User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

  1. #16
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Իմ կարծիքով պատճառներից մեկն էլ հավատքից հեռանալն է: Հիմա երիտասարդության մեծամասնությունը շտապում է եկեղեցի վազել լոկ հարսանյաց տոնահանդեսը ավելի ռոմանտիկ ու տպավորիչ դարձնելու համար, առանց իսկ հասկանալու «տեր եմ» ու «հնազանդ եմ» բառերի խորհուրդը: Նրանք չեն էլ հասկանում, որ տեր լինել չի նշանակում բռնակալ լինել, իսկ հնազանդ լինելը՝ ստրուկ լինել: մեր օրերում մի տեսակ մոռացվել է՝ ինչ է նվիրումը: Այնինչ հենց դա է երկու սրտերին կապող այն օղակը, որը թույլ չի տալիս անգամ ամենատարբեր տեսակետ ունեցող մարդկանց անգամ հեռանալ իրարից;
    Լիովին համաձայն եմ :Իսկ երիտասարդին ուսուցանողը պետք է լինենք մենք`ինքներս:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 24.10.2007, 12:07:

  2. #17
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Այնուամենայնիվ. ի՞նչ խորհուրդ կտայիք այն կնոջը, որի ամուսինն է անհավատարիմ, և այն ամուսնուն` որի կինն է անհավատարիմ:

  3. #18
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ. ի՞նչ խորհուրդ կտայիք այն կնոջը, որի ամուսինն է անհավատարիմ, և այն ամուսնուն` որի կինն է անհավատարիմ:
    Խորհուրդ կտայի բաժանվել, չի կարելի ապրել մի մարդու հետ, որը քեզ չի սիրում, դա ավելի մեծ անբարոյականություն է։
    When life gives you lemons, make lemonade

  4. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ. ի՞նչ խորհուրդ կտայիք այն կնոջը, որի ամուսինն է անհավատարիմ, և այն ամուսնուն` որի կինն է անհավատարիմ:

    Նախ, պիտի պարզենք՝ ինչ ասել է անհավատարմություն:
    Խոսքը ֆիզիկակա՞ն անհավատարմության մասին է: Եթե այո, ապա գուցե կինն այդ դեպքում որևէ խորհրդի կարիք չի էլ զգում. շատ հայ կանայք ուղղակի աչքերը փակում են դրա վրա՝ համարելով այն սովորական երևույթ: Լսել եմ անգամ, որ այդպիսի կանայք նույնիսկ համարվում են «իմաստուն», քանի որ կարողանում են ամեն նկատած չնկատածի տեղ դնել՝ հանուն ընտանիքի պահպանման: Կան նաև այնպիսինները, որոնց նույնիսկ լավ է, երբ ամուսինը ուրիշ տաք անկյուններում է բավարարում իր սեռական պահանջները, քանի որ այդ կանայք, լինելով սեռապես ոչ ակտիվ, այդպիսով ազատագրվում են ամուսնական պարտականությունների «ծանր» հոգսից:

    Իհարկե կան նաև այնպիսի կանայք, և հուսով եմ իրենք մեծամասնությունն են կազմում, ովքեր հանգիստ չեն վերաբերվում իրենց ամուսինների անհավատարմությանը: Այդպիսի դեպքերում էլ կամ ամուսնալուծության են գնում, քանի որ խոցված ինքնասիրությունն այլ ելք չի տեսնում կամ էլ փորձում են շտկել իրավիճակը և վերականգնել իրենց նորմալ ամուսնական հարաբերությունները, որտեղ հավատարմությունն առաջնային խնդիրներից է:

    Երևի հենց այս վերջին դեպքում է, որ կանայք խորհրդի կարիք ունեն: Իմ կարծիքով, ամենճիշտն այս դեպքում պարզ ու բաց հաղորդակցումն է ամուսինների միջև՝ առանց սկանդալների, առանց աղմկոտ մեղադրանքների: Պիտի ուղղակի նստեն իրար հետ ու երկար խոսեն, որպեսզի պարզեն, թե ինչն է անհավատարմության պատճառը, գուցե ամուսինը ուշադրության պակաս ունի, կամ սիրահարվել է 18 տարեկան պատանու նման կամ գուցե սեռապես անբավարարված է կամ կամ կամ... Պիտի պարզել պատճառները, ու եթե երկուսի համար էլ դեռ թանկ են իրենց հարաբերությունները, ուրեմն ամեն ինչ կանեն նորից ներդաշնակ կյանք ստեղծելու համար, ու նախ և առաջ հանուն իրենց երկուսի, այլ ոչ թե «երեխաների կամ ընտանիքը չկործանելու» համար:

    Իհարկե, կան նաև տղամարդիկ, որոնք ի բնե ի ծնե որսորդ են, ինչքան էլ ուզում ես «կերակրի տանը», միևնույն է որսի են դուրս գալու... Երևի արժի ուղղակի հեռու մնալ նման տղամարդկանցից: Բայց համոզված եմ՝ այս դեպքերն իրականում ավելի քիչ են, քան կարող է թվալ:

    Ինչ վերաբերում է տղամարդկանց, որոնց կանայք են դավաճանում, ապա նրանք սովորաբար ավելի քիչ հանդուրժող են, և ամեն ինչ նման դեպքերում կարող է ավարտվել կտրուկ բաժանմամբ:

    Սակայն եթե այնուամենայնիվ տղամարդն ուզում է հետ բերել իր կնոջն ու հասկանալ, թե ինչու է նա դավաճանում, ապա էստեղ նույն խորհուրդները կարելի է տալ, ինչ խաբված կնոջ դեպքում: Գուցե միայն մի նրբություն կա: Տղամարդիկ սովորաբար գնում են ֆիզիկական դավաճանության հենց ֆիզիկական անբավարարվածության պատճառով, իսկ կանայք՝ ավելի շատ հոգեկան անբավարարվածության պատճառով: Երբ ամուսինը անընդհատ զբաղված է, չի հատկացնում կնոջը բավականաչափ ուշադրություն, չի տալիս ջերմություն, չկա նախկին սիրահարվածությունը, ռոմանտիկ երեկոներն ընդհանրապես վերացել են, կոմպլիմենտներ չկան... իսկ չէ՞ որ կանայք այնքան ունեն դրա կարիքը: Այդ ժամանակ էլ բախտի բերմամբ, թե պատահմամբ տեսադաշտում հայտնվում է մեկը, ով պատրաստ է տալ այդ ամենը...

    Գիտե՞ք ինչի վրա է հիմնված տնային առաքման ամբողջ համակարգը, խոսքս պիցաների և այլ առաքումների մասին է: Մարդ ավելի շուտ նախընտրում է բոլոր հաճույքները ստանալ տանը, քան դուրս գալ տնից ու փնտրել այն դրսում... Երևի արժի, որ բոլոր կանայք ու տղամարդիկ հիշեն սրա մասին: Ու եթե ամուսիններից որևէ մեկը ի վերջո «դուրս է եկել տնից ու դրսում է փնտրում», այն ինչ իրականում կնախընտրեր ստանալ տանը, ուրեմն դրանում գուցե միայն իր մեղավորությունը չի...
    Վերջին խմբագրող՝ ivy: 06.11.2007, 13:21:

  5. #20
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    Իմ կարծիքով ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը: Առաջին հայացքից «թեթև» թվացող այս խնդիրը իրականում շատ ծանր են տանում անգամ ամենասիրող ամուսինները: Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության: Նման ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
    Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 08.11.2007, 16:43:

  6. #21
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    հաշվով ամւսնությունը և անվստահությունը
    Зимой и летом одним цветом

  7. #22
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները

    : Գուցե միայն մի նրբություն կա: Տղամարդիկ սովորաբար գնում են ֆիզիկական դավաճանության հենց ֆիզիկական անբավարարվածության պատճառով, իսկ կանայք՝ ավելի շատ հոգեկան անբավարարվածության պատճառով: Երբ ամուսինը անընդհատ զբաղված է, չի հատկացնում կնոջը բավականաչափ ուշադրություն, չի տալիս ջերմություն, չկա նախկին սիրահարվածությունը, ռոմանտիկ երեկոներն ընդհանրապես վերացել են, կոմպլիմենտներ չկան... իսկ չէ՞ որ կանայք այնքան ունեն դրա կարիքը: Այդ ժամանակ էլ բախտի բերմամբ, թե պատահմամբ տեսադաշտում հայտնվում է մեկը, ով պատրաստ է տալ այդ ամենը...

    ուղղակի հիացած եմ ՁԵՐ այս արտահայտած մքից
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնական դավաճանություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 203
    Վերջինը: 05.02.2023, 14:06
  2. Առաջին ամուսնական գիշեր
    Հեղինակ՝ rolex, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 302
    Վերջինը: 04.06.2014, 18:38
  3. Նախասեռական ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.10.2008, 14:04
  4. Ամուսնական հարաբերություններ
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 17.11.2007, 22:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •