User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Պատմական քննարկումներ թեմայից դուրս

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմական քննարկումներ թեմայից դուրս

    Լուրջ տարաձայնություններ կան Տիգրան Մեծի ծննդյան թվականի շուրջ,
    Լիոնը ասում է իբր Արքայաց արքան ծնվել է մ.թ.ա. 123 թվականին,բայց նա սխալ է:
    Արքայաց արքա Տիգրան Մեծը ծնվել է մ.թ.ա. 145 թվականին…
    Եկեք գտնենք փաստեր ,որն է իրական,ում վարկածն է համապատասխանում ճշմարտությանը…

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ ընդհանրապես Բագրատունիները Արծրունիները ու Արշակունիները Հայ չեն ըստ խոռենացու

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ տարաձայնություններ կան Տիգրան Մեծի ծննդյան թվականի շուրջ,
    Լիոնը ասում է իբր Արքայաց արքան ծնվել է մ.թ.ա. 123 թվականին,բայց նա սխալ է:
    Արքայաց արքա Տիգրան Մեծը ծնվել է մ.թ.ա. 145 թվականին…
    Եկեք գտնենք փաստեր ,որն է իրական,ում վարկածն է համապատասխանում ճշմարտությանը…
    Իմ վարկածը շարադրված է վերջին գրքումս, ահա կոնկրետ մասը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (17.11.2018)

  5. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ վարկածը շարադրված է վերջին գրքումս, ահա կոնկրետ մասը...
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի էր, որ Տիգրան II Մեծն ամուսնացած էր Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորի (մ.թ.ա. 120-63) աղջկա հետ, ընդ որում Միհրդատն ինքը ծնվել էր մ.թ.ա. 132 թ-ին: Մ.թ.ա. 140 թ-ի պարագայում կստացվի, որ Տիգրանը 8 տարով մեծ էր Միհրդատից, սակայն երկու այս գահակալների հարաբերության ողջ ընթացքը վկայում է այն բանի օգտին, որ տարիքով ավագ էր հենց պոնտացի տիրակալը: Իր հերթին, հայտնի է, որ մ.թ.ա. 68 թ-ի Արածանիի ճակատամարտի օրերին Տիգրան II Մեծն անձամբ էր մարտի տանում իր հեծելազորը[6], իսկ դա ամեն դեպքում ավելի հավանական է կարծել 55-ամյա տղամարդու համար, եթե ընդունենք, որ Հայոց գահակալը ծնվել էր մ.թ.ա. 123 թ-ին, այլ ոչ թե 72-ամյայի՝ մ.թ.ա. 140 թ-ի պարագայում:

    շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Գիտունիկ: 17.11.2018, 20:12:

  6. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ վարկածը շարադրված է վերջին գրքումս, ահա կոնկրետ մասը...
    Ահագին լավ գործ ես արել տվյալներ հավաքելով կազմելով,հիմա այն ֆլեշկի մեջ եմ դրել Արքայացանկերը

  7. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուրջ տարաձայնություններ կան Տիգրան Մեծի ծննդյան թվականի շուրջ,
    Լիոնը ասում է իբր Արքայաց արքան ծնվել է մ.թ.ա. 123 թվականին,բայց նա սխալ է:
    Արքայաց արքա Տիգրան Մեծը ծնվել է մ.թ.ա. 145 թվականին…
    Եկեք գտնենք փաստեր ,որն է իրական,ում վարկածն է համապատասխանում ճշմարտությանը…

    Ծննդյան օր մ․թ․ա․ 140 թվական
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F...84%D5%A5%D5%AE

  8. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԵՐԵՆԸ և ԱՇԽԱՐՀԸ

    19-րդ դարի երկրոդ կեսին, հիմնականում գերմանացի լեզվաբանների ջանքերով, հայերենը հռչակվեց հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզու: Դա այն դեպքում, երբ հայերենի բառապաշարի միայն ~4% տոկոսն ունի հստակ զուգահեռներ հնդեվրոպական լեզուներում (այն էլ հիմնականում լեզվաընտանիքի մեկ կամ երկու լեզվում): Դա դարձվեց մի անջրպետ, որով հայերը հայտարարվեցին եկվորներ և հայերից օտարվեց Հայքի մ.թ.ա. 6-րդ դարից այն կողմ ընկած մշակույթը: Այս կաղապարը մինչ օրս ՀՀ ակադեմիական հայագիտության պաշտոնական տեսակետն է:

    Փաստերի ճնշման տակ, շուտ թե ուշ, այս կեղծ տեսությունը փլվելու է:
    Շատ լեզվաբաններ են փաստել, որ հայերենը նույնքան բառային զուգահեռներ ունի սեմական, կովկասյան, թուրք-մոնղոլական լեզուների հետ: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ շումերական և եգիպտական գաղափարագրությունը մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում կազմվել է հայերենի համանունների միջոցով:

    Առանձին հետազոտողներ նշել են հայերենի և բասկերենի կապը (բասկերը համարվում են Եվրոպայի հնագույն բնակիչները), հայերենի և այնուների լեզվի միջև կապը (այնուները կամ ավելի ճիշտ այուները Ճապոնական կղզիների հնագույն բնակիչներն են), հայերենի ու պոլինեզյան կղզիների լեզուների կապը և այլն: Եթե լեզվաբանները երկու լեզուների միջև 20 կամ ավել բառային զուգահեռներ են հայտնաբերում, ապա խոսում են այդ լեզուները կրողների առնվազն երկարատև շփումների մասին: Հայերենի և հիշյալ լեզուների միջև բառային զուգահեռները հասնում են հարյուրների:

    Այս փաստերը վկայում են, որ հայերենը նախնական քաղաքակրթական օջախը ստեղծողների լեզուն է եղել: Նրանք իրենց ստեղծած քաղաքակրթական արժեքների հետ աշխարհով մեկ տարածել են նաև իրենց բառերը, որոնք պահպանվել և հասել են աշխարհի տարբեր ծագերում գտնվող ժամանակակից լեզուներին:

    Վերջերս հայերի հետ յակուտների կապը բացահայտող հետաքրքիր փաստեր է հայտնաբերել Յուրի Սարգսյանը (Yuri Sargsyan ): Յակուտ գիտնականներն են նշում, որ թեև իրենք թրքախոս են, սակայն թուրքեր չեն: Նույնիսկ առաջ են քաշել յակուտների հնդեվրոպական ծագման վարկած: Յակուտների ինքնանվանումն է սախա/սահա և ուրանհայ: Իսկ թե որտեղից են ծագում յակուտերենում չստուգաբանվող այս անվանումները, կարող եք իմանալ Յուրի Սարգսյանի գրքից:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.02.2019)

  10. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅԵՐԵՆԸ և ԱՇԽԱՐՀԸ

    19-րդ դարի երկրոդ կեսին, հիմնականում գերմանացի լեզվաբանների ջանքերով, հայերենը հռչակվեց հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզու: Դա այն դեպքում, երբ հայերենի բառապաշարի միայն ~4% տոկոսն ունի հստակ զուգահեռներ հնդեվրոպական լեզուներում (այն էլ հիմնականում լեզվաընտանիքի մեկ կամ երկու լեզվում): Դա դարձվեց մի անջրպետ, որով հայերը հայտարարվեցին եկվորներ և հայերից օտարվեց Հայքի մ.թ.ա. 6-րդ դարից այն կողմ ընկած մշակույթը: Այս կաղապարը մինչ օրս ՀՀ ակադեմիական հայագիտության պաշտոնական տեսակետն է:

    Փաստերի ճնշման տակ, շուտ թե ուշ, այս կեղծ տեսությունը փլվելու է:
    Շատ լեզվաբաններ են փաստել, որ հայերենը նույնքան բառային զուգահեռներ ունի սեմական, կովկասյան, թուրք-մոնղոլական լեզուների հետ: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ շումերական և եգիպտական գաղափարագրությունը մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում կազմվել է հայերենի համանունների միջոցով:

    Առանձին հետազոտողներ նշել են հայերենի և բասկերենի կապը (բասկերը համարվում են Եվրոպայի հնագույն բնակիչները), հայերենի և այնուների լեզվի միջև կապը (այնուները կամ ավելի ճիշտ այուները Ճապոնական կղզիների հնագույն բնակիչներն են), հայերենի ու պոլինեզյան կղզիների լեզուների կապը և այլն: Եթե լեզվաբանները երկու լեզուների միջև 20 կամ ավել բառային զուգահեռներ են հայտնաբերում, ապա խոսում են այդ լեզուները կրողների առնվազն երկարատև շփումների մասին: Հայերենի և հիշյալ լեզուների միջև բառային զուգահեռները հասնում են հարյուրների:

    Այս փաստերը վկայում են, որ հայերենը նախնական քաղաքակրթական օջախը ստեղծողների լեզուն է եղել: Նրանք իրենց ստեղծած քաղաքակրթական արժեքների հետ աշխարհով մեկ տարածել են նաև իրենց բառերը, որոնք պահպանվել և հասել են աշխարհի տարբեր ծագերում գտնվող ժամանակակից լեզուներին:

    Վերջերս հայերի հետ յակուտների կապը բացահայտող հետաքրքիր փաստեր է հայտնաբերել Յուրի Սարգսյանը (Yuri Sargsyan ): Յակուտ գիտնականներն են նշում, որ թեև իրենք թրքախոս են, սակայն թուրքեր չեն: Նույնիսկ առաջ են քաշել յակուտների հնդեվրոպական ծագման վարկած: Յակուտների ինքնանվանումն է սախա/սահա և ուրանհայ: Իսկ թե որտեղից են ծագում յակուտերենում չստուգաբանվող այս անվանումները, կարող եք իմանալ Յուրի Սարգսյանի գրքից:
    Յակուտ ժողովրդի հիշողությունը մեզ է հասցրել նրա պարծանքը` ՕԼՈՆՀՕ կոչվող ասքը, որտեղ նկարագրվում է աշխարհստեղծումը բարեսիրտ ԱՅԻ աստվածների կամոք, փաստվում է Երկրի վրա ԱՅԻ ԱՅՄԱԳԱՅԻ-ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ-ԱՅԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՉԱՐ ՈԳԻ ԱԲԱԱՀՆԵՐԻ ԴԵՄ: Գիրքն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում այս նյութը, առաջին անգամ հայերեն են թարգմանվում յակուտական օլոնհոյի հատվածները:
    Ինչո՞ւ է յակուտ արևապաշտ ժողովուրդն իրեն կոչում ՍԱԽԱ, իսկ որպես դյուցազնական անվանում` ՈՒՐԱՆՀԱՅ: Ինչո՞ւ է յակուտների սրբատեղին, ուր ամեն տարի մեծ շուքով ու տոնախմբությամբ ողջունում են արևածագը, կոչվում ՀԱՅԱՍՏԱՆ: Կամ ինչո՞ւ է յակուտ օլոնհոասացը պնդում նախաստեղծ ԱՐԱՐԱՏ ծովի գոյությունը:
    Ինչո՞ւ է յակուտների համար բնության վերածննդի խորհուրդը կրող ԻՍԻԽ տոնակատարության ժամանակ զանգվածաբար կատարվող ծիսական շուրջպարը կոչվում ՕՍՈՒՕՀԱՅ:
    Սա անհավատալի թվացող, բայց իրական ճամփորդություն է մեր հեռավոր արևապաշտ քուրմ-նախնիների հետքերով դեպի Յակուտիա, որտեղ մնացել են անաղարտ պատառիկներ` սպիտակ այի արարիչների աշխարհստեղծման ու նրանց սուրբ առաքելության մասին: Սա հայ իրականության առաջին փորձն է` լսելու հեռավոր տայգայից հնչող սախա-յակուտ ժողովրդի ձայնը և այդ ժողովրդին լսելի դարձնելու Հայի խոսքը:
    Կարդացե՛ք և մտորե՛ք: Այնտեղ շատ բան մեր մասին է, հայերիս մասին է:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.02.2019)

  12. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յակուտ ժողովրդի հիշողությունը մեզ է հասցրել նրա պարծանքը` ՕԼՈՆՀՕ կոչվող ասքը, որտեղ նկարագրվում է աշխարհստեղծումը բարեսիրտ ԱՅԻ աստվածների կամոք, փաստվում է Երկրի վրա ԱՅԻ ԱՅՄԱԳԱՅԻ-ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ-ԱՅԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ՉԱՐ ՈԳԻ ԱԲԱԱՀՆԵՐԻ ԴԵՄ: Գիրքն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում այս նյութը, առաջին անգամ հայերեն են թարգմանվում յակուտական օլոնհոյի հատվածները:
    Ինչո՞ւ է յակուտ արևապաշտ ժողովուրդն իրեն կոչում ՍԱԽԱ, իսկ որպես դյուցազնական անվանում` ՈՒՐԱՆՀԱՅ: Ինչո՞ւ է յակուտների սրբատեղին, ուր ամեն տարի մեծ շուքով ու տոնախմբությամբ ողջունում են արևածագը, կոչվում ՀԱՅԱՍՏԱՆ: Կամ ինչո՞ւ է յակուտ օլոնհոասացը պնդում նախաստեղծ ԱՐԱՐԱՏ ծովի գոյությունը:
    Ինչո՞ւ է յակուտների համար բնության վերածննդի խորհուրդը կրող ԻՍԻԽ տոնակատարության ժամանակ զանգվածաբար կատարվող ծիսական շուրջպարը կոչվում ՕՍՈՒՕՀԱՅ:
    Սա անհավատալի թվացող, բայց իրական ճամփորդություն է մեր հեռավոր արևապաշտ քուրմ-նախնիների հետքերով դեպի Յակուտիա, որտեղ մնացել են անաղարտ պատառիկներ` սպիտակ այի արարիչների աշխարհստեղծման ու նրանց սուրբ առաքելության մասին: Սա հայ իրականության առաջին փորձն է` լսելու հեռավոր տայգայից հնչող սախա-յակուտ ժողովրդի ձայնը և այդ ժողովրդին լսելի դարձնելու Հայի խոսքը:
    Կարդացե՛ք և մտորե՛ք: Այնտեղ շատ բան մեր մասին է, հայերիս մասին է:
    մեր պատմությունը կոմունիստները միտումնավոր աղավաղել են հենց մեր վայ պատմաբանների ձեռքերով:ժամանակն է ետ վերադառնալ ,միջազգային ֆորումներ կազմակերպել և աշխարհին ներկայացնել իրականը; բացի աըդ քանի դեռ լուրջ ուսումնասիրություններ չեն արվել բուն հայկական կրոնի վերաբերյալ և չենք վերադարձել մեր արմատներին ,մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու գիտական ,ինչու չե նաև քաղաքական աշխարհում:որքան որ եկեղեցին անտեսում է մեր նախաքրիստոնեական կրոնն ու պատմությունը այնքան նա ապացուցում է իր ապազգայնությունը:այո եկեղեցին ապազգային կառույց է,:մեր պատմությունը ըստ եկեղեցու սկսվում և վերջանում է հրեից պատմությամբ :փաստը?, հին կտակարանի աներկբա ընդունումն ու քարոզումն է,մերժելով մեր հազարամյա պատմությունը:իսկ գիտական աժխարհը չգիտես ինչու լռում է:պետք է օգտագործելով ինֆորմացիոն ողջ դաշտը սկսել զրոից ,բնակչությանը տալ ճիշտ ինֆորմացիա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.02.2019)

  14. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    отривки из книги Юрий Саргсян *Стан забитых богов* -второе откровение*

    ---------------------------

    Примерно в 90 км от Патны, столицы индийского штата Бихар, находятся два религиозных центра - Хая и Бодх-Хая. Они имеют огромное значение для индуистов и буддистов всего мира.
    На территории нынешнего южного Непала была страна, которой правил род Шакья. Главу этого рода, короля этой страны звали Шудддодана Гаутама. Его женой была прелестная Махамая. Махамая ожидала первых родов. Ей приснился странный сон, в которой слоненок благословил ее своим хоботом, что было воспринято, по меньшей мере, как очень благоприятный знак.
    По традиции, когда подошло время родов, Махамая отправилась к своему отцу. Во время долгого путешествия у нее начались схватки. В маленьком городке Лумбини она попросила своих служанок помочь ей уединиться в роще. Одно большое дерево склонило к ней ветвь, чтобы служить ей опорой в родах. Говорят, роды были почти безболезненными. После родов пролился мягкий дождь, омывший мать и ребенка.
    Утверждается, что сразу после родов ребенок обладал полностью трезвым рассудком. Он мог говорить, и сказал маме, что пришел, чтобы освободить все человечество от страданий. Он мог ходить и где он ступал, расцветали цветы лотоса. Его назвали Сиддхартха, что означает "тот, кто достигает целей". К сожалению, Махамая умерла всего через семь дней после родов. После этого Сиддхартху воспитывала ее добрая сестра, Махапраджапати.
    Король Шуддодана проконсультировался у своего оракула относительно будущего своего сына. Оракул предсказал, что есть два варианта: либо он станет королем, даже императором, либо он станет великим мудрецом и спасителем человечества. Король очень хотел, чтобы его сын стал королем, как и он сам, и поэтому решил оберегать ребенка ото всего, что могло бы привести его к уходу в религиозную жизнь. Так Сидхартха содержался в одном из трех дворцов; его всегда оберегали от столкновения с тем, что обычные люди считают вполне обыденным - он не видел ни старости, ни болезней, ни смерти, а также от тех, кто посвятил себя духовной практике. Сиддхартху окружали здоровье и красота.
    Сиддхартха вырос и стал сильным и мужественным молодым человеком. Как принц из касты воинов он учился военным искусствам. Когда пришло время жениться, он, победив в нескольких состязаниях, добился руки прекрасной принцессы из соседнего королевства. Ее звали Ясодара и они поженились, когда обоим было 16 лет.
    Продолжая жить в роскоши своих дворцов, Сиддхартха все больше и больше интересовался тем, что происходит за их стенами. В конце концов, он потребовал, чтобы ему позволили увидеть свои земли и своих подданных. Король тщательно организовал все таким образом, чтобы Сиддхартха и в этом случае не увидел ничего такого, что могло бы увести его в религиозную жизнь и повелел, чтобы принца приветствовали только молодые и здоровые люди. Его провели через город где ему удалось увидеть двух пожилых людей, которые случайно прогуливались неподалеку от процессии. Изумленный и смущенный, он проследовал за ними, чтобы выяснить, кто они такие. Потом он встретил людей, которые были серьезно больны. И в конце концов, на берегу реки он увидел похоронную процессию, и это был первый раз в его жизни, когда он увидел смерть. Он спросил своего друга и помещика о смысле увиденного и помощнтк рассказал ему о простых истинах, о которых Сиддхартхе следовало бы знать уже давно: все мы стареем, болеем, и, в конечном счете, неизбежно умираем.
    В возрасте 29 лет Сиддхартха понял, что не будет счастлив, если продолжит жить так, как прежде. Он открыл для себя страдания и больше всего на свете хотел узнать, как можно их преодолеть. Поцеловав свою спящую жену и попрощавшись с новорожденным сыном Рахулой, он вместе со своим другом Чандарой и любимой лошадью Кантакой тайком выбрался из дворца. Он отдал свое богатое одеяние, отстриг длинные волосы, отдал лошадь Чандаре и попросил его вернуться во дворец.
    В городке Бодх Хая Сиддхартха решил, что он просидит под неким деревом, пока не найдет ответа вопросы о страданиях. Он просидел много дней, сперва в глубокой концентрации на том, чтобы очистить сознание от отвлечений, затем во внимательной медитации, открывая себя Истине. Говорят, он начал вспоминать прошлые жизни и видеть все, что происходит во вселенной. В майское полнолуние, в момент восхода утренней звезды, Сиддхартха полностью понял, каков ответ на его вопрос о страданиях и стал Буддой, что означает "Тот, кто пробудился".
    Поиск Пути и Освобождения начался, когда Сиддхартха решил отказаться от роскоши королевской жизни и стать странником, чтобы получить ответы на вопросы о смысле жизни, о существовании и страдании людей. Он сбросил королевские одежды, обрил голову, надел робу аскета.
    В соответствии с буддийской традицией, это было около 500-ом году до н. э. И имено тогда, в местечке Хайа принц Гаутама Сиддхартха, странствующий как монах, стал Буддой.
    Сегодня примерно в 90 км от Патны, столицы индийского штата Бихар, находятся два великих религиозных центра - Хая и Бодх-Хая или Будда Хайа, и если слово «будда» (санскр.बुद्ध) легко переводят как «пробудившийся», «просветленный», то слово Хайа остается некой загадкой. А ведь с местечком Хайа соседствует древный центр поклонения Вишну – Хайей, святыня, закрытая для иностранцев.
    А следовало бы знать что на санскрите «хайа» значит «живой» и Храм Будда Хайа дословно озночает Храм Живой Будды!

  15. #11
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այժմ անդրադառնանք հնդեւրոպական լեզվաընտանիքին հայերենի ցեղակցությանը, հիմք ընդունելով Հ.Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», որում օգտագործվել է մատենագրության մեջ գործածված 10.772 բառարմատ: Այս բառամթերքը կարող ենք բաժանել 4 հիմնական խմբերի (տես ստորեւ նկարը).
    առաջին խումբ - այս խմբի մեջ 5572 բառեր են, որոնք գոյություն ունեն միայն հայերենում եւ չունեն զուգահեռներ այլ լեզուներում: Այս բառերը կազմում են արմատական բառարանի բառամթերքի 51,7%-ը: Սրանց շարքին են պատկանում հիմնական բառապաշարին պատկանող կամ քաղաքակրթական արժեք ներկայացնող բազմաթիվ բառեր (երկիր, երկին, տարի, լեառն, ծով, լիճ, կանաչ, ցորեան, գարի, հաց, գլուխ, շոր, ազն, կրակ, քամի, փայտ, կաւ, պայտ, եղջիւր, անիւ, պատ եւ այլն): Հարկ է բառամթերքի այս խմբին ավելացնել նաեւ այն բառերը, որոնք գործածական են խոսակցական լեզվում, բայց չեն գործածվել մատենագրության մեջ: Դժվար է որոշել այդ բառերի ճշգրիտ թիվը, սակայն մոտավոր գնահատականներով դրանք մի քանի հազար են: Լեզվաբանները բնիկ հայերեն են անվանում հնդեւրոպական ծագում ունեցող բառերը: Ի տարբերություն լեզվաբանների, մենք «բնիկ հայերեն» բնութագիրը կօգտագործենք բառերի այս խմբի համար:

    երկրորդ խումբ - այս խմբի մեջ մտնող 4016 բառերը համարվում են փոխառություններ այլ լեզուներից: Սրանց մեջ գերակշիռ մաս են կազմում իրանական լեզուներից փոխառություն համարվող բառերը (1405 բառ): Այս խմբի հազարից ավել բառերի տրվել է սխալ ստուգաբանություն, ինչի արդյունքում փոխատու եւ փոխառու լեզունների տեղերը փոխվել են: Բերենք ասվածը լուսաբանող մի քանի օրինակներ.
    բագ=«մաս, բաժին» բառը փոխառություն է դրվում նույնիմաստ պահլավերեն ենթադրյալ *bag բառից: Նույն իմաստով շումերերենում (Ք.ա. 3-րդ հազ.) վկայված է BA.E=ba-
    eg2=baeg>bag=bag=«մաս, բաժին» բառը: Լեզվաբանները հայերեն բագ=«աստված» բառը եւս
    փոխառություն են դնում պահլավերեն նույնիմաստ bag բառից (հմմտ. ռուսերեն бог), այն «հիմնավորմամբ», որ եթե բառը բնիկ հայերեն լիներ, պիտի ունենար «բակ» ձեւը, ելնելով իրենց իսկ հնարած հնչյունախոխության օրենքներից: Այս բագ=«աստված» բառից է ածանցված բագին=«մեհյան, տաճար, զոհասեղան» բառը: Շումերերենում բառը վկայված է PA.GI=pa-gin6=ba2-gin6=pagin, bagin=բագին=«տաճար, սրբատեղի» ձեւով (աքքադ. māhāzu, mahāşu): Ընթերցողն այսպիսի տասնյակ օրինակներ կարող է գտնել այստեղ. Հ. Մարտիրոսյան, Հայոց հնագույն պատմության էջեր, Երեւան, 2011; Հ. Մարտիրոսյան, Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում եւ հին աշխարհում, Երեւան, 2012:
    Իրանական ցեղերի հարավ-արեւմտյան Ասիայում հայտնվելու վաղագույն հետքերը նկատվում են Ք.ա. 8-րդ դարում (Э. Грантовский, Ранняя история иранских племён Передней Азии, Москваб 1970): Իմա՝ իրանական լեզուների կրողների հայտնվելուց առաջ հիշյալ բառերը գործածվել են սկսած շումերական գրչության սկզբնավորման ժամանակներից (Ք.ա. 3200թ): Հետեւաբար հիշյալ եւ մյուս նման բառերը իրանցիներն են փոխառել կամ հայերենից, կամ միջագետքյան որեւէ լեզվից:
    Հայերեն թոնիր, թորոն, թոնդիր, թոնտիր, թունտիր=«գետնափոր փուռ» բառը եւս համարվում է փոխառյալ: Հ. Աճառյանը գրում է, թե ամբող Առաջավոր Ասիայում տարածված այս բառի մայր ձեւը սեմական է, բայց չի կարողանում գտնել, թե որ լեզվից է հայերենի փոխառությունը: Իրականում հայերենից է բառն անցել բոլոր այդ լեզուներին, ինչը նորից պարզում ենք շումերերենի օգնությամբ: Շումերերենում բառը գրառվել է հետեւյալ վանկագիր ձեւերով. tu-nu-ur, ti-nu-ur, du-ru-un, du-ru-na (աքքադերեն tinūru): Նույն բառը գաղափարագիր գրառվել է IM.ŠU.RIN ձեւով, որտեղ «թոնիր» բառի «թոն-» եւ «թոր-» բաղադրիչները գաղափարագրվել են IM=«անձրեւ» սեպանշանով: Նման գաղափարագրություն կազմելու հնարավորություն ընձեռնում է միայն հայերենը, քանի որ միայն հայերենում գոյություն ունեն թոն/թօն=«անձրեւ» եւ թօռ=«անձրեւ» բառեր (վերջինս թոր=«ջրի հոսելը, արցունք» արմատից է): Հետեւաբար «թոնիր» բառը բնիկ հայերեն է եւ շումերերենից (=հայերենից) անցել է աքքադերենին, սրանից էլ մյուս սեմական լեզուներին:
    Հ. Աճառյանը պայտար=«ձիերին, էշերին պայտ խփող արհեստավոր» բառը փոխառություն է դնում արաբերեն bayţār նույնիմաստ բառից: «Պայտ» բառը գոյություն ունի միայն հայերենում, որին եթե հավելենք ար=«անել, կատարել» բաղադրիչը, ապա կստանանք «պայտ անող» տառացի իմաստը կրող «պայտար» բառը: Սա ներկայացրինք հայերենի ներքին ստուգաբանությամբ, ինչն անտեսելով, Աճառյանը բառարանները փորփրելով գտել է արաբերեն bayţār բառը ու սրանից փոխառություն դրել բնիկ հայերենը: Արաբերեն բառը կապելով baţr=«պատռել, ճեղքել» արմատին (հմմտ. բնիկ հայերեն «պատառ-ել, պատռ-ել) Աճառյանը, որպես հիմնավորում իր կեղծ ստուգաբանության, գրում է. «սմբակը ճեղքելու պատճառաւ»: Ով շատ թե քիչ տեղյակ է էշ կամ ձի պայտելու գործին, գիտի, որ սմբակը չեն ճեղքում, այլ երկարացած ծայրերը կտրում են, ինչպես մարդն է կտրում իր եղունգները:
    Հ. Աճառյանը հավարի=«ցորենի նուրբ ալյուր» բառը եւս փոխառություն է դնում արաբերեն ḥavārī=«շարմաղ ալյուրով հաց» կամ ḥuvvārī=«սպիտակ ընտիր ալյուր» բառից, որը բացակայում է սեմական այլ լեզուներում: Նորից գնանք գաղափարագրության ժամանակները եւ դիմենք շումերերենի օգնությանը. շումերական =LAGABxHAL գաղափարագիրն ունի «գետ» (աքքադ. nāru), «ալյուր» (աքքադ. isqūqu) եւ «երկինք» (աքքադ. šamû) իմաստներ: Դա նշանակում է, որ գաղափարագրությունը կազմվել է մի լեզվում, որում այդ երեք իմաստներն արտահայտող բառերը համանուններ են, իմա՝ հնչեցվել են նույն կերպ, բայց արտահայտել են տարբեր իմաստներ: Միանգամից նկատենք, որ համապատասխան աքքադերեն բառերը (nāru, isqūqu, šamû) համանուններ չեն: Համանունների այդ եռյակը գոյություն ունի միայն հայերենում. հաւառ=«երկինք», հաւառի=«գետառ, մայր գետ» եւ հավարի=«ալյուր»: Լեզվաբանական օրենք է, որ մի լեզվի համանունները միայն այդ լեզվի սեփականությունն են եւ մի այլ լեզվում չեն կրկնվում: Հետեւաբար միարժեքորեն կարող ենք ասել, որ գաղափարագրությունը կազմվել է հայերենի հիմքի վրա, իսկ հավարի=«ալյուր» բառը բնիկ հայերեն է:
    Հնագիտական, բուսաբանական, լեզվաբանական տվյալները վկայում են, որ ձէթ=«ձիթապտղի (նաեւ կտավհատի, քնջութի եւ այլ բույսերի) յուղ» բառը բնիկ հայերեն է, սակայն այն համարվում է «սեմական բառ, որ ընդհանուր տարածված է Արեւելքում» եւ հայերեն «ձէթ»-ը փոխառություն է դրվում սեմական անհայտ լեզվից:
    Սա մի հատված է Հ. Աճառյանի գրած «ձէթ» բառահոդվածից: Ինչպես տեսնում ենք, մատենագիրները վկայում են, որ ձիթենին առատորեն աճել է Մեծ Հայքի Ուիտիք, Տայք եւ Գուգարք նահանգներում: Սակայն որպեսզի չհակառակվի եվրոպական լեզվաբանական դպրոցին, Հ. Աճառյանը, քաջատեղյակ լինելով, որ Ուիտիքը, Տայքը եւ Գուգարքը Մեծ Հայքի 15 նահանգներից են (Աշխարհացույց, Զօրանամակ, Գահանամակ եւ այլն), դրանք բուն հայկական հողեր չի համարում եւ «ձէթ» բառը փոխառություն է դնում սեմական լեզուներից:
    Բերված օրինակները ցույց են տալիս, որ զանազան անհիմն պատճառաբանություններով հայերեն բառերը փոխառություն են դրվում այլ լեզուներից: Բերված օրինակները նաեւ ցույց են տալիս, որ իրականում այդ բառերը հայերենից են անցել այլ լեզուններին: Նման բառերի թիվը կարող է անցնել հազարից, որոնք պետք է գումարվեն բնիկ հայերեն բառերի շարքին:

  16. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երրորդ խումբ - այս խմբում 713 հնդեւրոպական ծագումով արմատներից առաջացած 909 բառերն են (ողջ բառամթերքի 8,4%): Աբսուրդ է, երբ լեզուն բնութագրվում է իր բառամթերքի 8,4%-ով: Հ. Հյուբշմանն իր Armenische Grammatik (1897թ, Լեյպցիգ) աշխատության մեջ հնդեւրոպական ծագում է վերագրում 428 հայերեն բառի, որոնցից որոշ վերապահումներով հավաստի է համարում 298-ը: Գ. Ղափանցյանի կարծիքով հնդեւրոպական ծագում ունեցող հայերեն բառերի թիվը չի անցնում 450-ից: Հ. Աճառյանն այդ թիվը հասցնում է 909-ի (713 արմատ): Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ այդ 713 հայերեն բառարմատների մեծ մասի համար հնդեւրոպական կասկածելի զուգահեռներ են գտնվում միայն մեկ կամ երկու լեզուներում, ինչը խիստ կասկածելի է դարձնում այն պնդումը, թե հայերենի կրողները հնդեւրոպական ընդհանրության մաս են կազմել: Անդրադառնանք մի քանի բառերի:

    ՑՈՒԼ


    Հայերեն ցուլ=«բուղա» բառի համար չգտնելով որեւէ այլ զուգահեռ հնդեւրոպական լեզուներում, պեղվել է հունարեն σχύλαζ=«շնիկ, շան ձագ» բառը եւ վերականգնվել *skulu- նախաձեւ: Նախ նշենք, որ մարդկության ողջ պատմության ընթացքում ցուլը (ցլի պատկերը) առանցքային դիցաբանական նշանակություն է ունեցել եւ սկսած վաղ գաղափարագրության ժամանակներից ցուլի պատկերով գաղափարագրվել են ամպրոպի Աստծո եւ Լուսնի Աստվածուհու անունները: Նման գաղափարագրություն հնարավոր է կազմակերպել միայն հայերենի դաշտում, օգտագործելով «ցուլ» եւ «ցոլ» բառերի համանունությունը եւ «ցոլ» բառի ցոլանել=«կրակ ժայթքել» (ամպրոպի, կայծակի Աստծո մասին) եւ ցոլալ=«փայլել» (Լուսնի Աստվածուհու մասին) իմաստները: Ցուլի պատկերով ցոլ=«փայլ, լույս, կրակի ժայթքում» բառի գաղափարագրությունը վկայվելով շումերերենում, հասնում է մինչեւ վերին հին քարի դարի Սյունիքի ժայռապատկերները, որոնցից հազարավոր տարիներ հետո պիտի ձեւավորվեր հնդեւրոպական լեզվական ընդհանրությունը:
    Այս ֆոնի վրա անհնար է ընկալել, որ հայերեն «ցուլ» եւ հունարեն «շան ձագ» նշանակող բառերը կարող էին ծագել նույն արմատից: Ակնհայտ է, որ այս երկու բառերի զուգադրումը մեխանիկական մոտեցման արդյունք է, հիմնված հայերեն եւ հունարեն բառերի պատահական հնչյունական նմանության վրա: Խնդիրը լուծելու համար դիմենք աշխարհի հնագույն գրավոր լեզու համարվող շումերերենի օգնությանը: Ցուլ, կով նշանակող եւ սրանց հոմանիշ բառերը շումերերեն պատկերագրության մեջ գաղափարագրվել են ցլի (կովի) գլխի պատկերով, որը նախասեպագրական շրջանում փոխարինվել է ավելի սխեմատիկ՝ սլաքի պատկերով (տես ստորեւ աղյուսակը). Labat R., Manuel d’épigraphie akkadienne, Paris, 1988, pp. 138-139
    Սլաքի պատկերով «ցուլ» բառը գաղափարագրելու հնարավորություն տալիս է միայն հայերենը, քանի որ «սլաք» բառի «սուլ» արմատը համանուն է «ցուլ» բառին (հայերենում առկա է նաեւ «սուլ» արմատին հոմանիշ եւ վերը հիշատակած «ցոլ»-ը, որից՝ ցոլանալ=«սլանալ») : Հիշեցնենք, որ մի լեզվի համանունները մի այլ լեզվում չեն կրկնվում: Սրանից միարժեքորեն բխում է, որ գաղափարագրությունը կազմակերպվել է հայերենի դաշտում: Սրան որպես հավելյալ հիմնավորում նշենք, որ շումերական GU4 սեպանշանի մյուս (հոմանիշ) ընթերցումները եւս ունեն իրենց զուգահեռները հայերենում.
    gu4 = kov = կով =«տավար, կով (առանց սեռի խտրության)»
    gud = gu-ud = gu-u4 = kov = կով =«տավար, կով (առանց սեռի խտրության)»
    bahar = պախրէ, պախրայ =«տավար, ցուլ, արջառ, նախիր»
    kamuš = ka-muš = gu4-muš = gumuš = գոմէշ =«գոմեշ»
    dapar = տուար, դուար, տավար, դավար =«արջառ (ընդհանուր անուն կովի, ցուլի եւ այլն)» (սեպագրության մեջ գոյություն ունի p=w համարժեքություն): Հայերեն «տուար» եւ «կով» բառերին վերագրվում է հնդեւրոպական ծագում, իսկ «գոմէշ» բառը փոխառություն է դրվում պահլավերեն gāvmēš-ից: Անշուշտ իրանցիներն են բառը վերցրել հայերենից, քանի որ «գոմէշ» բառը տարածաշրջանում վկայված է իրանական ցեղերի հայտնվելուց ավեի քան 2000 տարի առաջ: Համարվում է, թե պահլավերեն gāvmēš=«գոմեշ» բառը կազմված է gao=«արջառ, կով» եւ maeša=«խոյ» բառերից եւ տառացի նշանակում է «կովախոյ»: Նույնիսկ միայն այս մեկնաբանությունն արդեն հուշում է, որ բառը հնարավոր չէ ստուգաբանել իրանական արմատներով, քանի որ գոմեշը ոչ մի ընդհարություն չունի բրդոտ խոյի հետ: Գոմեշն իր մազածածկույթով եւ միրուքով նման է այծի: Գոմեշ անվանումը պիտի բացատրվի կով+մաշ(=այծ)=«կովայծ» (հմմտ, Ղարաբաղի բարբառ. կումաշ=«գոմեշ»): Հայերենում մաշ=«այծ» բառը պահպանվել է բարդությունների մեջ, բայց լայնորեն գործածվել է շումերական եւ հետագա սեպագրության շրջանում.  = maš =«այծ»: Խաչի նշանով «այծ» նշանակող բառ գաղափարագրելու հնարավորություն նորից տալիս է միայն հայերենը, քանի որ միայն հայերենում են համանուն խաշ(ն)=«այծ» եւ «խաչ» բառերը: «Խաչ» բառին դեռ կանդրադառնանք: Ցլի գլխի եւ սլաքի պատկերները Շումերում վկայված են Ք.ա. 4-հազ., իմա՝ երբ դեռեւս պիտի գոյություն ունենար չտրոհված հնդեւրոպական ընդհանրությունը: Ըստ դասական պատմա-համեմատական լեզվաբանության տվյալների, հայերենը հունա-հնդիրանական լեզուների հետ հնդեւրոպական լեզվական ընդհանրությունից անջատվել է Ք.ա. 3-րդ հազ. սկզբներին, իսկ հունա-հայ-հնդիրանական լեզվախմբից անջատվել ու լրիվ ինքնուրույն լեզու է դարձել Ք.ա. 3-րդ հազ. վերջում: Պատմա-համեմատական լեզվաբանության այս դրույթը եւ հնդեւրոպական նախահայրենիքի մասին գոյություն ունեցող տեսակետները հակասում են այն փաստին, որ Ք.ա. 4-3-րդ հազ. հայերեն գրավոր լեզու է եղել Միջագետքում: Մենք դեռ կտեսնենք, որ հայերեն լեզվով գաղափարագրման ակունքները հասնում են վերին հին քարի դար: Քանի որ առիթ է եւ կա նյութն ամբողջացնելու հնարավորություն, անդրադառնանք նաեւ հայերեն բուղայ=«ցուլ» բառին, որը փոխառություն է դրվում թուրքական buγa=«ցուլ» բառից: Հայերեն բուղայ<=buł բառի զուգահեռները կան հնդեւրոպական լեզուներում. անգլ.bull, հին անգլ. bula, հին հյուսիս. boli, դանիեր. bul, գերմ. Bulle, ռուս. вол եւ այլն: Անհեթեթություն է Հ. Հյուբշմանի արածը, ով հայերենը դնում թուրքերենից փոխառություն, իսկ մնացածին համարում բնիկ հնդեւրոպական: Լեզվաբանները ենթադրում են, թե եվրոպական լեզուներում «ցուլ» նշանակող այդ բառերը ծագել են նախագերմանական *bullon- ձեւից, որը գերմաներենի բարբառներում պիտի կրեր «բղավել, գոռալ» իմաստ: Սակայն նման բառ գերմաներենի բարբառներում չի գտնվում: Արդյունքում «ցուլ» իմաստը կրող վերի բառերի համար վերականգնվում է նախահնդեւրոպական *bhel-=«փքվել, ուռել» արմատ: Իսկ *bul-*buł-=*բուղ-=«գոռոց, բղավոց» արմատը գտնում ենք միայն հայերենում, որից էլ կազմված են բղալ, բղավել, բղբղալ=«գոռալ», բղաւոց, բղբղոց=«գոռոց» բառերը: Հետեւաբար կարող ենք պնդել, որ բուղայ=«ցուլ» բառը ծագում է բնիկ հայերեն *բուղ-=«գոռալ, բղավել» արմատից եւ ցուլն այդպես է անվանվել իր յուրահատուկ բղավոցի պատճառով: Մյուս լեզուներում (եվրոպական եւ թուրքական) գոյություն ունեցող զուգահեռները հարկ է փոխառություն դնել հայերենից:

    Hamlet Martirosyan ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    (գիտահանրամատչելի ուրվագծեր) ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
    ԼԵԶՈՒ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ

  17. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  18. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱրԳԵԼԻ ԼԻՈՆ, Արամանյակը Հայկի որդին է ըստ խոռենացու,մի աղավաղեք պատմությունը

  19. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից
    Ես փորձել եմ առաջ քաշել այլ տեսակետ...

    Դա ձեր իրավունքն է ՀԱրԳԵԼԻ ԼԻՈՆ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •