User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Հրաժեշտի խոսքի փոխարեն...

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Սիրելիներս , ահա եկավ իմ ` ակումբին հրաժեշտ տալու ժամանակը: /Մի քիչ ծիծաղալույա չէ ոնց որ են Մատրիցայի մեջի պահը ` То что имеет начало, имеет и конец./: Ամեն դեպքում ես կուզենայի, որ Դուք ինձ ճիշտ հասկանաք ու փոխըմբռնումով մոտենայիք: Որոշումը իմն է և այն պետք է ի կատար ածվի, ոչ մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ չկան, ընդհակառակը , կան բազմաթիվ պատճառներ մնալու, բայց թույլ տվեք մինչև վերջ տարօրնակ մնալ և ոչ մի պատճառի մասին չխոսել , որովհետև կարևորը ոչ թե պատճառն է այլ այն ինչ ես ստացա և դուք ստացաք ինձանից: /Վեռ դու ին 50 դրամ պարտքես, հիշում եմ/
    Ինձ համար մեծ հաճույք էր շփվել Ձեր հետ , կարդալ Ձեր գրառումները , ճանաչել Ձեր մտածողության գործիքները, քանի որ դրանով իսկ ես ավելի մեծ պատկերացում ստացա իմ երկրի ներկայի ու ապագայի մասին: Բոլորդ էլ լավնեք յուրովի /իսկ ով որ լավը չի նրա մականունը Itallic-ովա գրված /, բոլորդ էլ տարբեր մտածելակերպ ու երազանքներ ունեք, ու իմ համար մեծ պատիվ էր Ձեր հետ ինչ որ պահի դրությամբ մասնակցել ակումբի զարգացմանը:
    Ես չեմ հեռանում ` ասելով մնացեք բարով , ես հեռանում եմ ասելով ցտեսություն, քանի որ սարը սարին չի համդիպում բայց մարդը մարդուն հանդիպում է , ու կյանքում մենք հաստատ մի օր հանդիպելու ենք, բացի դրանից իմ ICQ-ն բաց է բոլորիդ համար, և եթե ես ինչ որ բանով կարող եմ Ձեզ օգնել , միշտ պատրաստ եմ ծառայելու...
    / բայց հաշվի առեք որ ջրիկություների սեզոնը վերջացելա , լուրջ եմ լինելու /
    Գիտեք շատ բան կա որ կուզենայի ասեի, բայց այդքանը թղթին չես հանձնի , պարզապես ուզում եմ Ձեզանից մի քանիսին բարեմաղթանքեր ուղղել, ասածներս ոչ խորդուրդ են լինելու ոչ էլ քննադատություն , այլ պարզապես սովորական ` “հրաժեշտի” մաղթանքեր: Ուզում եմ չընդունեք սա որպես ինչ որ ներկայացում կամ “անուն” հանելու փորց , այդ նպատակը կյանքում իմ համար վաղուց է կորցրել իր նշանակությունը, սա պարզապես իմ անկեղծ խոսքն է Ձեր մասին:

    Ուզում եմ սկսել հենց բրգի գագաթից `

    1. Angelina – ես տենց էլ չիմացա դու մարդ ես թե կլոն / դրա համար առաջինը քո մասին եմ գրում. չվիրավորվես անկեղծությանս համար/ , շատ հետաքրքիր կլիներ իմանալը ու այդ գործը ես կտակում եմ ակումբի մնացած անդամներին: Եթե ես ջին ունենայի երկրոդ ցանկությունս կլիներ որ քո ` ամեն անգամ ասած ես կարգի ` “Ապրես, լավ էր , շարունակի նույն տեմպերով “ նախադասության համար քիթդ 1 սանտիմետր երկարեր, քեզ կմնար կամ փաթաթել մարմինդ քթովդ կամ էլ գոնե մի ենպիսի բան գրել ֆորումում , որը առնվազն մի անշունչ առարկայի իմաստ կարտահայտեր: Գուցե սա անտակտություն է.... կներես , ես միշտ առհամարել եմ կացնությունը , դրա համար ել ցանկանում եմ քեզ որ գոնե դու ինքդ քեզ երբեմն լավ բաներ ցանկանաս, գուցե ետ դեպքում աչքերումդ բարձրանաս:

    Անցանք հաստատ մարդկանց ....

    2. Chuk – Չուկի մասին կարելի է տարիներով խոսել ու միայն դրականը ասել, ես իմ կողմից պարզապես ուզում շնորհակալություն հայտնել նրա նրա համար, որ կազմակերպել է մի հրաշալի գործ ինչպիսիք թվարկված են ակումբի կանոնադրության մեջ , անկասկած Չուկը լիդեր է, որը ոչ միայն հավասարակշռված է դատում այլ նաև վերին աստիճանի համեստ մարդ է: Ու անկախ նրանից ինչ կարծիք ունի իմ մասին ես իրեն հեռակա կարգով հարգում եմ իր մարդկային արժանիքների համար : Ցանկանում եմ քեզ որ այն ինչի համար շատ ջանքեր ես գործադրել ու ժամանակ ծախսել արդարացնի իրեն բոլոր բարձր առումներով: Գործը որ դու կատարում ես , միայն դու չես կատարում ,բայց միայն դու ես այս ամենի մեջ իրոք ենպիսի իմաստ դրել,որ իսկականից մի բան արժե ոչ միայն քո երկրի ապագայի այլև ներկաի պահպանման գործում, որովհետև մենք այսօր ունենք ոչ միայն ապագա կերտելու խնդիր, այլ ներկան պահելու պրոբլեմ:
    3. Artgeo
    Սիրուն լավ պոնչո տղա ես , պռոստո տարիքիդ հետ կապված մի քիչ բաբնիկոտ ես / Ուլուանա ճանաչիր ըզ իմաստություն .. տո լի չգիտեմ ոնց էր առաջին նախադասությունը / ու մի քիչ էլ մեծամիտ , բայց ետ կանցնի, կարևորը խելոք տղա ես, մենակ որ քիչ դաղալություն անես կայանքում աավելի շատ բան կշահես, մաֆիա խաղալուց էլ նենց մի անմեղի հայացք ես անում…Առտո ջան կյանքում մնայուն արժեքների համար կյանքդ չխնայես , ցանկանում են քեզ որ անսանձ հոգիդ վերջապես իր հանգստությունը գտնի ինչ որ մեկի մեջ և հակառակը, բարգավաճի հոգով ու միշտ հարազատ մտերիմներիդ կայուն ու տղամարդավարի նեցուկ լինես, հա մոռացա ասեմ,այ տղա հերիքա խեղճ աղջիկներին ճնշես քիչա մնում գոգներին նստես
    4. Արշակ
    Արշակ ես հիացա քո համբերատարությամբ ու համեստությամբ իզուր չեն ասում որ ընտանիքը մեծ դեր ունի մարդու էության ու բնավորության գծերի կազմավորման մեջ: Քո համեստ ու ինտիլիգետ անձին հետևելով անմիջապես կարելի է ամենադրական կարծիքը կազմել քո ընտանիքի ու քո ապագա ընտանիքի մասին: Միշտ ետպես ազնիվ, սիրուն ու հոգով գեղեցիկ մնաս , ու այն ինչ պարփակում ես հոգուդ ամենախոր անկյուններում սփռեսա նրանց վրա ովքեր քո օգնության կարինքը կզգան:
    5. Ուլուանա
    Ուլու վերջապես ի կատար ածվեծ քո մանկության երազանքը, թեմա փակելը այժմ ոչ մի այն ոք սիրած զբաղմունքն է այլև նաև անմիջական կամավորական գործը .. իսկ հիմա լուրջ , ակումբը առանց քեզ ակումբ չէր կոչվի , քանի որ դու ակումբին տալիս ես ընտանիքի գաղափարը , միասնականության, փոխադարցության ու ընկերության հիմքը , դու մի մարդ ես որ ամեն մի անդամի համար իր յուրովի դուռնես բացում քո հոգու բազայում , ու մարդիկ կարող են քեզ վստահել իրենց ամենանվիրական գաղտնիքները ու «ակումբի մայրից» անցում ես կատարել “ակումբի իմաստուն տատիկ» կարգավիճակին, որը իր վերջնական «վետտոն» ունի ընտանիքի բարգավաճման գործում, դու անձնուրաց մարդ ես, հետևաբար և լավ ընկեր , ցանկանում եմ քեզ միայն մի բան միշտ շրջապատված լինես բարի նախանձով մարդկանցով ու երջանկությունը անսպասելի ենպես դուռդ թակի, թևերի վրա քեզ երազանքների երկնքում ենպես տարու բերի , որ տակ ու վրա անի են ամեն ինչը ինչ կարծում ես սերտել ես ու գիտս կյանքից
    6. Network.am
    Նեթվորքի հետ ուշ ծանոթացանք , սակայն ես Հայկին հեռակա կարգով գիտեմ , ու գիտեմ որ լավ մարդ է ու լավ գործեր է անում: Հաջողություն եմ ցանկանում քո գործերին ինչ գործ էլ որ բռնես թող քո ուզածով լինի:
    7. Guest
    Հայկին հետևելուց անեկեղծ ասած երբեմն ինձ եմ հիշում այդ տարիքում …կարևորը մարդը ձգտում ունի իր մեջ ու դժվարինին հասնելու ու անցնելու ջիղ,
    Բայց ափսոս որ այծեղջուր չի Հայկ դու արժանավոր մարդ ես ու լավ ընկեր. Կյանքում միշտ պայքարելով են հասնում նրան ինչ ունենում են , ամեն ինչ իր գինն ունի , ոչ մի պատնեշի չընկրկես , ոչինիչ լսումես ? ոչինչ անկարող է կոտրել մարդու կամքը երբ որ նա դրա մեջ իր կյանքն է դնում:
    8. John
    Ինձ բավականին հաճելիորեն զարմացրեց որ քո տարիքի տղան կարող է սթափ ու իրական մտահորիզոն ունենալ: Ցանկանում եմ քեզ այն ինչ հիմա ունես հիմնաքար լինի քո ապագա զարգացման գործում:
    9. քաղաքացի
    Սասուն ջան քեզ էլ ցանկանում եմ ոնց հավեսով ու սիրուն կաս տենց էլ հոգով շարունակես լինել:
    10. Arisol
    Արիսոլը լավ երեխայա, շատ հավեսով ու մռութ, պռոստը ինքը չգիտի դրա մասին հլը , հա ու որ մեկ մեկ էլ քեզ կարճ Սոլ եմ ասում ու մեջը սխալ տառ գրում ստացվումա Ստոլ … կռիվ անելու կարիք չկա , որովհետև այժմ էլ քեզ ոչ մեկ տենց չի ասի:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    11. Բյուրակն
    Կատվիկ ջան ինչպես դու արդեն նկատեցիր քաղաքական կուսակցությունը է որ կերտում է մարդուն, մարդս ամեն տեղ էլ մարդ է մնում , միայն թե ի սկզբանե մարդ լինի , գոնե ենթագիտակցորեն, ցանկանում եմ քեզ որ ճիրաններովդ ենպես կառչես կայնքից ու իրականությունից որ այն ` դեպի լավը փոխելու մեջ մեծ դեր ունենաս, ու հոգեպես վայլես հասածդ պտուղներին, ըներներդ էլ միշտ կողքիդ լինեն ու չլքեն ոչ մի պայմանով , իսկ եթե լքեն էլ … միայն կարճատև ` որպեզի կարոտես ու զգաս նրանց կարիքը որպես ընկեր ու գիտակցես նրանց դերը քո կյանքում,… բայց սարկազմիդ ոճը անպայման փոխի թե չէ մի տեսակ դիահերձարանի ու Եդգար Պոի բովանդակություն է ստանում
    12. impression
    Լիլս ոչինչ էլ քեզ չեմ ցանկանում, ընկերներին չեն ցանկանում, ընկերներինն ԶԱՍՏԱՎԻՏ ԵՆ ԱՆՈՒՄ , ոնց նայում եմ ամեն ինչ ունես տնաշեն , քեզ մնումա մենակ մի քիչ շատ գրես …մեկա մարդուն մանավանդ գրողին այս կյանքում խելագար սկսում են գնահատել միայն կյանքից նրա հետո ….Բայց Լիլ ինձ թվումա քո համար ավելի հետաքրքիր կլինի իմանալ որ ինչ որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես քան, թե ամբողջ աշխարհին մատուցել քեզ , չնայած քեզ մատուցելով հանդերձ ես դու քեզ զգում ենպիսին ինչպիսին կուզեիր դառնալ, ես քեզ ցանկանում Լիլս անմոռանալի ապրումներ, որպեսզի վերջին պահին երբ կյանքնդ մի ակնթարթում անցնի աչքիդ դիմացով … որ այդ ակնթարթը ենքան հարուստ լինի որ տևի երկար երկար .. ավելի երկար քան մարդկության վերջին աշունը , քանի որ քո ապրածը և ապրումները ,ես վստահեմ , հաստատ ավելի շատ կլինի քան քո կյանքի տևողությունը: /Մուզիկա նա ֆոնե` իզ կինաֆիլմա ՕԴնաժդի վ ամերիկե/ : Ինձ էլ մի մեղադրի շատ  , կաժդոմու սվայո… պո շարիկամ մազգով:
    13. Casseopeia
    Վեռկին .. վերջին անգամ ես լսում այս բառը  բայց ինձ համար քաղցր է այդ բառը քանի որ ես քեզ էտպես եմ պատկերացնում ու դու ետպեսին էլ կմնաս ենտեղ որտեղից ոչինչ չի կորում: Ես շատ բան կցանկանայի քեզ բայց թույլ տուր թղթինյ չհանձնել այն ինչ ցանկանում է քեզ ոչ թե ուղեղը այլ անկեղծ սիրտը : Ուզում եմ քեզ մեծ շնորհակալություն հայտնել որ Բարեգործական ծրագրի իրականցումը ու կոորդինացումը գիտակցաբար ստանձնեցիր … հեշտ գործ չի ոչ մեկ թող չերևակայի որ ամեն մեկն էլ կարող է , ես փոխանցեցի քեզ այն գործը որը պետք է իրականացվեր … ես այն ժառանգել եմ իմ խղճի ու մարդասիրության ատյանից ու պարտքս համարեցի փոխանցել հաջորդ արժանավորին որը և դու հանդիսացար … կատարի են, ինչ քո մեջ ծաղկումա ամեն գարնանը, սփռի շուրջդ են ինչ կա քո մեջ բայց փակի տակ ես պահում … աշխարհում մարդիկ կան որ դրա կարիքը անչափ ունեն …ես հուսով եմ որ երբ գա այն ժամանակը երբ քո կյանքը ռադիկալ կփոխվի դու կփոխանցես այդ գործը հաջորդ անրժանավորին … ես վստահ եմ որ դու քո վրա , ոչ թե ամոթու ղադեր … այլ իրոք վստահ եմ որ կարող ես անել և անում ես էն ,ինչ ես ու իմ նմաններն են արել , և դեռ ավելին … օգտագործի քո ամբողջ հոգին դրա համար ,այն շատ մեծ է ու բոլորի համար այնտեղ տեղ կա … հիշի ոչ մի մարդ երբեք մենակ չի լինում երբ իր հոգուց սնվում են երեխաները կամ հարազատ մարդիկ… Ցանկանում եմ քեզ քո սրտով ապագա ու կեցություն:
    14. Kita
    Կիտիկիս շատ եմ սիրում … երեխու տեղ կպահեի պռոստո ժամանակ չունեմ ե , սիրեք ու պահպանեք Ձեր Կիտային, չգիտեմ պալկովնիկ տալիս եք թե չէ բայց Ձեր ուշադրությամբ ու սիրով պարուրեք ամեն րոպե նրան: Կիտ միշտ հիշի որ կյանքում ամենակարևորը մի բան կա ` 89 տարեկան հասկանում մեռնելուց առաջ մի կուշտ ծիծաղելը : Ցանկանում եմ քեզ են ինչ դու քեզ չես ցանկանում , մի քիչ էլ փոփոխություններ եմ ցանկանում կյանում 
    15. Dr. M
    Դոխթուր ջան քեզ էլ շատ սիրեցի, կարգին տղա ես , պաչիկ եմ անում քեզ ոչ միայն քո բժշկական գիտելիքների այլև նաև կյանքից տեսական գիտելիքների համար:
    16. Մելիք
    Մելիք եթե կա մեկը ստեղ որի գրառումները կարդում եմ ամենայն լրջությամբ ապա դա քոնն են, փորցը ուժը և մեծությունը միանգամից “թափում են” գրառումներիցդ: Ես բավականություն էի ստանում համեմատելով իմ ու քո տեսանկյունը նույն հարցի շուրջ , շատ ուրախ եմ որ քո նման մարդիկ դեռ կան , ցանկանում եմ քեզ միշտ շրջապատված լինես սիրելիներով ու միշտ ետպես մեծ լինես ինչպիսին որ կաս:
    17. Selene
    Դե էլ չասեմ Սել ջան  դու գիտես ինչքան շատ եմ քեզ սիրում քո են միամիտ ու անաչառ հոգու համար , միշտ տենց բարի ընկերական ու հավեսով աղջիկ լինես , ակումբին էլ ամեն օր նորանոր բարի անակնկալներով զարմացնես:
    18. Marianna
    Մարիաննա .. դու միակ մարդնես որ քիչ թե շատ իրական կարողացավ բութագրել վիրտուալի հետևում կանգնած Root-ի պատկերը, Սական մի հարցում այնուամենայիվ ինչ որ չափով սխալվեցիր, դու հետևեցիր ինձ հեռվից ու կարծեցիր թե ես միաձև եմ, դու վախեցար ինձ ցույց տալ քո էությունը քանի որ ենթադրեցիր թե բոլորի հանդեպ միանման եմ վերաբերվում, ամեն մեկին իր արժանիքների չափով , Պետրոս առաքյալի խոսքերով Հուդայի հետ Հուդա , հռոմեացու հետ հռոմեացի , հրեայի հետ հրեա , քո անկեղծն ու լուրջ իմ կողմից երբեք ցինիզմի ու կատակի չեին վերածվի , բայց քանի որ դու դժբախտաբար այլ իրականություն ես տեսել , ես քեզ չեմ մեղադրում քո կարծիքի համար, սակայն ուզում եմ ասել, որ ես հստակ պատկերացումներ ունեմ քո անձի շուրջ քո շատ քիչ գրառուներից , ու դա ինձ ստիպում է ընդունել քո ոչ սովորական ու ոչ շաբլոնային լինելու փաստը , մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերել քո` որպես աղջկա արտահայտած մտքերի բովանդակություններին, ու դրանցից ինձ արդեն պարզ էր որ գործ ունեմ բավականին լուրջ ու հարուստ կենսափորց ունեցող մի խորաթափանց անձի հետ: Ցանկանում եմ քեզ որ շուտփույթ ակումբի համար դառնաս անհրաժեշտ ու ցանկալի անդամ քանի որ քո խորհուրդների կարիքը անկասկած կզգացվի դեռևս երիտասարդ բայց արդեն փորցությունների միջով անցած ակումբին:
    19. Manon
    Եթե ակումբում ինչ որ մեկի ստեղծագործության ու հոգու առաջ խոնհարվում եմ , ապա դա հաստատ Մանոն է , /Մանոն լե Բլոն ինչպես ես եմ ասում/ արտակարգ անձնավորություն է `օժտված ոչ միայն ստեղծագործ տաղանդով , այլ նաև մարդկային ամենաբարձր արժեքներով, Ման ջան ես ցանկանում եմ քեզ որ թախիծդ միայն ստեղծագործություններիդ մեջ ապրեն , դու մեկն ես նրանցից ովքեր պարտավոր են երջանիկ ապրել:
    20. Apsara
    Ապսառա … մինչև վերջ անկեղծ լինելու համար ազնվորեն ասեմ որ գրառումներդ կարդում էի լոկ քո մասին պատկերացում կազմելու համար … ինձ դուր եկան քո որոշ ստեղագործություններ , … դու հիմա հոգեկան կայացման մեջ ես ու քո ներաշխարհը ու կյանքից ցանկացածը վերջնականապես չեն ձևավորվել այլ ընթացքի մեջ են , քո տեղը իմանալու համար դու փնտրտուքների մեջ ես ու երբեմն քեզ թվում է որ չես գտնի այն, սակայն սխալվում ես , Աստված մեզ բոլորիս նպատակով է աշխարհ բերել և վաղ թե ուշ մենք այդ նպատակը իրագործում ենք անկախ մեր էգոիստական նպատակների իրականացումից, ես ցանկանում են քեզ որ ինչ ճանապարհ էլ ընտրես քո համար խղճիտ ու Ասծուդ արաջ հանգիստ լինես ամեն րոպե ներկայանալու , ապրես ենպես ինչպես հազարավոր անգամ կարդացել ես քո սիրելի հերոսի կյանքի մասին, ես ցանկանում եմ քեզ բացահայտես այն լավն ու գեղեցիկը որ կա քո մեջ ու մարդկանց բաժանես , քանի որ միայն դրա շնորհիվ կարող ես քեզ իրոք քիչ թե շատ կատարյալ զգալ … սիրված լինես …

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    21. Goga
    Գոգ դու մեկն ես նրանցից ում գրառումները հաճույքով եմ կարդացել ու ինչն որ բան եմ գտել հարազատ դրանց մեջ իսկ հարազատությունը թեկուզ վիրտուալ երբեք չի կորում … թող քո շրջապատը քեզ ենպիսի ամուր հարազատությամբ քեզ պարուրի որ երբեք ստիպված կարիք չզգաս ինչ որ մի բանի …թող որ երջանկությունը ինքնաբերաբար ` անկախ քո կամքից քեզ փաթաթվի
    22. Բարեկամ
    Բարեկամիս մասին ետպես էլ կարծիք չգրեի . բայց չէ որ խոստացել եիի ես ` սրիկաս /լավ կփորցեմ հիմա /
    Ճիշտն ասած սկզբերում ես Բարեկամիս տղամարդու տեղ էի դրել .. հետո մի տեսակ քնքշություն զգացի … ինքս էլ չիմացա ինչի իրան սկսեցի աղջկա տեղ դնել, բայց յուրահատուկ մարդ է Բարեկամս … ահավոր զգույշ ու մանրակրկիտ … հետևում է ամեն մի իր ասած բառին , կարճ ասած արևելագետ կամ դիվանագետ, միջազգային հարաբերությունների լավ մասնմագետ: Բարեկամս մևյուն ժամանակ շատ թեթև է ../ուրիշ իմաստով չհասկանաք հա !/ ծանր մարդ չէ , բնավորությամբ թաքուն թաքուն մանկան նման արածից հետո ծիծաղող: Բարեկամս իրոք որ լավ լսող է և խորհրդատու , կարճ ասած բաց է բոլորի համար , սակայն որոշակի միջակայքից սկսած անթափանց վարագույր է , որտեղ և պահվում են Բարեկամիս իսկական ապրումներն ու նպատակները: Բարեկամս ոչ միայն համեստ է թվում, այլև բավականին տրամաբանող և իրատես: Բարեկամիս կեղծիքով կամ դերասանությամբ չես խաբի , Բարեկամս հոտառություն ունի մարդկանց նկատմամաբ … 5 վերստից զգում է ով է ինչէ ինչացու է , փառք ասծո Բարեկամս լավ մարդ է , իսկ լավ մարդիկ մեր “բանակի” ամուր հիմնքն են կազմում 
    23. Երվանդ
    Քեզ Երվանդ կցանկանայի հավատ ու սեր, հույսի ժամանակը անցել է, կցանկանայի ենպիսի մի անսպասելի սեր որ ինքդ քո վրա զարմանայիր, որ ասեիր “մի տես է , սենց բան էլա լինում կյանքում”, գիտես կարողա սխալ եմ ասում կամ մի քիչ էն ձև չեմ ասում , բայց ես ինքս կյանքում նկատել եմ որ այն մարդիկ ովքեր ունեն հավատ ու սեր ապրում են երջանիկ, իսկ մարդիկ ովքեր միայն հույս ` մեր նման հարբեցող են կցանկանայի որ ամեն անգամ ընկերդ քեզ “ցավտ տանեմ” ասելուց ինքն էլ չնկատեր ոնցա իսկականից այն տանում ու մի կողմ շպրտում: Կենացդ:
    24. dzainalar
    Եստեղ կարող էր լինել Ձեր գովազդը
    Քեզ ել ցանկանում եմ որ առողջ մտածելակերպդ ջահել սերնդին փոխանցես: Անպայման պարտավորվածություն զգաս տալ են ինչ տվել են ժամանակին քեզ:
    25. Annushka
    Եթե մեկը կա որի հետ ինչ որ շենքի կտուրում նստած մի կտոր հացու պանիր լոլիկով կկիսեի + օղի կխմեի դա Աննուշկանա /պրիտոմ անպայման ռադիոմոդեմ պտի դնենք կռիշին/ բայց լուրջ Անն մենք որ մի տեղ հայտվենք ասենք մի հարսանիքի կամ նույն սեղանին չպետքա նստենք կամ էլ հակառակ եզրերին .. ախր ենքան կուտենք սեղանի տեսքը կգցենք :-* , Անն ջան ոնց լավիկը կաս նենց լավիկն էլ մնա .. ամունությունից հետո նոր կմտածես փոխվելու մասին , աստված քո սրտի չափով քեզ տա /նավսյակի, քանի որ աղջիկ ես ` կրկնապատիկի չափով /
    26. lili-4
    ես շատ կուզեի ճանաչել քեզ, որովհետև գրագռումներիցդ ակնհայտորեն երևում է, որ հոգիդ բուռն զգացմունքային ու ապրումներով լի է: Այուհանդերձ ես հենց քեզ կառաջարկեի Ստեղծագործություններ բաժնում մոդերատոր, քո մոտ արվեստի ու ստեղծագործության վերլուծության ոչ միայ ներքին պահանջ կա այլև արտաքին անհրաժեշտություն, դու դա հրաշալի կարող ես անել:
    27. Anul
    Անուլս ինձ չի սիրում հենց առաջին իսկ շնչից բայց զատո ես եմ իրան սիրում , ախր շատ կյանքա է /նեղանումա նեղանա մեկա ճիշտը ասելու եմ / .. կյանքում նոր ծնված երեխա կաք բռնած Ձեր ձեռքերում .. թվում ա մեջը կյանքնա եռում նոր ու ուժեղ ու ակամա սիրում ես ետ մանկանը անկախ նրանից թե ումն է , այ նույն էլ Անուլնա , շատ լավ մՌութա , ետ հլը հերիք չի շատ էլ սիրունա … նենց որ իմ նման գռեհիկ ձյաձյաները դեռ շատ են իրան կոմպլիմենտ անելու, բայց մի պահ կգա որ Անուլս մի հատ նենց կանացի ձևով կներկայանա ես մեր հասարակությանը որ սաղ ախ կքաշեն, շատ շատ 2 տարի , Անն ջան մՌութս քեզ մեեեծ մեեծ սեր եմ ցանկանում , կաթի սեր չէ ոչ էլ փչովի սեր , իսկական սեր … երկար, երջանիկ , բովանդակալից:
    28. Malu
    Շատ գնահատում եմ քո կանացի մտածելակերպը (հեչ ծիծաղալու չի, լուրջ բան եմ ասում) , որը մնացել է “պապական անցյալի ու ազատության ապագայի” մի օպտիմալ արանքում, շատ կուզենայի լսել քո մտքերը ամուսնությունից հետո նույն թեմաների վերաբերյալ ինչի մասին գրառումներ ես արել:
    29. Vicki
    Վիկի Վիկի …ես սիրեցի քո գործերը ու քո հույզերի արտահայտման ձևը, որ մի ժամանակ հոգեհարազատ էր ինձ, կարոտախտով հիշեցի այն ժամանակը երբ քո նման կարող էի վերաբերվել ստեղծագործությանը , ես սիրեցի քո երևակայությունը որը կարող էր մոտենալ իմ ` իրականում արտահայտած զգացմունքի ապրումներին: Հոգիդ շատ է զգայուն ու փուխր , ցանկանում եմ քեզ
    Քո երազների հաջորդական իրականացում և երազանքների ի կատար ածում:
    30.30. Philosoper
    Ինչ հենց վերջում գրեցի Փիլիսին , որ եթե հանկարծ իրա մասին ժամերով գրելու ռիսկի առաջ կանգնեմ , ապա տեղ լինի էլի (վերջից թուղթա կավելացնեմ )
    Այս մարդը ոչ թե ինձ իր փիլիսոփայակն “տրյուկներով” կամ առօրյայում սոփեստաբության ուժ ունեցող գրառուներով գրավեց այլ իր հումորով …
    Մարդը որը հումորով չի կարող մոտենալ ամենաբարդ խնդիրներին կյանքում դատապարտված է կնճիռնորով ու դեպրեսսիաներով ապրելու դաժան ճակատագրին .., Փիլիսը անուղղելի տեսաբան է , ու ամեն ինչի մեջ էլ գտնում է այն ինչ իրեն պետք է , թե տեսության առումով թե պրակտիկ թե առօրյա թե հումորի թե բոլոր տեսանկյուններից , բացառիկ հումորը որ ունի իր մեջ թաքցրած օգնում է աշխարհին նային հենց այն տեսանկյունից որը ամենարդարն ու ցանկալին է , հումոր ասելով ի նկատի չունեմ առօրեական կենցաղային հումոր նրա հումորի ընկալումը լայն է ու կյանքի հետ ձուլված … բացի դրանցի արդարության տեսությունը նրա մոտ բացառիկ ձևի է զարգացած որը նրան դարձնում է համարյա հրեշտակ այս առումով … թե հիմա մարդը խմումա թե լևիա գնում դա մեր գործը չի .. .. կարևորը երբ ջրիկանալու հարմար առիթ լինի վստահեցնում Ձեզ Ձեզանից ավելի շատ կջրիկանա… ու չի զղջա դրա համար … նրա համեստ ու խոհուն կերպարի տակ թաքնված է մի բարի ու չարաճճի անձ որը լավ լսելու ունակություն ունի ու կարող է ցանկացած իրավիճակում Ձեզ ` առավել հարմար խորհուրդը տալ … սիրեք նրան ու Ձեր հետ միշտ խմելու ու լևի տարեք .. Փիլիս ջան հարգանքներս քեզ ու լավ լինես ԴՈ վերջին ԽԱզ

    Ժող ջան ում էլ որ չեմ հասցրել ինչ որ բան գրել ու հրաժեշտ տալ , ներողամիտ եղեք:
    Ներողամիտ լինեն նաև նրանք ում քֆուր քյաֆարա հասնում, բայց էլի չեմ գրում, դեռ գրողներ կլինեն, մի անհանգստացեք
    Ավել պակասի համար կներեք ու լավ եղեք:

    Ձեր Root

  4. #4
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    ԷԷէէէ, Ռու՞թ, քեզ ինչ եղավ է:
    Փոխանակ լավ անդամները շատանան՝ պակասում են :
    Համ էլ ես կռիվ չէի անում, մահանա էր քո հետ խոսալու :
    Է՜հ, ի՞նչ ասեմ: Դե քո որոշումն ա, ու չեմ կարծում, որ 3 էջ էսքան բաները գրելուց միտքդ փոխես ու մնաս ակումբում, համենայն դեպոս իմ ափսոսը կգար արածս գործը :
    Դե քեզ հաջողություն ամենուր, կհանդիպենք ICQ-ում:

    Հ.Գ. հա՛, որ պատահաբար ինձ ռեալ կյանքում տեսնես՝ կխոսես հետս ու կասես, որ դու ես, հաստատ չեմ ասի "ապե՛, յան տու" :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  5. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    ԷԽխ Ռուտ ջան…գնացիր էլի վերջը…ինչևէ դա քո որոշումն է …միայն երևի այս միտքը շաատ կկրկնվի քանի որ համոզված եմ որ բոլորը կկարոտեն քեզ ու քո խորիմաստ մեկմեկ հումորային գրառումները…միևնույն ժամանակ ես հաստատ /մնացածն էլ իմ կարծիքով/ հոգու խորքում կհավատան որ մի օր Ռուտը կվերադառնա…դե լավ երկար բարակ չգրեմ, բայց մենք դեռ քեզ շաատ երկար կհիշենք……Կենացտ
    Loading your personal settings....

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Էդպես է էլի
    Լավ անդամները գնում են, վատերը՝ դառնում իտալիկ, իսկ ինձ նման պադոշները մնում են:

  7. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Էս ինչ խմել ես խմել տնաշեն, չեմ ուզում շատ խորանամ, գովամ քեզ և այլն, ինչ գովալու բան կա ալկաշ ես էլի... իմ նման, մի բան հաստատ՝տեղդ 100տոկոս կերևա, բայց մի բան մի քիչ սխալ ես արել պիտի սախիս մասին ոչ դրական բաներ գրեիր տենաինք ով ոնց էր խոսելու, լավ մնա, կենացդ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Հա մի բանել ասեմ, թե Ավանգարդ կլուբ հանկարծ մտնես մի օր(դե մարդ ես էլի մեկել տեսար ինձ հարցրա, համարյա միշտ նդեղ եմ երբ համերգ կա, կնստենք իրար հետ:
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 01.08.2007, 00:38: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #8
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Փաստորեն վերջնական հեռացար հա՞… Որ զրուցարանում գրում էիր, թե վերջին օրդ է, ինձ թվաց, թե կարճատև արձակուրդի ես մեկնում: Ինչ ասեմ, եթե այդպես ես որոշել, ուրեմն դրա մեջ տեսել ես ճիշտ, իսկ այն ինչ ճիշտ է, ընդունելի է: Ասել կուզեմ հրաժեշտդ ընդունված է, սակայն, հասկացված չէ… Ինչևէ …
    Քանի, որ ICQ -ում իմ և քո հանդիպման հավանականությունը 0 % է, ոչ այն պատճառով, որ դու ես, այլ այն պատճառով, որ այդ ICQ-ից մեղմ ասած գաղափար չունեմ ուստի վերջին բարեմաղթանքներն իմ կողմից. Ապրիր քո զգացմունքների, գաղափարների և իդեալների աշխարհում, որտեղն բույրն ու ուրախությունը միաձույլ են և համընդգրկուն, որտեղ շփումն ու գորովանքը խանդաղատում են: Հենց այսպիսի կերպարների միջավայրում են բացվում իրականության դռները, ձևավորվում գեղեցկագույն ականջը … Կենդանի մնա զգացմունքների, երաժշտության, բույրերի, ջերմության և հոգեպարար սիրո իշխանության ներքո, հասիր ամենաբարձր կատարելության, որը մատչելի է միայն այն ընտրյալներին, որոնք կարողանում են սերը սիրել հանուն սիրո և ո՛չ ամենևին հանուն շահագործելու և ստորացնելու էգոիստական մղումների: Թող ոչ մի կանչ անպատասխան չմնա, ոչ մի պոռթկում ՝ անարձագանք: Մի քիչ արհեստական ստացվեց, բայց ոչինչ, կարևորը մաղթանքն է:
    ամեն մեկին իր արժանիքների չափով , Պետրոս առաքյալի խոսքերով Հուդայի հետ Հուդա , հռոմեացու հետ հռոմեացի , հրեայի հետ հրեա
    Ռութ, այն ինչ դրել եմ այդ տողերի հետևում հիմա ներկայացնելը փոքր-ինչ դժվար է, նաև անցանկալի: Միայն կարող եմ ասել, որ այդ տողերը չնայած նրան, որ քո կերպարն էին բնութագրում, քեզ հետ կապ չունեին: Այն մեկ այլ՝ ավելի ուսուցողական բնույթ ուներ, իհարկե քո համար չէ : Իսկ այս հարցի վերբերյալ իմ հստակ դիրքորոշումն ես ունեմ ու այդ ուղղությամբ այլևս չեմ մտածում, ես գիտեմ:
    հարուստ կենսափորց ունեցող մի խորաթափանց անձի հետ:
    Ռութ, մի թեթև շտկում: «Հարուստ կենսափորձ» չունեմ, ուղղակի հարուստ կենսափորձ ունեցող հայրիկ ունեմ:
    Վերջում կռահում ես ի՞նչ եմ գրելու: Լավ կաց. ու<<Կենցդ խմեմ>> երգն էլ մի քիչ քիչ լսի, ասում են բացարձակ անտարբերությունը ավելի առողջարար է:
    Վերջին խմբագրող՝ Մարիաննա: 01.08.2007, 02:50:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  9. #9
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Ես չեմ կարծում, որ արժի քեզ ինչ-որ բան ապացուցել ես մարդ եմ, թե կլոն, եթե կարծում ես, որ սերիալները իրականություն են դառնում, ուրեմն քո ասածն է, դու շատ փոքր մարդ ես, որ հրապարակայնորեն ինձ վիրավերես, ես դա քեզ թույլ չեմ տա: Ամեն դեպքում, ես ապշած եմ, որ ինձ այդպես մի քանի հոգի չեն հասկանում, դա ձեր գործն է, քեզ ցանկանում եմ երազանքների իրականացում, բարի ճանապարհ, հուսով եմ, էլ չես գա: Թե կարծում էիր, որ էսքան բանի փոխարեն, պիտի շնորհակալություն հայտնեմ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  10. #10
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Էս ում ախպերրրրրրրն աաաա: Ախր ուր ես գնում այ ընգերսսսս. Բա էլ ում հետ պետք ա հավեսով խոսեմ ակումբում.. չնայած քիչ եմ մտնում ակումբ, բայց երբ մտնում եմ, անպայման կարդում եմ հետաքրքիր անդամների գրառումները, և այդ մարդկանցից մեկը անշուշտ դու ես, Դավ ջան/ անցա ընկերականի, զգացիր չէ/ : Քո հումորը, կենսափորձը, մտածելակերպը, խելքը, անմիջականությունը...իրոք անկեղծ ու ազատ հոգին ինձ հիացնում են.. մեր իրականության մեջ հազվագույտ մարդ ես... ունիկալ անձնավորություն.. ապրես, որ այդքան լավ տղա ես,, ապրեն քո ծնողները, որ քո նման լավ մարդ են դաստիարակել ու նվիրել այս աշխարհին Չգիտեմ ` ինչու ես լքում ակումբը, բայց հաստատ որևէ լուրջ պատճառ կամ նպատակ կա Դու գիսաստղի նման հայտվեցիր ու լուսավորելով ակումբի երկնակամարը` հեռանում ես` քո հետևից թողնելով լիքը-լիքը լավ ու բարի հուշեր.. Մնա միշտ այդպես հումորով, իմաստուն, խելացի, անկեղծ, անմիջական, հաստատակամ.. այնպիսին, որ մագնիսի նման ձգես շրջապատին ու համարվես յուրահատուկ մարդ... այսինքն այնպիսին, ինչպիսին կաս Քեզ մաղթում եմ աշխարհի ամենալավ բաները... ամենակարևորը անձնական երջանկություն, բարեկեցիկ կյանք... թող սիրածդ անձնավորությունը, ընկերները ու քո սիրելի մարդիկ միշտ անպակաս լինեն քեզանից ու իմաստավորեն քո կյանքը, աստված քո սրտի չափով քեզ տա... մի մաղթանք, որ դու շատերին ես ասում, և դա իրոք լավ մաղթանք է Իսկ քո պարագայում ես չգիտեմ, թե աստված ինչ պետք ա անի, որ հասցնի քո սրտի չափով քեզ պարգևի Մի խոսքով, ես կխմեմ քո հաջողության ու երջանկության համար ու մի հատ ռադիոմոդեմ կդնեմ ակումբում, որ քո տրամադրությունը միշտ բռնի ու հաղորդի ակումբին ու մեզ բոլորիս.. Լավ մնա, Դավիթ ջան. Առայժմ
    Better to light a candle than to curse the darkness.

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    19. Manon
    Եթե ակումբում ինչ որ մեկի ստեղծագործության ու հոգու առաջ խոնհարվում եմ , ապա դա հաստատ Մանոն է , /Մանոն լե Բլոն ինչպես ես եմ ասում/ արտակարգ անձնավորություն է `օժտված ոչ միայն ստեղծագործ տաղանդով , այլ նաև մարդկային ամենաբարձր արժեքներով, Ման ջան ես ցանկանում եմ քեզ որ թախիծդ միայն ստեղծագործություններիդ մեջ ապրեն , դու մեկն ես նրանցից ովքեր պարտավոր են երջանիկ ապրել:
    Ափսոս, որ այդպես ես որոշել, իրոք կզգացվի պակասդ, բայց դէ երևի ամենքս էլ մի օր գնալու ենք այդ որոշմանը, վաղ թե ուշ…
    Շնորհակալ եմ մաղթանքներիդ համար Root ջան, նրա համար, որ կարողացել ես հասկանալ ստեղծագործություններս: Ես էլ հասցրել էի քեզ ճանաչել, դէ այնքանով, որքան թույլ է տալիս այս վիրտուալ շփումը, հետևություններ արել՝գրառումներիցդ ելնելով ու բնութագրել էի «Իմ վերևի մարդը» թեմայում: Չգիտեմ որքանով է այն համապատասխանում իրական քո կերպարին.
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Root-ը բազմակողմանի զարգացած, բանիմաց մարդ է: Ես նրան կդասեի ակումբի այն ռեկորդակիրների շարքում, որոնք բավականին կարճ ժամանակամիջոցում կարողանում են ձեռք բերել այդքան համախոհներ, դառնալ համակրելի ու սպասված անձնավորություն: Եվ կարծում եմ նրա այդ դեպի իրեն տրամադրելու գաղտնիքը ամենքի հետ իր «լեզվով» խոսելու մեջ է: Նա մեծի հետ՝ մեծ է, փոքրի հետ՝ փոքր, ռոմանտիկի հետ՝ ռոմանտիկ, իրատեսի հետ՝ իրատես: Մի խոսքով նրա խոր հոգում ամեն մեկը կարող է բացահայտել այն, ինչ իրեն է պետք: Գլուխ է հանում ամենախճճված ու բազմազան հարցերից:
    Ես մնում եմ իմ կարծիքին ու քեզ ցանկանում եմ կյանքում դեռ շատ ու շատ իմաստնություններ: Միայն մի խորհուրդ ինձ թույլ տամ, լա՞վ Root… մի վախեցիր մարդկանց հետ կապվելուց: Քո այս կտրուկ որոշումն էլ ինչ-որ տեղ դրանով է բացատրվում, չգիտեմ...գուցե սխալ եմ: Ամեն դեպքում քեզ ժպիտով ու ջերմ սրտով եմ ասում. «Լավ եղիր, բարեկամս…»

  12. #12
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Root հա բայց ինչի՞՞՞ : Root ջան հավեսին մարդ ես ու հաստատ քեզ ես կհիշեմ ու կկարոտեմ: Լավ մնա:
    http://www.conversebank.am/am/IntBank

  13. #13
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Root, նախ շնորհակալոիթկուն գեղեցիկ խոսքերի համար:
    Մի տեսակ տպավորություն է, թե չես դիմանում շոգերին ու գնում ես պինգվինաշեն, գուցե ցրտերի հետ գա՞ս…
    Թե՞ ուզում ես քեզ կարոտենք
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #14
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Root ջան, շնորհակալություն գեղեցիկ բարեմաղթանքների համար, նույնն էլ ես քեզ եմ ցանկանում, գիտեմ, հյուրի կարգավիճակով հաստատ մտնելու ես ակումբ, համենայնդեպս այդպես եմ մտածումԳիտես այդ հարազատությունը ես էլ եմ զգացել, հատկապես այն ժամանակ, երբ գրեցիր կարծիքդ իմ մասին, առանց ինձ իրական կյանքում ճանաչելով, ու գրեթե ամեն ինչ շատ ճիշտ Էիր նկատելՄի խոսքով տխուր եմ, որ ակումբը կորցրեց քեզ պես խելացի, նրբանկատ մարդու
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  15. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հրաժեշտի խոսքի փոխարեն...

    Root ջան, ասեմ, որ նեՌվայնացրեցիր, հերիք չի լիքը ժամանակ ծախսեցի գրածդ կարդալու վրա (կարող ա՞ գիտես պարապ եմ ) ու դեռ մի բան էլ չհասկացա, թե ինչի ես գնում : Դե երևի չես զարմանա, եթե ասեմ, որ ուրախ չեմ քո հեռանալուն՝ դու են մարդկանցից ես, ում կուզենայի գոնե դեմքով ճանաչել: Չնայած Երևանը գյուղ տեղ ա, կարող ա դեռ մի օր իրար հետ գարեջուր խմենք: Դե ինչ ասեմ Բռատան, քո գրառումները կարդալուց միշտ ժպտացել եմ, մեկ-մեկ էլ բարձր ձայնով ծիծաղել, հումոր ունես, ուրեմը կարգին տղա ես:
    Կրկին հանդիպելու ակնկալիքով՝
    Բագրատ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խոսքի ազատություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.07.2023, 11:29
  2. Խոստովանություն բարեկամիս համար ու իր փոխարեն
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.08.2010, 11:58
  3. Հարցական նշաններ տառերի փոխարեն
    Հեղինակ՝ Arthur26, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 14.05.2008, 16:00
  4. Խոսքի ուժը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.03.2008, 00:55
  5. Otar. Հրաժեշտի փոքրիկ հարցազրույց
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 02.09.2007, 14:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •