User Tag List

Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 177 հատից

Թեմա: Մեր մայրաքաղաքը...Երևան

  1. #151
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ տարածքում մի շինություն էլ կար, որ կոչվում էր Ռաբիս։ Այդտեղ էին հավաքվում և իրենց ծառայություններն էին առաջարկում, դուդուկահարները, դհոլչիները, զուռնա փչողներն ու դամ պահողները։

  2. #152
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես պատմությունից թույլ եմ, բայց քանի որ աշխատում եմ հարևանությամբ գտնվող ոսկու շուկայում, հիշում եմ, որ այդ տարածքում բացօթյա ռեստորանատիպ տեղ էր, հետո քանդեցին, որ շենք սարքեն, ու մինչև հիմա… Իսկ պատկանում է, եթե չեմ սխալվում, նույն փողոցում ապրող, մեծ հեղինակություն վայելող Սեպիկին։
    Ես էլ եմ աշխատում հիշյալ անհայտ տարածքի հարևանությամբ (ոչ ոսկու շուկայում ), ու երբ առավոտները գործի գնալուց առաջ մի քիչ զբոսնում եմ Անգլիական այգում, էդ տարածքը և՛ ազդում ա նյարդերիս, և՛ հարց ա առաջացնում…

  3. #153
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ աշխատում հիշյալ անհայտ տարածքի հարևանությամբ (ոչ ոսկու շուկայում ), ու երբ առավոտները գործի գնալուց առաջ մի քիչ զբոսնում եմ Անգլիական այգում, էդ տարածքը և՛ ազդում ա նյարդերիս, և՛ հարց ա առաջացնում…
    Ինձ էլ դուր չի գալիս այդ տարածքի լճացած վիճակը։ Հուսանք, որ մի օր մի գեղեցիկ լուծում կտան և կվերականգնեն այգու մուտքը։ Որովհետև էն ժամանակավոր կամրջատիպ "մուտքը" շատ անհրապույր տեսք ունի և անհարմար տեղից է բացված։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (26.03.2014)

  5. #154
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոող էի օրագրային գրառում անել, բայց էստեղ եմ գրում, որ ցանկության դեպքում մարդիկ գան ու ասեն՝ էդպես չի, սխալ ես: Անկեղծ կոուրախանամ, եթե դա ասողներ ու հիմնավորողներ լինեն: Ու նաև չեմ ուզում ասածս տարածել ամբողջ Հայաստանի վրա, որովհետև իմ փորձը հենց մենակ Երևանի հետ է կապված. կարող եմ մենակ հուսալ, որ Հայաստանում ամենուր չի նույն վիճակը (թեև հուսալու համար էլ բավարար հիմքեր չունեմ):

    Երևան հա էլ գնում գալիս եմ, էնպես չի, որ տարիներով ոտք չեմ դրել ու հիմա տեսել եմ, շոկի մեջ ընկել, չէ: Բայց դե էս շաբաթվա այցելությունիցս մնացած տպավորություններս իսկապես շատ վատն են:
    Օդը դեռ երբևէ էսքան կեղտոտ չէր եղել (Նաիրիտի վթա՞րը): Հուլիսի վերջին էլ էի էստեղ, ոնց որ թե էսքան վատ չէր վիճակը:
    Ոչ օդ կա, ոչ բնություն, կլիման էլ գնալով ավելի է սաստկանում: Էկոլոգիական հարցերով լուրջ զբաղվել է պետք էդ տարածքում. չգիտեմ՝ ինչ են մտածում մարդիկ:
    Բայց դե սիրտս մենակ դրա համար չի ցավում: Հասարակության արժեքներն են ահավոր: Մի երկու միջոցառման եմ ներկա գտնվել, ապշած եմ ուղղակի: Մարդկանց հավասարության մասին խոսք անգամ չկա: Բոլորը «դասակարգված» են ու ըստ այդմ էլ համապատասխան վերաբերմունքի են արժանանում: Ով ինչ պաշտոնի է, ինչ տեսքի է, ում բարեկամն է, ինչ կարգավիճակում է. էդ ամենը լիքը որոշիչ դեր ունի անգամ էն հարցում, թե իր հետ խոսելիս ինչքանով հարգալից կլինեն: Բացի դրանից՝ լիքը ձևականություն, պոռոտախոսություն, կեղծ պաթոս, քծնանք, էլ ինչ ուզես: Ընդհանրապես, ձևականությունը հասցրած է չգիտեմ ինչ աստիճանի, բայց որ խորանում ես (տո սկի խորանալ էլ պետք չի), բոլորը բոլորին ատում են, իրար տակ փորում են, իրար մասին չարախոսում են, պայթում են մեկը մյուսից: Չեմ հասկանում, էս քաղաքում հեչ սեր չի մնացե՞լ:
    Ուսանողական ընկերուհուս հետ էի հանդիպել, որ ահագին լավ աշխատանք ունի Երևանում: Բայց որ պատմում էր, թե ինչեր են կատարվում աշխատավայրում, ոնց են մարդիկ իրար միս ուտում, վատանում էի: Էնպես չի, որ էս Եվրոպաներում ամեն ինչ հոյակապ է, մարդիկ էլ ինտրիգների մեջ չեն մտնում կամ իրենց շահի մասին չեն մտածում: Բայց ինչ-որ սահման կա, որ դրանից ներքև մարդիկ չեն իջնում, ինչ-որ հարգանքի չափ կա, թեկուզ եթե հակակրանքով են լցված միմյանց հանդեպ: Երևանում էդ ամեն ինչի վրա ոնց որ թքած անցած լինի:
    Բա մարդկանց տեսքը: Լրիվ աղավաղված են «սիրուն»-ի մասին պատկերացումները: Հնարավոր է՝ իմ մոտ են աղավաղված, ինչ իմանամ: Հիշում եմ՝ պապաս եկել էր Մյունխեն՝ ինձ հյուր, ասում էր՝ այ մարդ, ստեղ մի սիրուն կին չկա: Սիրունը պիտի անպայման պռտված լինի, զիզի շորերով, ֆենած մազերով ու «աճեցրած» թարթիչներով: Մի ժամանակ որ բոլորը կպած քթի վիրահատություն էին անում, ինձ համար ինչ-որ տեղ հասկանալի էր. հայերիս քիթը աստված տվել չի խնայել: Բայց հիմա նայում եմ Երևանի «սիրուն կանանց»՝ էլ շրթունքներ, էլ այտոսկրեր, սաղ վիրահատած է: Մի մասսա կա, որ տեսքով մեկը մյուսից չես տարբերի, համենայնդեպս ես էդ «սիրուններին» իրարից չեմ տարբերում: Բա դրանց հագածը, կաբլուկների չափսերը, մեյքափի շերտերը
    Մնացած թեմաներին էլ չանդրադառնամ. էսքանը հերիք էր:
    Համոզված եմ, որ կան բացառություններ, բոլորը չեն նույն արժեքներով ապրում, բայց ես չգիտեմ, թե էդ մարդիկ, որպես փոքրամասնություն, ոնց են յոլա գնում էս ընդհանուր գաղջ մթնոլորտում:
    Ու հա մտածում եմ՝ ինչ կարելի է անել, ինչով կարելի է էդ քաղաքն ինչ-որ ձևով լուսավոր դարձնել, ինչ-որ լավ փոփոխություններ անել:
    Եթե գաղափարներ կան՝ ինչ բնագավառում էլ լինի, ասեք, մտածենք, քննարկենք: Կամ հնարավոր է ե՞ս եմ ամեն ինչ էսքան վատ տեսնում Երևանում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 03.09.2017, 15:04:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2017), GriFFin (03.09.2017), John (03.09.2017), Progart (03.09.2017), StrangeLittleGirl (03.09.2017), Աթեիստ (03.09.2017), Արէա (03.09.2017), Հարդ (03.09.2017), Նաիրուհի (06.09.2017), Ներսես_AM (03.09.2017), Ռուֆուս (03.09.2017), Վիշապ (03.09.2017), Տրիբուն (03.09.2017)

  7. #155
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նու հա, մենակ Երևանում ա տենց: Մարզերում տենց չի, ավելի վատ ա: Օդի մաքրությունը չհաշված, էդ մեկը մարզերում համեմատաբար ավելի լավ ա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2017), Աթեիստ (03.09.2017)

  9. #156
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, նկատառումներիդ հետ համաձայն եմ։ Իհարկե լիքը ավելացնումներ կարելի է անել․ անձնական տարածքի իսպառ բացակայությունը, կեղծության աներևակայելի դոզան ու ծայրահեղականությունը։ Մթնոլորտն ընդհանուր առմամբ ահավոր վատն ա Երևանի։ Անսպառ բացասական էներգետիկա կա էս քաղաքի մեջ։ Պարզ ու հասարակ մարդու կարոտ եմ մնացել, ում հետ կարելի է շփվել, վստահ լինելով, որ ասածներիդ մեջ տողատակեր չի փնտրի, ինքն էլ ուղիղ ու պարզ կխոսա։ Մի խոսքով՝ լրիվ սրտիցս էր գրառումդ։ Ու զարմանալի չի, որ լիքը մարդ, որ կողքից նայում ես, վռոձե ապահովված են ամեն ինչով, թողնում-գնում են ստեղից։ Որտև նեղ ա էս Երևանը, շնչահեղձ ա անում։ Համ ուղիղ, համ էլ փոխաբերական իմաստով։
    Հ․Գ․
    Ո՞ւր ա է իմ փայ Ռիոյի տոմսը, միակողմանի։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.09.2017), StrangeLittleGirl (03.09.2017), Տրիբուն (03.09.2017)

  11. #157
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, ես տարբեր թեմաներում, տարբեր առիթներով էս մտահոգություններիդ մեծ մասը գրել եմ, ու միշտ բերանս փակել են, հիմնականում մի քանի տարի դրսում ապրած մարդիկ, իմ Հայաստանից դուրս չգալս երեսովս տալով, թե ամեն տեղ էլ նույնն ա, դու ինչ գիտես ուրիշ երկրների կենցաղի մասին։ Ես էլ հավատացել եմ արդեն, որ մենակ Հայաստանում չի սենց, որ ամեն տեղն էլ նույնն ա, էլ չեմ խոսում սենց թեմաներով, ու շունչս պահած ապրում եմ։
    Բայց շատ ա նեղում իրոք։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 03.09.2017, 15:35:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2017), GriFFin (03.09.2017), ivy (03.09.2017)

  13. #158
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Նու հա, մենակ Երևանում ա տենց: Մարզերում տենց չի, ավելի վատ ա: Օդի մաքրությունը չհաշված, էդ մեկը մարզերում համեմատաբար ավելի լավ ա:
    Մարզերում մարդ կա, որ մի հատ էլ ավելի վատ լինի?) Բոլորը ստեղ են։ *Էս վատ իմաստով չեմ ասում, թող ոչ մեկ չնեղանա, բայց ըստ իս մենակ Երևանն ա "շնչում": Մնացած տեղերում շարժ չկա*
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.09.2017)

  15. #159
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ Երևանում չէ, սաղ հանրապետություն, Սերժիկի ականջը կանչի, խայտառակ գաղջ մթնոլորտ ա։ Ահավոր լարվածություն կա ամեն տեղ։ Տարրական ժպիտ չկա քաղաքում։ Նու հա, տելեվիզորով Սերժիկը մեկ ու մեջ ապուշ-ապուշ ժպտում ա, ու վերջ։ Օբշի, ոռի վիճակ ա, մարդկանց սպասումները հիմնականում նեգատիվ են, ոչ մի լույսի նշմար չի երևում։ Մի քանի խոտակեր իրանցից դավոլնի երևի վայելում են իրանք իրանց, էտքան բան։

    Երևանի պահով ասեմ, որ դեռ շատ ա ոռիանալու քաղաքի վիճակը։ Մինչև հիմա հիմնական ենթակառուցվածքները սովետի իներցիայով դեռ պահվում էին, Տարոնն էլ մի երկու ծաղիկ ու աթոռ ա շարում ստեղ ընդեղ, լիքը ապուշներ հիանում են։ Իսկ տրանսպորտը, հիմնական կոմունիկացիաները, բազային ծառայությունները (կրթական ու առողջապահական հաստատությունների վիճակ, դիրք, տեղ) ու ամեկարևորը բազմաբնակարանային շենքերի մաշվածությունը, գնալով վատանում ա։ Ու մի պահ Երևանը օր ու մեջ տեղի ունեցող տեխնոգեն աղետների կենտրոն ա դառնալու։ Քաղաքի կեսը ապրում ա 70-կանների կառուցված վիսոտկեքում, որոնց կյանքի տևողությունը ավարտին ա մոտենում։ Ի՞նչ են անելու։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2017), ivy (03.09.2017), Աթեիստ (03.09.2017), Գաղթական (03.09.2017), Նաիրուհի (06.09.2017), Վիշապ (03.09.2017)

  17. #160
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքի կեսը ապրում ա 70-կանների կառուցված վիսոտկեքում, որոնց կյանքի տևողությունը ավարտին ա մոտենում։ Ի՞նչ են անելու։
    էդ 70–ին կառուցածը հլը հեչ է։ Բա որ մտնում ես հարևանիդ տուն տեսնում սաղ հիմնական պատերը ու տանող սյուները քոքից կտրել ա։ Մենք էլ նենց չի, որ ռուսաստանի տափաստաններում ենք ապրում։ Մի օր նենց ա ցնցելու երևանի շենքերի կեսը պառկելու են։ Սպիտակից հետո էլ խելքներս գլուխներս չհավաքեցինք

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (03.09.2017), Աթեիստ (03.09.2017), Նաիրուհի (06.09.2017)

  19. #161
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու հա մտածում եմ՝ ինչ կարելի է անել, ինչով կարելի է էդ քաղաքն ինչ-որ ձևով լուսավոր դարձնել, ինչ-որ լավ փոփոխություններ անել:
    Երևանում մի քանի հարյուր հոգի թույն, լուսավոր դեմքեր կան, ովքեր հա մտածում ու անում են բաներ, որոնք պիտի «աշխարհը մի քիչ ավելի լուսավոր դարձնեն»։
    Ֆեյսբուքում ՀՀԿ-ի թաքնված ու բացահայտ քարոզիչներն էդ մարդկանց մարգինալ ուժեր էին անվանում։
    Սկզբում ջղայնանում էի, բայց հետո հասկացա, որ ամեն դեպքում, ինչքան էլ դառը լինի, բայց ճիշտ են ասում։
    Էդ մարդիկ շատ լավն են, բայց կապ չունեն հասարակության հիմանական մասի հետ, ու ինչ էլ անեն, դրանից միայն իրենք են ավելի լավը դառնում ու իրենց նեղ շրջապատը։
    Հասարակությունում առկա տրամադրությունները հնարավոր ա փոխել միայն համակարգված ձևով։ Դրանով պիտի զբաղվել նախարարությունների մակարդակով, կրթությունից սկսած, արդարադատությունից ու առողջապահությունից վերջացրած։
    Հայաստանում քրեականներն են զբաղվում էս հարցով։ Ըստ այդմ, հասարակությունում զարգանում են քրեականին նմանակող հարաբերություններ ու արժեքներ։
    Մի քանի հոգին, եթե հազարավոր մարդկանց առաջնորդելու ներուժ չունեն, ոչ մի բան էլ չեն փոխելու։
    Իհարկե «խավարից բողոքելու փոխարեն, լավ կլինի մեկ մոմ վառել», բայց դե իրատես լինելն են արգելված չի։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2017), ivy (03.09.2017), Աթեիստ (03.09.2017), Նաիրուհի (06.09.2017), Վիշապ (03.09.2017)

  21. #162
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարզերում մարդկանց կենսամակարդակն ու ընդհանուր ապրուստը հավանաբար ավելի վատ վիճակում է, բայց չգիտեմ ինչի հույս ունեմ, որ գոնե մարդկային հարաբերություններն ավելի մաքուր են մնացել, քան Երևանում։
    Երանի մեկը գար ասեր, որ տենց էլ կա։

  22. #163
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանում մի քանի հարյուր հոգի թույն, լուսավոր դեմքեր կան, ովքեր հա մտածում ու անում են բաներ, որոնք պիտի «աշխարհը մի քիչ ավելի լուսավոր դարձնեն»։
    Ֆեյսբուքում ՀՀԿ-ի թաքնված ու բացահայտ քարոզիչներն էդ մարդկանց մարգինալ ուժեր էին անվանում։
    Մի քիչ կմանրամասնե՞ս, ովքե՞ր են էդ մարդիկ, ինչ գործեր են անում։

  23. #164
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ կմանրամասնե՞ս, ովքե՞ր են էդ մարդիկ, ինչ գործեր են անում։
    Կոնկրետ անուններ չեմ ասի։ Ակումբում էլ կան, հիմնականում հենց տենց մարդիկ են ակումբում։ Դալաններ են ներկում, շաբաթօրյակներ են կազմակերպում, անտուն կենդանիների խնամքով են զբաղվում, սպորտային միջոցառումներ են կազմակերպում՝ վազում են, հեծանվարշավներ են կազմակերպում, ընթերցման երեկոներ, կինոդիտումներ են կազմակերպում, տարբեր իրազեկման ակցիաներ են իրականացնում տարբեր թեմաներով, բոլորը չեմ հիշի։
    ՀԱԿ-ում, ԵԼՔ-ում շատ կան նման մարդիկ։
    Իրանք կտրուկ տարբերվում են ընդհանուրից, բայց մաքսիմում մի քանի հարյուր հոգի են էդ մարդիկ։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.09.2017), ivy (03.09.2017)

  25. #165
    Լիարժեք անդամ reminilo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2016
    Հասցե
    Fungorum
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարզերում մարդկանց կենսամակարդակն ու ընդհանուր ապրուստը հավանաբար ավելի վատ վիճակում է, բայց չգիտեմ ինչի հույս ունեմ, որ գոնե մարդկային հարաբերություններն ավելի մաքուր են մնացել, քան Երևանում։
    Երանի մեկը գար ասեր, որ տենց էլ կա։
    Բա լավ չէր լինի:
    Ավելի վատ է: Մարզերում էլ համատարած չարություն կա մարդկանց մեջ: Նախանձի, հաշվենկատության, դիմացինի ոտքի տակ փորելու, բամբասանքի մասին էլ չասեմ: Իսկ արժեհամակարգերը նույնն են, համարյա բոլորի մոտ:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.09.2017)

Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.07.2015, 10:50
  2. Աշնանային Երևան
    Հեղինակ՝ karalyok, բաժին` Երևան
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.10.2011, 19:47
  3. Հին ու նոր Երևան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.05.2011, 20:46
  4. Երևան ջուր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 13
    Վերջինը: 29.03.2010, 11:25
  5. Երևան Դրայվ
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 24.10.2009, 21:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •