Էս մոդելը կոչվում ա «writing across the curriculum», ինչը ենթադրում ա, որ գրեթե բոլոր դասերում գրավոր հանձնարարություններ կան, ու ուսանողները իրենց գրելու հմտությունները լավացնում են ամբողջ կրթության ընթացքում, ոչ թե համակարգված։ Բավականին բարդ մոդել ա՝ լավ իրականացնելու համար, մանավանդ ոչ-հումանիտար բնագավառներում, ու Հայաստանում լիքը տարբեր պատճառներով հաստատ կտապալվի։
Որ Տրիբունի դրած հղումով գնաս ու գտնես ծրագրի
բռոշյուրի հղումը, կտեսնես որ ծրագիրը 3 տարվա ծրագիր է, վերջում էլ դառնում ես կենսաբան, ոչ թե կամպյուտեռով տեքստ հավաքող։ Կամ էլ կարաս սենդվիչ ծրագիր անես, կամ մի տարի դրսերում սովորես (սա էլ gap year-ի նման մի բան ա, ոչ թե զուտ մասնագիտական)։
Իսկ արտասահմանցի ուսանողների համար, ովքեր կամ լեզվի խնդիր ունեն, կամ A-levels-ին անհամապատասխան կրթություն, կա
International Foundation Programme, որը մի ամբողջ տարվա ծրագիր ա (կամ արագացված կես տարով), կամ էլ կարաս
Integrated foundation year ծրագիր անել, որը 3 տարվա կրթությունը ձգում ա 4 տարվա, բայց թույլ ա տալիս որ քո մասնագիտությամբ դասեր էլ սկսես սկզբից վերցնել։
Գրառմանդ մնացած մասերի stream of consciousness- գլուխս պտտվեց, բայց համաձայն չեմ շատ ասածներիդ հետ։
Էջանիշներ