User Tag List

Էջ 50 80-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #736
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Անգուս և Ջուլիա Սթոունների համերգի տոմս առա: Կյանքիս մեջ առաջին անգամ երկու հոգու համար

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.09.2014), CactuSoul (29.09.2014), enna (18.09.2014), GriFFin (13.10.2014), Sambitbaba (17.01.2015), shatboyov (18.09.2014), Smokie (16.09.2014), Մուշու (16.09.2014), Նաիրուհի (16.09.2014), Նիկեա (06.10.2014), Նոյեմ (22.09.2014), Ուլուանա (18.09.2014), Վոլտերա (18.09.2014)

  3. #737
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլոգիս հին գրառումներն էի փորփրում (պրոկրաստինացիայի ամենալավ մեթոդներից ա, սովորեք): Երկու գրառում աչք ծակեցին: Մեկը 2011-ի մարտին էր, ասում էր՝ էս հաստատ սեր ա: Դրած մի ժամ ուղեղս փորփրում էի, փորձում հիշել, թե էդ ժամանակ ում եմ սիրահարվել, տենց էլ չհիշեցի:

    Մյուսն էլ 2013-ի մարտին էր: Գրած էր, որ Նանայի հետ գնացի խմելու: Ժամերով գլուխ եմ ջարդել, տենց էլ տեղը չբերեցի՝ էդ Նանան ով էր:

    Չգիտեմ, իմ հիշողության գլյուկներից ես արդեն ինֆարկտ եմ ստանում: Կարո՞ղ ա պատճառն էդքան շատ բան գրի առնելն ա, որ հետո միանգամից մտքիցս դուրս ա թռնում: Կարո՞ղ ա ինֆորմացիայի շատությունից ա, որ ուղեղս ուղղակի չի դիմանում ու ոչ կարևոր ինֆորմացիան (տվյալ դեպքում անգամ սիրահարվելն ա ոչ կարևոր դառնում) դուրս նետում:

    Չգիտեմ, բայց սարսափում եմ հիշողությանս էս վիճակներից:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.09.2014), enna (18.09.2014), Sambitbaba (17.01.2015), shatboyov (18.09.2014), Մուշու (18.09.2014), Նաիրուհի (18.09.2014), Նիկեա (06.10.2014), Վոլտերա (18.09.2014)

  5. #738
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ կյանքիդ որոոշակի հատված, թեկուզ մինի տարբերակով, պիտի անպայման վերապրես, որ վերագնահատես դա, հասկանաս, թե ինչ կարևոր ճանապարհ ես անցել:

    Էնքան տարօրինակ ու նաև հաճելի ա մի տարի առաջ ավարտածս կյանքին մի քանի օրով վերադառնալը: Ու էս ամենի հետ վերջապես հասկանում եմ, որ էդ երկու տարիները, որոնք ժամանակին կենսագրական սխալ եմ կոչել, իրականում իմ կյանքի ամենակարևոր ու ամենաորոշիչ տարիներն են եղել:

    Սրջանը կամրջի վրայից տեսավ ինձ, վազելով իջավ, ու պինդ գրկեցինք իրար: Մի տարուց ավելի էր, ինչ իրար չէինք տեսել: Անսովոր էր նորից հանդիպելը: Փորձեց հոլանդերեն խոսել հետս: Դանիերեն էի պատասխանում:
    - Մոռացել ես հոլանդերենը,- ասում է:

    ...
    Ես էն ժամանակ առիթ չեմ ունեցել Սիլվիային ասելու, թե ինչքան կարևոր դեր ա ունեցել թեզս գրելիս: Իսկ երբ երեկ տեսա, պինդ գրկեցի, բաց թողնել չէի ուզում: Ինքն էլ թե՝ ընկերուհուդ էդ ինչե՞ր ես ասել իմ մասին, ես էդքան խելոք չեմ: Անընդհատ աչքերս լցվում են, երբ անցյալ տարվա մասին եմ խոսում:
    - Եթե դու չլինեիր, ես ծրագիրն ավարտողը չէի,- ասում եմ:
    - Էլ մի, դու շատ խելացի ես, հաստատ տակից դուրս կգայիր: Ես ի՞նչ եմ արել որ:
    - Հլը հիշի ինչ վիճակում էի: Մենակ գիտական ներդրումդ չէր: Հոգեբանորեն օգնում էիր, որ չկտորվեմ:
    Ժպտում է: Իր աչքերն էլ են լցվում:

    ...
    Վանիային ու Ադրիային առաջ չէի սիրում: Էս օրերին նոր լույսի տակ տեսա նրանց, նորովի ճանաչեցի: Երկուսն էլ ահավոր լավն են: Կես տարի իրար հետ սովորել ենք, դասի նստել, բայց համարյա չենք ճանաչել իրար: Ինձ համար նրանք ամբիցիոզ կրծողներ էին: Հիմա տեսնում եմ, որ հումորով հասարակ ու հավես մարդիկ են: Թե՞ այլևս ներլսարանային մրցակցություն չկա, դրա համար ուրիշ կերպ եմ ընկալում նրանց:
    ...


    Բաստիանզեն հրաշալի պրեզենտացիաներ ա տալիս: Որպես դասախոս էլ շատ լավն էր, չեմ ժխտում: Էսօրվա ելույթից հետո զգացի, որ անկախ ամեն ինչից իրեն շատ եմ սիրում: «Ես իրա նկատմամբ Ստոկհոլմի սինդրոմ ունեմ»,- ասում եմ Սրջանի ականջին:

    ...
    Սերինեի հետ անկյունում նստած հայերեն եմ քչփչում:
    - Անսովոր ա էս կոնտեքստում իրար տեսնելը,- ասում եմ,- ու համ էլ հայերեն խոսելը,- մեկումեջ ավտոմատ անցնում ենք անգլերենի: Այ էդ աստիճանի անսովոր ա ակադեմիական թեմաներ հայերեն քննարկելը:

    Ու մեկ էլ նայում եմ բոլոր հավաքվածներին՝ մոտ հարյուր հոգի: Մեծ մասը Բաստիանզեի ձեռքի տակով անցածներ են: Գրողը տանի, հրաշալի բան ա: Էս կինն աֆազիոլոգիայի մի ամբողջ դպրոց ա ստեղծել, մի քանի սերունդ դաստիարակել: Ու անկախ ամեն ինչից երևի պիտի հպարտ լինեմ, որ թեզիս ղեկավարն ինքն ա եղել:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.09.2014), Smokie (22.09.2014), unknown (21.09.2014), Աթեիստ (21.09.2014), մարդագայլուկ (21.09.2014), Նաիրուհի (21.09.2014), Նիկեա (06.10.2014)

  7. #739
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Սրջանի հետ ընթրում էի: Կողքի սեղանից լսում էինք՝ բրիտանական անգլերեն են խոսում: Չգիտեմ՝ ոնց էղավ, զրույցի բռնվեցինք հետները: Ծեր մարդ ու կին էին Մանչեսթըրից: Ասեցին, որ թոշակի անցած բժիշկներ են, հիմա ման են գալիս, նավով Հունաստանից են եկել: Իրենց երեխաներից պատմեցին, մենք էլ մեր երկրների դարդերից կիսվեցինք: Ասում են՝ հա, ինչու՞ պիտի ջահելությունը մնա իր երկրում, եթե էնտեղ ապագա չկա: Հետո վեր կացան, ասեցին՝ թոշակի անցնելը լավ բան է, նույնը ձեզ ենք մաղթում: Իրար ձեռք բռնած հեռացան: Նենց լավն էին:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.09.2014), Cassiopeia (22.09.2014), Smokie (22.09.2014), Աթեիստ (23.09.2014), Նաիրուհի (22.09.2014), Նիկեա (06.10.2014), Ուլուանա (22.09.2014)

  9. #740
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիլվիան ասաց, որ եթե իր մասին որևէ պրոֆեսոր նման բնութագիր գրեր, ինքը կլացեր: Ես չգիտեմ բովանդակությունը, չգիտեմ՝ ինչ տեքստ է, բայց հաստատ չէի սպասում նրանից, որովհետև միշտ էնպիսի տպավորություն եմ ունեցել, որ ինձ չի սիրում:

    Ու նաև չգիտեմ, թե ինչ մտածեմ նրա մասին, որովհետև այն հզոր կանանցից է, որին դեմ չէի լինի նմանվել, բայց մյուս կողմից նրա ներկայությամբ վախից դողում եմ: Ու էդ վախի հետ մեկտեղ չեմ կարողանում չխոստովանել, որ ամեն դեպքում հիանում են նրանով ու չափից դուրս շատ եմ սիրում: Էմոցիոնալ եմ: Ու չեմ կարող չնկատել նաև, որ լուռ հետևում է մեզ, հայացքը չի կտրում մեզնից: Կարճ զրույց ունեցա հետը: Գրողը տանի, անգամ խմած ժամանակ ի՜նչ պրոֆեսիոնալ է ինձ հետ: Ու զարմանալին այն է, որ անցյալ տարի շատերի նկատմամբ խիստ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է ցուցաբերել (թե՛ ֆավորիտներ ունենալով, թե՛ ոմանց հալածելով): Բայց իմ դեպքում երբեք սահմանը չի անցել ոչ մի կերպ: Ու երևի դա շատ ավելի լավ է:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2014), Smokie (23.09.2014), Աթեիստ (23.09.2014), Նաիրուհի (23.09.2014), Նիկեա (06.10.2014)

  11. #741
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրեմ, որ չմոռանամ:

    Վենետիկում աստղազարդ երկնքի տակ նավի վրա հավաքված մի խումբ ջահել գիտնականներով գինի էինք խմում ու ուրախանում: Հետո կորանք քաղաքի նեղլիկ փողոցների լաբիրինթոսում: Մարդ չկար տարածքում: Վենետիկը լուռ էր, բնավ ոչ նման իր ցերեկային կերպարին: Մի մասը հասան իրենց հյուրանոցներին, մենք երեքով նստեցինք Լիդո գնացող վապորետոն:
    - Ինչպիսի՞ն կլինենք մի երեսուն տարի հետո,- հարցնում եմ Սիլվիային:
    - Նայիր Էվիին ու Ռուլինին, այ էդպիսին:
    - Տեսնես քանի՞սս ակադեմիայի աստիճաններով մինչև վերջ կբարձրանա:
    - Հա, մի մասս չի դիմանա:

    Հասանք հյուրանոց: Սիլվիային հաջող արեցի, ու ի տարբերություն անցյալ տարվա, երբ չգիտեի՝ հաջորդ անգամ երբ կհանդիպենք կամ կհանդիպե՞նք արդյոք, այս անգամ արդեն վստահ.
    - Կտեսնվենք շուտով:

    Շատ եմ ուզում, որ տարիներ անց բոլորիս էս լավ, մաքուր հարաբերությունները պահպանվեն, չդառնանք մեր ավագ սերնդի նման, որոնք կեղծ ժպիտները դեմքներին ման են գալիս՝ ներքուստ ատելով միմյանց:

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (24.09.2014), GriFFin (13.10.2014), Smokie (24.09.2014), unknown (25.09.2014), Աթեիստ (24.09.2014), Արևհատիկ (24.09.2014), մարդագայլուկ (24.09.2014), Մուշու (24.09.2014), Նաիրուհի (26.09.2014), Նիկեա (06.10.2014), Ուլուանա (25.09.2014)

  13. #742
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը շեֆիս հետ լուրջ զրույց եմ ունենալու: Պիտի խնդրեմ, որ թույլ տա՝ ավելի շատ աշխատեմ:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2014), Cassiopeia (26.09.2014), GriFFin (13.10.2014), Smokie (26.09.2014), Մուշու (26.09.2014), Նիկեա (06.10.2014), Նոյեմ (26.09.2014)

  15. #743
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Ռեգինայի հրաժեշտի երեկոն էր: Առաջին անգամ էր, որ ես մնացողն էի, եկել էի գնացողին հաջող անելու: Տարօրինակ զգացողություն էր: Էս վերջին ամիսների ընթացքում ինքն իմ ամենամտերիմ ընկերուհիներից էր:

    Գիշերը քայլում էինք Կոպենհագենով: Փողոցները լիքն էին, երկինքը՝ աստղազարդ: Աստղերն այստեղ հաստատ ավելի շատ էին, քան Վենետիկում: Գրողը տանի, սիրում եմ էս քաղաքը:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2014), Cassiopeia (27.09.2014), Smokie (27.09.2014), unknown (27.09.2014), Մուշու (27.09.2014), Նիկեա (06.10.2014)

  17. #744
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Կարծում ես՝ շա՞տ կոպիտ եմ, երբ ասում եմ, որ ուզում եմ՝ կյանքի որևէ փուլում նա անհաջողություն ունենա:
    - Բայց ինչու՞: Ի՞նչ է քեզ արել,- հարցնում եմ:
    - Դե գիտես, ինքը էն տիպիկ արևելաեվրոպացիներից է, իր ուժերի վրա գերվստահ, բայց սարսափելի հիմար:
    - Ինձ թվում է՝ շատ կոպիտ ես... ես էլ եմ արևելաեվրոպացի, ով գիտի՝ իմ մասին ինչեր ես ասում:
    - Չէ, քո մասին միայն դրականը:
    - Հաստա՞տ:
    - Մեծ մասամբ:
    - Չե՞ս ուզի, որ ես էլ մի օր անհաջողության հանդիպեմ,- նայեցի ուղիղ աչքերի մեջ:
    - Չեմ ուզի:

    ...
    Հեծանիվս փականներից անջատեցի:
    - Կտեսնվենք,- ասացի,- բայց ինքնասպանության մասին մի մտածիր, լա՞վ:
    - Ուրիշ բան չկա մտածելու:
    - Կա:
    - Օրինա՞կ:
    Աչքերս լցվում էին:
    - Օրինակ... - նստեցի հեծանիվս,- կտեսնվենք երկու շաբաթից:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (13.10.2014), Smokie (18.11.2014), Srtik (30.09.2014), Արէա (29.09.2014), Մուշու (29.09.2014), Նիկեա (06.10.2014)

  19. #745
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հին ընկերների հետ շփումը լրիվ ուրիշ երևույթ է: Չես լարվում, չես փորձում թաքցնել քո բոլոր վատ հատկանիշները, չես անհանգստանում, որ հանկարծ սխալ բան կասես ու կանես, որով կվիրավորես դիմացինին: Ու համ էլ լիքը գրկում ես:

    Էս երկու օրը Պրահայում հենց էդպիսին էին: Լավ էր Թերեզի ու Արմենի հետ: Նյարդերս անջատել ու նրանց ցույց էի տալիս մանկությանս քաղաքը:

    Ծանոթ քաղաքում լինելը լրիվ ուրիշ բան է: Չես լարվում, չես անհանգստանում, որ կկորես, քարտեզի կարիք չունես, իսկ ամեն մի փողոցը, ամեն մի ծակուծուկը, ամեն մի խանութը ինչ-որ բան է հիշեցնում քո մանկությունից: Ու էդ բոլորը Կունդերայի ասած էպիզոդներն են, որ թեև քեզ համար կարևոր են, բայց երբեք չեն գրվելու սիվիումդ:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.10.2014), Cassiopeia (07.10.2014), Smokie (18.11.2014), Նաիրուհի (12.10.2014), Շինարար (07.10.2014), Ուլուանա (07.10.2014)

  21. #746
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին շաբաթներին կյանքս ահավոր ռոբոտացել է: Ամեն ինչ դարձել է մի հսկայական to do ցուցակ, որի զանազան տողեր հերթով ջնջվում են, հետո նորերն են ավելանում: Ու էդ ցուցակը ոչ միայն աշխատավայրում է, այլև անձնական կյանքում, առօրյայում, ամենուր:

    Էսօր էլ հաշվում էի շաբաթական սոցիալիզացիաս: Ստացվում էր շաբաթը չորս անգամ: Հեչ լավ չի, պետք է կրճատել, երկու-երեք դարձնել: Յոգան շաբաթական ստաբիլ չորս ժամ է, բայց պիտի մի ժամ էլ ավելացնեմ: Օրը տասնհինգ րոպե կարդա՞լ: Հեչ լավ չի, կես ժամ պետք է սարքել: Ոչինչ, ֆեյսբուք մտնելը քչացնելու հաշվին: Ամիսը տասը բացիկից ավելի գրել չկա:

    Թվեր, ռոբոտացված վիճակ, էմոցիաներ չկան: Ու ինձ դուր է գալիս այս ամենը: Առանց սթրեսի, առանց շառուփորձանքի, առանց անհանգստության: Երջանիկ ապրում եմ իմ կարգավորված կյանքում:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (13.10.2014), Skeptic (12.10.2014), Smokie (18.11.2014), Նիկեա (09.10.2014), Շինարար (09.10.2014)

  23. #747
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առաջին անգամ Մայային հանդիպեցի: Քանի ամիս էր՝ ինտերնետով իրար հետ շփվում էինք, բայց չէինք հարմարացնում հանդիպել: Էսօր վերջապես ստացվեց: Հինգուկես ժամ Ռետրոյում նստած չաչանակել ենք: Էնքան հավես էր իրա հետ: Ես արդեն գիտեմ, որ Կոպենհագենում ինքն իմ ամենամտերիմ ընկերներից ա դառնալու: Ու կարևորը՝ որոշեցինք մեր ծնունդներն իրար հետ նշել:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.10.2014), GriFFin (13.10.2014), Smokie (18.11.2014), Մուշու (12.10.2014), Նիկեա (12.10.2014), Շինարար (12.10.2014)

  25. #748
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -... Ընդհանրապես, ցանկացած հարաբերություններում կանայք դոմինանտ են,- ասաց,- գիտես, շեֆս ասում է՝ ազատությունը չի տրվում, պիտի վերցնես:
    - Լավն էր,- երկուսս էլ լռեցինք: Որոշ ժամանակ անց,- լավն էր... համաձայն եմ... ես միշտ ստիպված եմ եղել կռիվ տալ ազատության համար:
    - Մենք հարաբերությունների մասին ենք խոսում, չէ՞:
    - Նաև: Իմ բաժանումների հիմնական պատճառը հենց ազատության սահմանափակումն է եղել:
    - Նայած ոնց ես սահմանում ազատությունը:
    Նորից լռություն տիրեց: Սկանդինավյան աշնանային արևը պատուհանից ներսս էր ընկնում ու կուրացնում երկուսիս:
    - Իմ ընկերներից մեկն ասում էի՝ ազատություն նշանակում է անել երբ ու ինչ ուզում ես:
    - Իրոք, շատ պարզ է: Բայց հարաբերություններում էլ... եթե ճիշտ մարդու հետ ես, ինչու՞ պիտի ազատության սահմանափակում զգաս:
    - Ճիշտ մարդ...
    Ճիշտ մարդ չի լինում: Ինձ համար չի լինում:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.10.2014), GriFFin (14.10.2014), Smokie (18.11.2014), Նիկեա (14.10.2014)

  27. #749
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համերգներն էն տեղերն են, որտեղ պիտի էմոցիաներդ լրիվ դուրս թափես: Էդ պահին ինչ զգում ես՝ ուրախություն, ջղայնություն, տխրություն, նոստալգիա, նպատակասլացություն, ամեն ինչ դուրս ես թափում: Ու այդ ամենը շատ սահուն է անցնում, երբ կողքդ միայն անծանոթ մարդիկ են լինում: Երևի էդ է պատճառը, որ ես սիրում եմ մենակ համերգ գնալ:

    Էսօր էլ մի էդպիսի օր էր: Փասենջերը մի լավ թափ տվեց, ու լրիվ դզված տուն վերադարձա համերգից:

    Մի ամսից էլի համերգի եմ: Սարսափում եմ, որ այս անգամ մենակ չեմ գնալու: Պատկերացնում եմ՝ եթե Sadder than You երգը կատարեն, բռունցքներս սեղմելու եմ, էմոցիաներս ներսս պահեմ ու էդպես դուրս գամ: Իսկ գուցե զգուշացնե՞մ, թե ինչ եմ դառնում համերգների ժամանակ: Գուցե հասկանա, գուցե ինքն էլ է լրիվ ուրիշ բան դառնում:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.10.2014), GriFFin (17.10.2014), Smokie (18.11.2014), Նաիրուհի (16.10.2014), Նիկեա (16.10.2014), Ուլուանա (15.10.2014)

  29. #750
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հետաքրքիր ա էս ամենը: Ամեն ինչ մի տեսակ գիտակցված ա, ուղեղի զոռ, ցանկացած առաջընթաց մաշկիդ վրա զգում ես, ցանկացած զարգացում մեծ ձեռքբերում ես համարում, հետո՝ խորը շունչ քաշում, թե՝ էս լեվելն էլ բարով-խերով հաղթահարեցինք: Ոնց որ երեխայի զարգացմանը հետևես, թե՝ այսօր առաջին անգամ ժպտաց, այսօր առաջին անգամ նստեց, այսօր առաջին անգամ «մամա» ասաց: Ու դանդաղ, շատ դանդաղ, համատեղ ջանքերով այս ամենն առաջ է գնում: Եվ երբ հասնենք այնտեղ, ուր գնում էինք, այնքան թանկ կլինի մեր ձեռքբերումը, որ ամեն կերպ կդողանք վրան, չենք թողնի, որ հենց էնպես կործանվի:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.11.2014), Նաիրուհի (19.10.2014), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (18.10.2014)

Էջ 50 80-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •