Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)
Վիկիում ասում են, որ իրենք 1975-ից 1997 թվականներին են ակտիվ գործել, բայց դե մինչև օրս կառույցը կա: Երեկ Գավառ քաղաքի գրադարանում հանդիպում էր՝ կառույցի թե մտավորական ներուժը ներկայացնողներ կային, թե ուղղակի կատարողներ: Պատմում էին կառույցի հիմնադրման պատմական իրադրության մասին: Լիքը բան դասագրքերից գիտեի, հետաքրքիր էր այլ մեկնաբանություն լսել դասագրքայինին զուգահեռ, կային բաներ, որ տեղում պատմեցին, վիկիներում ու հանդիպածս հոդվածներում չէի կարդացել: Իրենք իրենց գործունեությունն անվանում էին «զինյալ քարոզչություն», օրինակներ բերում, որ իրենց քայլերը թուրքական հեռահար քաղաքական ծրագրերը կանխելուն էին ուղղված և այլն...
Ի՞նչ գիտենք ԱՍԱԼԱ-ի մասին, ո՞նց ենք վերաբերում այսպես կոչված «զինյալ քարոզչությանը», որքանո՞վ եք իրատեսական կամ տեղին համարում այս գործունեության արդյունքում հայկական հարցի առաջխաղացումը:
Էջանիշներ