Ընտրվում է մոդերատոր «Ժամանց» բաժնի համար։
Քվեարկությունը բացվում է բազմակի ընտրության հնարավորությամբ: Այսինքն յուրաքանչյուր ոք կարող է ընտրել թե՛ թեկնածուներից միայն մեկին, թե՛ երկուսին միաժամանակ: Կա նաև բոլորին դեմ եմ տարբերակ:
Զգուշացնում եմ, որ այն մարդկանց ձայները, ովքեր հումոր անելու կամ այլ նպատակով կընտրեն թեկնածուներից որևէ մեկին (կամ երկուսին էլ) ու միաժամանակ նաև «Բոլորին դեմ եմ» տարբերակը, նրանց ձայներն ուղղակի չեն հաշվի:
Բոլոր այն անձինք, ում համար միևնույն է, թե ով կլինի մոդերատոր, կարող են թեման պարզապես շրջանցել: «Բա ինչու՞ չկա «ինձ համար մեկ է» տարբերակը» բնույթի բոլոր գրառումները ենթակա են ջնջման:
Բացառված չէ, որ քվեարկության արդյունքում ոչ մեկը մոդերատոր չի դառնա, կդառնա միայն մեկը, կամ երկուսը միաժամանակ կդառնան մոդերատոր:
Քվեարկությունը բաց է։
Էջանիշներ