն: Դա կարող է լինել միայն միջազգային իրավունքի շրջանակում: Դա կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում”, հայտարարել է Ալիեւը: Նա նշել է, թե Ադրբեջանը երբեք չի տա իր իսկական տարածքների անջատման համաձայնություն: “Մենք, ամրապնդելով մեր տարածքային ամբողջությունը, կհասնենք օկուպացված տարածքների վերադարձին”, հայտարարել է Իլհամ Ալիեվը, նշելով, որ քանի դեռ այդ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ գործակցության մասին խոսք լինել չի կարող:

    Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը ասել է, որ խաղաղ բանակցության ներուժը չի սպառվել: “Մենք առայժմ շահագրգռված ենք բանակցության շարունակությամբ, մեր հույսերը դեռ չեն մարել, մենք դեռեւս համարում ենք, որ բանակցությունը կարող է հանգեցնել արդարացի կարգավորման”, ընդգծել է Ալիեւը, նշելով, թե հակառակ կողմը պետք է հաշտվի իրականության հետ:
    “Իսկ իրականությունն այն է, որ այսօր շատ բարդ է մրցակցել Ադրբեջանի հետ: Ես նույնիսկ կասեի, որ անհնար է: Մեր տնտեսական եւ քաղաքական ներուժը, տնտեսական հզորությունը, միջազգային իրավունքը եւ արդարությունը մեր կողմն է, ամրապնդում է մեր դիրքերը: Վստահ եմ, որ բոլոր այդ գործոնների եւ մեր աշխույժ, հարձակվողական քաղաքականության շնորհիվ մեր հողերը կազատագրվեն”, հայտարարել է Իլհամ Ալիեվը: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը:
    Վաֆա Գուլուզադե. «Ռուսաստանը պատրաստ կլինի գրավել Բաքուն, եթե...»

    «Եթե աշխարհաքաղաքական պայմանները թույլ տան, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի գրավել Բաքուն»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն day.az կայքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ և համերկրացիների հետ կապերի բաժնի պետի տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի թեզն այն մասին, որ վաղուց արդեն մշակվել է ղարաբաղյան հարցի լուծման նախագիծը, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և յոթ շրջանների հետ վերադարձնումն Ադրբեջանին։

    «Իր եզրահանգմամբ Կոնստաանտին Զատուլինը Ամերիկա չի հայտնաբերել։ Արդեն վաղուց գոյույթուն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր, որի համաձայն Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը՝ Հայաստանին զիջելով ոչ միայն ԼեռնայինՂարաբաղը, այլ նաև Լաչինը՝ փոխարենը ստանալով մեր երկրի յոթ «գրավյալ» շրաջանները։ Այն, որ վերջերս Ռուսաստանը ակտիվորեն հակամարտող կողմերի «վզին է փաթաթում» հենց այս ծրագիրը, խոսում է այն մասին, որ Կրեմլը փորձում է այս ծրագրի մեջ ներառել Ադրբեջանի յոթ «գրավյալ» տարածքների ապառազմականացման կետը և այնտեղ խաղաղարարների տեսքով ռուսական բանակի ներս բերումը։

    Ռուսաստանը, որն իր ռազմական բազաներն ունի Հարավային Օսիայիում և Աբխազիայում, այժմ փորձում է իր ռազմական բազաները տեղակայել և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Ադրբեջանի ներկայիս «գրավյալ» տարածքներում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը երբեք նման զարգացում չի թույլատրի»,– հայտարարել է Գուլուզադեն։

    Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն պետք է շարունակի վարել իր արտաքին քաղաքականությունը՝ պնդելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մասին դրույթը՝ որպես միջազգային իրավունքի սկզբունք։

    ««Ադրբեջանը պետք է հասկանա, որ եթե աշխարհաքաղաքական պայմանները թույլատրեն, ապա Ռուսաստանը պատրաստ է անցնել Բաքվի գրավմանը։ Այդ իսկ պատճառով, մեր երկիրը պետք է զինվի ԱՄՆ–ի և Եվրոպայի առաջատար երկրների աջակցությամբ»,– իր խոսքը եզրափակել է Գուլուզադեն։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 24.10.2008, 19:03:
    Si vis pacem, para bellum

  8. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ԲՐՅՈՒՍ ԹԱՍԿԵՐ. ՈՐՔԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ԴԻՄԱՑ
    Իրավիճակի իմ վերլուծությունն այն է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է Ղարաբաղի “վաճառքը”, որը սկզբունքորեն ենթադրում է հարակից տարածքների վերադարձ, սակայն հաշվի առնելով վերջին խոսակցությունները, այն կարող է ներառել նաեւ բուն Ղարաբաղի կապիտուլյացիան: Այս ծրագիրը Ռոբերտ Քոչարյանի ծրագիրն է, որ մշակվել է մի քանի տարի շարունակ, եւ ես պնդում եմ, որ այն նաեւ վայելում է Համաշխարհային բանկի (եւ ԱՄՀ) աջակցությունը:

    Հարավային Օսիայի հակամարտությունից հետո Ռուսաստանը ծրագրում էր մեկուսացնել Վրաստանը, եւ Հայաստանից պահանջում էր դադարեցնել Վրաստանի երկաթուղու էլեկտրամատակարարումը, որի արդյունքում հիմա էլ Հայաստանը կհայտնվեր Վրաստանի շրջափակման մեջ: Այդ պատճառով Սերժ Սարգսյանը շտապում էր բացել թուրքական սահմանը, որը ենթադրում է երեք հարցի լուծում` Ղարաբաղը, ցեղասպանությունը, եւ Թուրքիայի արեւելքում գտնվող հայկական հողերը: Այս իրավիճակը հիմնովին փոխվեց, երբ հոկտեմբերի 10-ին Տիգրան Սարգսյանը հանդիպեց Դիք Չեյնիի հետ, ինչը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ հարաբերության առավել սերտացման ազդակ էր, եւ ինչն ի վերջո նշանակում էր, որ Հայաստանը Ամերիկայի բարեկամ եւ դաշնակից Վրաստանի դեմ չի գործի:

    Թվում է, թե Հայաստանը գործում է Ռուսաստանի շահերին հակառակ, սակայն նաեւ հնարավոր է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը միասին էին ծրագրել այս քայլը, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ ահագնացող լարվածությունը: Ամեն դեպքում Վրաստանի տարանցիկ ուղին բաց մնաց, իսկ թուրքական սահմանը բացելուն ուղղված ճնշումը թուլացավ:

    Հիմա վերադարձել ենք զրոյական կետին, Հայաստանը ստիպված է համաձայնել Ղարաբաղի հարցի լուծմանը, այն համաձայնությանը, որ Քոչարյանը խոստանում էր մի քանի տարի շարունակ: Այսպիսով հարցը շատ պարզ է` որքան է Ադրբեջանը վճարելու Քոչարյան-Սարգսյան ռեժիմին խնդրի խաղաղ լուծման դիմաց: Եթե ռեժիմն ընդունի փաթեթը, համաձայնագիրը կստորագրվի: Եթե ոչ, Սարգսյանը Ադրբեջանին կհրահրի սկսել պատերազմը, որ Ադրբեջանը սպառնում էր սկսել:

    Այս պատերազմում Հայաստանը անխուսափելիորեն կպարտվի, սակայն դրա ընթացքում, որ կարող է տեւել մի քանի ամիս, Ադրբեջանը ստիպված կլինի հսկայական պատերազմական ծախսեր կատարել եւ կկորցնի նավթի արտահանումից ստացվող ամսական երկու միլիարդ դոլար եկամուտը: Հայաստանը նույնպես բարձր գին կվճարի, սակայն պատերազմից Սերժ Սարգսյանն անձամբ չի տուժի, ավելի շուտ հերոս կդառնա, քան դավաճան Ղարաբաղի կապիտուլյացիայի համար, առանց Հայաստանին որեւէ բան տալու:

    Իմ գնահատմամբ, Քոչարյան-Սարգսյան ռեժիմը պահանջում է մոտ 5 միլիարդ դոլար խաղաղ լուծման համար, որը կարող է վճարվել կանխիկ դրամով, նյութական, ապրանքի կամ բարձրարժեք առարկաների տեսքով: Ամեն դեպքում, փոխհատուցման փաթեթից ավելի շուտ ռեժիմը կօգտվի, ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովուրդը, ում այն իրավամբ պատկանում է:

    Ես այս հարցերը պարբերաբար բարձրացնում եմ “Խոսքում”, եւ ծրագիրը ընթանում է ճիշտ իմ սպասածի պես, թեեւ մի փոքր ուշացումով, որի պատճառը մարտի 1-ի արյունալի դեպքերն էին:

    Վերջին նորությունն այն է, որ Թուրքիայի նախագահ Գյուլը Անկարայում ամերիկյան լրագրողներին ցավով հայտնել է, որ Սերժն անսպասելիորեն փոխել է դիրքորոշումը, այն բանից հետո, երբ հայտնի ֆուտբոլային խաղը դիտելիս իրեն խնդրել էր Ալիեւի հետ Բաքվում քննարկել Ղարաբաղի հարցը: Թուրքիան ԱՄՆ դաշնակից է, եւ հնարավոր է, որ Գյուլի շուրթերով իրականում Ամերիկան է խոսում, որի դեպքում եթե Սերժը Ղարաբաղի հակամարտության լուծման համաձայնության ուղղությամբ քայլերը չշարունակի, հնարավոր է, որ նոր բաներ լսենք Գյուլից:

    Ամեն ինչ պետք է անել ընթացքի մեջ գտնվող “Ղարաբաղի վաճառքը” կանխելու համար, եւ Հայաստանը պետք է փոխհատուցում ստանա հարակից տարածքների վերադարձի դիմաց: Եւ ամենակարեւորը, փոխհատուցման փաթեթը պատկանում է ժողովրդին:

    ԲՐՅՈՒՍ ԹԱՍԿԵՐ, դեռեւս բարձրացնում է Համաշխարհային բանկի հարցը Վաշինգտոնում
    Si vis pacem, para bellum

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Եթե ամբողջացնենք վերջին ողջ տեղեկատվական դաշտը, ապա իմ կարծիքով Ադրբեջանը 10–ով 0 հաշվով պարտության է մատնում Հայաստանին Ղարաբաղի հարցում վարած արտաքին ու ներքին քաղաքականության մեջ։ Օրինակ նույնիսկ առաջին հայացքից մանրուք թվացող mail.ru-ի կողմից հեռախոսային տարիֆների մասին տեղեկատվության մեջ, որտեղ Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում, ադրբեջանիցիները վիզ են դրել ու հասել են նրան, որ mail.ru–ն հանել է Ղարաբաղը՝ MAIL.RU исправил ошибку, в которой Нагорный Карабах указывался как территория Армении։ Ու վերջերս էլ Ինդեզիտ–ի պաշտանական կայքից հանել տվեցին Հայաստանի քարտեզը, որտեղ Ղարաբաղը Հայաստանի հետ էր, այ տենց։
    Հայաստանի ժողովուրդն էլ խորը թմբիրի մեջ է՝ հայլուրյան կտերի տակ, ու ոչ ոք չի էլ կռահում հավանական հերթական պատմական դավաճանության մասին։ Այ հիմա հասկանու՞մ եք, թե հայերս ինչու ենք այդքան սխալներ ունեցել ու պարտվել դարերով… ճիշտ է՝ շատ ծխելու, որովայնամոլության, էգոիզմի, անտարբերության, փոքրոգության, ագահության, չտեսության, սահմանափակ լինելու ու էլի լիքը բաների պատճառով…
    Si vis pacem, para bellum

  10. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Փաստորեն 10–ով 0–ն սխալվել էի, mail.ru-ն մի պահ անհետացրել է «Армения Нагорный Карабах»-ը իր կայքից, այնուհետև վերադարձրել որպես՝ «Армения Арцах»
    MAIL.RU играет с Азербайджаном в грязную игру
    Si vis pacem, para bellum

  11. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն 10–ով 0–ն սխալվել էի, mail.ru-ն մի պահ անհետացրել է «Армения Нагорный Карабах»-ը իր կայքից, այնուհետև վերադարձրել որպես՝ «Армения Арцах»
    MAIL.RU играет с Азербайджаном в грязную игру
    Հոդվածում նշված հասցեով (http://voip.agent.mail.ru/cgi-bin/ma...l/tariffs.html) կայքէջին դիմելիս՝ ստացվում է հետևյալ հաղորդագրությունը.

    Internal Application Error

    OCITransactionManager1: NOE100/DB - DataBase must be active

    /tariffs.html
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. #12
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոդվածում նշված հասցեով (http://voip.agent.mail.ru/cgi-bin/ma...l/tariffs.html) կայքէջին դիմելիս՝ ստացվում է հետևյալ հաղորդագրությունը.
    Արս, պետք էր նայել http://voip.agent.mail.ru/cgi-bin/ma..._simple.html#A, նորից անհետացրել են Ղարաբաղը, բայց մեր մեջ ասած գրողի ծոցը այս էժանագին ֆինտերը, որ ձեռնարկում են ազերիները։ Ամբողջ խնդրին այն է, որ նրանք այնուամենայնիվ ինչ–որ լոբբիստական քայլեր ձեռնարկում են, իսկ մենք լռում ենք, միայն քթի տակ կրկնելով որ Ղարաբաղը մերն ա ու պիտի անկախ լինի։ Ես շատ կուզեի, որ Ղարաբաղի հետ կապված հարցերի ցանկացած թեժացման էտապում Ղարաբաղից հզոր արձագանք ստացվեր, արտահայտելով Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը, ինչու չէ, նաև հանրահավաքներ լինեին։ Իսկ լռությունը որ մի լավ բանի չի բերում, քանի որ ինչ–ինչ օտար մարդիկ համոզմունքներ են արտահայտում Ղարաբաղի հարցը լուծելու մասին, առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Հարկավոր է ցույց տալ, որ Ղարաբաղի ժողովուրդը այդքան էլ համաձայն չի ցանկացած լուծման, ինչքան էլ որ այն «խաղաղ» լինի։ Իսկ Սերժ Սարգսյանի վերջին մանևրները՝ կապված Թուրքիայի միջնորդության թե «օժանդակության» հետ, այնուհետև Ռուսաստանի կողմն անցնելը, Մադրիդյան սկզբունքների «ինտերտետային» տարբերակները և այլն, կասկածներ են առաջացնում նրա դիվանագիտական ունակությունների և/կամ նրա լոյալության վրա և անհանգստության տեղիք են տալիս։
    Si vis pacem, para bellum

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    «ՑԱՆԿԱՑԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՒԼՆ» ԱՎԱՐՏՎԱԾ Է»

    Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները և հետևանքները Իրավունքը de facto-ին տված հարցազրույցում մեկնաբանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան Իգոր Մուրադյանը

    -Պարոն Մուրադյան, ինչո՞վ առանձնացավ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան, և այդ համատեքստում ի՞նչ սպասումներ կան հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով, Հարավային Կովկասում հետագա քաղաքական իրադրության կտրվածքով։

    -Դմիտրի Մեդվեդևի` այս տարվա հոկտեմբերին կայացած այցի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Ինչպես նաև Ռուսաստանի և այլ պետությունների` տարածաշրջանային մտադրությունների հետ կապված։ Այժմ այլևս կասկած չկա, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները բացառապես պայմանավորում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր նոր փոխհարաբերությունների կառուցմամբ։ Գնալով ավելի ակնհայտ են դառնում Ռուսաստանի մտադրությունները ղարաբաղյան հարցի հետ կապված, ինչն իր մեջ ներառում է հետևյալը. հայկական զինված ուժերի լիարժեք դուրսբերում Ղարաբաղից, սկզբում հինգ ապա և բոլոր յոթ «շրջանների» Ադրբեջանին հանձնում, այսպես կոչված, ազերի փախստականների վերադարձ այդ տարածքներ, ռուսական խաղաղապահների մուտք հակամարտության գոտի և, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցի բացարձակ անտեսում։ Որովհետև դա հետաձգվելու է տասը և ավելի տարի։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի հերթական բաժանում նույն գործընկերների միջև։ Եվ 1920-ական, և նույնիսկ 40-ական թվականներին Ռուսաստանը փորձել է իր կողմը քաշել Թուրքիային, գայթակղվելով Անատոլիայում տիրող հակաիմպերիալիստական տրամադրություններով։ Բայց միշտ էլ Սևծովյան նեղուցներին հասնելու ավելի լավ պայմանների փոխարեն անփոփոխ կերպով քթին է ստացել։ Նույնը կլինի և հիմա։ Իհարկե, ոչ միանգամից, և այդ պատճառով էլ վերոնշյալ փորձարարության համար բավարար ժամանակ կա, որպեսզի Հայաստանը հերթական անգամ ոչնչացվի։ Հետաքրքիրն այն է, որ, ինչպես նախորդ ժամանակներում, հայերը ոգևորությամբ են սպասում ռուսների ձեռքով իրենց ճակատագրի լուծմանը։ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ Երևանում տասնյակ հազարավոր հայեր ռուսական դրոշներով ու պաստառներով, այսպես կոչված, Ռուսաստանի հրապարակում իրենց լոյալությունը հայտնեցին Ռուսաստանի ղեկավարին, որը մտադիր է խեղդել իրենց հայրենիքը՝ դարձնելով իրենց ծաղրանքի առարկա ամբողջ աշխարհի առաջ։

    -Նախկինում արդեն նշել եք Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ոչ բարենպաստ մտադրությունները։ Հասկանալի է նաև, որ այդ ամենը, այսպես թե այնպես, պայմանավորված է Վրաստանում վերջին իրադարձություններով և Սևծովյան ավազանում հաստատվելու ԱՄՆ-ի ձգտումներով։ Բայց որքանո՞վ են Ռուսաստանի նախագահի քաղաքական համոզմունքները նպաստում այդպիսի ծրագրերի իրագործմանը։

    -Ռուսաստանի ղեկավարի քաղաքական համոզմունքներն այստեղ կապ չունեն։ Ռուսաստանը բավական երկար սպասում էր և միշտ էլ հաշվարկում, որ ղարաբաղյան ռեսուրսը կօգտագործի իր քաղաքականության մեջ։ Պետական կառույցներում առավել ինտեգրացված և առաջատար ռուսական քաղաքագետների գնահատմամբ, Ռուսաստանը Հայաստանի հետ համագործակցությունից ոչինչ չի ստացել, և հետագա հարաբերությունները միակողմանի ռեժիմով անիմաստ են։ Այդ մասին նրանք բացահայտ ասում են իրենց հայ գործընկերներին, որոնց ճանաչում են երկար տարիներ։ Համանման տեսակետն ունեն Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ԱՊՀ ինստիտուտի առաջատար փորձագետները, որոնք անմիջականորեն խորհրդատվություններ են մատուցում նախագահի աշխատակազմին։ Միաժամանակ կա հստակ տեղեկատվություն, որ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի առաջնորդն է նաև։ Կան բավական հիմնավոր կապեր այդպիսի պնդման համար։ Ռուսաստանում չափազանց շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են հանդիսանում ադրբեջանական լոբբիստներ և ապա միայն զբաղեցնում այս կամ այն պաշտոնը։ Ռուսական ղեկավարության մեջ այսօր չափազանց շատ են «գազավիկները» և «նավթագործները», և դա է նրանց քաղաքական համոզմունքը։ Ղարաբաղյան հարցի շրջանակներում գոյություն ունեցող Ռուսաստանի ռազմավարական և մարտավարական շահերից բացի, չափազանց կարևոր դեր են խաղում շատ լայն կոմերցիոն հետաքրքրությունները։ Թե ովքեր են ընդգրկված այդ հետաքրքրությունների ապահովման ոլորտում, հայտնի է շատ մասնակի։ Սակայն այսօր ամերիկյան և բրիտանական մի շարք լրագրողներ Մոսկվայում ակտիվորեն զբաղված են դրա պարզաբանմամբ, և երբևէ ամեն ինչ ջրի երես դուրս կգա։

    -Սակայն ինչո՞վ է բացատրվում ռուսների վստահությունը, որ վերոնշյալ նախագիծը կհաջողվի իրագործել, և Հայաստանն ինքն իր համար մահավճիռ կստորագրի։

    -Դա, երևի, ամենակարևոր հարցն է այս ողջ խաղում։ Եվ զարմանալի է այն, որ, ըստ էության, ողջ ռուսական քաղաքական և վերլուծական վերնախավը խորապես համոզված է, որ հայ ժողովուրդն ու նրա ղեկավարությունը դեռ պետք է շնորհակալ լինեն Ռուսաստանից՝ ղարաբաղյան հարցի այսպիսի լուծման համար։ Տարբեր մակարդակներում՝ սկսած վերլուծաբաններից և Պետդումայի կոմիտեներից, վերջացրած Ռուսաստանի ԱԳՆ բաժիններով, մեծ զարմանքով են լսում, որ այդպիսի որոշումներն իրագործելի չեն։ Հավանաբար, համապատասխան վերլուծական և ինֆորմացիոն-հետախուզական ծառայությունները Ռուսաստանում անհրաժեշտ աշխատանք են իրականացրել և հանգել այն տեսակետին, որ հայերը լիովին բարոյազրկված են և պատրաստ ընդունելու ցանկացած լուծում, որը նրանց համար «հանգիստ» կյանք կապահովի։ Դա, թերևս, գլխավոր փաստարկն է ղարաբաղյան հարցի շուրջ որոշումների կայացման ամբողջ օպերացիոն համակարգում։ Ռուսական ԱԳՆ-ն ընդամենը փորձում է իրագործել այդ քաղաքականությունը, որը մշակվել է նախագահի աշխատակազմում մի խումբ մարդկանց կողմից, ովքեր համոզված են այդ գնահատականների՝ իրողությանը համապատասխանելու մեջ։ Օրինակ, իբրև հիմնական փաստարկ շեշտվում է այն, թե նույնիսկ դաշնակցությունը լիովին համամիտ է ռուսական նախագծին։ Այսինքն՝ տարածքների հանձնմանը և խաղաղապահների ներգրավմանը՝ առանց ԼՂՀ կարգավիճակի ճշտման։ Ի դեպ, բանակցություններում ԼՂՀ-ն իբրև պետության անվանում չի օգտագործվում։ Այսինքն՝ խոսք է գնում ոչ միայն կարգավիճակի անորոշության, այլև ԼՂՀ-ի ոչնչացման մասին։ Եվ դա պատահական չէ, որովհետև ռուսների համար ԼՂՀ-ն իրենից ներկայացնում է նախկին ԽՍՀՄ տարածքի նոր քաղաքական կոնֆիգուրացիայի տարր։ ԼՂՀ-ն չափազանց հավակնոտ հասկացություն է ռուսական գիտակցության համար։

    -Բայց որքանո՞վ են մանրամասն նախապատրաստված ռուսական մտադրությունները՝ «ղարաբաղյան նախագծի» հաջողության մեջ վստահ լինելու առումով։

    -Ռուսական փորձագետների հետ շփումներում ուշադրություն է գրավում այն, որ, Թուրքիայի հետ նոր հարաբերությունների հաստատման խնդիրներից բացի, հիշյալ նախագծի նախապատրաստման մեջ իր դերակատարությունն ունի Մոսկվայում ադրբեջանական լոբբին։ Այն սերտ կապված է բազմաթիվ չինովնիկների և ամենից առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ։ Հայտնի են դարձել Դմիտրի Մեդվեդևի և ադրբեջանական լոբբիստների փոխհարաբերությունների առանձնահատկությունները, որոնք այսպես թե այնպես, կապված են նավթագազային ծրագրերի հետ։ Ռուսաստանի նախագահի՝ Բաքու կատարած այցի ժամանակ թեպետ վերջնական որոշումներ չեն ընդունվել, բայց ուրվագծվել են մտադրությունները և որոշ փոխադարձ պարտավորություններ։ Ռուսական պետական կառույցների մեջ ինտեգրացված քաղաքագետները, որ երկար տարիներ կողմնակից են եղել ղարաբաղյան հակամարտության «սառեցմանը», գտնելով, որ դա բխում է Ռուսաստանի շահերից, այսօր այլ բան են առաջարկում։ Նրանց կարծիքով, Հայաստանը կարող է վճռականապես մերժել այդ նախագիծը, և Ռուսաստանը չի ունենա անհրաժեշտ քաղաքական ռեսուրսներ՝ դրա իրագործումը պնդելու համար։ Միաժամանակ խորհուրդ չի տրվում ինքնաբերաբար մղվել դեպի ԱՄՆ՝ այնտեղից աջակցություն ստանալու համար, այլ անհրաժեշտ է դիտարկվում Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի սկզբունքային դիրքորոշման որդեգրումը։ Իմ կարծիքով, սա ոչ թե իրավիճակից բխող խորհուրդ է, այլ գիտակցված և մշակված տեխնոլոգիա։ Հարկ է նշել, որ նկատվում է շոշափելի անվստահություն և շփոթվածություն ռուսական վերլուծաբանների և քաղաքական ծրագրավորողների շրջանում՝ «ղարաբաղյան նախագծի» մասով։ Նրանց զգալի մասը համարում է, որ այդ նախագիծն իրատեսական չէ։ Ռուսական վերլուծաբանների գնահատմամբ, ՌԴ նախագահի աշխատակազմը հատուկ ծառայություններից պահանջել է տեսակետ հայտնել այս նախագծի վերաբերյալ, ինչը հանգեցրել է ոչ համարժեք արդյունքների։ Ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարները, չցանկանալով բարդացնել իրենց դրությունը, բացասական տեսակետ չեն հայտնել։ Հատուկ ծառայությունների և, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին հետախուզության գնահատականներով` այդ նախագիծը «պարունակում է նոր հետաքրքիր առաջարկություններ և կարող է դառնալ հենման կետ Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության իրագործման համար»։ Միաժամանակ արտաքին հետախուզությունը երաշխավորել է ուշադրություն դարձնել առաջարկությունների համաձայնեցման փուլին, ինչպես նաև նրան, որ կոնսենսուս ձևավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն ինքնին դժվար է։ Ներկայումս Ռուսաստանի նախագահի աշխատակազմը չի փորձում այս նախագծի մշակմանը մասնակից դարձնել հետազոտական ինստիտուտների և կենտրոնների ներկայացուցիչներին, որովհետև ԼՂՀ այցելած ռուսական փորձագետները, այսպես թե այնպես, մնում են այն կարծիքին, որ «ղարաբաղյան նախագիծը», ըստ էության, քաղաքական արկածախնդրություն է, թեպետ այդ կարծիքը հրապարակավ չի հնչում։ Կատարված աշխատանքն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ «ղարաբաղյան նախագիծը» զգալի չափով հանդիսանում է Մոսկվայում ադրբեջանական լոբբիի նախաձեռնությունը, որի հետ Դմիտրի Մեդվեդևը սերտ կապեր ունի։ Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը և նախագահի աշխատակազմում գործող նրա մարդիկ, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հիշյալ նախագծի հետ կապված, առանձնակի էնտուզիազմ և դրական սպասումներ չեն արտահայտել։ Չկա վստահություն, թե ինչպես են Ռուսաստանի ռազմավարական շահերն այստեղ համադրվելու մոսկովյան լոբբիստական խմբերի խնդիրների հետ։ Բայց փաստ է, որ այլ հանգամանքներ էլ են առկա «ղարաբաղյան նախագծի» ի հայտ գալու գործում։



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    շարունակություն


    -Մինչդեռ Հայաստանում Ռուսաստանի նախագահի այցի հետ էին կապում բազմաթիվ հույսեր և կոնկրետ ծրագրեր` տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման առումով։ Ներառյալ երկրորդ ԱԷԿ-ի կառուցումը։ Որքանո՞վ է սա տեղավորվում մոտալուտ ազգային աղետի մասին Ձեր պնդումների շրջանակում։

    -Չմոռանանք, որ 1920-ականներին էլ Հայաստանը մասնատվեց, նրանից խլվեցին իր պատմական նահանգները։ Բայց դրանից հետո մնացած տարածքի վրա զարգացան տնտեսությունն ու սոցիալական համակարգը, որովհետև Հայաստանի ամբողջական ոչնչացումն անուղղելի վնաս կհասցներ ռուսական ռազմավարությանը։ Ռուսները միշտ էլ Ղարաբաղի պատկանելությունը Հայաստանին ավելորդ շքեղություն են համարել հայերի համար։ Այդ իսկ պատճառով ԼՂՀ-ի, նրա զինված ուժերի, նրա՝ քրիստոնեական քաղաքակրթությանը պատկանելու վերաբերյալ ցանկացած դրական հղում անցած քսան տարիների ընթացքում ռուսական, հատկապես քաղաքական և փորձագիտական շրջանակներում, առաջացրել է շփոթվածություն և դժգոհություն։ Ինչ վերաբերում է Երևանում Ռուսաստանի նախագահի հնչեցրած խոստումներին, ապա ավելի լավ կլիներ հարց տալ, թե ինչի՞ համար հատկապես հիմա ասպարեզ եկան այդպիսի հավակնոտ առաջարկություններ։ Հազիվ թե ռուսները Հայաստանում նոր ԱԷԿ կառուցեն։ Ինչի՞ համար պիտի դիմեն այդ քայլին «հաշվից դուրս գրված» երկրում։ ՈՒրանի վերամշակման վերաբերյալ պայմանավորվածություններ հնարավոր է, որ իրագործվեն, քանի որ այդ ուրանն իրենց է պետք։ Իսկ ատոմակայաններ ռուսները, ամենայն հավանականությամբ, կկառուցեն Թուրքիայում և Ադրբեջանում։ -Սակայն ԶԼՄ-ներով այդպես էլ չհաստատվեց այն թեզը, թե ղարաբաղյան հարցի այսպիսի լուծումը Ռուսաստանը պայմանավորում է Թուրքիայի հետ հարաբերություններով։ Այդ ենթադրությունը հաստատված տեղեկությո՞ւն է, թե՞ միայն վերլուծական աշխատանքի արդյունքում արված հետևություն։ -Այն, ինչ դեռևս չի հայտնվել հրապարակային քաղաքականության մեջ, նման նյութերում տեղեկատվությունը, վերլուծությունը կամ հետևությունը շատ հարաբերական են։ Տեղեկատվական առումով մի օրինակ կարող եմ բերել, և դա չի կարող ժխտել ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում ընդգրկված ոչ մի ռուսական դիվանագետ։ Թուրքերը բազմիցս առաջարկել են ռուսներին՝ կասեցնել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը, եթե վերջիններս համաձայնվեն, որ հինգ շրջաններ վերադարձվելու են Ադրբեջանին եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում։ Միաժամանակ հաստատված իրողություն է այն, որ Թուրքիան առանձնապես շահագրգիռ չէ ղարաբաղյան թեմայով։ Անկարայից այդպիսի առաջարկություններն ասպարեզ են գալիս միայն այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից հնարավորինս մեծ զիջումներ կորզել, որոնք հայ-թուրքական հարաբերությունները կդարձնեին ավելի էական և պարտավորեցնող։

    -Ի՞նչ ազդեցություն ունեցավ ռուս-վրացական ռազմական հակամարտությունը ղարաբաղյան թեմայի արծարծման վրա։ Այդ իրավիճակն ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության առումով։

    -Չեչենական պատերազմի ավարտը, Հյուսիսային Կովկասում ահաբեկչության վտանգը նվազեցնելու գործում ունեցած հաջողությունները, ռուսական զորքերի տակտիկական ձեռքբերումները Վրաստանում կարևոր դեր խաղացին Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ոգևորելու գործում։ Այն առումով, որ իրենք ի վիճակի են նոր դիրքեր ձեռք բերելու Հարավային Կովկասում։ Այս հանգամանքը, որ ունի ավելի շատ զգացմունքային, քան քաղաքական նշանակություն, այնուհանդերձ, կարևոր գործոն է Ղարաբաղի հարցում որոշումներ ընդունելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ հնարավոր է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում իրադարձությունների զարգացումը դառնա խնդրահարույց, և դա, անշուշտ, կնվազեցնի Ռուսաստանի վստահությունը Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության առումով։ Մինչ այսօր էլ Մոսկվայում չեն հանգել այն գիտակցության, թե ինչ է իրականում տեղի ունեցել Վրաստանի հետ հակամարտության շրջանակում՝ ԱՄՆ-ի դերի ու դիրքորոշման տեսանկյունից։ Ռուսական փորձագետները պատրաստ չեն և չեն էլ ուզում նկատել իրադարձությունների այն զարգացումը, որ հենց ԱՄՆ-ի քաղաքականությունն էր ուղղված Ռուսաստանին Վրաստանի հետ լայնածավալ ռազմական հակամարտության մեջ ներքաշելուն։ Այն նպատակ է հետապնդում ամրապնդելու ԱՄՆ-ի փաստարկները Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում իր ռազմական ներկայության տեսանկյունից։ Մոսկվայում շատ են ցանկանում հրապարակային քննարկումներից դուրս թողնել այն ամենը, ինչը կարող է հարվածել հերոսական քարոզչությանը և կասկածի տակ դնել Կովկասում ոչ միայն ռազմական, այլև քաղաքական հաջողությունները։

    -Ռուսաստանը դժգոհություններ ունի՞ Հայաստանից հարավօսական իրադարձությունների հետ կապված, և ինչպիսի՞ն է այդ դժգոհության բնույթը։

    -Այդպիսի դժգոհություն կա, և այն ունի բացառապես քաղաքական նշանակություն։ Իրականում Ռուսաստանը հազիվ թե սպասում էր, որ Հայաստանը քիչ թե շատ էական ռազմաօպերատիվ աջակցություն կցուցաբերի։ Հիմա Ռուսաստանը շարունակ շեշտադրում է այդ հարցը՝ մասնավորապես Հայաստանի կողմից Վրաստանին, բայց ոչ Հարավային Օսիային հղված «ցավակցության» հետ կապված։ Դա օգտագործվում է իբրև Հայաստանին ճնշելու և որպես ոչ հուսալի գործընկերոջ «իր տեղը ցույց տալու» միջոց։ Ռուսաստանում որոշել են, որ «մեծ հաղթանակից» հետո իրենք մեծ իրավունքներ ունեն նման մանիպուլյացիաներ անելու։


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    շարունակություն


    -Ինչպե՞ս կվերաբերվեն Ռուսաստանի վերոնշյալ մտադրություններին Հարավային Կովկասում էական շահեր ունեցող այլ տերությունները։ Արևմուտքն ունի՞ լծակներ Ռուսաստանի այդ քաղաքականությունը սրբագրելու համար։

    -Ամենից առաջ պետք է գիտակցել այս արկածախնդրության միջազգային կոնտեքստը։ Միջազգային լայն առումով ռուս-վրացական հակամարտությունը կապված չէր տարածաշրջանային լոկալ կոնֆլիկտների հետ, այլ պայմանավորված էր Սևծովյան ավազանում իր ռազմավարությունն ուժեղացնելու և ռազմաքաղաքական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի ցանկությամբ։ Այդպիսի մտադրություն Վաշինգտոնն ուներ դեռ 1990-ականների սկզբից, սակայն նույնիսկ այս տարվա ամռանն այդ ներկայության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում ընդունված չէր։ Ամենից առաջ այն պատճառով, որ առաջատար եվրոպական երկրները՝ Ֆրանսիան ու Գերմանիան, շահագրգռված չեն այդ ծրագրով և չեն ողջունում այն։

    Առանց ՆԱՏՕ-ի և Եվրամիության համաձայնության ԱՄՆ-ը չէր կարող վստահորեն իրագործել այդ ծրագիրը, քանի որ Սևծովյան ավազանն անցնում է նաև Եվրամիության սահմաններով։ ԱՄՆ-ին անհրաժեշտ էին բավարար փաստարկներ, և Վրաստանի ու Ռուսաստանի գործողությունները լիովին համապատասխանում էին այդ խնդրի լուծմանը՝ Եվրամիության համաձայնությունը ստանալու տեսանկյունից։ Այդ պայմաններում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես են գալիս իբրև Սև ծովում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացման հակառակորդներ, սակայն առանձին-առանձին ի վիճակի չեն դրան ընդդիմանալու։ Մանավանդ Վրաստանում երեք ամերիկյան բազաներ ստեղծելու որոշումից հետո, որով Վրաստանը դառնում է ԱՄՆ-ի առաջատար դաշնակիցը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում։ Այդ պատճառով էլ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստակամություն են արտահայտում միասին գործելու և նույնիսկ դաշինք ձևավորելու։ Այդ համատեքստում ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում մտահոգ է առայժմ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանմամբ, որպեսզի թույլ չտա այդ հարցի լուծումը լոկալ-տարածաշրջանային մակարդակով՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում։ Դա սոսկալի հարված կլիներ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ գործնականում հանգեցնելով ռազմավարական պարտության տարածաշրջանում և ոչ միայն այնտեղ։ Նման զարգացումը, ամերիկացիների կարծիքով, կհանգեցներ տարածաշրջանից ԱՄՆ-ի զգալի դուրսմղման, ինչի արդյունքում Վրաստանը կվերածվեր երկրորդական նշանակության գործընկերոջ։

    Իմ կարծիքով, ԱՄՆ-ը կաշխատի ռուսական նախագծի տապալման ուղղությամբ Ղարաբաղի հարցում և դա կանի դասական ձևով։ Սկզբում նրանք կփորձեն համոզել Թուրքիային՝ անտեսելու ռուսական առաջարկները։ Զուգահեռաբար ամերիկացիները կաշխատեն վարկաբեկել Ադրբեջանին՝ առաջարկելով նրան հարցի կարգավորման ավելի լավ տարբերակ։ Հարկ է նշել, որ Թուրքիան շատ մեծ հույսեր ունի այդ առումով, Ադրբեջանը` նույնպես։ Բայց Թուրքիան, հավանաբար, ունի նաև բավական լավ հաշվարկված գործողությունների ծրագիր։ Թուրքերը շատ կողմերով հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո կստեղծվի նոր իրավիճակ։ Այդպիսի հույսեր ունեն և ռուսները, բայց, այնուհանդերձ, փորձում են իրագործել որևէ, թեկուզ կարճաժամկետ, որոշում Թուրքիայի հետ համատեղ՝ ողջ Հարավային Կովկասի վերաբերյալ։ Առայժմ ռուսները հասկացել են, որ թուրքերը մի քիչ խաբել են իրենց և ժամանակ են ձգում, բայց, այնուհանդերձ, փորձում են առաջ մղել իրենց առաջարկները։ Թուրքիայում տարբեր քաղաքական շրջանակներ դեռևս հուսով են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում տեղի կունենա շրջադարձ, կմշակվեն և կիրագործվեն նոր հարաբերություններ այն պայմաններում, երբ Թուրքիան կվարի ինքնուրույն արտաքին քաղաքականություն ԱՄՆ-ի աջակցությամբ։ Սա քիչ հավանական է, որովհետև ամերիկացիները հազիվ թե այդքան մանրանան, քանի որ շատ լավ գիտեն, որ Թուրքիան զգուշանում է ԱՄՆ-ի հետ իրական հակադրության գիծն անցնելուց։ Թուրքիան, ինչպես նախկինում, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի աջակցության կարիքն ունի, հակառակ դեպքում` տնտեսական և սոցիալական պրոբլեմների հաղթահարման հնարավորություններ չի ունենա և կկանգնի փլուզման եզրին։

    Մոսկվայում այս բոլոր «սյուժեները», իհարկե, ուշադրության տակ են պահում և հասկանում, որ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցումն անհնարին է։ Ներկայումս Մոսկվան Անկարայի հետ հարաբերությունները ձևավորում է բազմաթիվ կարևոր տակտիկական շահերի հիմքի վրա։ Եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվեր Ջոն Մակքեյնը, նրա քաղաքականությունը կդառնար լակմուսի թուղթ թուրք-ամերիկյան նոր հարաբերությունների կառուցման տեսանկյունից։ Բարաք Օբամայի ընտրվելու դեպքում նա չի առաջարկի հրատապ լուծումներ, և ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ էական փոփոխություններ չի կրի։ Այնուհանդերձ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները ոչ մի տարբերակով նոր շնչառություն չեն ստանա։ Այդ պատճառով էլ Թուրքիան շարունակում է իր խաղը Ռուսաստանի հետ՝ ցուցադրելով, թե այլընտրանքային արտաքին քաղաքականության հնարավորություն ունի։ Սակայն հայկական ազգային աղետի համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունները դառնան ռազմավարական, բավարար է և 3-4 տարվա «ֆլիրտը»։ Մոտ հեռանկարում Ռուսաստան-ԱՄՆ-Թուրքիա «եռանկյունում» ուժերի հարաբերակցությունն այդքան միանշանակ չի լինելու, ինչպես կարող է թվալ, և երեքն էլ դա հասկանում են։ Նշանակում է, որ Թուրքիան շարունակելու է իր դիրքորոշումը հավասարակշռել։ Չի կարելի անտեսել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու էներգակիրների գների անկումը։ Այդ գործոնը, անկասկած, կազդի Ռուսաստանի արտաքին քաղաքական հավակնությունների վրա։ Ջոն Մակքեյնն ավելի լավ ցույց կտար իրենց տեղը բոլոր այդ «գազավիկներին» ու «նավթագործներին», բայց չի բացառվում, որ նույնը կանի և Բարաք Օբաման։ Նավթագործ-քաղաքագետների բախտը վերջին ժամանակներս առանձնապես չի բերում, բազան շատ թույլ է։ Կարևոր է նաև այն, որ ԱՄՆ-ը պատրաստ է համաձայնություն տալու իրանական գազի արտահանմանը Եվրոպա Թուրքիայի տարածքով և խողովակաշարերով։ Դա իրատեսական է, քանի որ ԱՄՆ-ի համար ավելի ընդունելի է իրանական գազի արտահանումը Եվրոպա, քան Չինաստան և նույնիսկ` Հնդկաստան։ Ի դեպ, եվրոպական վերլուծական կենտրոններում էլ համարում են, որ Թուրքիայի խաղը Ռուսաստանի հետ միայն փաստարկ է Անկարայի ձեռքին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հաջողված երկխոսություն վարելու համար։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը դեռևս պահպանում է արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները, թեկուզ և պոտենցիալ առումով։

    -Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի անկումը թույլ չտալու և ազգային աղետից խուսափելու համար։

    -Որպես պատասխան կարող է ծառայել ռուսական այն առաջատար քաղաքագետների կարծիքը, ովքեր միշտ կողմ են եղել ղարաբաղյան հիմնախնդրի «սառեցմանը»։ Նրանց գնահատմամբ, անտրամաբանական կլիներ Հայաստանի կողմից նյարդային ռեակցիայի դրսևորումը և ԱՄՆ-ի օգնությանը դիմելը։ Այս իրավիճակում, երբ փորձ է արվում կասկածի տակ դնել Ղարաբաղի պատկանելությունը հայ ժողովրդին, Հայաստանին բավարար է վճռական «ո՛չ» ասել։ Այդ դեպքում Ռուսաստանը չունի ոչ մի փաստարկ և հնարավորություն՝ իր ծրագիրն առաջ մղելու։ Այսինքն՝ նա ավելին չի պնդելու, քան այսօր։

    Դեռ մինչև ռուսական շրջանակներում այս տրամադրությունների ճշտումն էլ ես հնարավոր էի համարում նման մոտեցումը։ Բայց ավելի կարևոր է, որ այդպես են կարծում ռուսական վերլուծաբանները։ Որովհետև Ռուսաստանում նաև հասկանում են, որ Վրաստանի նկատմամբ «մեծ հաղթանակը» շատ կողմերով ձևական է, և կցանկանային աշխարհին ցույց տալ «միջազգային իրավունքի» շրջանակներում տեղավորվող նոր որոշումների կայացման և իրագործման իրենց կարողությունը։ Իսկ ղարաբաղյան թեման՝ աշխարհաքաղաքական բաղադրիչով հանդերձ, շատ հարմար տեղավորվում է նաև այդ քարոզչական նպատակների շրջագծում։ Եվ չնայած Ռուսաստանի թվացյալ վստահությանը, նա իրականում ավելի քան զգուշանում է ամերիկացիներից, իսկ դրանից ավելի` զգուշանում է նրանց կողմից տարածաշրջանի երկրներին «հավաքագրելու» հնարավորությունից։ Ցանկացած դեպքում հայոց պատմության մեջ «ռուսական փուլն» ավարտված է։ Եթե անգամ ռուսական այս նախագիծը տապալվի, Ռուսաստանն այլևս չի ընկալվելու իբրև բարեկամ երկիր։ Շատ ափսոս։

    -Իսկ եթե Հայաստանը վճռական «ոչ» չասի՞։

    -Այդ դեպքում պետք է դադարեցնել Ղարաբաղի հայությանը մատաղացու ոչխարի տեղ օգտագործելու քաղաքականությունը և աշխատել աշխարհում գտնել այնքան փող, որը թույլ կտա նրանց վերաբնակվել Հայաստանի որոշ շրջաններում, իսկ ավելի լավ է՝ այլ երկրներում։ Որովհետև այսօր տպավորություն է ստեղծվում, թե հայերը վախենում են, հիմնավորապես են վախենում և այդ պատճառով էլ անպայման տանուլ կտան։ Անփառունակ և ամոթաբեր ձևով, առանց մի կրակոցի։

    Հարցազրույցը վարեց Վահան Վարդանյանը

    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (17.06.2011)

Էջ 1 358-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 16 հոգի. (0 անդամ և 16 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •