Երեկ էի ուզում թեման բացել, բայց ուշացա: Լավա էսօր կարդացի էս հոդվածը: Էլի խելքին մոտա...
Քաղաքապետարանում քննարկվել է Երևանի մանկապարտեզների վարձավճարի չափը
18:59 • 04.04.11
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարել էր քննարկել ապրիլի 1-ից մայրաքաղաքի համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններն անվճար դարձնելու մասին որոշմանը հաջորդած Երևանում հաշվառում չունեցող քաղաքացիների կողմից բարձրացված հարցը և լուծումներ առաջարկել։
Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետին: Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար, եթե.
ա. երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երևան քաղաքում,
բ. երեխայի ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,
գ. երեխայի ծնողները ազատամարտիկներ են,
դ. երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երևան քաղաքում:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ որոշման մեջ չներառված ծնողների երեխայի համար քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 դրամ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18 000 դրամ ծախսի փոխարեն։
Tert.am
Մեր վերին ատյանները խի՞ են սենց թարս: Սկզբից որոշում են կայացնում, նոր մտածում են պայմանների ու հետևանքների մասին: Էս մի ամսից ավելա մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող ծնողներին ներվային վիճակում էին պահում: Ինկատի ունեմ էն ծնողները որոնք Երևանի հաշվառում չունեն, բայց իրենց երեխաներին տանում են Երևանի մանկապարտեզները: Փոխանակ սկզբում շրջանների մանկապարտեզները կարգի բերեն նոր երեխեքին ասեն գնացեք ձեր շրջանի անվճար մանկապարտեզը, սկզբում դուրս են անում, հետո մտածում, ոնց տակից դուրս գան... Օրինակ մեր տարածքում՝ մասնավորապես Գեղանիստ գյուղում կա մանկապարտեզ, բայց մանկապարտեզում կա ընդհամենը մեկ խումբ ու բոլոր տարիքային երեխաներին այդ խմբում են պահում: Դե հիմա ասեք, 1 տարեկան ու 4 տարեկան երեխան ո՞նց են մի խմբում մնալու ու ինչոր նախակրթական ծրագրով բան սովորելու: Բա պարզ չի՞, որ ծնողը կձգտի իր երեխային տանի Երևանի մանկապարտեզ: Ասում են թե ծնողները չեն ուզում գյուղի մանկապարտեզ ուղարկեն երեխեքին: Հլը կարգին մանկապարտեզ սարքեք, տենամ ո՞ր մի ծնողը չի տանի, էդքան էլ տրանսպորտին փոխ կտա, որ տանի Երևան: Լավա գոնը 18000-ը դարձրեցին 8000, այսինքն առաջվա վճարի չափը պահպանվեց:
Երկրորդ հարցը մանկապարտեզի աշխատակազմի հարցն է: Էդ անվճար սարքելու հաշվին խմբեր են կրճատում մարդիկ աշխատանքից դուրս են մնում, իսկ մնացածների աշխատավարձերն էլ 10000 դրամով կրճատել են: Ու հետն էլ սկսում են այս կամ այն բանի համար փող հավաքել... Է խի՞ դարձրեցիք անվճար: Էլ դրա իմաստը ո՞րն էր:
հ.գ. Արա մթոմ ուզում են լավ բան անեն, էն էլ ստացվումա ոնցոր միշտ...
Էջանիշներ