Հենց հիմա բավական նեռվայնացած եմ ու իմ խեղճ ստեղնաշարը դա զգում ա:
Լուսամուտից նայում էի բակ, չորս երեխա խաղում էին, հետո սրանցից երեքը վերցրեցին ամենափոքրի խաղալիքը/պլաստմասա տեսակի մեքենա/ և բնականաբար չտվեցին,ի դեպ, երեխաները կլինեին մոտ հինգ-վեց տարեկան: Այս ավազակ երեք երեխաները ինչքան հնարավոր է մեծ քար վերցրեցին ու սկսեցին տարբեր բարձրություններից քցել այդ մեքենայի վրա, դե չասեմ այն փոքրիկի վիճակը, այս երեքը ստիպեցին, որ փոքրիկը վերցնի քար և իր ձեռքով ջարդի իր մեքենան, զարմանալի է, բայց նա դա արեց…
"ՈՒղղակի հրեշներ են" մտածեցի ես" այ թե հիմա ծնողը դուրս գար"…ի երջանկություն ինձ ծնողը դուրս եկավ լուսամուտ և իր ահարկու ձայնով նախ գտավ իր հրեշիկին," ահա լավ է հիմա մի լավ բան կասի",բայց ավաղ, հնչեց հետևյալը " Այ բալես, զգույշ խաղացեք, ախր կարող ա ձեզ մի վնաս տաք, գոնե փոքր քար վերցրեք…"
Ես ուղղակի ապշած եմ , հա լավ, գոնե շրջակա միջավայրը չաղտոտեն…Ահավոր է չէ…Բամբիռ խումբը այս դեպքում մի լավ երգ ունի "երեխաների խաղերը"…
Այս դեպքում կասեմ իմ ամենասիրելի խոսքերը " Ողբամ զքեզ Հայոց աշխարհ…"
Էջանիշներ