Սփոթիֆայի մասին երկար-բարակ գրել եք, իմ կարծիքն էլ ասեմ։ Սփոթիֆայը ֆանտաստիկ պլատֆորմ է, էն է՝ ինչ պետք է մելոմանիս, թերևս միայն երաժշտության որակի պահով վերապահումներ ունեմ (պրեմիումի մասին է խոսքը, սեթինգներում սթրիմինգի որակը դրել եմ ամենաբարձրը)։ Ասենք klipsch դինամիկներ էի առել, քիչ էր մնում հետ տայի, բայց հետո մի երկու դիսկի ու հայֆայ ռադիոյի հետ համեմատեցի, զգացի, որ Սփոթիֆայը այնուամենայնիվ խարդախություն ա անում։
Բայց էն որ ամբողջ համաշխարհային երաժշտությունը ամսեկան մի համբուրգերի գնով ձեռքիդ տակ է, ես սրա մասին մի 20 տարի առաջ երազել էլ չէի կարող։ Ասենք պահի տակ ուզեցա Բախի դաշնամուրային սոնատները Քեյթ Ջարեթի կատարմամբ, կամ Ռուբեն Հախվերդյանի, չգիտեմ․․․ «Լեռների քամին», կամ ասենք «acid jazz» ոճի երկաժտություն, միանգամից գտնում ես։ Բայց էդ հեշտ գտնելն էլ մի քիչ ադրենալինը թուլացնում է, էդ էլ կա :Ճ
Մի ուրիշ կայֆ էլ կա, երաժշտությունը ըստ ոճի մանրակրկիտ զանազանվում է, ու ամեն շաբաթ ըստ իմ լսածի ինձ նոր լիստ է առաջարկում, լիքը հին ու նոր բաներ եմ բացահայտում (սա last.fm-ից վերցրած ու կատարելագործված հատկություն էր, last.fm-ին Սփոթիֆայը առավ)։
Ինչ վերաբերում է արտիստների բիզնեսին, ապա իմ կարծիքով, ոնց որ ասես, թե սուպերմակետները բուդկաների բիզնեսին խփում են։ Սա բնական էվոլյուցիոն պրոցես է, սրա դեմ ոչինչ չես կարող անել, ու Սփոթիֆայը արտիսներին առավելություն էլ է տալիս, որ աշխարհի տարբեր ծայրերում իր ստեղծագործությունները շատ արագ հասանելի են դառնում։ ՈՒ մենակ փողի մեջ չի երջանկությունը ։Ճ
Si vis pacem, para bellum
Պահո՜․ էս ի՜նչ ռեակցիա էր @StrangeLittleGirl, ինձ անկեղծորեն հետաքրքրեց թե ինչի ես բոյկոտում սթրիմինգը ու ինչը բերեց սթրիմինգի վատ ու լավ կողմերի մասին ինձ թվում էր թե քաղաքակիրթ ու անշառ քննարկման։ Բայց փաստորեն հագնիստ քննարկումը միակողմանի էր․․․ Ինչևէ, եթե ես իմ նորմալ, քաղաքակիրթ բանավեճով քո ներվերի վրա սարսափելի ազդում եմ, կներես, բայց էդ իմ պրոբլեմը չի, որ «յան տամ»։ Ոչ էլ քննարկման մյուս մասնակիցների խնդիրն ա քո ներվային գրառումները կամ դրանց պատասխանները կարդալը։ Նենց որ, կամ գրառումներդ պահիր ֆորումին հարիր բարեկիրթ քննարկումների մթնոլորտում, կամ ինքդ քննարկումների մեջ մի մտիր, մինչև վստահ լինես, որ կարող ես քեզ զսպել ու ոչ մեկի բերանը ծեփելու փորձեր չանել։ Շնորհակալություն։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հա անջատել եմ։ Նույն Onkyo ընդունիչովս Սփոթիֆայը համեմատում եմ որոշ հայֆայ ռադիո սթրիմինգների հետ, ահագին տարբերություն է ոչ Սփոթիֆայի օգտին։ Սփոթիֆայի աուդիոֆորմատը աղբ ա, աշխատել են մաքսիմալ կոմպրես անեն, որ մինիմում տրաֆիկ օգտագործվի, որ դրա պատճառով լսողներ չկորցնեն, շատերի համար ընդունելի է, ինձ համար էլ հասկանալի է։
Si vis pacem, para bellum
Վիշապ (27.01.2020)
Ներսես_AM (27.01.2020)
Carnival Row-ն նայող կա՞․ ես էսօր ուզում եմ սկսել։
Ես նայել եմ։ Լավան ա, ուտվում ա։ Դե ինքը ֆենթըզի ա, բայց ահագին ժամանակակից խնդիրների ա անդրադառնում - գենդեռ, պատերազմ, արդյունքում իմիգրանտներ ու իրանց նկատմամբ վերաբերմունք։ Նկարահանության որակը ահագին լավն ա, գրաֆիկան լավն ա, տեսարաններ կան, սուր զգացողություններ կան, բայց ընդհանուր ֆոնը ահագին dark ա, ու ինքը neo-noir-ոտ սերիալ ա։
Առաջին սեզոնը ահագին արագ նայեցինք, լավ ժամանաց էր, չեմ փոշմանել, բայց սենց մի տեսակ հետք չի թողել ընդհանրապես ու երկրորդ սեզոնի սպասում չկա մոտս։
ivy (30.01.2020)
Առաջին սերիան նայեցի երեկ. սաղ ասածներդ տեղն էին՝ ֆենթըզի ժանր, լավ նկարահանում, սիրուն տեսարաններ, ընտիր գրաֆիկա, բայց պատմությունն ու դերասանական խաղը չգրավեց, տեղ-տեղ նույնիսկ կարգին ձանձրանում էի։ Միգրացիոն ու դիսկրիմինացիոն թեմաներն էլ ինչ-որ շատ տրիվիալ էին ներկայացված։ Մի խոսքով, չեմ նայի: Ափսոս, ես մեծ հույսեր ունեի, որ իմ հերթական սիրած սերիալն է դառնալու:
Վերջին խմբագրող՝ ivy: 31.01.2020, 18:02:
Ոնց-որ Mindhunter-ի 3-րդը դուրս չի գալու: ((
Իսկ էդ միակ սերիալն ա, որ էս պահին կուզեի նայել:
Էդ ոճի ուրիշ ի՞նչ սերիալ կա:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
էդ ոճի մեջ չի, բայց վստահ եմ, որ շատ կհավանես։ Մինիսերիալ, որ մենք մի շնչով ենք նայել։
Unbelievable
Quyr Qery (02.02.2020)
Cassiopeia (02.02.2020)
Legion–ի առաջին սեզոնը մի գիշերվա ընթացքում սաղ նայեցի, սյուժեի էդ հիմնական թեման գերբնական ունակությունների, շիզոֆրենիայի ու գլխում կատարվողի խառնաշփոթի շուրջ լավն էր, ու տեսարանները շատ կայֆ էին նկարած, բայց սյուժեի առանձին դետալներ հաճախ թքած կպցրած էին․ ընթացքում suspension of disbelief–ս հա ճաքեր էր տալիս, ես էլ իմ հերթին էլ թքում կպցնում, որ շարունակեմ նայել։ Չգիտեմ, կամ էլ գուցե նաև նրանից էր, որ գիշերվա կեսին գործերս թողած նստել նայում էի ու ինքս իմ վրա ջղայնանում, որ կիսատ չեմ թողում գնամ քնեմ (սենց դեպքերում ինքս ինձ կանգնացնելուց էնքան էլ լավ չեմ), տենց նայելու հաճույքը մի քիչ հարամվում էր։
Բոլերոյի տեսարանը իհարկե կայֆարիկ էր նկարած
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Արշակ: 05.02.2020, 01:59:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ