Ամոթ ա , գոնե սպասեր , մի 2 շաբաթից վերցներ 30 արծաթը :
Ամոթ ա , գոնե սպասեր , մի 2 շաբաթից վերցներ 30 արծաթը :
Մոդերատորական: Մի շարք գրառումներ տեղափոխվել են «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմա: Մի քանիսը չեն տեղափոխվել, որովհետև ավելի շուտ են գրվել, քան նշված թեմայի առաջին գրառումը: Ինչպես գիտեք տեղափոխման դեպքում գրառումները դասավորվում են խրոնոլոգիական կարգով. դա կարող էր որոշակի շփոթություն առաջացնել:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.02.2008, 18:14:
Ուշադրություն: Տեղեկություններ կան, որ վաղը որոշ եվրոպական լրատվամիջոցներ լուսաբանելու են հանրահավաքը և մարդկանց քանակությունը կարող է վճռորոշ լինեն: Այդ իսկ պատճառով բոլորիդ կոչ եմ անում վաղը գալ Ազատության հրապարակ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.02.2008, 17:20:
http://www.lragir.am/src/index.php#topԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ
Քիչ առաջ ելույթ ունենալով Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքում, Լեւոն Տեր Պետրոսյանն ընդգծել է, որ համաժողովրդական շարժումը հասել է կարեւոր հանգրվանի եւ լոկալից դարձել է միջազգային գործոն: Շարժումը նվաճել է մի բնագիծ, որ արդեն օրինակ է այլ երկրների ժողովուրդների համար, թե ինչպես ժողովուրդը կարող է համախմբվել եւ հակադրվել բռնատիրական եւ ավազակապետական ռեժիմներին եւ քշել նրանց երկրից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է երեկվա իր ելույթը, երբ նշել էր Արեւմուտքի երկրների եւ կառույցների անլրջությունը եւ Ռուսաստանի հավասարակշիռ, լուրջ դիրքորոշումը: Տեր-պետրոսյանը նշել է, թե ԱՄՆ նույնպես լուրջ դիրքորոշում է որդեգրել, ինչի մասին վկայում է թե Պետքարտուղարության հայտարարությունը Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ, թե ԵԱՀԿ ամերիկացի դիվանագետի տեսակետը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ, որ այսօր հանրահավաքում հայտնել էր Տեր-Պետրոսյանի թիմի անդամ լեւոն Զուրաբյանը: Սա, ըստ Տեր-պետրոսյանի, վկայում է, որ ԱՄՆ չի հավատում կայացած ընտրություններին: Սա մի գործոն է, որ Հայաստանի իշխանիկները չեն կարող անտեսել, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Եվրամիության մասին, նշել է, թե առայժմ չի նկատում նրա լրջությունը: Եվրոպական դիտորդները ճիշտ չեն նկատում Հայաստանում կատարվածը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այսօր ճգնաժամ է ապրում, նշել է Տեր-Պետրոսյանը, եւ դա զգացվում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի դեպքում, այդ մասին հրապարակումներ կան միջազգային մամուլում: Եթե նախկինում իշխանությունները, կառավարություններն էին դժգոհում նրանցից, հիմա դխգոհում են ժողովուրդները, ժողովրդական շարժումները, եւ եթե այսպես շարունակեն, ապա մի քիչ էլ որ անցնի, ժողովուրդները կարող են պահանջել դիտորդներից դադարեցնել փարիսեցիությունն իրենց երկրներում: Իրենք ճիշտ չեն հասկանում իրենց առաքելությունը, ասում է Տեր-Պետրոսյանը: Նրանք պահանջում են, որ մեր երկրները կատարեն իրենց առջեւ ստանձնած պարտավորությունները, բայց նրանք իրենց պարտավորությունները ժողովուրդների, այս հրապարակում հավաքվածների հանդեպ չեն կատարում: Այդ պարտավորություններն են Հայաստանում ապահովել ժողովրդավարությանը եւ հասարակական համակեցության կանոններին ուղղված քայլերի կատարումը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 23-ից սկսած մինչ այսօր իր կողմնակիցների հանդեպ կիրառվում են բռնություններ, իրենց առջեւ փակել են հեռուստաեթերը, եւ մինչ այժմ եվրոպական դիտորդները չեն նկատում այս ամենը, այլ միայն քվեարկության օրն են դիտարկել: Այդ օրն էլ բռնություններ նրանց աչքի առաջ են եղել, եւ այդքանից հետո խոսում են ընտրությունից: Եթե իրենց երկրներից որեւէ մեկում նման բան լիներ, ապա երեւի թե տեղի կունենար ֆրանսիական նոր հեղափոխություն: Ուրեմն դա իրենց երկրներին չի կարելի, իսկ մեր երկրներին կարելի է: Դա, եթե ուզում եք, ռասիզմ է իր տեսակով, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելացնելով, թե այն, ինչ ուրեմն իրենց մոտ անբարոյական է, մեզ մոտ համարում են բարոյական:
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակից դիմեց դիտորդներին` եթե ուզում եք անաչառ գնահատել մեր ընտրությունները, մի կողմ թողեք ձեր հաշվապահությունը եւ գնահատեք փաստերը: Այն բռնությունները, որոնք այնպիսին էին, ինչպիսիք Սադդամ Հուսեյնը կիրառում էր իր ժողովրդի հանդեպ"
Ավելացվել է 13 րոպե անց
Մարզերը մեր հետ են
Ամբողջը այստեղ՝ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ՙՄեր պայքարն է արդարություն, մեր պայքարն է հաղթանակ՚, վանկարկում էին հանրահավաքի մասնակիցները:
Փետրվարի 29-ին Վանաձորի ՙԱրցախ՚ պուրակում կայացավ հանրահավաք ՙԸնտրական խախտումների կանխարգելման հնարավորությունները 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ՚: Հանրահավաքին մասնակցում էին մոտ 2000 վանաձորցիներ, որոնք իրենց բողոքն էին արտահայտում ընտրակեղծիքների և անարդարության դեմ:
Հանրահավաքի կազմակերպիչն էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվ դիտորդական առաքելություն է իրականացրել, համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումները կանխարգելելու նպատակով:
http://www.lragir.am/src/index.php#top
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58538ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
[02:02] 29 Փետրվարի, 2008
Այս պահին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում դեռ շարունակվում է բողոքի ակցիան:Մի խումբ մարդիկ ի նշան բողոքի շարունակում են հավաքված մնալ հրապարակում: Բողոքի ակցիան սկսվել էր դեռ առավոտյան: Հիշեցնենք, որ սահմանամերձ Կոթի գյուղի, Նոյեմբերյան քաղաքի բնակիչները բողոքում էին Կոթիի 72-ամյա բնակիչ Սերյոժա Սիրադեղյանի եւ Նոյեմբերյան քաղաքի 63-ամյա բնակիչ Յուրիկ Մամյանի ձերբակալման դեմ:
Մարդիկ մտադիր են գիշերել Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, սպասել մինչեւ փետրվարի 29-ի ժամը 15-16-ը, երբ կլրանա ձերբակալվածների նախնական կալանքի 72 ժամը եւ դրանից հետո դիմել համարժեք քայլերի;
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.02.2008, 18:06: Պատճառ: Գրառման ավելացում
Իմ ասածի ու սրա միջև որևէ հակասություն կա՞: Ես պարզապես համառոտ էի գրել, այն, ինչ ֆիքսվել էր իմ հիշողության մեջ:…եթե միջազգային հանրությունը չարձագանքի, արեւմուտքը չարձագանքի, ես չեմ մեղադրի Եվրոպային: Մենք նրանց չեն մեղադրի, որ մեզ դավաճանել են, որովհետեւ այդ դեպքում Եվրոպան կդավաճանի իրեն, կդավաճանի իր դավանած սկզբունքներին, Եվրոպան կդավաճանի դեմոկրատիային, իրավական պետությանը, Եվրոպան կդավաճանի Վոլտերին, Դիդրոյին, Բեթհովենին, Գյոթեին, եվրոպական, արեւմտյան, համաշխարհային քաղաքակրթությանը
Ես գիտեմ, որ Դուք շատ լավ եք վերլուծում, որովհետև լավ պատմություն գիտեք ու վերլուծելու մեծ ունակություն: Մենք տեսնում ենք Ձեր վերլուծությունների ողջ տրամաբանությունը, որովհետև ուզում ենք: Ցավոք, շատերը կան, որ չեն ուզում:Smergh-ի խոսքերից
Ուշքի եկեք: Ես 1996 Լևոնի հրամանով Դուբինկա եմ աշխատացրել "իրանց ձայներին տեր կանգնող ժողովրդի վրա ", լավ չեր չէ ?: Միահամուռ շնորհակալ եղեք Սերժից որ նույնը հիմա չի անում : Ու Լևոնի հենց նպատակն էր 96 ի նման խառնաշփոթ սարքելը , մի քանի մառդու զոհելը, որ միջազգային հանրությանը ապացուցեր , որ Հայաստանը "ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ " է: Այդ ժամանակ Սերժին ուղղակի չեին ճանաչի որպես նախագահ: Բայց Լևոնի հույսերը չարդարացան : Ու հիմա նա փորցելու ա ձգձգի միչև մեկի ներվերը թուլանա
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.02.2008, 19:11:
Հենց էտա, որ ես ինչքան հետևում եմ իրադարձություններին, հակառակնա Լևոն և Со. ամեն ինչ անում են որ տենց դրություն չլինի: օրեկան 1000 անգամ զգուշացնում են որ սադրանքների չտրվեն, երթերին ավելորդություններ թույլ չտան, իսկ հակառակ կողմը անընդհատ փորձում է սադրիչներ ուղարկել ու մի բան սարքել:
Կարա ու չի անում???? Էս երկրում մնացել ա տենց բան, որ ինքը կարա ու չի անում??? Բրավո
Իսկ 96-ին ժողովուրդը մտել էր ԱԺ և ծեծել որոշ մարդկանց և ոստիկանները ոչինչ էչին կարողացել անել: Այնպես որ, փորձը ցույց է տալիս, որ դա անիմաստ է: Կարողա բերեր ավտոմատներով մի 100 000 մարդ սպաներ??? Ոչ
Չնայած` ասեմ, որ զարմանալի բան չեմ տեսնում:
Ոնց հայ իշխանները դարեր առաջ ծախել են Հայաստանը պարսիկներին, արաբներին և թուրքերին, այդպես էլ շարունակում են Մի 100 տարի կանցնի ու Արթուր Բ.-ի մասին էլ կգրեն դասագրքերում, որպես դավաճանի: Իսկ իրա երեխաները, թոռները և ծոռները խայտառակությամբ են հիշելու իրա արարքի մասին ու տանջվելու են դրանից:
Ով կուզեր, որ իրա պապայի մասին ասեն Դավաճան !!!!!!!!
Լսեք Ռուբեն Հախվերդյանի "Հին Ընկեր" երգը : Էսօրվա մասին ա:
Մասնավորապես Հին Ընկերը Արտուրիկն ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ