Չգիտեմ արդյոք թեման ճիշտ բաժնում եմ բացել թե ոչ, սակայն իմ կարծիքով տվյալ հարցը կարծես թե Հայաստանի քաղաքականության մասնիկը լինի, այդ իսկ պատճառով այն տեղադրել եմ այստեղ և եթե ադմինիստարացիան կհամարի, որ այն սխալ տեղում է, ապա կխնդրեյի այն դնեին ավելի համապատասխան բաժնում:
Հարգելի ակումբցիներ, թեմայի բացման նպատակն այն է, որ կուզենայի լսել Ձեր կարծիքը այն երևույթի վերաբերյալ, որ այսօր առկա է Հայաստանյան գրեթե բոլոր պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, անկախ այդ կազմակերպությունների աշխատանքային պրոֆիլից(անկախ այն հանգամանքից թե տվյալ ձեռնարկությունը գործունեություն է ծավալում միայն լոկալ շուկայում, թե աշխատում է նաև օտարերկյա ձեռնարկությունների հետ համատեղ), այսինքն երբ որոևէ անձ ցանկանում է աշխատանքի ընդունվել, ապա առաջին պայմանը, հարցը որ տրվում է նրան դա` «Անգլեն լեզվին տիրապետու՞մ եք», և ոչ մեկը երբեք չի ասում թե տվյալ անձը արդյո՞ք տիրապետում է մայրենի`հայոց լեզվին, այսինքն, հայոց լեզուն մղվում է երկրորդ, նույնիսկ երրոդ պլան, անգլերենից և համակարգչի իմացությունից հետո:
Որքանով եք դա ճիշտ կամ սխալ համարում:
Ի սկզբանե ասեմ, որ սխալ եմ համարում դա, իսկ թե ինչու, դա մի փոքր ուշ, որոշակի կարծիքներ լսելուց հետո:
Էջանիշներ