Ան ջան, եթե ասում ես "միշտ", նշանակում է ամենասկզբից, ճի՞շտ է, պրիմատներից սկսած: Եթե վերցնենք նրանց կենսավիճակն ու մերը, ուրեմն զարմանալի չի՞, թե էդ ինչու՞ արդեն վաղուց մեզ չենք կործանել...
Ասում ես, երկրագունդն ուբոռկայի կարիք ունի: Լիովին համաձայն եմ հետդ: Եվ հենց դրանով էլ նա զբաղված է հիմա:
Երբ դու քո տունն ուբոռկա ես անում, ինչի՞ց ես սկսում: Ավելը վերցնում և ընկնում ես մութ, անտեսանելի անկյունները և առաջին հերջին մեջտեղ ես բերում, տեսանելի ես դարձնում անտեսանելի աղբն ու փոշի՞ն, թե՞ ես ուբոռկեն ինչ-որ սխալ կերպ եմ ընկալում: Ու երբ ամբողջ կեղտն ու փոշին հավաքել-բերել ես սենյակի կենտրոն, - այդ ժամանակ վախեցած ճչում ես. "տունս կործանվու՜մ է", երեխեքիդ առնում ես թևիդ տակ ու դու՞րս փախչում, թե՞ հանգիստ հավաքում ես այդ կեղտն ու փոշին ու դեն ես նետում...
Այսօր երկրագունդն սկսել է իր գերագույն ուբոռկան, իսկ դուք սարսափահար ճչում եք. կործանվու՛մ ենք...
Դու համաձա՞յն ես, որ քո երեխեքն ավելի լավն են լինելու, քան դու: Դու համաձա՞յն ես, որ քո երեխեքն ավելի խելոք են լինելու, քան դու: Դու համաձա՞յն ես, որ քո երեխեքն ավելի զարգացած են լինելու, քան դու: Գոնե դու անելու՞ ես ամեն ինչ, որ քո երեխաներն ավելի լավը, ավելի խելոք ու զարգացած լինեն, քան դու: Ինձ թվում է, յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է սա, ճի՞շտ է:
Դու համաձա՞ն ես, որ եթե նույնիսկ ոչինչ չես անում (ես այդպես չեմ կարծում) այս մոլորակի փրկության համար, գոնե ոչինչ չես անում նաև այս մոլորակի կործանման համար էլ: Ի՞նչ ես կարծում, քո երեխաները, լինելով ավելի լավը, խելոք ու զարգացած, ավելի՛ մեծ հնարավորություններ ունեն այս մոլորակը չկործանելու համար, ճի՞շտ է:
Չե՞ս կարծում, որ էն պրիմատից սկսած, բոլոր ծնողները հենց այսպես են պատկերացրել կյանքը: Չե՞ս կարծում, որ հենց սա է պատճառը, որ այդպես էլ չենք կործանվում...
Էջանիշներ