anslov ջան, հետաքրքիր է, ինչի՞ հիման վրա ես համարում, որ տանը տատիկ ունենալը պիտի նպաստեր մամայի՝ իրավիճակն ավելի օբյեկտիվ ու քննադատորեն տեսնելուն։ Ճիշտն ասած՝ ոչ մի կապ չեմ տեսնում էդ երկուսի միջև։ Էն մարդը պարզ գրել է, որ երեխային բոլոր հնարավոր ձևերով երես են տվել ամբողջ ազգուտակով։ Էլ ինչի՞ մասին է խոսքը։ Էդ երեխայի խանդի պատճառն ակնհայտ է. երեխան սովոր է եղել, որ աշխարհն իր շուրջն է պտտվում, ու հանկարծ հայտնվում է մի ուրիշ էակ, որը «փոքր–ինչ» ազդում է էդ անսասան պտույտի վրա։ Պարզ չի՞, որ կխանդեր։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ու էդ խանդը նկատելու համար հատուկ քննադատական մոտեցում ու օբյեկտիվություն պետք չի։ Էլ չեմ ասում, որ էդ տարիքի երեխաներն ընդհանրապես իրենց հույզերը շատ ուղիղ ու բացահայտ ձևով են արտահայտում, էնպես, որ եթե խանդը կա, ծնողը դա չնկատելու ձև ուղղակի չունի։ Հետևաբար երբ մարդիկ ասում են, որ իրենց դեպքում խանդի դրսևորումներ չեն եղել, դու ավելի լավ է՝ հավատա, որ էդպես էլ կա
։ Վերջիվերջո, համ երեխաները կարող են տարբեր խառնվածքի լինել, համ էն պայմանները, որոնցում նրանք մեծանում են, համ էլ տարիքային տարբերությունը, որը նույնպես շատ էական դեր է խաղում խանդի հարցում։ Չի կարող, էլի, բոլորի մոտ նույնը լինել։ Խնդիրներն էլ տարբեր են լինում՝ կախված նշածս հանգամանքներից։ Տես, մեր դեպքում, ինչպես տեսար, խանդ չկա, բայց այլ խնդիրներ կան՝ կապված աղմուկ անելու, զգուշության ու անվտանգության չգիտակցման հետ։
Էջանիշներ