User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Աստված

    18 30.00%
  • Աստծո Որդի

    25 41.67%
  • Հասարակ մահկանացու

    15 25.00%
  • Իրականում չի եղել

    0 0%
  • Մեկ ուրիշ բան, որը նշված չէ

    8 13.33%
  • Չգիտեմ

    7 11.67%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 42 49-ից ԱռաջինԱռաջին ... 32383940414243444546 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 730 հատից

Թեմա: Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

  1. #616
    Մշտական անդամ յոգի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2009
    Հասցե
    տանը
    Գրառումներ
    408
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Խաչիկ-Ապեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Վտանգավոր թեմա եք բացել այստեղ... Ներկայիս մարդկության ընդհանրական գիտակցության պայմաններում դեռևս այնքան էլ անվտանգ չէ Հիսուս Նազովրեցու ինքնության հարցը քննարկելը: Զգու՜յշ եղեք, որ բանը հանկարծ չհասնի մի նոր «Բարդուղեմոսյան գիշերվա»: Անիմաստ ու միամիտ եմ համարում նաև նման հարցերով հարցում անցկացնելը, քանի որ բերված տարբերակներից առնվազն երեքը ճիշտ են և չեն ժխտում մեկը մյուսին: Այսպես՝ Հիսուս Աստծո որդի էր, ինչպես բոլոր մարդիկ, մահկանացու էր, բայց ոչ հասարակ, այլ ծնված հատուկ առաքելությամբ, նաև մեկ ուրիշ բան, որ նշված չէ. Նա մարդկության Մեծագույն Ուսուցիչներից մեկը դարձավ, ինչպես Զրադաշտը, Բուդդան, Կրիշնան, Պյութագորասը, Սոկրատը և շատ ուրիշ հինավուրց ու մեծ հոգիներ, ինչպես նաև դարձավ նոր կրոնի՝ քրիստոնեության հիմնադիրը:
    Այդ կրոնի հետագա հետևորդների մեծագույն սխալն այն եղավ, որ Հիսուսի նախասկզբնական Ուսմունքից, որ նա մատուցել էր իր անմիջական աշակերտներին, արհեստականորեն հանվեց վերամարմնավորումներին վերաբերվող հատվածը: Դրա անմիջական հետևանքներից մեկն էլ հենց այն է, որ այստեղ դուք հիմա անընդհատ կարող եք վիճել Հիսուսի ինքնության շուրջ և երբեք չգալ ընդհանուր հայտարարի կամ գոնե փոքր ինչ մոտարկել իրական ճշմարտությանը:
    Մարդկության պատմության ընթացքում Հիսուսի Բարձր Ոգին Կամ Ես-ը, որ կրում է իր մեջ Աստծո մի մասը, բազմաթիվ անգամ մարմին է առել Երկիր մոլորակի վրա՝ իրականացնելով մարդկության համար շատ կարևոր առաքելություններ: Որպես Հիսուս Նազովրեցի և Մարիամի ու Հովսեփի որդի իր մարմնավորման ավարտին այդ Բարձր Ոգին իր հոգևոր նվաճումների շնորհիվ հասավ Համբարձյալ Վեհապետի աստիճանի: Լուսավոր ուժերի Հիերարխիայում Հիսուսի հավերժական Ուսուցիչը Սանատ Կումարան է, ով նույնական է հայերիս Արամազդի, պարսիկների Ահուրա-Մազդայի, վրացիների Արմազիի, հույների Զևսի հետ: Անձամբ ինձ համար անչափ ցավալի է, որ 4-րդ դարում հայերն իրենց անգիտության հետևանքով և Չարի դրդմամբ, հանուն Հիսուսի պաշտամունքի հաստատման, նման կատաղությամբ ու մեծաքանակ զոհերի գնով ավերեցին Արամազդի հրո տաճարները, որին Հիսուս ցայսօր համարում է Հավերժական Ուսուցիչ և Հոգևոր Հայր:
    Որպես հայ՝ ունեմ նաև հպարտանալու բան. անզուգական եմ համարում հայոց արքա Աբգարի վերաբերմունքը Հիսուսի և նրա առաքելության նկատմամբ:

    Առայժմ այսքանը: Կներեք ուշացումով իմ պատկերցումները ներկայացնելուս համար:
    Համամիտ եմ Խաչիկ ջան, շատ վտանգավոր է...
    Դե եթե վերամարմնավորումներին վերաբերվող հատվածը չհանեին, ապա չեին կարող մարդկանց վախի մեջ պահել իրեն ««հավերժ»» դժողքով և որ հոգին սկիզբ է առնում ծննդի հետ մեկտեղ...
    Իսկ ինչ վերաբերվում է Սանատ Կումարին ապա դա շատ հավանական է, բայց կարելի է իմանալ աղբույրը, որովհետև Հիսուսին փոքր ժամանակ Հնդկաստանի Քրմերը տարան Ջագանատ Պուրի (Օրիսա) և Նրան ուսուցանեցին յոգա և Վեդաների ուսմումքը ինչպես նաև այուր վեդա (բժշկելը) և Նա վերադարձավ Երուսաղեմ արդեն մոտ 30-տարեկան հասակում և սկսեց իր քարոզը... Սանատ Կումարը և մնացած երեք կումարները հիմնադիրն են Կումարա Սամպրադայային, որը Դասյամ է (Աստծուն ընդունել որպես Տեր Հայր) և դա էլ հենց այն է, որ Հիսուսը քարոզել է...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  3. #617
    Սկսնակ անդամ Tila Saryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատում եմ Աստծո գոյությանը, հավատում եմ, որ այս աշխարհում ենք Նրա կամքով... Հիսուսին ընկալում եմ որպես Ընտրյալ: Նա, բոլորիս պես Աստծո ստեղծագործությունն է, => բոլորիս պես Նրա զավակն է, բայց ի տարբերություն շատերիս` Նա կատարյալ մարդ էր, Նա իր Ես-ի հետ ներդաշնակ էր, և ճանաչում էր ինքն իրեն: Սա իմ կարծիքն է, և, երանի այն մարդկանց, ովքեր ճանաչում են իրենց Ես-ին, այդ մարդիկ ևս Ընտրյալներ են: Հնարավոր է, որ մեր ժամանակներում ևս ապրում է մի Ընտրյալ, Աստծո Գառնուկ, մարգարե... Գուցե՞ Դու հենց Նա ես...

  4. #618
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Վերջին գրառումներից Տատյանա Միկուշկինայի, Բուդդայի, Զրադաշտի և այլնի մասին եղածները ջնջվել են, թեման կրկին բաց է քննարկումների համար: Տուգանայիններ ոչ մեկի չեմ տվել՝ հաշվի առնելով, որ այս թեման մոդերավորման փուլում էր արդեն, երբ խոստացել եմ, որ ամենաշատ խախտում ունեցողները հերթական խախտման դեպքում կարգելափակվեն բաժնից: Բայց խոստումս ուժի մեջ է, և կոնկրետ հենց այս թեմայի վերջին՝ ջնջված գրառումների հեղինակներին է ուղղված: Հուսով եմ ես իրենցից ավելի շատ մտահոգված չեմ նրանց չարգելափակվելու հարցում: Իսկ այս թեմայում քննարկումներին մասնակցել ցանկացողներին խնդրում եմ նախքան գրառում անելը նայեն թեմայի վերնագրին և ըստ թեմայի գրառում կատարեն: Բարի քննարկումներ եմ մաղթում:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (29.06.2010), Խաչիկ-Ապեր (01.07.2010)

  6. #619
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիսուս Քրիստոսը հասարակ մահկանացու է որը դուրս եկավ ժողովրդի միջից և մտավ նորից ժողովրդի մեջ… Նրա ամբողջ իմաստը կայանում է նրանում որ նա կարողացավ կոտրել կարծրատիպերը, դեմ գնալ դոգմաներին և վերջ տալ դեմագոգիային… այն ժամանակվա կրոնն ու փիլիսոփայությունը մտել էր փակուղի և նա կարողացավ ապստամբել դրա դեմ… նա կարողացավ ուղղակիորեն ցույց տալ ժամանակի կոռումպացված վերնախավը և բացահայտել կրոնի և պաշտոնների հետևում թաքնված կեղտը, և դրա համար պատժվեց… նա պարզապես կարողացավ բացել մարդկանց աչքերը… սա է Քրիստոսը որպես սիմվոլ… նրան պաշտել պետք չի…

    …և պետք է ասեմ որ նրանից հետո շատ եղան քրիստոսներ… Վան-Գոգ, Պիկասսո, Նարեկացի, Օմար Խայամ, Լե Կոռբյուզե, Միս Վան Դեր Րոյ, Փարաջանով, Իյնշտեյն, Բիթլզ/Լեննոն, Պագանինի, Պլիսեցկայա, Աննա Պավլովա, Մենդելեեվ, Դարվին, Կարավաջիո, Բեթհովեն, Շոպեն, Ավիցեննա, Ջիմի Հենդրիքս, Լեդ Զեփփելին… սրանք մարդիկ և խմբեր էին որոնք փոխեցին մարդկության մշակույթի և քաղաքակրթության դեմքը… բոլորի անունը հնարավոր չէ տալ…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (03.07.2010), Skeptic (02.07.2010)

  8. #620
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիսուս Քրիստոսը հասարակ մահկանացու է որը դուրս եկավ ժողովրդի միջից և մտավ նորից ժողովրդի մեջ… Նրա ամբողջ իմաստը կայանում է նրանում որ նա կարողացավ կոտրել կարծրատիպերը, դեմ գնալ դոգմաներին և վերջ տալ դեմագոգիային… այն ժամանակվա կրոնն ու փիլիսոփայությունը մտել էր փակուղի և նա կարողացավ ապստամբել դրա դեմ… նա կարողացավ ուղղակիորեն ցույց տալ ժամանակի կոռումպացված վերնախավը և բացահայտել կրոնի և պաշտոնների հետևում թաքնված կեղտը, և դրա համար պատժվեց… նա պարզապես կարողացավ բացել մարդկանց աչքերը… սա է Քրիստոսը որպես սիմվոլ… նրան պաշտել պետք չի…

    …և պետք է ասեմ որ նրանից հետո շատ եղան քրիստոսներ… Վան-Գոգ, Պիկասսո, Նարեկացի, Օմար Խայամ, Լե Կոռբյուզե, Միս Վան Դեր Րոյ, Փարաջանով, Իյնշտեյն, Բիթլզ/Լեննոն, Պագանինի, Պլիսեցկայա, Աննա Պավլովա, Մենդելեեվ, Դարվին, Կարավաջիո, Բեթհովեն, Շոպեն, Ավիցեննա, Ջիմի Հենդրիքս, Լեդ Զեփփելին… սրանք մարդիկ և խմբեր էին որոնք փոխեցին մարդկության մշակույթի և քաղաքակրթության դեմքը… բոլորի անունը հնարավոր չէ տալ…
    Եթե ընդունենք, որ Նա իսկապես գոյություն է ունեցել և եթե հավատանք կտակարանին( Նրա հարություն առնելը նկատի չունեմ), ապա քո նշած մարդկանցից և ոչ մեկը Քրիստոս չի եղել ապա Քրիստոս դեռ չի ծնվել: Գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ և այլն ինչքան էլ հզոր լինեն, ինչքան էլ միակը լինեն միևնույնն է Քրիստոս չեն:Նա մարդկանց սովորեցնում էր մարդավարի ապրել և միլիարդավոր մարդիկ նրա խոսքերից փոխվել են, իսկ Վան-Գոգի նկարին նայելով մարդ իր մեջ չարը չի սպանի

  9. #621
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապեր, կարևոր չի գոյություն ունեցել է թե չէ, դա սիմվոլ է…

    … ապեր, եթե տենց նայենք ապա մի մոռացիր որ նրա անունից ինչքան մարդ է զոհվել, ինչքան երեխա որբացել ու մահացել… իսկ Վան-Գոգի նկարից բացի օգուտից դեռ ոչ մի վնաս չի եղել… իմ նշած մարդիկ քաղաքակրթություննն առաջ են մղել… սրանից էլ լավ Քրիստո՞ս… OK ընդունում եմ որ իրանք ջրից գինի չեն սարքել, բայց հեո մենակ գինիով չի

    Իսկ քո կարծիքով Քրիստոսն ի՞նչ է արել… մի հատ թվարկի…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (03.07.2010), Ֆրեյա (02.07.2010)

  11. #622
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, կարևոր չի գոյություն ունեցել է թե չէ, դա սիմվոլ է…

    … ապեր, եթե տենց նայենք ապա մի մոռացիր որ նրա անունից ինչքան մարդ է զոհվել, ինչքան երեխա որբացել ու մահացել… իսկ Վան-Գոգի նկարից բացի օգուտից դեռ ոչ մի վնաս չի եղել… իմ նշած մարդիկ քաղաքակրթություննն առաջ են մղել… սրանից էլ լավ Քրիստո՞ս… OK ընդունում եմ որ իրանք ջրից գինի չեն սարքել, բայց հեո մենակ գինիով չի

    Իսկ քո կարծիքով Քրիստոսն ի՞նչ է արել… մի հատ թվարկի…
    Ինքդ թվարկեցիր Քրիստոսի «լավ կողմերը» և հետո համեմատեցիր օրինակ Վան-Գոգի հետ, այստեղ «վատ կողմը» կապ չուներ կամ էլ էական չէր, իսկ միայն լավով քո թվարկած մարդիկ չեն կարող համեմատվել Նրա հետ:
    Նա մարդկանց սովորեցնում է լինել իդեալական կամ մոտենալ այդ վիճակին, իսկ դա գին չունի և հազարավոր մարդկանց կյանք արժի:

  12. #623
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքդ թվարկեցիր Քրիստոսի «լավ կողմերը» և հետո համեմատեցիր օրինակ Վան-Գոգի հետ, այստեղ «վատ կողմը» կապ չուներ կամ էլ էական չէր, իսկ միայն լավով քո թվարկած մարդիկ չեն կարող համեմատվել Նրա հետ:
    Նա մարդկանց սովորեցնում է լինել իդեալական կամ մոտենալ այդ վիճակին, իսկ դա գին չունի և հազարավոր մարդկանց կյանք արժի:
    մթոմ բան ասիր Գել,… վատ կողմը էական ա ապեր, ու շատ էական ա… տենց որ լինի ամեն ինչի համար էլ կարաս ասես "վատ կողմերը չհաշված, շատ լավ մարդ ա"… է հետո… Թալյաթն էլ ա լավ մարդ եթե վատ կողմերը կապ չունի…

    Ապեր իրա գաղափարը և ընդհանրապես որևէ գաղափար մարդու կյանք չարժի… դու կարաս ինքդ զոհվես քո գաղափարի համար, բայց երբ որ ուրիշներին են զոհում քո գաղափարի համար, սա արդեն գաղափար չի… ապեր էս արդեն քանի հարյուր տարի ա մարդիկ իրար սպանում են "իդեալական դառնալու համա՞ր" … եթե տենց ա Վան-Գոգը ինձ իրա թերություններով ավելի ա դուր գալիս քան Քրիստոսն իրա իդեալական չափանիշներով որի համար ինձ կարան սպանեն…

  13. #624
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    մթոմ բան ասիր Գել,… վատ կողմը էական ա ապեր, ու շատ էական ա… տենց որ լինի ամեն ինչի համար էլ կարաս ասես "վատ կողմերը չհաշված, շատ լավ մարդ ա"… է հետո… Թալյաթն էլ ա լավ մարդ եթե վատ կողմերը կապ չունի…

    Ապեր իրա գաղափարը և ընդհանրապես որևէ գաղափար մարդու կյանք չարժի… դու կարաս ինքդ զոհվես քո գաղափարի համար, բայց երբ որ ուրիշներին են զոհում քո գաղափարի համար, սա արդեն գաղափար չի… ապեր էս արդեն քանի հարյուր տարի ա մարդիկ իրար սպանում են "իդեալական դառնալու համա՞ր" … եթե տենց ա Վան-Գոգը ինձ իրա թերություններով ավելի ա դուր գալիս քան Քրիստոսն իրա իդեալական չափանիշներով որի համար ինձ կարան սպանեն…
    Շատ լավ, մտա ցեխը մինչև վերջ կգնամ
    Նորից կրկնում եմ. ոչ թե ես գրեցի այլ դու գրեցիր, ասացիր թե նա ով է և համեմատեցիր:
    Դե եթե պետք է ավելի խորանանք ապա մարդկությանը հայտնի չէ նրա ամբողջ կյանքը, ընդամենը 3 տարի և եթե կա մեկը ով պետք է նշի Նրա վատ կողմերից գոնե մեկը ապա 30 տարեկանից հետ չպետք է գնա, որովհետև չի կարող և եթե ենթադրենք, որ Ավետարանը ճշմարիտ է, ապա շատ վստահ հայտարարում եմ, որ Նա վատ կողմ չի ունեցել:
    Գաղափարների համար մարդիկ իրար չեն մոռթել, մոռթվել են միայն նրա գաղափարների հետևորդները, իսկ էն մնացածը ֆլան-ֆստան հեքիաթներ են, շատերն են օգտագործել Քրիստոսի անունը հանուն իշխանության, փոխելով միտքը կամ սխալ ներկայացնելով, որը սակայն չի նշանակում, որ Քրիստոսը վատ գաղափարների տեր է, մի շատ հասարակ օրինակ, որը ինքդ էլ գիտես, հենց ինքը Գրիգորը, օգտագործեց այդ մարդու անունը հանուն իշխանության, բայց նա Քրիստոսի հետ ոչ մի կապ չունի:

  14. #625
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ, մտա ցեխը մինչև վերջ կգնամ
    Նորից կրկնում եմ. ոչ թե ես գրեցի այլ դու գրեցիր, ասացիր թե նա ով է և համեմատեցիր:
    Դե եթե պետք է ավելի խորանանք ապա մարդկությանը հայտնի չէ նրա ամբողջ կյանքը, ընդամենը 3 տարի և եթե կա մեկը ով պետք է նշի Նրա վատ կողմերից գոնե մեկը ապա 30 տարեկանից հետ չպետք է գնա, որովհետև չի կարող և եթե ենթադրենք, որ Ավետարանը ճշմարիտ է, ապա շատ վստահ հայտարարում եմ, որ Նա վատ կողմ չի ունեցել:
    Գաղափարների համար մարդիկ իրար չեն մոռթել, մոռթվել են միայն նրա գաղափարների հետևորդները, իսկ էն մնացածը ֆլան-ֆստան հեքիաթներ են, շատերն են օգտագործել Քրիստոսի անունը հանուն իշխանության, փոխելով միտքը կամ սխալ ներկայացնելով, որը սակայն չի նշանակում, որ Քրիստոսը վատ գաղափարների տեր է, մի շատ հասարակ օրինակ, որը ինքդ էլ գիտես, հենց ինքը Գրիգորը, օգտագործեց այդ մարդու անունը հանուն իշխանության, բայց նա Քրիստոսի հետ ոչ մի կապ չունի:
    նորից մի կրկնի ապեր, այլ նորից կարդա գրածս… Նրա ամբողջ իմաստը կայանում է նրանում որ նա կարողացավ կոտրել կարծրատիպերը, դեմ գնալ դոգմաներին և վերջ տալ դեմագոգիային… էս տեսակետից են իրանք նման…իրա ասածները իրանից առաջ էլ են ասել… ու շատ առաջ…

    Հիմա խաչակրաց արշավանքը, ինկվիզիցիան, մանկապղծությունը ու մնացածները որոնք չեմ թվարկում դրանք էլ ե՞ն մտնում հիքիաթների ու ֆլանֆստանների մեջ… մենակ Հայաստանում ինչքան բան ավիրվեծ ու մարդ հրի ուսրի զոհ գնաց… մայաներն ու ացտեկները… քո համար կարող ա հեքիաթ լինեն սրանք, բայց որոշ ազգերի ու մարդկանց համար սրանք իրենց պատմության ամենաողբերգական էջերն են ապեր…

    Հ.Գ. դու չես քնու՞մ ընգեր… թե արդեն զարթնել ես

  15. #626
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    նորից մի կրկնի ապեր, այլ նորից կարդա գրածս… Նրա ամբողջ իմաստը կայանում է նրանում որ նա կարողացավ կոտրել կարծրատիպերը, դեմ գնալ դոգմաներին և վերջ տալ դեմագոգիային… էս տեսակետից են իրանք նման…իրա ասածները իրանից առաջ էլ են ասել… ու շատ առաջ…

    Հիմա խաչակրաց արշավանքը, ինկվիզիցիան, մանկապղծությունը ու մնացածները որոնք չեմ թվարկում դրանք էլ ե՞ն մտնում հիքիաթների ու ֆլանֆստանների մեջ… մենակ Հայաստանում ինչքան բան ավիրվեծ ու մարդ հրի ուսրի զոհ գնաց… մայաներն ու ացտեկները… քո համար կարող ա հեքիաթ լինեն սրանք, բայց որոշ ազգերի ու մարդկանց համար սրանք իրենց պատմության ամենաողբերգական էջերն են ապեր…

    Հ.Գ. դու չես քնու՞մ ընգեր… թե արդեն զարթնել ես
    Հայերը շատ են տուժել իրենց կրոնի պատճառով ավելի ճիշտ քրիստոնեության, եկեղեցականների պատճառով:
    Ծեծված խոսքեր են և կարծում ես դա «զենք» է, սակայն այն իրականում սխալ է, թող մեկը ասի, որ Քրիստոսը ասել է սպանեք, ստեք, ով ասի երկիրը կլորոտա բռնեք վառեք, բացի լավից ոչինչ չի քարոզել, հիմա եթե ես վզիս մի հատ խաչ քցեմ ու Պողոսին գլխից խփեմ հետո անունը դնեմ Քրիստոս ապա չի նշանակում, որ Քրիստոսն էր մեղավոր Պողոսի մահվան մեջ, նորից եմ ասում մարդիկ ձգտում են իշխանության, փողի և դա միշտ էլ չի հերիքում մարդուն և հանուն դրա Քրիստոսի անունն են շահարկում, բայց դա չնշանակեց, որ Քրիստոսն ասել է սպանեք:
    Հանուն իշխանության եղավ Ավարայրի ճակամարտ, բայց անունը դրին Քրիստոս, իրերը իրենց անուններով պետք է կոչել:
    Չեմ քնել, երևի երկու ժամից կքնեմ

  16. #627
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերը շատ են տուժել իրենց կրոնի պատճառով ավելի ճիշտ քրիստոնեության, եկեղեցականների պատճառով:
    Ծեծված խոսքեր են և կարծում ես դա «զենք» է, սակայն այն իրականում սխալ է, թող մեկը ասի, որ Քրիստոսը ասել է սպանեք, ստեք, ով ասի երկիրը կլորոտա բռնեք վառեք, բացի լավից ոչինչ չի քարոզել, հիմա եթե ես վզիս մի հատ խաչ քցեմ ու Պողոսին գլխից խփեմ հետո անունը դնեմ Քրիստոս ապա չի նշանակում, որ Քրիստոսն էր մեղավոր Պողոսի մահվան մեջ, նորից եմ ասում մարդիկ ձգտում են իշխանության, փողի և դա միշտ էլ չի հերիքում մարդուն և հանուն դրա Քրիստոսի անունն են շահարկում, բայց դա չնշանակեց, որ Քրիստոսն ասել է սպանեք:
    Հանուն իշխանության եղավ Ավարայրի ճակամարտ, բայց անունը դրին Քրիստոս, իրերը իրենց անուններով պետք է կոչել:
    Չեմ քնել, երևի երկու ժամից կքնեմ
    Ապեր գնա քնի վաղը ինձ կքլնգես… կսպասեմ… բայց սաղ սխալ ես ասում

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.07.2010)

  18. #628
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գել ջան, թույլ տուր խառնվեմ ձեր խոսակցությանը /կամ էլ թույլ մի տուր, մեկ ա` խառնվելու եմ /:
    Էն, որ դու Աստվածաշնչում գրածները հակված ես ընդունելու որպես բարի ու բարոյական, դա քեզանից ա գալիս` քո դաստիարակությունից, շրջապատից և այլն: Բայց Աստվածաշնչում կան նաև լիքը չար բաներ, օրինակ` մահապատիժ` քահանային չենթարկվելու, շաբաթ օրն աշխատելու ու էլի շատ մանր-մունր բաների համար:
    Կամ, ասենք, Երկրորդ Օրենքի 13-րդ գլխի հետևյալ հատվածը. «... 12Եթէ քո Տէր Աստծու՝ բնակուելու համար քեզ տուած քաղաքներից որեւէ մէկում լսես, 13թէ՝ «Մեր միջից անօրէն մարդիկ դուրս ելան ու յեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին»՝ ասելով, թէ՝ «Գնանք ու պաշտենք մեզ անծանօթ օտար աստուածներ», 14ապա կը քննես, հարցուփորձ կ՚անես եւ մանրակրկիտ կը ստուգես նրանց։ Եւ եթէ իրօք հաւաստի է, որ այդ սրբապղծութիւնը տեղի է ունեցել ձեր մէջ, 15ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ այնտեղ եւ նրանց անասունները սրի կը քաշէք։ 16Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։ Այդ քաղաքն աւերակի թող վերածուի յաւիտեան եւ այլեւս թող չվերակառուցուի։ 17Նրա նզովուած իրերից ոչ մի բան չպէտք է անցնի քո ձեռքը։ »

    Դե էսքանից հետո պարզ ա, որ մի հատ Հիսուս պետք կգա, որ կհակասի իրա բոբո պապային, ով միաժամանակ հենց ինքն ա...
    Բայց, մեկ ա, մարդիկ Աստվածաշունչը ընկալում են ու ընկալելու են իրանց աշխարհայացքին համապատասխան, ոնց որ, օրինակ, աբորտ անող բժիշկներին սպանողները ու իրանց աջակիցները: Եթե անգլերենից վատ չես, նայի, թե «պատվելի» Մայքլ Բրեյը ոնց ա փորձում արդարացնել իրա ընկերոջը` Փոլ Հիլլին, ով 94 թվին կրակել, սպանել էր աբորտներ անող մի բժշկի ու նրա թիկնապահին, ինչի համար էլ 2003 թվին մահապատժի ենթարկվեց.

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (03.07.2010)

  20. #629
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …և պետք է ասեմ որ նրանից հետո շատ եղան քրիստոսներ… Վան-Գոգ, Պիկասսո, Նարեկացի, Օմար Խայամ, Լե Կոռբյուզե, Միս Վան Դեր Րոյ, Փարաջանով, Իյնշտեյն, Բիթլզ/Լեննոն, Պագանինի, Պլիսեցկայա, Աննա Պավլովա, Մենդելեեվ, Դարվին, Կարավաջիո, Բեթհովեն, Շոպեն, Ավիցեննա, Ջիմի Հենդրիքս, Լեդ Զեփփելին… սրանք մարդիկ և խմբեր էին որոնք փոխեցին մարդկության մշակույթի և քաղաքակրթության դեմքը… բոլորի անունը հնարավոր չէ տալ…
    .... Մոհամեդ, Գուրու Նանակ, Մոհանդաս Գանդի, Մարտին Լյուտեր Քինգ, Չէ Գեվարա, Լենին, Ստալին, Գորբաչով, Չուկ

    Լավ, դե, Մեֆ... միիիիիի քիչ չափազանցնում ես... Իեշուայի արժանիքները, ունակությունները եւ հատկանիշները շատ ավելի մեծ են եղել, քան մեր նշած շարքերից որևէ մեկինը (դե մեկ էլ Մուհամեդը եւ Գուրու Նանակը կարող է համեմատվել)։ Նա կարողացել է այնպիսի արժեքներ առաջարկել մարդկանց, այնպես է կարողացել նրանց համոզել, համախմբել, որ հազարավոր տարիներ շարունակվում ա իրա կրոնը։

    Կրոն դառնալու համար ավելի ուժեղ գաղափարներ եւ հատկանիշներ են պետք, քան ուղղակի "հեղափոխող" լինելը։

    հ.գ. Հիսուսը իր կյանքի տարիների երևի թե արել է քրիստոնեության առաջացման եւ կայացման համար գործի 1%; մնացածը՝ արել են նրանից հետո՝ աշակերտները, Հռոմը, հետագայում ձևավորված եկեղեցին եւ կրոնի հետևորդները։

    ---------- Ավելացվել է՝ 14:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:38 ----------

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքդ թվարկեցիր Քրիստոսի «լավ կողմերը» և հետո համեմատեցիր օրինակ Վան-Գոգի հետ, այստեղ «վատ կողմը» կապ չուներ կամ էլ էական չէր, իսկ միայն լավով քո թվարկած մարդիկ չեն կարող համեմատվել Նրա հետ:
    Նա մարդկանց սովորեցնում է լինել իդեալական կամ մոտենալ այդ վիճակին, իսկ դա գին չունի և հազարավոր մարդկանց կյանք արժի:
    Գայլ ջան, ճիշտ ես ասում, բայց ինքը միակը չի։ Բոլոր կրոններն էլ լավ բաներ են սովորացնում, ոչ մի կրոն էլ չի ասում՝ գնա սպանի , եթե ուսումնասիրել ես տարբեր կրոններ, կտեսնես, որ հիմնական պատվիրանները, որոնք տարբեր կրոններում ունեն տարբեր քանակ, նույն բանն են ասում. Մի՛ սպանիր, մի՛ գողացիր, մի շնանար, եւ այլն։ Օրինակ, Մայր Թերեզան էլ էր մարդկանց լավ բաներ սովորացնում, մարդ կա՝ օրինակ քաղել ա, մարդ կա՝ չէ։ Բայց դա չի նշանակում, որ սուրբ հոգուց է ծնված եղել, մահից 3 օր հետո էլ հարություն է առել... եւ մեծ հաշվով՝ ինչ տարբերություն՝ աստված է, թե մարդ... կարևորը նրա ուսմունքն է...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  22. #630
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …Քրիստոս այն սահմանագիծն է, որին մի քանի հազարամյակ հետո, իր զարգացման գագաթնակետին, կհասնի մարդ արարածը, ու այդ ժամանակ երկիր մոլորակի վրա չեն լինի պատերազմներ, չեն լինի հիվանդություններ, չեն լինի հարուստներ ու աղքատներ, որովհետև մարդիկ կհասկանան, որ միակ ուղին գոյատևելու համար, դա սերն է, որովհետև ատելությունը կործանում է, միայն սերն է, որ ի զորու է ստեղծել, արարել ու պահպանել ստեղծածը… ու դա կլինի մարդկության հաղթանակը, ու դա կլինի Քրիստոսի հաղթանակը…
    …Եհովա աստված…
    …ես հայ եմ, ես կյանքում մոտիկից հրեա տեսած չկամ, իմ պապի պապը հայ էր ու նրա պապի պապը հայ էր, ու նրա պապի պապի պապը հայ էր ու նա բարձրահասակ, թիկնեղ, հաղթ բազուկներով, կապույտ աչքերով, շիկահեր այր էր, ու Հայկ էր նրա անունը, ու Հայկը հպարտ այր էր, ու Հայկը սատկացրեց բելին, որովհետև Հայկը ամենից շատ ազատություն էր սիրում, ու Հայկը չէր ճանաչում Եհովային, ու Հայկը իր աստծուն ԱՐ էր կոչում, ու ԱՐ աստված օգնում էր Հայկին, ու նրանք սիրում էին իրար…
    …Մովսեսը բարձրացավ լեռը ու Եհովա աստված խոսեց նրա հետ, ու Եհովա աստված պատվիրեց սիրել իրեն, պատվիրեց ու Մովսեսը սիրեց Եհովային, ու Եհովան սիրեց Մովսեսին ու նրա ցեղը, ու նրա ցեղը սիրեց Եհովային, սիրեց որովհետև Եհովան այդպես էր պատվիրել… իսկ Հայկը սիրում էր իր աստծուն որովհետև սիրում էր, ու Հայկի աստված չէր պարտադրում սիրել իրեն, չէր ստիպում թողնել ընտանիքը ու հետևել իրեն, չէր կաշառում երկնային արքայությամբ… իսկ Հայկը սիրում էր ԱՐ աստծուն, որովհետև ԱՐը հղի կնոջը անմաքուր չէր համարում, որովհետև ԱՐը իսկապես սիրում էր Հայկին ու նրա ցեղը… ու Հայկը իր ամենանվիրական բառերի մեջ մտցրեց իր աստծու անունը, ԱՐը ԱրԱրիչ էր, ու նա ԱրԱրեց երկիրը, ու Հայկի երկիրը կոչվեց ԱրԱրատ, ու Հայկի ցեղը կոչվեց Արեացիներ, ու Արը բարի էր, ու այն ամենը ինչ բարի չէր` ոչ Ար էր` չ Ար էր` չԱր էր` չար էր…
    …հետո վառեցին էն ամեն ինչը ինչ Ար էր, ու ես, որ կյանքում մոտիկից հրեա տեսած չկամ ստիպված հրեա Մովսեսի Եհովա աստծուն էի պաշտում, ու Եհովան ստիպում էր սիրել իրեն, ստիպում էր խաբելով, ստիպում էր համոզելով, ստիպում էր վախեցնելով, ու ես ճարս կորցրած դարերով պաշտում էի Եհովային, Եհովային ով կապ չուներ իմ պապի պապ Հայկի հետ, որի անունը չկար իմ ցեղի ամենանվիրական բառերի մեջ, որը երբեք չէր օգնել իմ ցեղին ու երբեք չէր օգնելու… ու եթե այս նոր կրոնի մեջ մի լուսավոր կետ կար, դա Քրիստոսն էր… Քրիստոսը Ար էր (չար չէր` բարի էր), նա եկավ որ վերափոխի Մովսեսի բարբաջանքները, նա եկավ որ մարդկանց սովորեցնի մարդավարի ապրել, նա եկավ քարոզելու էն, ինչ ԱՐ աստված էր ասում… չեմ հավատում առաքյալների հնարած հրաշքներին, չեմ հավատում որ Հիսուս երբևէ խոսել է երկնային արքայության մասին, Հիսուսը չէր կարող ասել` բարություն արեք, որպեսզի ձեզ տրվի երկնքի արքայությունը, որովհետև նա ինքը բարություն էր անում առանց մտածելու որ դա անում է իր համար, իր հոգու փրկության համար, նա դա անում էր, որովհետև չէր կարող չանել, որովհետև նա Ար էր, քանզի եթե դուք բարություն անեք այն բանի համար որ հետո ստանաք դրա վճարը, ուրեմն ինչով կտարբերվեք մաքսավորներից ու փարիսեցիներից, չէ որ նրանք էլ են անում նույն բանը, արդ ասում եմ ձեզ` բարություն արեք առանց մտածելու որ կտիրանաք երկնային արքայությանը… այսպես կասեր Քրիստոսը, ու դա կլիներ ԱՐ աստծու խոսքը, սակայն դա չէր լինի Եհովայի խոսքը, ուրեմն առաքյալներին, հետագայում Վենետիկին ու հազար ու մի եկեղեցական ժողովներին պետք չէր դա, ու քրիստոս ասում է էն ինչ ասում է ատվածաշնչում, ու մենք հիմա պաշտում ենք էն աստծուն ում դարերով ստեղծել են սևազգեստ պաշտոնյաները, իրենց գաղտնի ու բացահայտ եկեղեցական ժողովներում` հարմարեցնելով նրան իրենց ու իրենց տիրակալների շահերին…
    …իմ աստված ԱՐ աստվածն է, ու Քրիստոսը իմ ԱՐ աստծու որդին է, այնպես ինչպես իմ ԱՐ աստծու որդին է յուրաքանչյուրը ով կապրի էնպես ինչպես ապրում էր Քրիստոսը…
    …Ով էր Քրիստոսը հարցին պատասխանում եմ ՍԵՐ, Սեր էր Քրիստոսը ու Սեր է իմ ԱՐ աստվածը…

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (03.07.2010), Meme (03.07.2010), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

Էջ 42 49-ից ԱռաջինԱռաջին ... 32383940414243444546 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  2. Հիսուս Նազարեթցի Eli, Eli, lema sa bacht hani
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 04.11.2009, 01:33
  3. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  4. Հիսուս
    Հեղինակ՝ Adam, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.01.2008, 23:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •