Astgh-ի խոսքերից
Տիգ ջան, խոսքս անձամբ քեզ չի ուղղված, բայց ինձ մոտ տպավորություն է, թե հայերով ավելի շատ ենք անհանգստանում Ռուսաստանի շահերի համար, քան` ինքը Ռուսաստանը: Անընդհատ բզբզում ենք, որ Ռուսաստանը միջամտի: Բարձր մակարդակով Ռուսաստանը չի գնահատել ՀՀ քայլերը որպես պրոարևմտյան և հատկապես` հակառուսական:
Ես շատ ուրախացա, որ վերջապես մեր երկրի իրավիճակը համեմատվեց 1-ին հանրապետության հետ. ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում: Բայց էստեղ մի հանգամանք է բաց թողնված. այն ժամանակ մենք կատարյալ կործանման եզրին էինք (եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ երկրում այլևս կատու, շուն չէր մնացել, դեպքեր են եղել, երբ մեռած մարդու միս էին ուտում + ցեղասպանությունից մազապուրծ մեր գաղթականները), իսկ իշխանությունը Քաջազնունուց հետո մի խնդիր ուներ` պահել անկախությունը: Այն ժամանակ Ռուսաստան չկար, կային երեք ռուսաստաններ, ՀՀ-ն չգիտեր ում հետ հարաբերություններ հաստատել, ում հետ բանակցել: Ի վերջո Դենիկինի Կամավորական բանակի հետ էին համագործակցում, փամփուշտ ստանում, հաց ստանում: Բայց Դենիկինը ոչ խորհրդային ուժ էր, ինքը պարտվեց, Կարմիր բանակը կանգնեց սահմաններին ու վերջնագիր ներկայացրեց` կոպիտ ասած, իսկ հետո արդեն սկսեց կռվել մեր դեմ: Դե համեմատեք այսօրվա հետ: Մենք նման մարտահրավերի առաջ կանգնած չենք. իհարկե, ադրբեջանցիները մեր դեմ կռվելու են ռուսական զենքով, բայց դե մենք էլ ունենք: Այն ժամանակ Դաշնակցությունը այնքան էր տարված մոլուցքով, որ համաձայնության գնաց Թուրքիայի հետ` պահպանելու անկախությունը, որը, սակայն, պայմանագիրը կարդալուց հետո չէի անվանի անկախություն: Այստեղ, իհարկե, մի ուրիշ հանգամանք էլ կարող է լինել: Վստահ չեմ, բայց որպես վարկած կարող ենք կասկածել, որ Դաշնակցությունը խաբված էր ռուսներից, միգուցե նրանց էր մեղադրում ցեղասպանության իրագործումը թույլատրելու մեջ... չգիտեմ, բայց փաստ է, որ թուրքին գերադասեցին ռուսից:
Այսօր մենք դեպի թուրքը չենք գնում, մենք գնում ենք դեպի Եվրոպա. այդ մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է հայտարարել: Լևոն Տեր-Պետրոսյանը, կրթված լինելով ԽՍՀՄ-ում, գնում էր դեպի Արևմուտք: Ու, ընդհանրապես, Ռուսաստանը ինքը գնում է դեպի Եվրոպա: Մենք Վրաստանի պես կտրուկ քայլեր չենք անում, մենք լավ գիտենք մեր անվտանգության խնդիրների մասին: Մենք չենք հայտարարում ԵՄ-ին անդամակցելու մասին: Նման բովանդակությամբ համաձայնագիր ԵՄ-ի հետ ունի նաև Շվեյցարիան. ինքը սպառնալի՞ք է Ռուսաստանի շահերին, կամ դրանով դառնում է ԵՄ անդա՞մ: Եթե կանգնենք ինչ-որ լուրջ խնդրի առաջ, այն ժամանակ կսկսենք լուծումներ որոնել: Մեր հասարակությունը հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ ցույց տվեց, որ կարող է իր կամքը թելադրել: Իսկ հիմա ոչ թե պետք է Ռուսաստանին մատնացույց անենք, թե ինքը ինչ պետք է անի, կամ ցույց տանք, թե մենք դժվարին ընտրության առաջ ենք, այլ պետք է քաջալերենք կառավարությանը նախաստորագրել ու հետո ձեռնամուխ լինել վավերացման գործընթացին:
Էջանիշներ