Սկիզբ՝Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգին» հիմնվել է կլանելու երթևեկության աղմուկը, ապահովելու լռություն գրադարանի ընթերցողների համար, ստեղծելու խաղաղ միջավայր ուսանողների կրթության ու հաղորդակցվելու համար, ծառայելու որպես հանգստյան գոտի այդ տարածքում և այլուր բնակվող երևանցիների համար: Այգու ներկայիս լայնածավալ կառուցապատումը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ` խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:
Շինարարության թույլտվությունը տրվել է` մի քանիսի մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից: Ընդհանուր օգտագործման տարածքների նման տնօրինումը Երևանի քաղաքապետարանի կողմից անընդունելի է և հանգեցնում է քաղաքի այգիների արագընթաց ոչնչացման:
Մենք` ներքոստորագրյալ քաղաքացիներս պահանջում ենք դադարեցնել Երևանի «Ուսանողական այգում» իրականացվող շինարարութունը և վերականգնել այգին` վերադարձնելով այն իր իրական տերերին` Երևանի բնակիչներին:
4 մայիսի, 2010 թ. 18:00
Ավարտ՝
14 մայիսի 2010 թ. 20:00
Անցկացման վայր՝
Երևան, Թամանյանի արձանի մոտ
Ասեմ, որ արդեն իսկ ահագին ծառեր են կտրել ու ֆունդամենտ են դրել մի անճոռնի սրճարանի՝ պոլիտեխնիկի կողմից...
Շտապել է պետք, քանի ուշ չի...
Էջանիշներ