User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Քաղաքական ծլնգալայվություն

  1. #31
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, բայց իրոք քաղաքականության բաժնում հայհոյանքն ու կոպտությունը շատ է, ես դա վաղուց էի նկատել և համամիտ եմ, որ կանանց ու աղջիկների պասիվության պատճառն այդտեղ դա էր: Տրիբուն, քարերով չխփես
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դու միշտ էլ քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրված ես եղել։ Բայց դու միջին ստատիստիկ ավանդական հայ կին չես։ ՈՒ քո ասած էդ տեստեստերոնախառը լեզուն էլ Ակումբում չի ծնվել։ Էն ինչ ունենք Ակումբում, հայկական հասարակության, դրա պատմության հետևանք ա, այսինքն շատ ավելի խորը արմատներ ունի, քան Ակումբի մի քանի հոգու վարքը։ Մարդիկ քաղաքականությունից խոսելուց ծնված օրից էդ լեզուն են լսում, տենց են ընկալում քաղաքական բանավեճերը։ Հա, Ակումբը մեր հասարակության համեմատաբար ցիվիլ հատվածն ա, բայց ամեն դեպքում Հայաստանի հասարակությունից կտրված չենք, էդ հասարակության մեջ ենք մեծացել, որտեղ քաղաքականությունից խոսելը միշտ նենց ա եղել, ոնց նկարագրում ես։ ՈՒրիշ ոճ չենք տեսել։
    Արշակ, 2008-ին, երբ իրար միս կրծոցին անհամեմատ ավելի շատ էր, քաղաքական քննարկումներն էս ոճի չէին։ Էլի տհաճ էին, բայց գենդերային պեչատ չկար վրան։ Ինչ խոսք, էն ժամանակ սաղս ջահել էինք, ու փորձում էինք հնարավորինս կանոնադրությանը ենթարկվել, իսկ հիմա հակառակը՝ շատերը փորձում են տեսնել, թե կանոնադրության սահմաններն ինչքան կլայնանան։ Բայց խոշոր հաշվով էս տղայական խոսակցությունները չկային, վիրավորանքներն էլ ուրիշ բնույթի էին: Չնայած չէ, սխալ եմ ասում։ Մի ակումբցի, որը հիմա էլ ա ակտիվ, մի անգամ գրել էր strange little bitch, փաստորեն սեքսիզմ կար ամեն դեպքում։ Հետո իհարկե էդ անձը ներողություն խնդրել ա, բայց էդ բառերից հետո տարիներ շարունակ քաղաքականություն բաժին չէի մտնում։

    Հա, հավի ձվի պատմություն ա։ Բայց դու էլ հենց նույն լուծումն ես առաջարկում, ինչ ես էի ասում։ Տղամարդիկ պիտի հիշեն, որ տարածքում կանայք կան։ Այսինքն՝ տարածքում պիտի կանայք լինեն, իսկ տղամարդիկ էլ պիտի հիշեն, որ տարաքում կանայք կան։ Որ կանայք չլինեն, տղամարդիկ չեն հիշի։ Որ լինեն կանայք, քիչ–քիչ կսկսեն նկատել, հիշել։ Միանգամից լեզուն չի փոխվի, բնականաբար, բայց կլինի։ Ինչքան շատ կանայք լինեն, էնքան ավելի շուտ կնկատվեն, էնքան իրանց իսկ խոսելու ոճով կազդեն ընդհանուր ոճի վրա։
    Մի խոսքով, ասածս էն ա, որ էդ միահամուռ ջանքերով լուծելիք խնդիր ա, մենակ տղերքով չի լուծվի։ ՈՒ հասկանալի ա, որ կանայք որ ներգրավվեն, սկզբից տհաճ լեզուն լինելու ա, ստրեսային ա լինելու, տղամարդկանց համար էլ ա ստրեսային լինելու իրանց սովոր ոճը փոխելը, ամեն բառ ասելուց տեստեստերոնի քանակը ռեգուլիրովկա անելը։ Բայց համատեղ ուժերով քիչ–քիչ կփոխվի։
    Արի չմոռանանք, որ հայրիշխանական համակարգը ստեղծողները տղամարդիկ են, իսկ կանայք լավագույն դեպքում լուռ հնազանդվողներ, վատագույն դեպքում՝ ձայնը բարձրացնողներ, որից հետո իրանց ինչ անուն ասես տալիս։ Ասենք մեկ ա էս մթնոլորտում էլ ես մեկումեջ անպոչ գդալի նման մեջ եմ ընկնում։ Բայց եթե պետք ա քաղաքականության բաժնում՝ տղամարդկանց գրաված տարածքում, կանանց մասնակցությունը խրախուսվի, ուրեմն լավ կլինի՝ տղամարդիկ սկսեն ինչ-որ քայլեր անել։ Ի վերջո, էդ իրանց էլ ա օգուտ։ Ես չեմ ուզում հավատալ, թե իրանք էլ են հաճույք ստանում էդ տոնայնությամբ ու բառապաշարով խոսակցություններից։

  3. #33
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, բայց իրոք քաղաքականության բաժնում հայհոյանքն ու կոպտությունը շատ է, ես դա վաղուց էի նկատել և համամիտ եմ, որ կանանց ու աղջիկների պասիվության պատճառն այդտեղ դա էր: Տրիբուն, քարերով չխփես
    Տրիբունն ի՞նչ կապ ունի։ Դու ե՞րբ ես տեսել, որ Տրիբունը հայհոյանք կիրառի, էլ չեմ ասում որևէ մեկի նկատմամբ կոպիտ լինի։ Կամ որևէ մեկը բաժնից հեռացած լինի Տրիբունի պատճառով։

    Խնդրում եմ պռովոկացիոն գրառումներ ալևս չանել, հատկապես նոր ղեկավարության պայմաններում։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), Lion (07.06.2018), Ծլնգ (09.06.2018)

  5. #34
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբ ջան, իմ բառապաշարն ինձ առանց քֆուր էլ է բավարարում:
    Իսկ եթե ինչ-որ մեկին չեմ քրֆում կամ ինչ-որ մեկի առջև չեմ քրֆում (ինչն ինձ համար համարյա նույն բանն է), դա չի նշանակում, որ ես նրան չեմ հարգում կամ ուզում եմ դիսկրիմինացիայի ենթարկել: Դա ուղղակի հարգանքի և սիրո տուրք է:
    Չէ, բայց հարցդ Լիզին նենց էր հնչում, որ մարդ կարա հայհոյանքից հաճույք ստանա, իսկ օրինակ Լիզը իրավունք չունի հաճույք ստանալ։ Ես կարծում եմ որ տղամարդիկ և կանայք հավասարապես պետք է հայհոյանքը ինչպես անընդունելի համարեն, այնպես էլ ժամանակ առ ժամանակ դրանից հաճույք ստանան, հատկապես երբ մտքի ողջ բովանդակությունը առանց կոլորիտային հայհոյանքի հաղորդել հնարավոր չի։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), boooooooom (08.06.2018), Աթեիստ (07.06.2018), Ծլնգ (09.06.2018)

  7. #35
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բայց հարցդ Լիզին նենց էր հնչում, որ մարդ կարա հայհոյանքից հաճույք ստանա, իսկ օրինակ Լիզը իրավունք չունի հաճույք ստանալ։ Ես կարծում եմ որ տղամարդիկ և կանայք հավասարապես պետք է հայհոյանքը ինչպես անընդունելի համարեն, այնպես էլ ժամանակ առ ժամանակ դրանից հաճույք ստանան, հատկապես երբ մտքի ողջ բովանդակությունը առանց կոլորիտային հայհոյանքի հաղորդել հնարավոր չի։
    այո, սեքսի պես

  8. #36
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բայց հարցդ Լիզին նենց էր հնչում, որ մարդ կարա հայհոյանքից հաճույք ստանա, իսկ օրինակ Լիզը իրավունք չունի հաճույք ստանալ։ Ես կարծում եմ որ տղամարդիկ և կանայք հավասարապես պետք է հայհոյանքը ինչպես անընդունելի համարեն, այնպես էլ ժամանակ առ ժամանակ դրանից հաճույք ստանան, հատկապես երբ մտքի ողջ բովանդակությունը առանց կոլորիտային հայհոյանքի հաղորդել հնարավոր չի։
    Վերընթերցեցի էս թեմայի բոլոր գրառումներս ու նման տեղ չգտա: Կհուշե՞ս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #37
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի բացման տակ դրած շնորհակալությունս հետ եմ վերցնում։
    Մտածեցի` էս բաժնում մի կոնստրուկտիվ բան էլ ես անեմ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.06.2018), Ծլնգ (07.06.2018)

  11. #38
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ստեղծել եմ նոր թեմա՝ «Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ», ուր տեղափոխել եմ թեմայից դուրս-ից վերջի քննարկումները։ Կարծում եմ այս թեմայով ահագին հետաքրքրություն կա, ու ակտիվ թեմա կդառնա։

    Հավանաբար այս թեման հետագայում կկցեմ առանձին «Թավշյա հեղափոխություն» թեմային, որտեղ հավաքված կլինեն հեղափոխության ընթացքում ակումբում ծավալված քննարկումները ներքաղաքական զարգացումների մասին։ Բայց մինչ այդ՝ միմյանց իրազեկենք, քննարկենք ու հասկանանք կոռուպցիոն բացհայտումների խորությունն ու լայնքը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.06.2018, 17:12: Պատճառ: փոքրիկ շտկում

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (08.06.2018), StrangeLittleGirl (08.06.2018), Ուլուանա (08.06.2018), Տրիբուն (08.06.2018)

  13. #39
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էլի ուշացա ։Դ Շնորհավոր Ծլնգ ջան,հուսամ էս ամառ կերևաս մեր կողմերը ու էս էլ մարդավարի կնշենք

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (08.06.2018)

  15. #40
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ստեղծել եմ նոր թեմա՝ «Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով», որտեղ հավաքվելու են բաժնի տարբեր թեմաներում պատեհ, թե անպատեհ հայտնվող զավզակությունները։ Հուսով եմ շուտով կտեսնեք, որ տարատեսակ հումորներով թեմա քննարկելու ու զավզակության միջև կա տարբերություն։ Իսկ հոգով զավզակների համար այդ թեման ուղիղ էլ է բաց դուխո՛վ զավզակեք։

  16. #41
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջապես այս թեմային հանգամանալից ուշդրության ժամանակ ունեցա։
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դու էս ի՜նչ ուժեղ բան ես արել... այ, որ լայվ վիդեոյով անես վաբշե կդզի, հետո տանես մոդերատերական պալատի սենյակները ցույց տաս տենանք Չուկը որտեղ ա նստում, Այվին որտեղ ա նստում ու մնացածներն ինչով են զբաղվում... իսկականից շատ յունիք մի բան ես կազմակերպել... քեզ անչափ շնորհակալություն ու բարի գիշեր...բուձիլնիկն էլ լարի, որ զանգը ծլնգա ժամանակին արթնանաս...
    Վիդեոյով լայվեր չի լինելու, Չուկի ու Այվիի գահին էլ դեռ դոստուպ չունեմ Հազիվ իրենց պալատների դիմաց ներքևից վերև նայելով շվշվացնում եմ․․․ վայ չէ, զնգզնգում եմ։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, անակնկալը ստեղ ո՞րն ա: Էն, որ Ծլնգը Չուկից թափանցիկ ա լինելու՞: Կարող ա հանվի, գետինը մտնենք:
    Անակնկալը ստեղ երկխոսությունն ա։ Թափանցիկ են բոլորը, բայց ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն է հասցվում հանրությանը ներկայացվի։ Իսկ այստեղ փորձելու եմ ոչ միայն իմ արած-մտացածները ներկայացնել, այլ նաև դրանց վերաբերյալ բոլորի կարծիքները լսել, ու դրանցով էլ որոշումները բարելավել։ Օրինակ մի քիչ հետո կկիսվեմ մի պլանովս, ու կուզենայի լսել դրա մասին բոլորի արձագանքը մինչև իրականացնելը․․․ երկխոսություն Տրիբուն ջան․․․ ի հակառակ այն մտքի, որ Ծլնգը հնարավոր է լիներ ծանրաձեռ, կողմնակալ ու անլռրելի զանգակատուն։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա բայց ինչ… Գաղթականը արտագաղթեց, Ծլնգին սարքեցիք քաղաքականության բաժնի մոդեռատոր, ինչ-որ պոպուլիստական սութի անակնկալ-մանակնկալ… դուք ձեր ժողովրդավարությունից գոհ ե՞ք :Ճ
    Մե՞նք․․․ թե խոսքը իմ մասին է, ես դեռ դժգոհ չեմ։ Ու հուսամ որ դու էլ շուտով գոհ կլինես։

    Բայց երեքիդ էլ շնորհակալություն, որ ձեր անպակաս քննադատություններվ օգնելու եք բաժնի մոդերավորման գործում։

  17. #42
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինչ, շնորհավորում եմ, հուսով եմ շատ կասկածներ կփարատվեն ու դու հիանալի մոդեռություն կանես
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի ուշացա ։Դ Շնորհավոր Ծլնգ ջան,հուսամ էս ամառ կերևաս մեր կողմերը ու էս էլ մարդավարի կնշենք
    Շնորհակալություն, բարեկամներս։ Ճիշտն ասած մի քիչ տարօրինակ են շնորհավորանքները, բայց դրանց վերաբերվում եմ որպես բարեմաղթանքների ու վստահության արտահայտման, ինչի համար իսկապես շնորհակալ եմ։ Հուսով եմ, որ մի քիչ էլ սատար լինելու պատրաստակամություն էլ կա դրանց մեջ, որ բոլորս միասին ծաղկեցնենք բաժինը։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.06.2018)

  19. #43
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ։ Չգիտեմ ինչքանով սա կլինի կոնստրուկտիվ, բայց էս մի քանի օրվա քննարկումների ընթացքում մի դիտարկում եմ արել, որ կուզեի կիսել քեզ հետ որպես կառավարման նոր օղակի։

    Հարցը վերաբերվում ա կանանց ներգրավվածությանը քաղաքական թեմաների մեջ։ Երբ առաջ քաշվեց թեմա մուտք չգործելու պատճառների մասին քննարկումը, մի հատ սենց վերաբերմունք սկսվեց, թե բա էս մեր կանայք էսքան փխրուն ու զգայուն են, բերեք իրանց սիրենք ու գուրգուրենք, իրանց խաթր քֆուր չտանք որ մտնեն սենյակ։ Սա մաքուր դիսկրիմինացիա ա իմ աչքին, ու շատ նշանակալից էր, որ հենց այդ երևույթին հակառակ ուղղված գործողությունները բերեցին դրան։ Չգիտեմ ինչի հետևանքով ա սա առաջանում, թե կանանց իրավունքների պաշտմանմանն հանդեպ կանխակալ վերբերմունք ա, թե ընտած մեթոդների ոչ էֆֆեկտիվ լինելը, թե ծայրահեղականությունը, որ մեկ մեկ ի հայտ ա գալիս ֆեմինիզմով տարված մարդկանց մոտ․․ ամեն դեպքում հույս ունեմ, որ աբոյները ռոզվի ու կապույտ ներկելու միտքը քո հեգնական հումորներ շարքից ա, ու էս հարցին ավելի հնարամիտ մոտեցում կլինի։
    Շնորհակալություն, Լիզ ջան, բարեմաղթանքներիդ ու կարծիքիդ համար։ Հուսով եմ, որ իմ մինչ այս ակումբին մասնակցությամբ քո մոտ, և ոչ միայն քո, կասկածներ չեմ առաջացրել նրա մասին, որ որևէ կերպ կարող եմ խտրականական պրակտիկաներ գործածել։ Ռոզովի աբոյները իհարկե հեգնանք էին, ու շատը ուղղված առ այն, որ «շենացումը» չգիտես ինչու մարդկանց մոտ ասոցացվում է միմիայն ֆիզիկական ինֆրաստրուկտուրայի հետ․ ճանապարհներ, ասֆալտ, բան․․․

    Քանի որ դու ես քֆուր-մֆուրի զրույցը սկսել այս թեմայում, քեզ պատասխանիս մեջ պարզաբանեմ ընդհանուր վերաբերմունքս դրան։ Բայց որպես նախաբան մի փոքրիկ պատմություն պատմեմ, որն ավելի հեշտ կդարձնի մոտեցումս ներկայացնելը։ Մի տարեց կին կոլեգա ունեմ, ում մասին մանրապատումներում արդեն պատմել եմ։ Մի անգամ ոնց եղավ, կանանց ղեկավարության մեջ ներգրավվման մասին զրույց գնաց, ինքն էլ պատմեց, որ իր մասնագիտական կյանքի ակունքներում բաժնի երկու կանանցից մեկն էր։ Ու բաժնի հետ կապված հարցերը, որոնք մթոմ թե պիտի կոնսենսուսով լուծվեին, իրեն միշտ ներկայացվում էին արդեն որոշված-լուծված վիճակում։ Մի անգամ էլ մի հարցի հետ կապված զգուշությամբ իր անմիջական ղեկավարից հետաքրքրվել էր, թե էդ ե՞րբ են այդ լուծմանը եկել, քանի որ ինքը ընդհանրապես անտեղյակ է եղել հարցի բարձրաձումից։ Ղեկավարն էլ պատասխանել էր, որ հա, էն օրը տղամարդկանց զուգարանում պիսուառների դիմաց կանգնած բաժնի գրեթե ամբողջ արական անձնակազմով էդ հարցին արագ լուծում տվեցին։

    Այս պատմությունն ինձ ինչ կցուցանե․․․ որ երբ ասում ենք «քֆուրները կանանց ականջից պիտի հեռու լինեն», ապա կանանց զրկում ենք ավադական տղամարդկային միջավայրին մասնակցությունից, ինչը թե՛ կանանց է զրկում հնարավորություններից, թե՛ բոլորին միասին՝ ավելի լայն տեսակետների սպեկտրով հարցի լուծումը պայմանավորելուց։ Բայց մյուս կողմից էլ, հայկական մտածելակերպում կինն էլ է իրեն հեռու պահում քֆուրով հարուստ միջավայրերից, ինքն էլ կարծելով, որ քֆուրը իր ականջների համար չի։ Այս պատճառով, կարծում եմ մոտեցումը կոմպլիմենտարության սկզբունքով պետք է լինի․ կանանց ասել, որ քֆուրից չքաշվեն, տղամարդկանց էլ ասել, որ քֆուրը որոշ չափով սահմանափակեն։ Այսպիսով տղամարդիկ մեկ այլ ավանդական տղամարդկային միջավայր ստեղծելու կարիք չեն ունենա (քանի որ քֆուրները ընդհանուր առմամբ թույլատրված կլինեն), կանայք էլ գնալով ավելի շատ կսկսեն մասնակցել (քանի որ քֆուրների նկատմամբ ավելի հանդուրժող կլինեն, ու հնարավոր է քֆուրների հետզետե նվազեցում էլ լինի)։ Մի խոսքով, քֆուրները թույլատրվելու են, բայց խիստ չարաշահողները զգուշացվելու են։

    Վերջինը իհարկե չի վերաբերում անձնական քֆուրներին՝ ուղղված միմյանց նկատմամբ։ Դրանք երբեք թույլատրաված չեն եղել և չեն էլ լինելու։ Նաև ցավոք սրտի մեր բառապաշարի քֆուրները մեծ մասը շատ սեռականացված են, ինչից խուսափել դժվար թե լինի։ Հուսով եմ, որ կանայք սրա նկատմամբ ըմբռնումով կմոտենան և չեն տեսնի դրանց մեջ խտրականություններ (նորից, սա չի վերաբերում ուղիղ անձին ուղղված քֆուրներին, որոնց մեջ սեռականացումը չի կարող խտրականության չբերել)։ Այսքանը քֆուրաբանության մասին թեզիցս։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 09.06.2018, 18:38:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (11.06.2018)

  21. #44
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմ, Նիկոլի լայվերի տակի քոմենթները գոնե կապ են ունենում Նիկոլի ու իրա գործունեության հետ :
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի բացման տակ դրած շնորհակալությունս հետ եմ վերցնում։
    Մտածեցի` էս բաժնում մի կոնստրուկտիվ բան էլ ես անեմ։
    Շնորհակալություն կոնստրուկտիվ քննադատությունների համար։

  22. #45
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց իմ հիշելով` «Քաղաքականություն» բաժնում երբեք էլ ակտիվ մասնակցող աղջիկների թիվը տենց մեծ չի եղել: Երևի միակ մարդը, որ համարյա միշտ ակտիվ ա եղել, Բյուրն ա: Կարծեմ 2007-2008-ին ա եղել ամենամեծ ակտիվությունը, էն էլ իմ հիշելով` ակտիվ մասնակցող մի քանի աղջիկ կար` Գալաթեան, Ծովը, Murmushka-ն, Ֆրեյան: Էպիզոդիկ մասնակցածներին չեմ հաշվում, չեմ էլ հիշում, բայց իմ իմանալով` էսքանն էին ակտիվ, գուցե էլի մի երկու հոգի, որոնք էս պահին մտքիս չեն գալիս, եթե գիտեք, ասեք:
    Ուլուանա ջան, մեծ ոգևորությամբ սպասելու եմ քո և մնացած բոլոր աղջիկների ակտիվ մասնակցությանը։ Հետադարձ հայացքով պայմանավորել ապագան շնորհակալ մոտեցում չի։ Լինելու են․․․ և՛ ակտիվ, և՛ էպիզոդիկ, բայց այն որ կանայք էլ են հետաքրքրված քաղաքականությամբ, դա անժխտելի է, միմիայն կարող է այդ հետաքրքրությունը թաքնված կամ քողարկված լինել, ու դրա երևան գալու համար նպաստող միջավայր է պետք։ Քաղաքականությունը ամենուր է՝ սկսած մանկապարտեզների դայակների ընտրությունից և վերջացրած ատոմակայանի հումքը մատակարարելու կոնտրակտներով։ Ու այդ ամենին մասնակից են և կանայք, թե՛ որպես հարկատուներ ու մասնատերեր, թե՛ որպես սպառողներ ու շարքային քաղաքացիներ։ Քաղաքականությունը միայն ԱԺ-ի բարդակն ու փողոցային պայքարը չի։ Այնպես որ, մեկը ես լիահույս եմ, որ շուտով բաժնում ունենալու ենք բոլոր առումներով հավասարակշռված միջավայր։

    Բարո՜վ համենաս։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.06.2018)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական ուրացողներ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.09.2010, 19:06
  3. Քաղաքական զբոսանք
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 16.04.2008, 16:55
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Քաղաքական ճնշումներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.11.2007, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •