User Tag List

Էջ 22 23-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 332 հատից

Թեմա: Ի՞նչ է արել Աստված քո կյանքում

  1. #316
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջան, կներես խոսքերիս համար, իհարկե, բայց չհարցնել չեմ կարող: Դու մի կողմ, գիտենք, որ դու աթեիստների աթեիստն ես, բայց… ասա, խնդրում եմ, ծնողներդ, կամ պապ ու տատըդ, կամ նրանց նախորդները, կամ նրանց, - նրանք է՞լ էդ ասածդ բառից են, թե՞ դուք բոլորդ էլ, յոթերորդ պորտից սկսած, արդեն իսկ աթիստ եք եղել:

    Ասածս ինչ է, եղբայր. լավ, թքած մեր վրա, բայց մեր նախնիներին գոնե եկ հարգենք, ի՜նչ կլինի...
    1. Երբ ինձ Լոռու մարզում ոռափափուկ էին հյուրասիրում, ես չվիրավորվեցի, մենակ 2 տառի որոշակի համադրությունը դեռ վիրավորանք չի։ Եթե նորմալ եք համարում քրիստոս բառում մեկ տառի փոփոխությունը, ուրեմն նորմալ կարող է լինել և 2 տառինը։
    2. Երևի կզարմանաս, բայց իմ շրջապատում ես քրիստոնյա չգիտեմ, սաղ դասական հայ հավատացյալ են, որոնց եկեղեցին առավոտից իրիկուն համոզում ա, թե իրանք քրիստոնյա են։ Բայց դե ի՞նչ քրիստոնյա, եթե կյանքում աստվածաշունչ բացած չկա, աստվածաշնչյան տեքստերից մի քիչ ծանոթ ա մենակ նոր կտակարանին, էն էլ ֆիլմերից ու մուլտերից։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 08.09.2014, 10:04:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.12.2016), Rhayader (08.09.2014), Skeptic (08.09.2014), Վահե-91 (08.09.2014), Տրիբուն (08.09.2014)

  3. #317
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ վերջերս պարզեցի, որ մեր հարգարժան պապերն ու տատերը տղա երեխային, որից հետո տղա է ծնվում, ոսկեշալակ էին անվանում, իսկ եթե իրենից հետո աղջիկ էր ծնվում՝ կներեք ֆրանսերենս, ք**աշալակ: Այնպես որ, «մեր մեծերին հարգենք» դոգման եկեք մի կողմ դնենք. ամեն մարդու հարգում են առանձին՝ ըստ իր արժանիքների:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 11.09.2014, 17:04:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (08.09.2014), Աթեիստ (08.09.2014), Վոլտերա (08.09.2014)

  5. #318
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տակտիոսը քրիստոնյաներին անվանել է քրեստոնյաներ ու սա ընդունելու համար բավականին լուրջ հիմք կա ....
    Մեղա-մեղա, Տակիտոսն էլ էր հայ ....

    Եթե իրան ի նկատի ունես, ու ոչ թե ոմն Տակտիոսի, որին երևէ մենակ դու ես կարդացել, եղբայր:

  6. #319
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղա-մեղա, Տակիտոսն էլ էր հայ ....

    Եթե իրան ի նկատի ունես, ու ոչ թե ոմն Տակտիոսի, որին երևէ մենակ դու ես կարդացել, եղբայր:
    Տրիբուն ջան ոչ մի լուրջ հետազոտող չի կարող այդպիսի վկայության կողքով անցնել: Այդպիսի վկայության արժեքը պատմության մեջ երևի միայն առասպելաբաններն են փորձում նվազեցնել: Եթե հետազոտողը պատմաբան է ապա նա հեշտությամբ սխալը կգտնի նախ մտքի մեջ... Ի դեպ քեզ հետազոտության մի նրբություն ասեմ, հետազոտողը միշտ նկատում է, որ հավատացիալը ձեռք չի բարձրացնի իր հավատի վրա ինչպես Տակիտոսն է նոր ուսմունքի մասին արտահայտում կոպտություն ու ատելություն:
    Տակիտոսի մեջբերումները այդ թվի նոր ուսմունքի մասին մեջբերվում են նաև այլ պատմաբաների կողմից, սա էլ լուրջ հետազոտողը չի անտեսում ինչպես առասպելաբանը:

  7. #320
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող թող ոչ ոքի չթվա թե ես Քրիստոսի պատմական գոյությունն եմ ապացուցում, ոչ ես ընդամենն անտիկ փաստերն եմ մեջ բերում, քանզի նրա գոյությունն ինձ բնավ չի հետաքրքրում :

  8. #321
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան ոչ մի լուրջ հետազոտող չի կարող այդպիսի վկայության կողքով անցնել: Այդպիսի վկայության արժեքը պատմության մեջ երևի միայն առասպելաբաններն են փորձում նվազեցնել: Եթե հետազոտողը պատմաբան է ապա նա հեշտությամբ սխալը կգտնի նախ մտքի մեջ... Ի դեպ քեզ հետազոտության մի նրբություն ասեմ, հետազոտողը միշտ նկատում է, որ հավատացիալը ձեռք չի բարձրացնի իր հավատի վրա ինչպես Տակիտոսն է նոր ուսմունքի մասին արտահայտում կոպտություն ու ատելություն:
    Տակիտոսի մեջբերումները այդ թվի նոր ուսմունքի մասին մեջբերվում են նաև այլ պատմաբաների կողմից, սա էլ լուրջ հետազոտողը չի անտեսում ինչպես առասպելաբանը:
    Զաքար ջան, Տակիտոսը գրել ա լատիներեն: Լատիներենում քրիստոնյա բառը գրվում ա christianus, կամ խոսքի ասենք chrestianus, որը ամենայն հավանականությամբ արտասանվում ա էլի քրիստիանուս, քանի որ երկու դեպքում էլ բառի արմատը հունարեն Χρῑστός-ն ա, որը արտասանվում ա Խրիստոս, ու հունարեն նշանակում ա Օծյալ: Էտ մարդու անունը Հիսուս էր, որին հետո անվանել են Հիսուս Օծյալ, Ιησούς Χριστός, Հիսուս Խրիստոս կամ հայերեն արտասանությամբ Քրիստոս: Այսինքն, քրեստոս ու հետևապես նաև քրեստոնյա ձև ի սկզբանե գոյություն ունենալ չի կարող, քանի որ իմաստազրկում ա Հիսուսին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (08.09.2014)

  10. #322
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, Տակիտոսը գրել ա լատիներեն: Լատիներենում քրիստոնյա բառը գրվում ա christianus, կամ խոսքի ասենք chrestianus, որը ամենայն հավանականությամբ արտասանվում ա էլի քրիստիանուս, քանի որ երկու դեպքում էլ բառի արմատը հունարեն Χρῑστός-ն ա, որը արտասանվում ա Խրիստոս, ու հունարեն նշանակում ա Օծյալ: Էտ մարդու անունը Հիսուս էր, որին հետո անվանել են Հիսուս Օծյալ, Ιησούς Χριστός, Հիսուս Խրիստոս կամ հայերեն արտասանությամբ Քրիստոս: Այսինքն, քրեստոս ու հետևապես նաև քրեստոնյա ձև ի սկզբանե գոյություն ունենալ չի կարող, քանի որ իմաստազրկում ա Հիսուսին:
    Տրիբուն ջան, 100% համաձայն եմ… բառերը իսկզբանե չեն լինում, այլ առաջանում են ըստ պահանջի ու հանգամանքների… բայց պնդում եղավ թե քրիստոնյա բառ գոյություն չունի… կարելի ա ասել չի ունեցել, բայց հիմա կա… էդ բառը որի սկզբաղբյուրը դու նշեցիր վերաիմաստավորվել ա ու դառել ա էն ինչ որ էսօր կա… բոլոր բառերն են տենց…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.09.2014)

  12. #323
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, 100% համաձայն եմ… բառերը իսկզբանե չեն լինում, այլ առաջանում են ըստ պահանջի ու հանգամանքների… բայց պնդում եղավ թե քրիստոնյա բառ գոյություն չունի… կարելի ա ասել չի ունեցել, բայց հիմա կա… էդ բառը որի սկզբաղբյուրը դու նշեցիր վերաիմաստավորվել ա ու դառել ա էն ինչ որ էսօր կա… բոլոր բառերն են տենց…
    Հաաաաաա... Փաստորեն ես զրույցի իմաստը չեմ ըմբռնել Էս արդեն լուրջ ա ընգեր, ծերանում եմ:

  13. #324
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաաաաաա... Փաստորեն ես զրույցի իմաստը չեմ ըմբռնել Էս արդեն լուրջ ա ընգեր, ծերանում եմ:
    վաբշե տօ… իրանք ասում են Հիսուս Քրիստոս անունով մարդ գոյություն չի ունեցել… տենց որ նայենք Հովհաննես Մկրտիչ էլ գոյություն չի ունեցել… եղել ա Հիսուս և Հովհաննես… հետո ավելացրել են երևի… տենց շատ ա լինում, Դարբինյան կամ Տեր-եսիմինչյան, բժշկյան…

    չեմ կարծում որ սա բանավեճի նյութ ա…

    Հիսուսը որպես անձ գոյություն ունեցել ա ուղղակի առանց էդ ֆոկուսնիկությունների… ինքն իմ կարծիքով challenge ա արել ժամանակին տիրող կրոնն ու համոզմունքները որոնք դոգմայի են վերածվել… ոչ մի տարօրինակ կամ անհավանական բան ստեղ չեմ տեսնում… Էյնշտեյնն էլ ա challenge ֆիզիկան, Դարվինը՝ կենսաբանությունը…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գորտուկ (09.09.2014), Տրիբուն (08.09.2014)

  15. #325
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, Տակիտոսը գրել ա լատիներեն: Լատիներենում քրիստոնյա բառը գրվում ա christianus, կամ խոսքի ասենք chrestianus, որը ամենայն հավանականությամբ արտասանվում ա էլի քրիստիանուս, քանի որ երկու դեպքում էլ բառի արմատը հունարեն Χρῑστός-ն ա, որը արտասանվում ա Խրիստոս, ու հունարեն նշանակում ա Օծյալ: Էտ մարդու անունը Հիսուս էր, որին հետո անվանել են Հիսուս Օծյալ, Ιησούς Χριστός, Հիսուս Խրիստոս կամ հայերեն արտասանությամբ Քրիստոս: Այսինքն, քրեստոս ու հետևապես նաև քրեստոնյա ձև ի սկզբանե գոյություն ունենալ չի կարող, քանի որ իմաստազրկում ա Հիսուսին:
    Տրիբուն ջան բառախաղով կարծում եմ պետք չէ զբաղվել, քանի որ բառից հետո Տակիտոսի շարադրած միտքը և այլ պատմիչներից ստացած տեղեկությունները հստակ ասում են թե բառն ում էր վերաբերվում:
    Ժամանակին Քրիտոնյաների Աստծուն անվանել են `Էլոհիմներ, Ադոնայ, բայց այսօր բոլորին հայտնի է, որ այդ անունները վերաբերվել են Եհովային:

  16. #326
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի ճիշտ կլիներ այս գրառումն անել Ժառի բացած "Մտորումներում", բայց այնտեղ կարծիքներն արգելված են, իսկ ես կուզենայի լսել կարծիքներ այս մասին…


    ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԺՈՂՈՎՆԵՐԸ


    Փաստորեն քրիստոնեական Տիեզերաժողովներից սկսվեց քրիստոնեական եկեղեցական համակարգը։ Տիեզերաժաղովները՝ քրիստոնեական եկեղեցու բարձրագույն հոգևորականության համագումարներն են։ Այնտեղ քննարկվում և հիմնվում են աստվածաբանական, հոգևոր-քաղաքական, կանոնադրական բնույթի հարցեր ու որոշումներ։ Ուղղափառ եկեղեցին ճանաչում է միայն առաջին յոթը նրանցից, որոնք տեղի են ունեցել մինչև եկեղեցիների բաժանումը (իններորդ դար)։

    Վերջերս մի հոդված ընկավ աչքիս այս Տիեզերաժողովների մասին, որոնցից որոշ բաներ շատ հետաքրքրեցին ինձ, ու ինձ թվաց նաև, որ ոմանց ևս հետաքրքիր կլիներ պարզել որոշ հարցեր այս թեմայով։ Հաշվի առնելով, որ մեր հարգելի Հովարսն էլ վերադարձել է արձակուրդից, հետաքրքիր կլիներ լսել նրա, ինչպես նաև մեր այլ հնարավոր հավատացյալների կարծիքները հարցի վերաբերյալ։



    Առաջին Տիեզերաժողով - 325 թ. Նիկիա

    Արիոսականությունն ընդունվել է որպես հերետիկոսական ուսմունք քրիստոնեության մեջ (վերջինս դավանում էր, որ Հիսուս Աստված չէ, այլ մարդ՝ ընտրված Աստծո կողմից)։ Ձայների մեծամասնությամբ Հիսուս Քրիստոս հայտարարվում է Աստված։

    Բայց ինչն է ամենակարևորն այս Տիեզերական ժողովում. թվով 318 բարձր խավի հոգևորականներ, ավելի քան երեք հարյուր գրքերից (բազմաթիվ ավետարաններ, գրեր, թղթեր և այլն) ընտրեցին մոտ յոթ տասնյակը և կազմեցին Աստվածաշունչը։ Եվ ամենահետաքրքիրն է, թե ինչպե՞ս…
    Հոգևորականները որոշեցին երկար-բարակ գլուխ չցավեցնել այդ հարցի վրա։ Ուղղակի վերցրեցին բոլոր գրքերը, լցրեցին տաճարի գահի տակ և աղոթեցին Աստծոն, որ. “աստվածա-ներշնչված գրքերը հայտնվեն գահի վրա, իսկ աստվածա-չը-ներշնչվածները մնան գահի տակ”։ Հետո կողպեցին դռներն ու գնացին։
    Եվ, պատկերացնու՞մ եք, հենց այդպես էլ եղավ։ Աստվածահաճո գրքերն առավոտյան հոգատարորեն հայտնվել էին գահի վրա։ Բայց մինչև օրս էլ գաղտնիք է, թե ու՞մ մոտ էր մնացել դռան բանալին…


    Երկրորդ Տիեզերաժողով – 381 թ. Կոնստանդնուպոլիս

    Կրկին հերքվել է արիոսականությունը և հաստատվել է Սուրբ Երրորդությունը, իսկ ներկա գտնվող բարձր խավի հոգևորականության (150 հոգի) համարյա կեսը՝ նրանք, ովքեր հրաժարվել են Հիսուսին ընդունել որպես Աստված, - ուղղակի սպանվել են։


    Երրորդ Տիեզերաժողով - 431 թ. Եփեսոս

    Նորից լիքը վեճեր Հիսուսի մարդ թե աստված լինելու շուրջ, հականեստորականություն և այլն… Բայց մի շատ հետաքրքիր թեմա. Ունի՞ արդյոք հոգի… կինը։ Չէ՞ որ Աստված սկզբում ստեղծել է տղամարդուն իր կերպ և նմանությամբ, իսկ հետո, նրա կողոսկրից, նոր միայն կնոջն է ստեղծել, ինչը շատ ավելի պրոզաիկ է։ Եվ ընդամենը մի ձայնի առավելությամբ այնուամենայնիվ որոշվել է, որ կինը ևս զուրկ չէ հոգուց։ Բայց… Եթե ըստ հրեական Տալմուդի տղամարդը կարող է վարվել կնոջ հետ ինչպես մի կտոր մսի հետ, Աստվածաշունչն էլ առանձնապես չի տարբերվում նրանից։ Բավական է նայել քրիստոնեական տոհմաբանությունը. – “Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին և այլն”։ Երեխաների ծննդաբերությանը կինը որպես օրենք, չի մասնակցում։


    Քանի որ Հայ եկեղեցիներն ընդունում են այս երեք Տիեզերաժողովները միայն, կանգ առնենք սրանց վրա։ Բայց և այնպես, չի կարելի չխոսել նաև մի շատ կարևոր փաստի մասին.


    Հինգերորդ Տիեզերաժողով - 553 թ. Կոնստանդնուպոլիս

    Վերջնականապես մերժվեց վերամարմնավորման գաղափարը և, ցավալի է իհարկե, բայց դրանով բնականաբար մերժվեց հոգու հավերժական լինելու գաղափարն էլ…

    (Չէ, ինչ խոսք, որ մեր տերտերներն ու հավատացյալները կասեն, թե ես ստում եմ, որովհետև իրականում նրանք հոգին հավերժ են համարում։ Այո, հավերժ են համարում։ Բայց գիտե՞ք, թե ինչպիսին է այդ հավերժությունը… ինչ-որ կցկտուր, կիսատ-պռատ, միակողմանի հավերժություն է ըստ իս… Որովհետև նրանք միահամուռ պնդում են, որ մինչև մարդու ծնվելը նրա հոգին գոյություն չի ունեցել. Հոգին ծնվում է մարդու հետ միասին, իսկ դրանից հետո միայն կարող է հավերժ լինել։ Ժողովուրդ, պատկերացնու՞մ եք այս աբսուրդը… հավերժ մի բան, որն ինչ-որ ժամանակ չի եղել։ Է, եթե այդպես է, ուրեմն եկեք պատկերացնենք նաև հավեժ մի բան, որը երբևիցէ չի՞ լինի։ Եվ ուրեմն մեր մասին էլ կարող ենք ասել, որ մենք էլ ապրում ենք ութսուն, կամ հարյուր տարի տևող հավերժական կյանքո՞վ… Երնեկ մեզ։)

    Բյուզանդական իմպերատոր Յուստինիանը կարգադրեց հանել Աստվածաշնչից վերամարմնավորման մասին ուսմունքը (չնայած կան տեղեր, որնք այնուհանդերձ մնացել են և լավ էլ հասկանալի են)։

    Իմպերատոր Կոնստանտինը հիմնում է “Կորեկտորիա” անունը կրող կազմակերպությունը, որն սկսում է “ուղղել” բոլոր ավետարանները։ Արդյունքում արամեյական լեզվով գրված բոլոր տեքստերը համարվում են հերետիկոսություններ և տրվում են կրակի՜… Մնում են միայն հունարեն լեզվով գրվածները, որոնցից ամենավաղը գրվել է 331 թվականին՝ առաջին Տիեզերաժողովից վեց տարի հետո միայն…

    Այսինքն, Հիսուսի մահից հետո 300 տարիների ընթացքում գրված տեղեկությունների, եզրակացությունների մի հսկայական շերտ ոչնչացվել է, վարի է տրվել… Ոչնչացրել են Հիսուսի կյանքի մասին տեղեկությունները 12-ից մինչև 30 տարեկանը, չնայած մնացել է Տիբեթյան Ավետարանը, որը պատմում է Հիսուսի ճանապարհորդությունների մասին Նեպալ, Հնդկաստան, Պարսկաստան, Վեդայական Ռուսիայի դոլմենների մոտ։ Բայց գնա այսօր, փորձիր հավատացնել ոչ միայն հավատացյալներին, այլ նաև աթեիստներին, որ նման բաներ իրոք մնացել են աշխարհում։ Ոչ-ոչ-ոչ։ Այս հարցում աթեիստներն իրենց համար էլ աննկատելիորեն դարձել են հավատացյալների համախոհները…


    Մի խոսքով։
    Ահա այն հիմնական տեղեկությունները, որոնք նախկինում անծանոթ էին ինձ։ Ու ես շատ ուրախ կլինեի, եթե ինչ-որ մեկը որևէ արդարացուցիչ բան ասեր սրանց վերաբերյալ։

    Հը՞ն…
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 21.09.2014, 20:59:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.09.2014), Արէա (21.09.2014), Ուլուանա (25.09.2014), Տրիբուն (22.09.2014)

  18. #327
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես իմ կյանքով Աստծուն եմ պարտական, քանի անգամա կյանքս մազից կախված եղել, փրկվել եմ լռիվ ՙՙպատահական՚՚: Աստծու ներկայությունը ու օգնությունը իկ կյանքում միշտ եմ զգացել, իսկ են մարդիկ ով պնդում ու համոզումա Աստված չկա, կասեմ եթե դուք մի բան չունեք էդ չի նշանակում, որ դա գոյություն չունի:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավետիք (20.03.2018), Յոհաննես (19.12.2016)

  20. #328
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է արել Աստված քո կյանքում

    Ենթարկում է փորձությունների

  21. #329
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է արել Աստված քո կյանքում:
    Աստված ինձ տվել է լավ ծնողներ ու երջանիկ մանկություն

  22. #330
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arjo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է արել Աստված քո կյանքում:
    Աստված ինձ տվել է լավ ծնողներ ու երջանիկ մանկություն
    Բարի գալուստ Ակումբ, Արջո ջան:

    Ծնողներիդ դու ես ընտրում նախքան քո նյութական աշխարհ գալը:
    Երջանիկ մանկություն քեզ ծնողներդ են տալիս:

    Աստված քեզ ուրիշ լիքը բաներ տվել է հաստատ, բայց ավելի լավ է իրերն իրենց անուններով կոչել:
    Թե չէ մենք սովոր ենք ձեռքներս լվանալ, պառկել թախտին ու ամեն ինչի շառը գցել Աստծո վրա. խեղճ Աստված, դե արի ու էդ ամենի տակից դուրս ասրի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (14.12.2020)

Էջ 22 23-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.07.2010, 11:27
  2. Շաաատ շտապա օգնեք,խնդրում եմ...տատու եմ արել
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.07.2010, 00:49
  3. Աստված պատժու՞մ է
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 113
    Վերջինը: 18.02.2009, 14:15
  4. Ու՞ր էիր, Աստված...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Կրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.06.2007, 16:54

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •