Ադամ ջան, իսկ ի՞նչ, եթե մենք ներքուստ մի լրիվ այլ բան գիտենք: Եթե, օրինակ, ներքուստ, հայրենիք հասկացողությունը լրիվ այլ բան է մեզ համար:
Տես, առաջներում, երբ մեզ դեռ ոչ ոք չէր կոտորում, էլ ուր ասես, որ չենք հասել, նույնիսկ մինչև Հնդկաստան՝ երկրորդ-երրորդ դարերում կարծեմ: Ու մնացել ենք, սերունդներ ենք ստեղծել... Հետո, երբ մեզ սկսել են նեղել, մոլորակի վրա մեր տարածվելն արդեն սկսել է դժվարանալ: Բայց երբ սկսել են լուրջ կոտորել՝ արդեն նորից սփռվել ենք ամբողջ մոլորակով մեկ:
Ինչու՞:
Հնարավոր չէ՞ արդյոք, որ ներքուստ մենք գիտենք, որ ոչ թե Հայաստանը միայն, այլ այս ամբողջ մոլորակն է մեր հայրենիքը:
Արդյո՞ք պատահականություն է, որ հույներն այս մոլորակն անվանել են Գեյա, նրանցից հները՝ Գայա, իսկ ավելի հները՝ Հայա:
Էջանիշներ