|27.05.2008| ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵՑ
--------------------------------------------------------------------------------
Posted by: Admin
Date: May 28, 2008 12:57PM
Under: ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։
Նշենք, որ Հակոբ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ։
Աղբյուրը`
http://lraber.info/news.php?item.693.65
Այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, փաստորեն դատարանը որոշել է դեմ գնալ դատախազությանը: Կարծում եմ այդ դատավորը, որի անունը ցավոք չի նշվում հետագայում բարդություններ կունենա: Հարկավոր է հետևել այս գործընթացին:
Ավելացվել է 3 րոպե անց
Այ եթե իմանաիր թե ինչ խոստման դիմաց են բաց թողել, այդկերպ չէիր արտահայտվի: Ակնհայտ է, որ Կարապետյանը գլխավոր դատախազի հետ համաձայնության է եկել, հակառակ դեպքում ազատումից օրեր առաջ կայացած դատական նիստի ընթացքում կթողնեին և ևս երկու ամսով չէին երկարացնի կալանքի ժամկետը:
Էջանիշներ