Խաչիկ-Ապեր-ի խոսքերից
Վտանգավոր թեմա եք բացել այստեղ... Ներկայիս մարդկության ընդհանրական գիտակցության պայմաններում դեռևս այնքան էլ անվտանգ չէ Հիսուս Նազովրեցու ինքնության հարցը քննարկելը: Զգու՜յշ եղեք, որ բանը հանկարծ չհասնի մի նոր «Բարդուղեմոսյան գիշերվա»: Անիմաստ ու միամիտ եմ համարում նաև նման հարցերով հարցում անցկացնելը, քանի որ բերված տարբերակներից առնվազն երեքը ճիշտ են և չեն ժխտում մեկը մյուսին: Այսպես՝ Հիսուս Աստծո որդի էր, ինչպես բոլոր մարդիկ, մահկանացու էր, բայց ոչ հասարակ, այլ ծնված հատուկ առաքելությամբ, նաև մեկ ուրիշ բան, որ նշված չէ. Նա մարդկության Մեծագույն Ուսուցիչներից մեկը դարձավ, ինչպես Զրադաշտը, Բուդդան, Կրիշնան, Պյութագորասը, Սոկրատը և շատ ուրիշ հինավուրց ու մեծ հոգիներ, ինչպես նաև դարձավ նոր կրոնի՝ քրիստոնեության հիմնադիրը:
Այդ կրոնի հետագա հետևորդների մեծագույն սխալն այն եղավ, որ Հիսուսի նախասկզբնական Ուսմունքից, որ նա մատուցել էր իր անմիջական աշակերտներին, արհեստականորեն հանվեց վերամարմնավորումներին վերաբերվող հատվածը: Դրա անմիջական հետևանքներից մեկն էլ հենց այն է, որ այստեղ դուք հիմա անընդհատ կարող եք վիճել Հիսուսի ինքնության շուրջ և երբեք չգալ ընդհանուր հայտարարի կամ գոնե փոքր ինչ մոտարկել իրական ճշմարտությանը:
Մարդկության պատմության ընթացքում Հիսուսի Բարձր Ոգին Կամ Ես-ը, որ կրում է իր մեջ Աստծո մի մասը, բազմաթիվ անգամ մարմին է առել Երկիր մոլորակի վրա՝ իրականացնելով մարդկության համար շատ կարևոր առաքելություններ: Որպես Հիսուս Նազովրեցի և Մարիամի ու Հովսեփի որդի իր մարմնավորման ավարտին այդ Բարձր Ոգին իր հոգևոր նվաճումների շնորհիվ հասավ Համբարձյալ Վեհապետի աստիճանի: Լուսավոր ուժերի Հիերարխիայում Հիսուսի հավերժական Ուսուցիչը Սանատ Կումարան է, ով նույնական է հայերիս Արամազդի, պարսիկների Ահուրա-Մազդայի, վրացիների Արմազիի, հույների Զևսի հետ: Անձամբ ինձ համար անչափ ցավալի է, որ 4-րդ դարում հայերն իրենց անգիտության հետևանքով և Չարի դրդմամբ, հանուն Հիսուսի պաշտամունքի հաստատման, նման կատաղությամբ ու մեծաքանակ զոհերի գնով ավերեցին Արամազդի հրո տաճարները, որին Հիսուս ցայսօր համարում է Հավերժական Ուսուցիչ և Հոգևոր Հայր:
Որպես հայ՝ ունեմ նաև հպարտանալու բան. անզուգական եմ համարում հայոց արքա Աբգարի վերաբերմունքը Հիսուսի և նրա առաքելության նկատմամբ:
Առայժմ այսքանը: Կներեք ուշացումով իմ պատկերցումները ներկայացնելուս համար:
Էջանիշներ